Պարոդիա, թե ինչպես կգրեր Բուլգակովի «Շան սիրտը» Յուրի Մամլեևը
Չխնամված շիրմաթմբերի մեջ կորած տոհմական դամբարանի մոտ մի փոքրիկ խումբ հավաքվեց, որ վաղ առավոտից էր գերեզմանատանը:
Առաջինը չռված աչքերով Վանկա Բորմենտալի կմախքն էր, երկրորդը՝ հազիվ շնչող դիակ, ալեհեր մազերը ականջներից կախ Ֆիլկա Պրեոբրաժենսկին: Երրորդը կիսամարդ-կիսաշուն էր բարեհունչ անունով՝ Պոլիգրաֆ:
Նստեցին հնաոճ գերեզմանաքարի շուրջը, մի շիշ օղի դրեցին, բաժակներ, սև հաց, սև տոլմա, սև կանաչ սոխ և աղքատիկ էլի բաներ:
Նկատելով Պոլիգրաֆի հետախույզ հայացքը, Ֆիլկան մրթմրթաց.
– Քո կարման գերեզմանատան գրություններից բացի ի՞նչ է խորհուրդ տալիս կարդալ:
– Չեմ հիշում:
– Իսկ դու հիշիր,- սառը ձեռքով Պոլիգրաֆի կոկորդից բռնած, բարկացավ ծերուկը:
– Էնգելսի ու Կաուցկու նամակագրություն,- կոկորդն ազատելով, գերեզմանային ձայնով տնքաց Պոլիգրաֆը:
– Ի՞նչ կարծիքի ես նրանց մասին:
– Նրանք արդեն մեռել են:
Այդ լուրի վրա, որ Մենտալի ձեռքը սև հացի հետ քարացավ, Ֆիլկան ձեռքից գցեց սև խավիարով լիքը գդալը, իսկ Պոլիգրաֆը, առանց աչքը թարթելու, կոնծեց սև օղին: Այստեղ ամեն ինչ սև էր, միայն թախիծն էր կանաչ: