ԲԱՌՆ ԻՐ ՀԱՐՈՒՍՏ ԸՆԴԵՐՔՈՎ (Դարիկո Խաչատրյանի «Անմեռ երգեհոնե գրքի առիթով) / Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ

Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆԿան ստեղծագործողներ, որոնք հրաշալի տիրապետում են բառի նրբերանգներին: Խոհերն ու պատկերները հստակ են, և բացահայտվում են բառընդերքի խոր հնարավորությունները: Այդպիսիներից է Դարիկո Խաչատրյանը: Համենայնդեպս, նրա «Անմեռ երգեհոնե (Երևան, Էդիթ Պրինտ, 2013 թ.) ժողովածուն նման դատողության առիթ տալիս է, քանզի բանաստեղծի անցյալի փորձի հասունացումն է և զարգացման նոր ուղենշեր է ուրվագծում:
Բանաստեղծը փնտրում է իր տեսլական իրականությունը, և տեսիլքը տարածվում է թղթի ճերմակ ամայության մեջ, դառնում շոշափելի ու ցնդում մշուշի նման: Մարդը կորցնում է դեռևս չունեցածը: Այս խորհուրդը Դարիկո Խաչատրյանի խորհրդապաշտական պատկերներում ներծծված է ամբողջությամբ, քանզի մարդը հավերժաբար կորցնում է և սոսկ զգայություններն են, որ մարդուն ուղեկից են ընդմիշտ:
Գիրքն ունի «Խնդրանքներ Տիրոջըե, «…Ու տեսանելիե բաժինները, ներառում է «Հրավերք նվիրմանե պոեմը և «Համանվագե էսսեների փունջը: Այս բազմաժանրությունը իմաստավորվում է նրանով, որ Դարիկո Խաչատրյանը միևնույն առանցքի շուրջ է ներհյուսել իր տեսիլքը:
Բանաստեղծը ապրումի ուժով բանաստեղծականացնում է տառապանքը. այստեղ է փորձության ենթարկվում կամքի ուժն ու նպատակը: Բայց նա զորում է միայն պատրանքի մեջ հյուսել իր գեղեցիկ հեքիաթը.
Ոսկեցոլ աղբյուրների դիմաց նստած // Պենելոպե եմ ես,// Շուրջբոլորս փեսացուներ են// թրևում, իսկ ես անցել եմ կյանքիս// երկրային ժամանակի կենտրոնը,-// այնքա՛ն կենարար է ջուրը,// որ մատներիցս ծառեր են աճել//ձուկ տերևներով… (էջ 23):
Պետք չէ խիստ ուշադիր լինել, տեսնելու, որ Դարիկո Խաչատրյանի այս շարքի բանաստեղծություններում առկա են աստվածաշնչյան մետաֆորներ: Գրքի առաջին բաժնում բանաստեղծուհու «խնդրանքները Աստծունե նամակներ են հիշեցնում, իսկ նամակի ժանրում յուրաքանչյուր գրող առավել անկեղծ է: Այս դեպքում բանաստեղծի քնարերգության (այս դեպքում բառը խիստ տեղին է) մեջ տեղի ունեցող վայրիվերումները անմիջական կապ ունեն բանաստեղծի հոգեվիճակների հետ:
Բանաստեղծություններում ընդգծվում են հոգևոր ենթաշերտերը: Հոգևորն ամրանում է հավատի շղթաներով, և սա է բանաստեղծի համոզմունքը.
«Հա՜յր մեր, որ երկնքում եսե…// Գիտե՛մ, ժպտում ես// առօրյա լացուկոծիս վրա, // օ՜ր է, կանցնի՛…// Ինձ հանձնարարվածը// կատարել եմ,// գաղտնիքը – մեր մեջ… (էջ 30)
Բանաստեղծը հանկարծ դուրս է գալիս ափերից, մոռանում ամենայն հոգևորը և անմիջապես արձագանքում մերօրյա գորշությանը: Եվ սա է գրողի դիրքորոշումը կյանքում գեթ մեկ անգամ ասել՝ արքան մերկ է. «Մի՜ փակիր աչքերդ, Տե՛ր իմ, // որդուս ա՜յս երկիրն է բաժին ընկել, // որի տերերը ոչ մի կապ չունեն // ժողովրդի կեցության հետե (28):
Բանաստեղծի ես-ը երկրորդվում է և առաջնային է դառնում հանուրն ու ազգայինը: Ոչ ոք չի կարող անտարբեր մնալ իր հայրենիքում տեղի ունեցող երևույթների նկատմամբ և պարզ ու տրամաբանական է դառնում նման շեշտադրումը: Ինչ-որ տեղ վավերագրում է հիշեցնում բանաստեղծի տողը, քանզի երկրի տերերն ուժեղ են իրենց դղյակներում, և նրանց ծառաներն իրենց «տղավարիե են պահում նկուղներում մարդ հոշոտելիս: Անշուշտ, այս բանաստեղծության վերնագրային պոետիկան՝ «Մայրականե, հուշում է, որ բանաստեղծը պատրաստ է ինքնազոհաբերման: Նվիրումի և հանուրի կարևորությունը գերակայում է ես-ի զգացողություններին:
Ինքնազոհաբերման դրաման Աստծո հետ մենախոսության մեջ ոչ միայն գեղագիտական արտահայտություն է ստանում, այլև զգացողությունների և հուզականության անմիջական կրողն է:
Ինքն իրենից օտարումը բանաստեղծի հոգում նոր երանգներ է ի հայտ բերում: Այստեղ արդեն տեսանելի է բանաստեղծի մարտիկ տեսակը, ով պատրաստ է հանուն հայրենիքի պաշտպանության նետվել կռվի ամենաթեժ անկյունները: Պարզ է, որ նման դեպքերում բանաստեղծության մեջ երկրորդվում են մելամաղձն ու հուզառատությունը.
Հուզատրոփ այս ժամանակում,// որը է՛գ է, անշուշտ, ու կրքոտ շատ,// վայրկյանը մեկ անկողին է մտնում// և չի հագենում զուգընկերներից՝// ստից, կեղծիքից, դավերից,// ցեղասպան նեռից, դավաճաններից… (էջ 44)
Հաջորդ՝ «… Ու տեսանելիե շարքում արդեն հիմնական շեշտը ուղղորդվում է անցյալից մնացած գեղեցիկ պատմությունների վրա: Վերհուշը դառնում է բանաստեղծին ուղեկից և վերհուշին հավատալով՝ բանաստեղծը ամրացնում է իր հոգու շղթաները.
Այն խաչմերուկում,// ուր մի ժամանակ// շնչում էիր ինձ հետ համաչափ,// կրակ վառեցի… (117)
Այստեղ բանաստեղծի հոգում իրար են բախվում տենչանքի հավերժականությունն ու իրականության անկատարությունը:
Բայց պետք է նշել նաև բանաստեղծի ստեղծած իրականությունը. անընդհատ մարդ-բնություն կապն է ուղենշային բանաստեղծական պատկերի համար, և սա ևս մեկ անգամ ամրագրում է կենսափիլիսոփայական այն մտայնությունը, որ մարդն իր մեջ ներառում է ամբողջ աշխարհը, անգամ տիեզերքը, քանզի հարուստ շերտեր ունի, ուստի մարդուն բնությունից զատ հնարավոր չէ ճանաչել:
Այս շարքի բանաստեղծություններում առավել ընդգծվում է հուզականությունը, և վերհուշն առարկայանում է հանց մի մեծ սպասում: Մարդն օտարվում է սպասման տանջահար վայրկյանների քայքայիչ ներգործումից, սակայն Դարիկո Խաչատրյանի դեպքում օտարումն ու սպասումը հոգևոր այլ խորհուրդն ունեն. եվրոպական գրականության մեջ օտարման ու սպասման մեջ լույս չկա, վակուում է, և ամեն ինչ հանգեցվում է համատարած խավարի, իսկ այս դեպքում կա կառչելու տեղ, կա ոգու ըմբոստություն, քանզի հուշը իր բարերար նպաստն է բերում.
