ՍԵՎԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԱՐՑԵՐ ԿԱՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ / ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Սուրեն-Աբրահամյան

Սերգեյ Սարինյանի «Պարույր Սևակ. բանաստեղծության գիտությունը» հոդվածների ժողովածուն 

Սևակագիտությունը հիմնավորապես խճճվել է իր ստեղծած թակարդում և ճգնաժամը, որ տասնամյակների պատմություն ունի, ինքնահաղթահարման փորձեր չի անում: Մինչդեռ վերջին տասնամյակում հրապարակված առանձին հոդվածները, աշխատությունները,հուշագրությունները, որոնք ծավալի առումով բազմահատորյակներ կարող են կազմել, վերակրկնում են նախորդ տասնամյակներից մերժված անդրշիրիմյան գրական տեսակետներ՝ միտում չունենալով գրականագիտական համակարգվածության ենթարկելու սևակագիտությունը: Պատճառը իհարկե Սևակի անսովոր գրական ֆենոմենն է, որ անհաղթահարելի է շատերի համար, բայց որ խնդիրը գրականագիտական օժտվածությանը չի վերաբերում միայն, ակնհայտ է և, ահա, այստեղից է սկսվում ամենավատթարը: Առաջին հերթին ի հայտ եկողը վերլուծողների հանձնառու աշխարհընկալումն է, որ չունի ճշգրիտ ելակետ, յուրացնում է ու տարփողում մտքեր, որոնք արդիական շունչ չունեն կամ, Սևակի մեծության համեմատ, բամբասանքների և միֆերի ոլորտից են սկիզբ առնում: Մեծ մասամբ այդ «շարքըե լրացնում են հուշագիրները, ովքեր վկայողից վերաճել են «վիպագիրներիե, և, նման դեպքում, օգտվելով ժանրի հնարավորությունից, խառնում են ճշմարիտը ճշմարտանմանին, ուստի ստացվում են մենագրական «վիպերգերե…Եվ որքան էլ դրանց հեղինակները վիպողի ջանքեր են վատնում՝ ապացուցելու իրենց անսահման երկրպագությունը Պ. Սևակին, վերջին էջը շրջելիս հայտնվում ես «ունայնության փոսիե առջև,և թվում է՝ ոչինչ չի ասվել… Իսկ եթե որևէ բան «ասվելե է կամ «ասումե են վիպերգուները, ապա ասվածի (ասացության) ելակետն է մանրախնդիր և այնքան սուբյեկտիվ, որից ընկալելի է միայն, թե քննադատությունը բացառապես թունավոր նետեր է պարգևել Սևակին, ուստի վիհն այնքան խորն է ու անընդգրկելի բանաստեղծի և քննադատության միջև, որ անհնար է թվում միմյանց միջև երկխոսությունը: Միամիտ այս միֆը, որ ձեռնտու է շատերին, ուղղված է «խմբագրելուե նաև Պ. Սևակի և Ս. Սարինյանի գրական երկխոսությունը, որ կամա թե ակամա բազմապատկվել է, և այլ գրիչներ «ծաղկելե են որքան, ի հեճուկս դրանց, փաստերն իրենք են աղաղակել՝ վերաշրջելու, ստույգ շարադրելու իրերի բնական ընթացքը:
Հուշագիրների մի տեսակ կա, որ Գյոթեի զրուցակցի՝ Էքերմանի պատումի նման հեռավորություն չեն կարողանում պահպանել հեղինակից, ուստի կեցվածք են ընդունում, ասես բանաստեղծն է հուշագրի բանաքաղը, և՝ ոչ ավել, ոչ պակաս, օր առաջ սպասում էր նրանց խորհրդին: Մինչդեռ Պ. Սևակի վեճն ու երկխոսությունը «մենախոսականե ձայն ունի, ինքն իր հետ է վիճում, ինչը ակնհայտ է նաև իր ստեղծագործության մեջ: Հետևաբար, հուշագիրների պատումները եթե փոքր-ինչ անանձնական գրվեին, ինչպես, օրինակ, Ալմաստ Զաքարյանի հուշապատումը (1971), Սերգեյ Սարինյանի «Պարույր Սևակը զուգահեռի վրաե (1981), ուր պահպանված է պատմողի այնպիսի հեռավորություն, որ, նախևառաջ, ի հայտ է բերում բանաստեղծի անհատականությունը՝ ամբողջական, բանավիճող, ինքնաբացահայտող, ապա, այս պարագայում, հնարավոր է դառնում խոսել հարաբերությունների բնական ընթացքի մասին: Մինչդեռ կարող ենք վերնագրերի էջեր լրացնել՝ չհասնելով ավարտին, ուր պատմողը խոսում է «իրե Պ. Սևակի մասին և շատ դեպքերում, անավարտ թողնելով, կարող ենք, ինչպես Վ. Գաբրիելյանն է մի դեպքում ասում՝ ձեզ լինեն ձեր հուշերը,- այդպես էլ ասել և մոռանալ «իմ Պարույրըե պատումների շարքը: Բայց անդրադարձը այսպիսի մեկնություններին մի վտանգ է հուշում նաև: Միմյանց չհանդուրժող և միմյանց կեղծիքի մեջ մեղադրող հուշագիրները որքան միօրինակ են, նույնքան միտումնավոր: Իրենց կեղծիքից և ստից սարսափած, շատ հաճախ Պ. Սևակի մի ակնարկի, կես-խոսքի միջոցով մեղադրանքն ուղղում են «գլխավոր թիրախիե՝ Սարինյանի և քննադատության դեմ: Ինչու՞: Որովհետև նմաններին հեղինակավոր քավության նոխազ է անհրաժեշտ՝ իրենց մեղքը այլ ուղղությամբ շրջելու, քողածածկելու հետապնդող տագնապը, որը դեռևս փակ դռների ետևում պահված գաղտնիք է մնում, բայց ամեն վայրկյան «փակ դռների արխիվըե կարող է բացվել և խոսել: Մինչդեռ պատումի ենթատեքստը հուշում է, թե ովքեր են նրանք, որ կազմակերպության հրավերն են կատարում և ինչու են այդքան մտատանջ ու քրտնամխած թիրախ ընտրում քննադատին՝ չհասկանալով, որ այդպես ջայլամն է գլուխը պահում ավազի մեջ, բայց… բոլորի աչքին տեսանելի է նա՝ հավակնոտ այդ հավկուրը, որ բազում անուններ ունի, ուստիև՝ անդեմ է, անդեմ՝ հենց իր գրության նման: Եվ, ուրեմն, նա չէ որսորդ, ով մատնում է իրեն՝ որսորդին, այլ՝ ուրիշը, որ բանական միտք ունի, վերլուծելու ուղղամիտ ջանքի կարողություն և կարող է ընկալել ամբողջականը – համադրականը՝ որպես փաստարկի հիմնավորում, այլ ոչ թե մասը, որ դրվագային փաստի հայելային արտացոլումն է, ուստի ընկալելի է միայն սևի կամ մոխրագույնի, ճերմակի և անգույնի արտացոլման երանգներով: Եվ, հավանաբար, հարաբերությունների այս ոլորտը մեկնաբանելու կարիք չունենար, եթե սևակագիտությունը «կախումե չունենար, ավելի ճշգրիտ՝ չածանցվեր վիպերգուների և ջայլամ-գուսանների նեյնիմերգերի միֆական, պաթոսային պերճախոսությունից: Նման պարագայում, որպես տասնամյակների բանավեճին ներհակ և զուսպ արձագանքի արտահայտություն, անհիմն չէ Ս. Սարինյանի «Պարույր Սևակ. բանաստեղծության գիտությունըե (2006) գրքի հրապարակումը և հեղինակի այն դիրքավորումը, ով, ի տարբերություն իրենց քննադատական անցյալը վերախմբագրողների, առանց սրբագրելու, հրատարակել է նախորդ տասնամյակներին գրված գրական հոդվածները և հուշագրությունը: Բայց՝ ոչ թե ի հեճուկս, որ պարզամիտ կլիներ նման գրականագետի համար, այլ՝ սևակագիտության ընթացքը ընդգրկելու թե՛ ժխտման և ճգնաժամի, թե՛ հաստատման ամբողջության և հեռանկարի հանձնառությունը կրելու իմաստով: Ոչ էլ ունայնախոս, ինքնաբավ «ազնվություննե է քննադատին մղում ստանձնելու քննադատության էթիկական պատասխանատվությունը, այլ՝ սևակագիտության արդի ճգնաժամը հաղթահարելու միտումը: Հետևաբար քննադատը գրքի նախաբանում, որպես այդ ամենի հիմնավորում, ասում է հետևյալը. «Այժմ շատացել են պարույրագետներն ու պարույրապաշտները: Հուշեր են պատմում սոսկ իրենց անձը ցուցադրելու համար, ուսումնասիրություններ են շարադրում առանց բնագրի խորազնին ընթերցմանե1: Բայց որ քննադատության համար ամենավատթարն է. «Ոչ թե վերլուծում են բանաստեղծությունը, այլ գրում են բանաստեղծի մասին, իսկ «մասինըե գիտություն չէե (3): Սակայն ամենահակասականն այն է, որ. «Բանաստեղծի էթիկական ընտրությունը վերագրում են այլախոհության կամ սոցիումի էմպիրիկ դիդակտիկային, անտեսելով աշխարհայացքի և պատկերացումի գեղագիտական և փիլիսոփայական հղումը (3):
Ահա, ինչպես տեսնում ենք, Սարինյանի բնութագրած ախտանշանները ուղղված են քննադատությանը, սակայն այն քննադատությանը, որ էմպիրիկորեն հակասական է և ժխտող, գրական երևույթի մակերեսային ըմբռնում ունի, ջատագովական պաթոս, ինչին հակադրում է սևակագիտության այլ աշխարհընկալում, որ հակված է «տեսականացնելու Սևակի բանաստեղծության գիտությունըե, որ «դարի հիվանդության պատմությունն էե, ուրեմն և՝ պարտադրում է ախտաբանական զննում: Ուստի, այս պարագայում, բանաստեղծությունը ընկալելու ջանքը Սարինյանը նույնացնում է գիտությանը, նրա քննական մեթոդին: Քննադատական ստրուկտուրայի ինքնագիտակցման առումով Ս. Սարինյանը, հետևապես, Սևակի պոեզիայի ընթացքը մեկնաբանում է որպես «պատմական և գեղագիտական միասնության