«Հեռագիր Ֆաթիմային»

Դիանա Համբարձումյան
«Վորոնեժ» (ՌԴ) հրատարակչությունը ռուսերեն թարգմանությամբ հրատարակել է արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի պատմվածքների ժողովածուն (1000 տպաքանակով, փափուկ և կոշտ կազմով), այն գրքում տեղ գտած պատմվածքներից մեկի` «Հեռագիր Ֆաթիմային» վերնագրով է ներկայացված: Թեև գրքում ընդգրկված պատմվածքները թարգմանվել են 11 լեզվուներով և տպագրվել տարբեր երկրների պարբերականներում, սա Դ. Համբարձումյանի առաջին օտարալեզու ժողովածուն է: Թարգմանիչներն են Հասմիկ Գալստյանը, Գայանե Մարկոսյանը, Սոնա Բաբաջանյանը և Արաքսյա Ասլանյանը: Գրքի շապիկին Սևադա Գրիգորյանի «Հարսնատես» նկարն է:
Գիրքը ռուս ընթերցողին է ներկայացրել գրականագետ Օկսանա Ելինան. «Յուրաքանչյուր պատմվածք թողնում է վառ ու անանց տպավորություն, ինչը հեղինակի գրական տաղանդի վկայությունն է: Ուզում եմ հուսալ, որ Դիանա Համբարձումյանի մյուս գործերը նույնպես կթարգմանվեն ռուսերեն, որպեսզի կարողանանք վայելել նրա ստեղծած կենդանի պատկերները և անցնելով նրա պատմվածքների միջով` մի պահ կանգ առնենք մեր անվերջանալի վազքում, գիտակցենք ու զգանք կյանքն ու մեր սիրելիներին… Կարծում եմ, Դիանա Համբարձումյանի առաջին գիրքը Ռուսաստանում, անկասկած, մեծ հաջողություն կունենա, իսկ հեղինակը ձեռք կբերի ամենատարբեր սերունդների շատ երկրպագուներ»,- գրքի առաջաբանում գրել է նա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։