«ԹՌԻՉՔ ԿՌՈՒՆԿԻ ՀԵՏ» ժամանակակից հայ գրողները՝ պարսկերենով

«Նաշրէ Սալէսը» հրատարակչութիւնը 1100 տպաքանակով լոյս է ընծայել ժամանակակից հայ բանաստեղծների hաւաքածու, որը թարգմանել եւ կազմել է իրանահայ գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Խաչերը:
Ժողովածուն կոչւում է «Թռիչք կռունկի հետ»: Ընտրուած ու թարգմանուած են հայ 65 բանաստեղծներ` 34-ը` Հայաստանից, 4-ը` Արցախից, մնացեալը` Լիբանանից, Սուրիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից եւ այլ երկրներից:
Գրքի նախաբանում թարգմանիչը համառօտ ներկայացնում է հայոց փոթորկաշատ պատմութիւնը` չշրջանցելով Մեծ Եղեռնի թեման, հայոց գիր ու գրականութեան զուգադիր կեռմանները: Ընդ որում՝ ժողովածուում տեղ են գտել միայն «ազատ», ոչ յանգաւոր բանաստեղծութիւններ: Տրուած են նաեւ բանաստեղծների լուսանկարներն ու համառօտ, բայց բնութագրիչ կենսագրական տուեալներ: Թարգմանիչն այն համոզումն ունի, որ «…Նկարն ու կենսագրութիւնը պատուհանի դեր են կատարում բանաստեղծի աշխարհը մուտք գործելու համար»:
Խ. Խաչերը անդրադարձել է նաեւ հայ հեղինակներից՝ նախկինում կատարուած թարգմանութիւններին, որոնք հիմնականում կրում են սիրողական մակարդակ:

Նելլի ԹԱԴԷՈՍԵԱՆ
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի լրատուական բաժին

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։