վերլուծությանե (84) համակարգ, հարցադրումը ներառելով սակայն մի շրջանակի մեջ, ուր միասնական են «պոեզիայի պատմականությունըե և «պոեզիայի մեծ ճանապարհիե հայտնությունը որպես բանաստեղծի հայտնություն նաև, որ գեղագիտական-փիլիսոփայական բացատրություն ունի Սարինյանի քննադատության մեջ: Եվ, թեև հոդվածները գրվել են տասնամյակների ընթացքում, Սարինյանի անդրադարձը Սևակի պոեզիային սկսվում է 1958 թվականից /«Պոեզիայի մեծ բովանդակության համարե/, բայց էվոլյուցիայի և քննադատական հասակի ամբողջության ձգտում է «Պոեզիան մեծ ճանապարհի վրաե /1964/, «Բանաստեղծության պատմականությունըե /1976/ և «Սևակի բանաստեղծության պատկերի դիալեկտիկանե /1991/ հոդվածների ներքին կապի մեջ, ուր սևակագիտության տեսական ընկալումը ամբողջական է: Քննադատի ելակետը, որ ընդհանուր է այս համակարգում, մեկնաբանում է ինքը՝ Սարինյանը՝ բանաստեղծության պատմականությունը համարելով գեղագիտական կատեգորիա, որ «գոյանում է կառուցվածքային տարրերի, ձևի և բովանդակության բաղադրիչների միասնությունիցե, սակայն «պատմականությունը ստանձնում է (նաև) գեղագիտական կարևոր ֆունկցիա և պայմանավորում բանաստեղծության գեղագիտական-փիլիսոփայական տարողությունըե: Հետևաբար, ըստ քննադատի, բանաստեղծությունը, որպես ամբողջականի հոգեկան-զգայական-ավարտուն միավոր, ժամանակի, մարդու հազարամյա կենսափորձի պատմությունն է, որ կախում չունի տարածության միավորից: Այսինքն՝ բանաստեղծությունը «շարժվող հավիտենությանե արտահայտությունն է և նրա տեսական լուսաբանումը, Սարինյանի դիտարկմամբ, ներառում է երեք խնդիր՝ ստեղծագործության հիմունքների հետազոտում, գրական-պատմական պրոցեսի օրինաչափությունների բացահայտում, այնուհետև՝ տվյալ գեղարվեստական երկի վերլուծության սկզբունքների մշակում: Այսինքն՝ հարցադրման իմաստով գրողի ստեղծագործության միկրոաշխարհի (առանձին ստեղծագործության) քննությունը ի վերջո, որպես հետազոտման «բջիջե, օրգանական միահյուսվածքի մի տարր, թեև կարող է ներհակ և ժխտող ինքնություն ունենալ, բայց նրա շարժումը տեղի է ունենում գրողի ստեղծագործության մակրոաշխարհի (ամբողջության) ներսում: Ս. Սարինյանը, ուստի, Սևակի պոեզիայի անցման (փոխանցման) իր տեսությունը սահմանում է միկրոաշխարհից անցում դեպի մակրոաշխարհ՝ բանաստեղծական սկիզբը համարելով հայտնության շրջան («Բանաստեղծի հայտնությունըե), որին այնուհետև հաջորդում է որոնումների մի ամբողջ տասնամյակ, երբ Սևակը իր «փախստական էությունն էր որոնումե՝ սկսած «Անմահները հրամայում ենե ժողովածուից մինչև «Նորից քեզ հետե (1957) ժողովածուն: Իսկ ահա երրորդ փուլում՝ 1959-ից սկսվում է Սևակի պոեզիայի ամբողջացման շրջանը, որ տևում է մինչև նրա ողբերգական մահը՝ ընդգրկելով «Անլռելի զանգակատունե պոեմի գրության շրջանը, «Մարդը ափի մեջե ժողովածուն և «Եղիցի լույսե վերջին մատյանը,- ուր պոետական հայտնությունը կատարյալ է, երբ պոեզիան վերաճում է ճանապարհի հայտնության, աշխարհայացքի «տարակենտրոնե միասնության: Թերևս այս համակարգում մի առանձնահատկություն ակնհայտ է, և որի մասին վկայում է Ս. Սարինյանը: Պոետի հայտնությունը ավելի վաղ էին կռահել քննադատության մեջ և, առաջին հայացքից, թվում է՝ Սարինյանը Սևակի պոեզիայի համակարգի ամբողջությունը տրոհում է՝ ընդգծելով հայտնության սկիզբը և ավարտի շրջանը; Բայց «տրոհումե է մի եղանակով, որ, նախևառաջ, սահմանի ընդհանուրը (գեղագիտականը-փիլիսոփայականը), որովհետև ընդհանուրի ներսում է առկա մասը (մասնակին): Այսպես. Սարինյանը նշում է, որ իր առաջին անդրադարձում/1958/ քննադատական իր դիտարկումները ուղղված էին «Նորից քեզ հետե ժողովածուի ձևաբովանդակային կառուցվածքին, որը Սևակի որոնումների շրջանն է ընդգրկում, ստեղծագործական դարձակետի /իր խոսքն է/ ստույգ ելակետը, որին հետևում է «փառքի նախերգանքըե՝ «Անլռելի