ՏԱՐԵԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 2014 Թ. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀԳՄ վերստուգիչ հանձնաժողովը, ուսումնասիրելով և ամփոփելով ՀԳՄ-ի և նրա կառույցների 2014 թ. ֆինանսատնտեսական գործունեության ընթացքն ու արդյունքները, ներկայացնում է իր եզրակացությունն ու դիտարկումները:
ՀԳՄ հաշվապահության (գլխավոր հաշվապահ՝ Բ. Բադասյան) ներկայացրած և ստուգված տվյալները տարեկան մուտքերի և ելքերի վերաբերյալ առ 01.01.2014 թ.:
Մնացորդ առ 01.01.2014 թ. 63.2 հազ. դրամ
ՄՈՒՏՔԵՐ
Վարձավճարներ 20114.0
«Կանթեղ» մրցանակի գումար 800.0
Պոլիկլինիկա 1650.0
Ծաղկաձորի ստ. տուն 1900.0
Անդամավճարներ 183.0
«Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» (մրցանակ) 615.0
Օքրո Օքրոյանի հիմնադրամից նվիրատվություն 800.0
Ծրագիր Պաշտպանության նախարարությունից 2000.0
Հրանտ Մաթևոսյանի մրցանակ 400.0
Ընդամենը՝ 28.462.0

ԵԼՔԵՐ
Աշխատավարձ 11143.0
Եկամտային հարկ 3597.0
Շահութահարկ 281.0
Օգնություն գրողներին 150.0
Օգնություն մասնաճյուղերին 100.0
«Մունետիկի» տպագրության ծախս 268.0
«Կանթեղ» մրցանակի ծախսերը 800.0
Ծառայություններ (հեռ., էլէներգիա, գազ, ջուր, բենզին, ծաղիկներ) 7547.0
«Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» մրցանակներ 615.0
Հրանտ Մաթևոսյան մրցանակ 400.0
Մրցանակներ ամենամյա 270.0
Ծրագիր 300.0
Գործուղում 105.0
Ավտոմեքենայի գույքահարկ 112.0
Կասյան 3-ի (պոլիկլինիկայի) գույքահարկ 26.0
Հողի հարկ 86.0
Ծաղկեպսակներ և հուղարկավորության ծախսեր 250.0
Ընդամենը` 26050.0
Մնացորդը 01.01.2015 թ. 2475.2

ՀԳՄ ստեղծագործական գործունեության աշխատանքների տարեկան հաշվետվությունը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կողմից տրվել է ՀԳՄ նախագահության և վարչության տարեվերջյան համատեղ նիստում, ինչպես նաև ՀԳՄ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ: ՀԳՄ մարզային բաժանմունքների գործունեության արդյունքները քննարկվել են Ծաղկաձորի գրողների տանը հրավիրված ՀԳՄ մարզային բաժանմունքների ղեկավարների հավաքում:
Վերոնշյալ թվային պատկերում անհանգստացնող է անդամավճարների հավաքագրման ցածր մակարդակը: Թեև վերստուգիչ հանձնաժողովի կողմից անդամավճարների մուծման վերաբերյալ «Գրական թերթում» տպագրված մի քանի հայտարարություններին, այդուհանդերձ, վճարների 50 տոկոսանոց արդյունքը գոհացուցիչ չէ:
«Համահայկական գրական հիմնադրամի» (գլխավոր հաշվապահ՝ Ա. Պողոսյան) 2014 թվականի գործունեության պատկերը:
Հիմնադրամի աշխատակազմը՝ 2 հոգի է, որից տնօրենը չի վճարվում:
Աշխատավարձ՝ հաշվապահ 735.191 դրամ
Իրականացված ծրագիր՝ օգնություն գրողի ընտանիքին և այլն 312.125 դրամ
Ֆինանսական աղբյուրներ՝
Մարաթոնից մնացորդը 01.01.2014 թ. 1.047.320 դրամ
Ֆինանսական տարում օգտագործված միջոցների
ընդհանուր չափը՝ 1.007.608 դրամ
Մնացորդը 01.01.2015 թ.՝ 39712.0 դրամ:
ՀԳՄ հրատարակչության (հաշվապահ՝ Ժ. Հազարյան) 2014 թ. ֆինանսական արդյունքները.
2015 թ. մնացորդը 1.0 դրամ:
2014 թ. պետպատվերի շրջանակում մուտքագրվել է 750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) դրամ: Տպագրվել է մեկ գիրք:
Հոնորար` 80 հազար դրամ, տպագրական ծախսեր` 450 հազար դրամ:
Պետաջակցությամբ տպագրվող գրքերի շրջանակում մոտքագրված գումարը կազմել է 4.150.0 / չորս միլիոն հարյուր հիսուն հազար/ դրամ: Տպագրվել է 10 գիրք:
Տպագրական ծախսեր` 2.666.0 /երկու միլիոն վեց հարյուր վաթսունվեց հազար/:
Աշխատավարձ` 801.000 դրամ:
Հրատարակչական ծախսեր և հարկեր` 903.000 դրամ:
Ընդամենը` 4920.0 դրամ:
Հրատարակչությունը պետական աջակցությամբ տպագրվող գրքերի հեղինակներին` համաձայն նրանց հետ կնքված պայմանագրերի, հոնորարի փոխարեն գրքերի որոշակի քանակ է տրամադրում:
Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան (տնօրեն` Մ. Մանուկյան, հաշվապահ` Լ. Ներսիսյան) 2014-ի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփագիրը:
2014 թ.-ի Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան իրացման ծավալը (համախառն եկամուտը) կազմել է 180910 հազար դրամ:
2014 թ.-ի իրացման ծավալը վերջին 9 տարիներին արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ արձանագրվել է մոտ 965 մահճ./օր աճ:
Օրեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է մոտ 40 մարդ, որում ներառված չէ ՀԳՄ անդամներին հատկացվող անվճար (ընտանիքի անդամներին սննդի մասով մասնակի վճարումով) ուղեգիր / օրերի քանակը: Այն հաշվետու տարում կազմել է մոտ 7 ԳՄ անդամ/օր :
2014 թ.-ին Ծաղկաձորի գրողների տանը հանգստացել կամ ստեղծագործական աշխատանքով են զբաղվել 182 ՀԳՄ անդամներ (նախորդ տարի 157),
որոնց հատկացված անվճար ( ընկերության շահույթից մասնակի ծախսածածկումով) հատկացված ուղեգիր/ օրերի ընդհանուր թիվը կազմել է 2233 մահճ./օր
Գրողների ստեղծագործական աշխատանքին նպաստելու նպատակով, բացի ԳՄ վարչության կողմից սահմանված օրերից, ստեղծագործական տան տնօրինությունը 21 գրողների մինչև 221 մահճ./օր լրացուցիչ ուղեգիր է հատկացրել:
Ընդհանուր ծանրաբեռնվածության մեջ գրողներին հատկացվող ուղեգրերի մասնաբաժինը տոկոսային հարաբերակցությամբ մնում է բարձր` մոտ 15%, նախատեսված 10%-ի փոխարեն, ինչը բացասաբար է անդրադառնում ֆինանսատնտեսական ընդհանուր ցուցանիշների վրա: Դրությունը փոքրիշատե մեղմում է 2010 թ.-ից գործող ՀԳՄ նախագահության որոշումը` ըստ որի՝ խստացվել է գրողներին հասանելիք օրերը ընտանիքի անդամներին բաշխելու կարգը, ինչպես նաև ներառվել է ընտանիքի անդամներից սննդամթերքի գումարի գանձման դրույթը:
2014 թ.-ին ընդհանուր ծախսերը կազմել են 177.709 հազար դրամ:
Ծախսային մասի փոփոխությունները նախորդ տարվա համեմատ ունեն հետևյալ մեկնաբանությունը՝
ա) Ջրամատակարարման ծախսի կտրուկ նվազեցումը` հատկապես մեկ մարդ/ օր կտրվածքով, հետևանք է ջրամատակարարման համակարգի արդիականացման: Նորացվել է ներքին ջրամատակարար ցանցի մոտ 30 %-ը: Փոխարինվել է նախկինում շահագործվող արտաքին 180 գծամետր մաշված ջրագիծը, որն այժմ ծառայում է որպես պահուստային:
բ)Գազասպառման ծախսի կրճատումը հստակ իրագործված խնայողական գործընթացի արդյունք է: Տնտեսումը մեկ մարդ/օրվա հաշվարկով կազմել է մոտ 120 դրամ:
գ) Համեմատական աճ է արձանագրվել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ծախսային հատվածում, ինչը բացատրվում է դրանց հասանելիության և մատչելիության բարձրացմամբ: Այժմ անվճար ինտերնետ կապը հյուրանոցում հասանելի է ամենուր: Այսօրինակ ներմուծումը նկատելիորեն մեծացնում է մեր ծառայությունների գրավչությունը, խթանելով ծանրաբեռնվածության աճին:
դ) Տրանսպորտային ծախսերի աճը համեմատական է տվյալ ծառայությունների մատուցումից ստացած մուտքերի աճին:
ե) Նկատելի աճ է գրանցվել` մեկ մարդ/ օրվա հաշվարկով, սննդամատակարարման հատվածում, մոտ 10%, ինչը համադրելի է տարվա ընթացքում սննդամթերքի մի շարք տեսակների թանկացման տեմպերին:
Եկամտային մասի աճը և որոշ ծախսային հատվածներով առկա խնայողությունը հնարավորություն է ընձեռել այս տարի կտրուկ մեծացնել վերջին 25 տարիների ընթացքում մաշված ու անհրապույր գույք – հանդերձանքի, կահկարասու տեխնիկական համակարգերի և սենյակների ու սրահների հարդարանքի վրա հաճախ իրավիճակային անհրաժեշտություն դարձած ծախսերը:

ՀԳՄ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.