Ապրիլի 10-21-ը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով գրողներն այցելեցին եղեռնազոհ բանաստեղծների անունը կրող դպրոցներ

11136923_863087093762926_1134501282_n

20150414_125702

DSC_1013

DSCF3266
Բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին և Անուշ Վարդանյանին դիմավորեցին Դանիել Վարուժանի անվան դպրոցի աշակերտները: Ներկայացվեց միջոցառում` նվիրված Վարուժանի կյանքին ու ստեղծագործությանը: Այնուհետև Էդ. Միլիտոնյանն ու Ա. Վարդանյանը խոսեցին Ցեղասպանության մասին, պատմեցին Վարուժանի մասին` ներկայացնելով նրա դերը հայ գրականության մեջ:
Սիամանթոյի անվան դպրոց այցելեցին բանաստեղծներ Գոհար Գալստյանը, Արևշատ Ավագյանը, Նոնա Պողոսյանը, Մանիկ Աճեմյանը, Հուսիկ Արան և Ղուկաս Սիրունյանը: Ըստ Գ. Գալստյանի՝ հանդիպման նպատակներից մեկն էլ եղեռնազոհ գրողի գրչի սխրանքը գրողի շուրթերով վկայելու միջոցով այսօրվա դպրոցականին վերապրումի Ուժն ու Ոգին փոխանցելն է:
Հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանն ու բանաստեղծ Լևոն Բլբուլյանը եղան Սմբատ Բյուրատի անվան դպրոցում, իսկ Ռուբեն Սևակի անվան դպրոց այցելեցին բանաստեղծներ Հռիփսիմէն, Շանթ Մկրտչյանը և Ղուկաս Սիրունյանը:
Երևանի Գրիգոր Զոհրապի անվ. թիվ 43 ավագ դպրոցը հյուրընկալեց արձակագիրներ Ալիս Հովհաննիսյանին, Սաթենիկ Մկրտչյանին և բանաստեղծուհի Նանեին: Ս. Մկրտչյանը աշակերտներին հիշեցրեց մեր պատմության մի քանի դասեր, երբ ժողովրդի համախմբվածությունը մեծ հաղթանակների է հասցրել մեզ, և կոչ արեց երբեք չլքել Հայրենիքը: Նանեն խոսեց մեր կորցրածի և նվաճումների, ինչպես նաև Արևմտյան Հայաստան կատարած իր այցի և այն ապրումների մասին, որ հայն ունենում է իրեն կարոտող հողերի վրա ոտք դնելիս և որպես մասունք` դասարանին նվիրեց Վանա լճի ափից բերած խճաքարը: Ալիս Հովհաննիսյանի անցկացրած դասը մեր ազգային արժեքների պահպանման և վերարժևորման գաղափարի մասին էր: Եթե ազգը ժամանակ առ ժամանակ ի մի չբերի և նոր հայացքով չնայի մեր ազգային արժեքներին, չի կարողանա առաջ ընթանալ, ապրել որպես մարդկային մի տեսակ, որն իր ինքնությունը պահպանել է հազարամյակներով և դեռ առաքելություն ունի կատարելու ապագայում:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։