զանգակատունե պոեմը: Այնուհետև հաջորդում է Սևակի վերելքի ուղին՝ հայտնության շրջանը, որի սկիզբը Սարինյանի դիտարկմամբ սկսվում է «Մարդը ափի մեջե ժողովածուով, ամբողջանում «Եղիցի լույսե-ով: Քննադատի նախասիրությունների կիզակետում է հայտնվում «Մարդը ափի մեջե ժողովածուն, որ հայտնություն էր համարում Սարինյանը մեր պոեզիայում: Սևակի այս ժողովածուն «ավարտունե, տեսական համակարգի գիտակցության է վերաճում, ուստի, իբրև պոետական նորություն, ինչպես Ն. Աղբալյանը տասնամյա ճանապարհ անցած Չարենցին է բնութագրում, այնպես էլ Ս. Սարինյանը՝ Սևակի պոետական անցած ճանապարհի մի հանգըրվանում, «ցնցելով դահլիճն ու ֆոենե, ազդարարում է մեծ պոետի հայտնությունը հրապարակային իր ելույթում (Գրողների միության դահլիճում)՝ հիմնելով սևակագիտության իր սկզբունքները, որի շուրջը մի քանի տասնամյակ բանավիճում են՝ երբեմն հարստացնելով գույները, երբեմն քննելով ծուռ հայելու մեջ… Իհարկե, Սարինյանը որոշ դեպքերում ուշ է արձագանքում իր դեմ ասվածին, որն ունի հոգեբանական ու գիտական համադրության մեկնաբանություն: Հոգեբանական կողմնորոշումը, ըստ Սարինյանի, Սևակի ֆենոմենի անջատման գիտակցումն է «կռապաշտական ջատագովությունիցե, իսկ գիտական կողմը պարտադրում է վերլուծական ընկալման անհրաժեշտություն՝ քննելու և ճանաչելու Սևակի «աշխարհայեցողության ձևավորման և զարգացման ընթացքը՝ ներքին մաքառումներով, վերելքներով ու անկումներով, ինքնահրաժարումի և հայտնության հակասական, ողբերգական դեգերումներովե (128), ինչը, կարելի է ասել, բնորոշ է Պ. Սևակին, նրա ստեղծագործության ընթացքին:
Սարինյանը, այսպես ասենք, չի խուսանավում՝ վերանայելու իր դիտակետը, համարելով միանգամայն ստույգ իր սահմանումները «Նորից քեզ հետե ժողովածուի, «Անլռելի զանգակատունե պոեմի վերաբերյալ, և շատ դեպքերում հենց ինքն է տարբեր անդրադարձումներով թարմացրել բանավեճը, ինչպես, օրինակ, «Պոեզիան մեծ ճանապարհի վրաե /1964/ , «Ի հեճուկսե /1995/ հոդվածներում: Իհարկե, սա արդեն քննադատության պատմություն է, որ պարտադրում է վերլուծության այլ դիտակետ, ուստի անհրաժեշտ է քննադատության տվյալ շըրջանի ամբողջական ընկալում: Մեր պարագայում թեև սա ամենադյուրին ելակետն է, բայց մենք չենք փորձի անել դա՝ արձանագրելով միայն հիմնական հարցապնդումները: Նախ՝ Սարինյանին վերլուծելու դեպքում պետք է հաշվի առնել, որ քննադատը ստեղծագործական հասունացման մի շրջան է ապրում 50-60-ական թվականներին: 60-ականներին քննադատի հետազոտական մեթոդը «անցմանե (շարժման) մի շրջան է գծում, ինչը տեսական առումով սահմանելի է այսպես. գրականագետը «իրերի աշխարհիցե անցում է կատարում դեպի «գաղափարների աշխարհե: Դասական ռոմանտիզմի մեկնաբանի այս շրջադարձը այս կամ այն կերպով ազդեցություն ունի նաև քննադատ Սարինյանի վրա: Անհերքելի է այս փաստը Սևակի գնահատության մեջ, առաջիններից մեկը, ով խորաթափանցորեն կանխորոշեց քննադատ Սարինյանի ճակատագիրը մեր գրականության մեջ՝ բնութագրելով նրան նախևառաջ որպես տեսաբան, նոր այնուհետև՝ պատմաբան, որի նշանաբանն է՝ ամեն բան բացատրել:
Սարինյանի վերլուծության քննական մեթոդը հիմնարար հատկանիշ է, որն ապացուցում է Պ. Սևակի մի բնութագրում ևս, ինչը անթաքույց վկայում է հենց Սարինյանը «Պարույր Սևակը զուգահեռի վրաե հուշագրության մեջ: Բանաստեղծը ակնարկում է այն, ինչը պետք է հետո որպես հաստատուն կարծիք հնչեր հայ ռոմանտիզմի մեկնաբանի վերաբերյալ՝ բանավիճային ռիթմով ասելով հետևյալը, այն է, թե՝ «չի հասկանում…այս մարդուն, ինքն է ու իր սիստեմըե: Ուրեմն, Սևակի խոսքին համապատասխան, հասկանալի է, որ Սարինյանի քննադատական «համակարգի ներսումե պետք է որոնել իր ձևակերպումների «առարկանե և նրա «գաղափարըե…Իսկ քննադատությունը, սիրահարված «փաստինե, «գրության տառինե, մեջբերումներ է անում Սարինյանի «Պոեզիայի մեծ բովանդակության համարե (1958), «Ինչից պետք է խուսափելե (1960) հոդվածներից ոչ թե «բացատրելուե (ինչպես Սևակն է ասում), որ քննադատության պարտքն է, այլ… մրոտելու՝ չհասկանալով ո՛չ Սարինյանի ելակետը, ո՛չ էլ մեր պոեզիայի հիմնական ուղղությունները, որոնք տիրապետում էին 50-ական թվականների վերջին: Իհարկե, հարցի քննության այս հարթության մեջ անհնար է և մեղսագործություն է ինքնին, երբ Սարինյանին կամ Աղաբաբյանին համեմատում են մերկապարանոց ժխտող քննադատների հետ, ովքեր չէին վերլուծում, նույնիսկ Սևակի նորությունը նրանցից մեկը բնութագրում էր իբրև «լիրիկական ստիլյագությունե, ուր չկան կենսական գաղափարներ, մերժելի են ձևով և բովանդակությամբ (ՍԳԱ, 1958, թիվ 11, էջ 155), իսկ մեկ ուրիշը պնդում էր, թե Սևակը հեռանում է պատմությունից՝ զրկելով բանաստեղծությունը կոնկրետ իրականությունից, մթագնում բանաստեղծության բովանդակությունը (ՍԳ, 1964, թ. 4, էջ 127-130): Այլ է Ս. Սարինյանի քննադատության ելակետը «Նորից քեզ հետե ժողովածուի վերաբերյալ և, այս պարագայում, Սարինյանի քննադատության համակարգում բացատրելի է հետևյալ առնչություններով: Նախ՝ Սարինյանը «պոեզիայի մեծ բովանդակությունե ասելով հասկանում էր ոչ թե լիրիկների և էպիկների վեճին հատուկ հակադրությունը, որոնց գաղափարները, առանձին վերցրած, ի վերջո վերաճում են գրական սխեմատիզմի արտահայտությունների, այլ՝ դրանց միասնությունը, որ արդիականության, կյանքի հավիտենական ռիթմի, պատմականության արձագանքով են ի հայտ գալիս: Երկրորդ՝ Սարինյանի համար էական է գեղարվեստականության խնդիրը, որ պարտադրում է իր քննադատական մեթոդի տեսակետից մեկ այլ հարց, ինչը մեկնաբանելի է դառնում «Ինչից պետք է խուսափելե վերնագրի բովանդակության (իմաստի) մեջ: Եթե Սարինյանի դրույթը դեռևս նորություն էր 50-ականների վերջի քննադատության մեջ, ապա դա քննադատի առավելությունն է: Այլ բան է, որ «պատմականի և գեղագիտականի միասնությանե գաղափարին Սարինյանը հասնում է ավելի ուշ գրված հոդվածներում, բայց երևույթը նոր չէր մեր գրականագիտության մեջ և համեմատելի էր Հ. Օշականի ընկալման մեթոդին: Հ. Օշականը, հենց Ս. Սարինյանի բնութագրմամբ, «մեֆիստոֆելյան մի ուրույն երևակե, որ դեմոնական օժտվածություն ուներ, ուներ նաև իրականության ընկալման իր մեթոդը՝ վերլուծության ժխտական և բացասական սկիզբ, ինչը, իբրև հակադրության եզր, կիրառում է որպես ելակետ, որպեսզի հակաթեզի միջոցով, վերլուծական մակարդակում, հասնի ստեղծագործության (տեքստի) գաղափարի ամբողջական ընկալմանը: Ուստի Օշականը, Սարինյանի մեկնաբանությամբ, «սկզբից մինչև վերջ իրագործում է աշտարակի-գրագետի տիպարըե (Ս. Սարինյան, Լ. Շանթ, Ե., 1991, էջ 20):
Ինքնին հասկանալի է, որ օշականյան մեթոդը նախապես մերժում է այն, ինչը «արժեքաբանական ընդհանուր մակարդակիցե, «բացարձակ չափանիշի տեսակետիցե դուրս է: Այսինքն՝ այն, ինչը «կոնկրետ-պատմականե մակարդակ ունի, գեղարվեստական տեսակետից մերժելի է, որովհետև «գեղարվեստական իրականությունըե այլ է, «պատմական իրականությունըե՝այլ: Հետևապես Օշականը, Սարինյանի կարծիքով, «նախապաշարված է և, մերժման հունով, գրեթե բացառություն չի ճանաչում հայոց նոր գրականության մեջե (նույնը, էջ 21): Ահա թե ինչու Սարինյանը ևս, մեկնաբանելով ինքն իրեն, անվերապահորեն ընդունելով Պ. Սևակի «Մարդը ափի մեջե ժողովածուն, միանգամայն ստույգ դիտարկումներ է համարում «Նորից քեզ հետե-ի իր քննադատությունը, «Անլռելի զանգակատունե պոեմի «ստվերներըե, պոեմի առանձին մասերում բռնահանգերի առկայությունը, խոսքի հասարակացման սևակյան լուծումները:
Նախքան վերոնշյալը մեջբերելը, սակայն, հավելենք հետևյալը: Քննադատության այս «եղանակըե (եթե կարելի է այսպես ասել) դժվար է հանդուրժում պոեզիայի ավանդական կաղապարների քայքայումը, որի սկզբնավորումը մեր պոեզիայում սկսվել է դարասկզբին, Ե. Չարենցի պոեզիայում, իր լրմանը հասնելով 60-ականներին Պ. Սևակի պոեզիայում: Ուստի Սարինյանը, թեև նույնը վերլուծում է «Պարույր Սևակի բանաստեղծական պատկերի դիալեկտիկանե (1991) հոդվածում, բայց «Նորից քեզ հետե ժողովածուի պարագայում Սևակը, Սարինյանի կարծիքով, դեռևս որոնումների մեջ էր, չէր ամբողջացել դեռևս Սևակի ճանապարհի մեծ պոեզիան՝ «բանաստեղծական անբանաստեղծությանե սևակյան ընկալման գեղագիտությունը, երբ պոեզիան խոսքի համադրական միասնության ոլորտին է հանգում: Իսկ մեծ ճանապարհի վրիպումները ինքնին հասկանալի էին: Քննադատությունը չէր մերժում սակայն Սևակի պոեզիայի նորությունը, «բոյ-բուսաթըե (Մահարի), թեև ժխտման կիրքն էլ իր երկխոսական նշանակությունն ուներ զուտ պատմականորեն: Ուստի Սարինյանը, «Անլռելի զանգակատունե պոեմը համարելով գրական երևույթ, մի իսկական պարադոքս է նկատում պոեմում, ասելով, թե «հոյակապ պոեզիան համախառնված է սովորական հանգաբանությանըե, «գեղեցիկ բառի կողքին հայտնվում է անճաշակը, իմաստալից պատկերին հաջորդում է շինծու-արհեստականը…ե (29): Ուրեմն՝ «պատահական վրիպու՞մ է սա. անցողիկ երևու՞յթ, թե՞ բանաստեղծական արվեստի ըմբռնումե (29): Սարինյանի կարծիքով՝ վերջինը, ուստի հենց սա է իր քննադատության դրդապատճառը, որը, ինչպես հասկանալի է արդեն, Սևակի բանաստեղծական ճանապարհի հատկական գիծն էր, ինչը անընկալելի էր և դուրս էր Սարինյանի քննադատական մեթոդի տիրույթից: Թեև, կարելի է ասել , Սևակի պոեզիայի նմանատիպ «թերություններըե, ինչը ասում է Սարինյանը, զուտ տեսական առումով նաև, վերաճելու էր առավելության՝ կանխորոշելու այնուհետև ոչ միայն իր շրջանի, այլև ետսևակյան պոեզիայի առանձնահատկության, գեղագիտական սկզբունքի:
Նույն իմաստով, իհարկե, կարելի է վերլուծել «Նորից քեզ հետե ժողովածուի քննադատության սարինյանական ընկալումը, ուր ասվում է, թե «բանաստեղծը ընկել է փակուղիե, միտում չունենալով, իհարկե, մերժելու բանաստեղծի նորարարությունը: Մերժելին այս շարքում, Սարինյանի կարծիքով, պոեզիայի նկարագրական բնույթն է, Սևակի մշուշապատ ոճը, երբեմն՝ մտքի անորոշությունը: Թերևս այս պարագայում, Սևակի պոեզիան, իր այս ընթացքով, սևեռուն ձգտում էր դեպի «պոեզիայի մեծ ուղեծիրե, ժամանակակից աշխարհի, ժամանակակից մարդու հոգու բարդ աշխարհը և որոնումների ուղի էր ընտրել, իսկ Սևակը մաքառում էր դեռ՝ «գտնելու իր ներսի աշխարհըե, որը նոր որակով, պոետական «բոյ-բուսաթովե ամբողջանում է «Մարդը ափի մեջե ժողովածուում, ինչը Սարինյանը քննում է արդեն «Պոեզիայի մեծ ճանապարհիե նոր հայտնության մեջ՝ վրիպումները համարելով ճանապարհի վրիպումներ… Առաջին հայացքից, որքան էլ ակնհայտ է քննադատության ձախողումը, երբ, իբրև ելակետ նախընտրում է բացասական սկիզբը, այնուամենայնիվ, ունի իր բացատրությունը և հիմնավորումը մի այլ՝ գիտական մակարդակում՝ այս պարագայում հնարավորություն ունենալով տեսական ընդհանրացումների ձգտել, անտեսելով երբեմն ընթացքի «մանրամասներըե… Հետևաբար, Սարինյանին պետք է բացատրել՝ անկախ նրանից ընդունելի՞ է, թե՞ մերժելի քննադատի վերոնշյալ տեսակետը, որը, իրապես, նման կարգի գնահատության ենթակա չէ… Ավելին, այդպիսի հղումը չի համապատասխանում Սարինյանի վերլուծության մեթոդին…
Սևակագիտության մի այլ փուլ է ընդգըրկում «Մարդը ափի մեջե ժողովածուի հրապարակման շրջանը, 60-ական թվականները առհասարակ: Քննադատության պատմականությունը, այս պարագայում ևս, ի հայտ է բերում հարցադրումներ, որոնք օբյեկտիվ քննության կարիք ունեն: Եթե մինչև «Նորից քեզ հետե ժողովածուն, Սևակի առումով, քննադատական «հավասարակշռությունե էր ստեղծում Մահարին, ընկալման իմաստով էլ Սևակի պոեզիայի նորությունը արժեքավորում էր գրողը, բայց «Մարդը ափի մեջե ժողովածուն հայտնվեց Մահարու տեսադաշտում նաև այլ տեսանկյունից, որ Սարինյանի