2015 թ. հունվարի 23-ին Բրյուսելում (Բելգիա) վախճանվեց անվանի արձակագիր, գրականագետ, թարգմանիչ, լրագրող Վազիրե Աշոն (Ռաշիդով):
Վազիրե Աշոն շուրջ քսան տարի պատասախանատու պաշտոններ է վարել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առնթեր մամուլում պետական գաղտնիքների պահպանության գլխավոր վարչությունում, որ հայտնի էր Գլավլիտ անունով: Մամուլի աշխատակիցները կարծես թե հերթ էին կանգնում, թե երբ է Վազիրե Աշոն հերթապահելու, որ նա նյութերը նայի, գլխացավանք չլինի: Նա բոլորի ընկերն էր, նրանց սրտով էր գնում և երբ «վրիպումե էր տեսնում, անաղմուկ ուղղում էր: Նա մեծ գիտելիքների տեր էր, մշտապես հպարտանում էր, որ Լենինգրադի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում սովորել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ:
Թեև գիտությունը չընտրեց հիմնական ուղին, այլ գերադասեց գրականությունն ու հրապարակախոսությունը, բայց նրա հարուստ իմացությունը շուք ու փայլ հաղորդեցին նրա գրական գործերին:
Նրա առաջին պատմվածքը` «Կարմիր դրոշե խորագրով, տպագրվել է 1958 թ. «Ռյա թազաե թերթում: Գրել է «Մահմադն ու Տիգրանըե, «Հանուն հայրենիքիե, «Մեր բարեկամներըե, «Ինչ լավ երազ էրե, «Ոչ տվեց, ոչ առավե, «Որբըե, «Սիբարըե պատմվածքներն ու վիպակները, «Ռամոն, Շամոն և մյուս տղաներըե կատակերգությունը: Քրդերեն լույս են տեսել նրա «Աչքալուսանքե (Երևան, 1975), «Երգիչը ծերացել էրե (Երևան, 1983), «Փամբ-Սիփանե (Երևան, 1986) և ուրիշ գրքերը:
Նրա թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով քրդերեն լույս է տեսել Խաչատուր Աբովյանի «Քրդերե և «Եզդիներե պատմա-ազգագրական ակնարկաշարը (Երևան, 1986): Քրդերեն է թարգմանել հայ գրողների ռադիոպիեսները, այդ թվում` Հրաչյա Քոչարի «Կարոտըե և «Նահապետըե:
Հայերենից քրդերեն է թարգմանել նաև Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Վախթանգ Անանյանի, Հրաչյա Քոչարի, Խաչիկ Դաշտենցի և ուրիշ հեղինակների մի շարք արձակ գործեր: Առանձին գրքով լույս է տեսել «Բարեկամների խոսքըե արձակ ժողովածուն (Երևան, 1983), ուր զետեղված են տասնյակից ավել հայ գրողների ստեղծագործություններ:
Տանեցիները մեկնել էին արտասահման, բայց Վազիրե Աշոն չէր ուզում գնալ, չէր հաշտվում այդ մտքի հետ: Ուներ աշխատանք, ճանաչում, ընկերական միջավայր: Սակայն ընտանիքից հեռու մնալու կարոտը կոտրեց նրա կամքը:
Տեղափոխվելով Եվրոպա` շարունակում էր հասարակական և ստեղծագործական ակտիվ գործունեությունը: Մի մասը կարողացավ տպագրել իր կենդանության օրոք, մյուս մասը սպասում է տպագրության:
Վազիրե Աշոն իր գործերի նկատմամբ շատ խնամքով էր: Բերեմ մի օրինակ. 30 տարի առաջ թարգմանել էի նրա «Լավ եմե պատմվածքը ու մոռացել էի: 2012 թվականին խունացած, դեղնած թղթի վրա Բրյուսելից ուղարկել էր այս պատմվածքի թարգմանությունը, և այն տպագրվեց «Զագրոսիե հուլիսյան համարում:
Շատ էր ուրախացել…
Նախկին Խորհրդային Միության և Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ էր:
Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում:
ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ
«Զագրոսե թերթի գլխավոր խմբագիր