Հիմնական տեղ չունեմ ապրելու,// սովորական բոմժուհի եմ,// ստվարաթղթի վրա նստած// հաճախ եմ հիշում// «պիոներե եղած ժամանակ// ի՛նչ պաթոսով էի // արտասանում Համո Սահյանի.// «Թե հոկտեմբերյան դրոշի փայլից// Չշիկներ ճակատն Արագածի,// Իր մութ այրերում շունչը կփչեր// Այրերի երկիր Հայաստանսե: (148)
«Հրավերք նվիրմանե պոեմում բանաստեղծի հոգեկան խռովքը տարածվում է իրականության վրա, և ամեն ինչ պատվում է անհետացման մթին հանելուկով: Բանաստեղծին տառապանք է պատճառում այն, որ նրա ներաշխարհն ու արտաքին աշխարհի միջև կապը խզվել է, և գորշ իրականությունը ներթափանցել է ներաշխարհ ու վարակել այն:
Կորսված է երջանկությունը: Գույներն այստեղ արդեն ավելի խտացված են: Պատկերներն ավելի ընդհանրական բնույթ են կրում և «գնդաձև հրաշքիե ճակատագիրն անընդհատ հուզում է բանաստեղծին:
Տանջալի է սուտ, մտացածին երջանկությունը: Կյանքը դեռևս անճանաչելի է բանաստեղծի համար, չճաշակած պտուղ, իսկ ահա «գնդաձև հրաշքըե չի սպասում, նա անընդհատական խելագար ընթացքի մեջ է, և մարդը դեռ չհասցրած ճաշակվել իրեն տրվածը, արդեն կորցնում է, իսկ կորստյան ցավը այս դեպքում կրկնակի ուժգին է.
Որքա՛ն անզոր են մոր կրծքին ապրող// որդիքը մարդու,// հոծ ամբոխներ կան, ինչպես սև նախիր,// լայն դուռ են բացել, ելումուտ անկարգ,// իրենց խորքերում խոհը բացակա,// բառերն անկենդան,// չարաշուք կռռոց ու նախճիր ոգու… (167)
Գիրքը փակվում է «Համանվագե էսսեների շարքով, որոնց միջոցով բանաստեղծը կենտրոնացնում է իր ցրիվ եկած հայացքը: Գեղեցիկի ու արժեքավորի կողքին իբրև հակընթաց դրվում է խոր հիասթափությունը: Ոսկու դյութական փայլը կորստյան է մատնել մարդու հոգին: Բանաստեղծի ներաշխարհի ու իրականության միջև պայթյունավտանգ բախում է ստեղծվում, քանզի ներսն ամեն ինչ սեր է շնչում, ու սիրատոչոր հոգին անկեղծ ու մտերմիկ զրույցի է կարոտ, սակայն նյութական իրականությունը բացարձակապես կապ չունի կյանքը զարդարող իղձերի ու ցանկությունների հետ:
Տրտմությունից, ցավագին թախծից փորձել է փախուստ տալ բանաստեղծի հոգին, երազել անհոգության մասին: Թեև կյանքը անընդհատ հրապուրում է, բայց միևնույն ժամանակ այն անհասկանալի է և անընդհատ տառապանք է պատճառում:
Պարզ է, որ բանաստեղծը կառչելու տեղ է փնտրում, և մայրը, Սևակը, Դրայզերն ու Իմացության ծառը, Շեյմաս Հինի և Շանթ Մկրտչյանի ստեղծագործությունները այս դեպքում լույսի, ջերմության և կենաց հնարավորություններ են:
Վստահ եմ, որ ընթերցողն իրեն հարազատ զգայություններ ու մտայնություններ կգտնի Դարիկո Խաչատրյանի «Անմեռ երգեհոնե ժողովածուում, քանզի բանաստեղծություններում բառն այնքան հարուստ ընդերքով է օգտագործված, որ դժվար թե չարձագանքի դեռևս զգայություններն ու մտածելու կարողությունը չկորցրած մարդու ներսում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։