քննության մեջ զուտ մեթոդական ըմբռնում ունի կրկին: Ավելին, բանավեճի մի այնպիսի մակարդակ, ինչպիսին կա Մահարու «Մնայուն հաղթանակներ և ժամանակավոր պարտություններե հոդվածի դրույթների և Սարինյանի միջև, ձևավորում է մեր քննադատության մեջ բանավեճի դասական չափանիշներ: Մեր տեսանկյունից, իհարկե, անհասկանալի է Մահարի-Սևակ, Մահարի-Սարինյան հակասության վերաձևումը, որ ոչ միայն անպարկեշտության օրինակ է, գրական հարցադրումի կեղծ-հայելային արտացոլում, այլև գրական չափանիշների անկման պատմություն: Մինչդեռ էականը չափանիշների և գնահատության հարաբերությունների հարցն է, ինչը առկա է թե՛ Մահարու և թե՛ Սարինյանի մեկնաբանության մեջ: Ուստի Սարինյանը վերլուծության մեջ, դեռ մինչ «Ի հեճուկսե (1995) հոդվածը գրելը, կռահում էր հավանաբար (ի վերջո բանավեճը Մահարու հետ էր և այդքանով պատմականության դատին ենթակա) մի այլ ժամանակի մեջ, այլոց կողմից ընկալվող «օպտիկական խաբեությունըե, որ ինքնախաբեություն է նախևառաջ, այնուհետև՝ գրական չափանիշների և քըննադատության հեղինակության անկման պատմություն: Ինչ խոսք, Ս. Սարինյանը քննադատական իր ուղղամիտ հայացքին համապատասխան չափազանց լավ էր հասկանում, որ Մահարու հոդվածը մերկապարանոց մերժում չէ, այլ այսպես. նա իր սիրելի բանաստեղծին պատկերացնում էր «ռազմաբեմում, հիանում նրա խիզախ մաքառումներով, բայց և ցավում, որ Սևակը, այնուամենայնիվ «պարտություն է կրումե, բայց պարտության մեջ էլ՝ «ուսանելի դաս նշմարումե… Սարինյանը ոչ թե Մահարու տեսակետի անկեղծությանն է կասկածում, այլ քննության է առնում այն մեթոդը, որը հաղթանակի փոխարեն վրիպում է արձանագրում «Մարդը ափի մեջե ժողովածուում: Իսկ տվյալ՝ մահարիական մեթոդը, Սարինյանի մեկնաբանությամբ, «նեղ հնարավորությունների այն «ժանրնեե է, որն ընդունակ չէ մեծ ընդհանրացումների, որը չի պահպանում անհրաժեշտ տեսական հեռավորությունը և որի միակ առարկան բառն է, տողը, տրոհված, մեկուսացած փաստիկըե (30): Ուստիև, քննելով հարցը, զուտ մեթոդական առումով Սարինյանը վերլուծում է այն վրիպումները, որոնք բխում են Մահարու քննադատության «մեթոդիցե: Այն է՝ մահարիական «ֆլորայի և ֆաունայիե տեսությունը, այսպես կոչված՝ «Սևակի բանաստեղծական ռացիոնալիզմըե և այլն: Ինքնին կռահելի է, ուստի, որ Սարինյանի քննադատությունը վերլուծական կողմնորոշում ունի և ներհակության ընթացքով մեկնաբանում է Սևակի ժողովածուն արդեն իր՝ սարինյանական մեթոդի հիմունքներով: Եզրակացությունները, որոնք անդրադարձվում են բանավեճի ռիթմով, Սարինյանի տեսության մեջ Սևակի պոեզիան սահմանում են ոչ թե ռացիոնալիստական, այլ՝ «ինտելեկտուալ պոեզիաե, որ դուրս է մղում իր պատկերային համակարգից ֆլորան և ֆաունան, բանաստեղծությունը ընկալում իբրև հոգևոր ասմունք՝ կրելով դարաշրջանի սինկրետիկ ռիթմը: Պ. Սևակի հայտնությունը, ուրեմն, Սարինյանի կարծիքով, դիպվածային երևույթ չէ, այլ դարաշրջանի հոգևոր պահանջմունքն է, որ «դասական ռիթմի միագծությունը չունիե, այլ «անդրադարձնում է ինտելեկտուալ անհատի հոգեբանական ու փիլիսոփայական աշխարհի բարդ կառուցվածքըե (39): Ուստի Սևակն ընդլայնում է «բանաստեղծական ընկալումների սահմանըե, վերափոխում «բանաստեղծականի և ոչ բանաստեղծականի ավանդական պատկերացումներըե (39): Այդ իսկ պատճառով Սևակի պոեզիան «եզակի զգացումների արտահայտություն չէ, այլ՝ ապրումների սինթեզե: Հետևելով այսպես Սարինյանի մտքերի ընթացքին, որ շարունակում է վերլուծությունը, մեզ թողնելով հետևել նրանց էքսպրեսիվ և, միաժամանակ, զուսպ-ինտելեկտուալ հմայքին, մեկնաբանում է առհասարակ Սևակի փիլիսոփայական աշխարհը, այդ աշխարհի «կառույցիե մեջ բանաստեղծությունը ընկալում որպես «ոգու դիալեկտիկայիե արտահայտություն: Հետևապես, Սևակի բանաստեղծությունը, ընկալելով մարդուն իր հոգու կերտվածքի, ժամանակի միասնության ոլորտում, նրա իդեալը, «Մարդը ափի մեջե ժողովածուից սկսած, որոնում է «կյանքի համաշխարհային կառուցվածքի փիլիսոփայական տարածություններում (53): Ուստի Սևակի աշխարհայեցողությունն էլ հանգում է «տիեզերակենտրոն մարդուե աշխարհայեցողության, «տիեզերակենտրոն մարդուե իդեալի որոնման: Ուրեմն, ինչպես Սարինյանն է ասում. «Փիլիսոփայական ապաստան է գտնում մի նորաձև էթիկական հումանիզմի հանգույցներումե (53): Փիլիսոփայական և իմացաբանական այս բարդ հանգույցն է հետևապես կանխորոշում Սևակի բանաստեղծության ինքնատիպ կառուցվածքը, իմանալիության և անիմանալիության բանաձևերը, վերջիվերջո, նրա ապագան, որ իր կոսմոգոնիկ շնչով, բանաստեղծական արվեստի բազմաձայն, սիմֆոնիկ ռիթմով ի հայտ է գալիս կյանքի վերջին արարում՝ «Եղիցի լույսե մատյանում: Երևույթի քննության հանգուցալուծումը, դեպի ուր ընթանում է նաև Սարինյանը «Սևակի բանաստեղծության պատկերի դիալեկտիկանե հոդվածում՝ ամբողջացնելու բանաստեղծի հայտնության ընկալումը, վերլուծում է «բանաստեղծության գիտությունըե քննական մեթոդով, որ սևակագիտության հիմնահարցն է, վերարժեքավորման հնարավոր տեսանկյունը արդի գրականագիտության մեջ: Ս. Սարինյանի այս հոդվածը արժեքավոր է ոչ միայն տեսական աշխարհընկալման, Սևակի ստեղծագործության բանարվեստի քննության առումով, այլ նաև քննադատության պատմության և տեսության հարցադրումների նշանակությամբ: Քննադատի վերլուծության «առարկանե այս հոդվածում ոչ թե Սևակի առանձին բանաստեղծությունն է (մասնակին, եթե ճիշտ է այսպես ասելը), այլ ամբողջական շարքը՝ ընդհանուրը և տեսականը՝ իբրև գեղագիտական-փիլիսոփայական ձևավորման համակարգ: Սարինյանի մեկնաբանությամբ՝ քննության այս մեթոդը՝ «բանաստեղծական պատկերի դիալեկտիկայիե իր ըմբռնումը, «բանաստեղծական մեծ ճանապարհիե ընթերցման պատմություն է պարտադրում, ուր բանաստեղծությունը պոեզիայի ընկալման «միավորե է, պատկերը՝ բանաստեղծության: Պատկերի դիալեկտիկայի սարինյանական աշխարհ-ընկալումը, նշանակության իմաստով, սուբստանցիոնալ սկզբնավորման և շարժման ընթացքով, Սևակի պոեզիայում առհասարակ, մասնավորապես պոետի վերջին մատյանում («Եղիցի լույսե) փիլիսոփայական միասնության է ձգտում՝ ընկալվելով իբրև ամբողջական համակարգ: Պատկերի այդպիսի «շրջադարձըե ենթադրում է «բանաստեղծական իրականությանե քննություն, երբ բանաստեղծության ստրուկտուրայի ոլորտը՝ փիլիսոփայական աշխարհընկալման ոլորտն է, կառուցվածքը՝պատկերի: Պատկերի «ներսումե, ուր կայանում է «բանաստեղծական իրականությունըե, անջատվում է նրանից, իսկ պատկերը և բառը, ձգտելով ձուլվել բանաստեղծական ստրուկտուրային, «ձևափոխվում են գաղափարի, հասկացությանե՝ զրկվելով «նյութական կեղևիցե: Սարինյանի կարծիքով, սա նոր պոեզիայի ձևավորման ուղին է, որ սինկրետիկ կառուցվածք ունի, որի պոետիկայի համակարգը «նեոսիմվոլիստականե է քննադատի մեկնաբանությամբ: Իսկ այս դեպքում բանաստեղծությունը ընկալվում է որպես «փիլիսոփայական մենախոսությունե, որ մեկնաբանում է «մեր բզկտված էությունըե, և, սկսած վերնագրից , բանաստեղծության պատկերների միասնական համակարգում բառը ընկալում է ոչ թե ռեալական կապի արտահայտությամբ, այլ ստանձնում է այլաբանության, բառի «ներքին ձևիե հատկանշանային ֆունկցիա: Սա արդեն նոր դիտարկում է սևակագիտության մեջ, որ էվոլյուցիայի հեռանկար ունի որպես քննության մի ոլորտ՝ դեպի ուր պետք է ուղղի հայացքը նոր քննադատությունը:
Առհասարակ, Ս. Սարինյանի «Պարույր Սևակ. բանաստեղծության գիտությունըե հոդվածների ժողովածուն արդի սևակագիտության բարդ և հիմնարար նախահիմքերից մեկն է, քննադատի անանցողիկ նախասիրության մի վկայությունը, որն արժեքավոր է թե՛ քննադատության պատմության, թե՛ գրականագիտության հեռանկարում:

Տպագրվել է 2 մայիսի 2008 թ., Գրական թերթ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։