­Ֆե­լիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ / ՆՈՐԱՅՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 

Պատ­ճա­ռա­հետ­ևան­քա­յին կա­պե­րի գե­ղե­ցիկ վրձնա­հար­ված­նե­րի վար­պետ էր Նո­րայր Են­գի­բար­յա­նը, և­ այդ վրձնա­հար­ված­նե­րը պետք է դի­տար­կել մեկ ընդ­հա­նուր ամ­բող­ջա­կա­նութ­յան մեջ: Ն­րա մտքի շփումն սպի­տակ թղթի հետ նույնն էր, ինչ­պես կյան­քի մի ակն­թար­թը նույն կյան­քի մեջ, ինչ­պես մարդ­կա­յին շնչա­ռութ­յու­նից վերց­ված մի հևքը նույն շնչա­ռութ­յան մեջ, ինչ­պես ծո­վի մի կա­թիլ, ո­րի մեջ ծովն էր իր բո­լոր հու­զում­նե­րով ու հան­դար­տութ­յամբ:

Երկ­րա­գուն­դը պտտվում է իր ա­ռանց­քի շուր­ջը: Հա­յե­լա­յին անդ­րա­դարձ­ման մեջ պատ­ճա­ռը հետ­ևանք է դառ­նում, հետ­ևան­քը` պատ­ճառ: Ա­մեն ինչ իր սե­փա­կան էութ­յան դրսևո­րումն ու կրկնութ­յունն է… Խոր փի­լի­սո­փա­յութ­յու­նը պարզ բա­ռե­րով ու մտքե­րով թղթին հանձ­նե­լու շնորհ էր տրված Նո­րայր Են­գի­բար­յա­նին: Այդ մա­սին մենք հա­մոզ­վում ենք` թեր­թե­լով նրա բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րը:

Պատ­ճա­ռը հետ­ևան­քի և հետ­ևան­քը պատ­ճա­ռի մեջ տես­նող­նե­րի միտ­քը խառ­նաշ­փոթ ի­րա­վի­ճակ­ներ չի կա­րող ըն­կա­լել, նրանց հա­մար ա­մեն ինչ այն­քան իր տե­ղում է և­ այն­քան կա­նո­նա­կարգ­ված` իբրև երկ­րա­յին կյան­քի հա­մար ամ­րագր­ված հաս­տա­տուն ու անշր­ջե­լի օ­րի­նա­կա­նութ­յուն` ի­ջեց­ված Տիե­զեր­քի խոր խոր­հուրդ­նե­րից: Եվ մարդն ապ­րում է՝ են­թարկ­վե­լով նրան, որ­պես­զի չքան­դի Տիե­զեր­քի միտ­քը, չխան­գա­րի նրան` հար­ցերն ու պա­տաս­խան­նե­րը դնե­լու ի­րենց ճիշտ տե­ղե­րում: Եվ այդ մար­դը Նո­րայր Են­գի­բար­յանն էր, նա, ում գրվածք­նե­րը խո­սում են այն մա­սին, որ իս­կա­պես, այս լուս­նի տակ ոչ մի բան նոր չէ:

Գի­շեր է, ուշ -//քնած են քա­ղա­քը, քա­մին, ամ­պը://­Լույս, դուրս ա­րի սեն­յա­կից-//հանգց­նում եմ լամ­պը:

Պարզ ու մտեր­միկ ի­րա­վի­ճա­կի մա­սին է խոս­քը, որ­տեղ, սա­կայն, տի­րա­պե­տում է Եր­կիր մո­լո­րա­կը՝ իր հաս­տա­տուն կարգ ու կա­նո­նի մեջ տես­նե­լով, նրա նույն կար­գի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով ա­րար­չա­գոր­ծութ­յան փա­ռա­բա­նու­մը և նույն ա­րար­չա­գոր­ծութ­յան վե­հութ­յան խոս­տո­վա­նութ­յու­նը:

Ե­թե պատ­ճա­ռը հա­վա­սար է հետ­ևան­քին և հա­կա­ռա­կը, ու­րեմն՝ ճիշտ էր Նո­րայր Են­գի­բար­յա­նի կող­մից ի­մաս­տա­սի­րա­կան այս թե­մա­յով ար­ված վրձնա­հար­ված­նե­րի կենտ­րո­նում հա­վա­սա­րութ­յան նշան տես­նե­լը:

Ինչ գե­ղե­ցիկ է խնձո­րը-

կա­տար­ված խոս­տու­մը ծաղ­կած ծա­ռի:

Ծաղ­կած ծա­ռը պատ­ճառն է, գե­ղե­ցիկ խնձո­րը՝ արդ­յուն­քը, և­ որ­քան հմա­յիչ են ծա­ռի ծա­ղիկ­նե­րը, որ­քան գրա­վիչ ու ա­ռողջ է խնձո­րի ծառն ին­քը, որ­քան հրա­շա­լի են մի օր զրու­ցել ծառն ու ծա­ղի­կը, ինչ­պես են շիկ­նել, ինչ­պես են բու­րել, երբ պտղա­վոր­ման հա­մա­ձայ­նութ­յամբ խոս­տում­ներ են տվել ի­րար: Այդ ա­մենն ար­վել էր Նո­րայր Են­գի­բար­յա­նի ան­մի­ջա­կան ներ­կա­յութ­յամբ, բայց վեր­ջի­նիս հրաշք ապ­րում­նե­րի մի­ջից նրա հու­զա­թա­թախ շնչա­ռութ­յու­նը մեզ հա­մար ըն­դա­մե­նը մի քա­նի բառ է հա­նել, ո­րը կրկնելն ինձ հա­մար հա­ճե­լի է.

Ինչ գե­ղե­ցիկ է խնձո­րը-

կա­տար­ված խոս­տու­մը ծաղ­կած ծա­ռի:

Հա­վա­սա­րութ­յան նշա­նը, սա­կայն, միշտ չէ, որ հա­ճե­լի ու գե­ղե­ցիկ ի­րա­վի­ճակ­ներ է զու­գա­հե­ռում ի­րար: Կ­յան­քը լի է նաև տգեղ, սրտա­մաշ, տխուր, ան­հո­գի ի­րա­վի­ճակ­նե­րով ևս, և դ­րանք բո­լո­րը հա­վա­սար ու հա­մար­ժեք են ի­րենց ստեղ­ծո­ղին:

Չ­հաս­կա­ցա`

շո՞ւ­նը կծեց կատ­վին,

թե՞ կա­տուն կծեց շա­նը:

– Եվ սա­կայն ի՞նչ տար­բե­րութ­յուն,-

ա­սաց

հա­վա­սա­րութ­յան նշա­նը:

Ծա­ռը կանգ­նած է մայ­թեզ­րին, իսկ քա­մի­նե­րը, մար­դիկ ու մե­քե­նա­նե­րը գնում են ու գա­լիս… Ու­րեմն՝ ծա­ռի սպա­սու­մը հա­վա­սա­րա­զոր է ընդ­հա­նուր շար­ժու­մին: Ե­թե նա հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նար թևան­ցուկ ա­նե­լով հե­ռա­նա­լու մի ան­ցոր­դի հետ, ու­րեմն՝ նրա սպա­սու­մը ոչ թե հա­վա­սար, այլ՝ ցածր կլի­ներ շրջա­կա շար­ժու­մից: Ո՞ւմ է սպա­սում մայ­թեզ­րին կանգ­նած ծա­ռը: Հար­ցը բարձ­րաց­վել է Նո­րայր Են­գի­բար­յա­նի կող­մից: Հար­ցի մեջ, սա­կայն, կա պա­տաս­խա­նը: Ծառն ըն­դա­մե­նը ցու­ցադ­րում է ա­մեն ին­չից վեր իր վե­հութ­յու­նը:

Քա­մի­նե­րը գնում են-գա­լիս,

մե­քե­նա­նե­րը գնում են-գա­լիս,

մար­դիկ գնում են-գա­լիս,

և չ­գի­տես, թե ում է սպա­սում

մայ­թեզ­րի ծա­ռը:

Ի­րերն ու ի­րա­վի­ճակ­նե­րը կա­նո­նա­կարգ­ված են մա­թե­մա­տի­կա­կան հա­վա­սա­րում­նե­րի մեջ, և պար­զա­գույն մա­թե­մա­տի­կա­յի մեջ գո­յութ­յուն ու­նե­ցող պատ­ճառն ու նրա հետ­ևանքն է կազ­մում Եր­կիր մո­լո­րա­կի պտույ­տի ա­ռանց­քը: Կա հա­վա­սա­րութ­յան նշա­նը, կան գու­մա­րե­լի­նե­րը, և կա գու­մարն իր հետ­ևան­քով, սա­կայն կա­րող է լի­նել նաև գե­րադ­րա­կան արդ­յուն­քը, ե­թե, ի­հար­կե, գու­մա­րե­լի­նե­րը հա­վա­սար չեն ի­րար:

Սի­րում եմ գե­ղե­ցիկ կա­նանց,

սի­րում եմ խե­լոք կա­նանց,

բայց ես գե­ղե­ցիկ խե­լոք կա­նանց եմ

ա­մե­նից շա­տը սի­րում:

Ի­րե­րի և­ ի­րա­վի­ճակ­նե­րի նկա­րագ­րութ­յուն­նե­րի մեջ ազ­նիվ մի­ջու­կի պես թրթռում էր Նո­րայր Են­գի­բար­յա­նի մա­քուր սիր­տը:

Այս հար­ցով են այս­տեղ բաց­վում փա­կագ­ծերն, ու եր­ջան­կութ­յունն սկսում է ծո­րալ տո­ղե­րի ա­րան­քից: Հար­ցը տրված է ա­մե­նա­վեր­ջին տո­ղում, իսկ պա­տաս­խա­նը հո­սում է հար­ցով բաց­ված փա­կագ­ծից հե­տո: «…­Ծի­ծա­ղում եմ, ո­րով­հետև եր­ջան­կութ­յունն այ­ցե­լել է ինձ թոռ­նե­րիս տես­քով: Ե­գիպ­տա­ցո­րե­նը նրանց շուր­թե­րին շրթհար­մոն է դար­ձել, ու նրանք գե­րա­գույն հա­ճույ­քով են տա­րու­բե­րում այն: Ն­րանց նվա­գի մեջ իմ կյան­քի շա­րու­նակ­վող պատ­մութ­յունն է, և դու էլ, սի­րե­լի իմ կին, ա­վե­լի շատ այդ պատ­մութ­յան մեջ ես, քան այս պա­հին կանգ­նած ես քո տե­ղում: Ծի­ծա­ղում եմ, ո­րով­հետև պա­հի մեջ ե­ռա­կողմ եր­ջան­կութ­յուն է, ե­րա­նութ­յուն է, սեր է ու վա­յելք: Ա­ռա­ջին եր­ջան­կութ­յու­նը ե­գիպ­տա­ցո­րե­նինն է: Այն հալ­վում է ե­րե­խա­նե­րիս շրթունք­նե­րի վրա` հա­տիկ առ հա­տիկ ապ­րե­լով նվի­րու­մի եր­ջան­կութ­յու­նը: Այդ հա­լոց­քից շո­ղար­ձա­կում են ե­րե­խա­նե­րիս աչ­քե­րը, ո­րոն­ցից ինքս էլ քա­ղում եմ իմ եր­ջան­կութ­յու­նը` դնե­լով այն ծի­ծա­ղիս մեջ»:

Ա­հա հար­ցը, ա­հա պա­տաս­խա­նը, որ կա­րող էր ա­վե­լի եր­կար լի­նել, բայց այս պա­հին ու­զում եմ այս քա­ռա­տո­ղի հա­մար ա­սել այս­քա­նը, ո­րը բա­վա­կան է հա­մոզ­վե­լու հա­մար, որ Նո­րայր Են­գի­բար­յա­նի հա­մա­ռոտ տո­ղե­րում պատ­ճառն ու նրա հետ­ևան­քը համ­տե­սե­լի կո­րիզ ու մի­ջուկ ու­նեն: Ս­խալ­ված չենք լի­նի ա­սե­լու, որ նրանց մեջ հենց Կ­յան­քի կո­րիզն է:

Իր ա­ռօր­յան սի­րո մեջ թա­թա­խած ըն­տա­նիք է սա, որ­տեղ յու­րա­քանչ­յուրն իր գործն ու­նի, որ­տեղ ե­րե­խան թե­պետ քնած է, բայց նրա ա­նուշ քնով է պայ­մա­նա­վոր­ված ըն­տա­նի­քի շնչա­ռութ­յու­նը:

Այս­պես, միայն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը վրձնե­լով չէր զբաղ­ված Նո­րայր Են­գի­բար­յա­նը: Նա ա­սե­լիք շատ ու­ներ, ո­րոն­ցից են` չտրվել մանր ու մղձա­վան­ջա­յին ապ­րում­նե­րին, տար­բե­րել ա­ռաջ­նա­յի­նը երկ­րոր­դա­կա­նից, լա­վը` վա­տից և չ­խան­գա­րել ի­րար համ­տե­սե­լու բա­րութ­յան, գե­ղեց­կութ­յան, ճա­նա­չո­ղութ­յան պտուղ­նե­րը:

Կ­յանքն ա­սես մար­տա­դաշտ է, որ­տեղ քա­ջա­րի զին­վոր­նե­րի նման ի­րար դեմ-դի­մաց կանգ­նած են ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի պատ­ճառ­ներն ու հետ­ևանք­նե­րը: Կ­յան­քը մար­տա­դաշտ է, այն էլ` հին:

Հո­ղը հու­շար­ձանն է ա­մե­նա­մեծ-

ա­հա նա` ամ­բող­ջո­վին

պատ­ված ծա­ղիկ­նե­րով:

Մար­տա­դաշ­տում կամ հաղ­թող­ներ են, կամ էլ` պարտ­վող­ներ: Սա­կայն այս­տեղ փռված ծա­ղիկ­նե­րը ո՛չ մե­կինն են և­ ո՛չ էլ՝ մյու­սի­նը: Դ­րանք փռված են որ­պես կյան­քի նկատ­մամբ ու­նե­ցած հար­գան­քի ու տուր­քի նշան: Նո­րայր Են­գի­բար­յա­նը «հին մար­տա­դաշտ» կոչ­վող Կ­յան­քի հևա­ցող կրծքին էր փռել ծա­ղիկ­նե­րը, ոչ թե հաղ­թող­նե­րի կամ պարտ­վող­նե­րի: Այդ վեր­ջին­ներս էլ Կ­յան­քի հևքի մի մասն են ճիշտ այն­պես, ինչ­պես կա­թի­լը ծո­վի:

«­Սիմ­ֆո­նիկ ե­րաժշ­տութ­յան հա­մեր­գը» թող­նում եմ նրանց խո­հին, ով­քեր ու­զում են մաս­նակ­ցել կյան­քի ե­րաժշ­տութ­յան գոր­ծի­քա­վոր­մա­նը` յու­րա­քանչ­յուրն իր նվա­գա­րա­նով: Միայն հի­շեց­նե­լու եմ, որ այն կար­դա­լուց հե­տո նրանք փնտրե­լու են տո­ղե­րի հե­ղի­նա­կին…

Ազ­նիվ խո­հե­րի հետ վրձնա­հար­ված­նե­րով ճեր­մակ թղթին իր գույ­ներն ստեղ­ծող Նո­րայր Են­գի­բար­յա­նը խա­ղա­ղութ­յան, լավ լու­րե­րով ի­րար ա­վե­տիս տա­լու կողմ­նա­կից մտա­վո­րա­կան էր: Ի­րե­րի ու ի­րա­վի­ճակ­նե­րի ահ­ռե­լի ծո­վից ա­հա դե­պի մեզ են գա­լիս նրա թռցրած «Ա­ղավ­նի­նե­րը».

Ա­ղավ­նի­նե­րը`

թռչող հի­շո­ղութ­յուն­նե­րը Ջր­հե­ղե­ղի,

պա­հում են ա­վե­տի­սի քաղց­րութ­յու­նը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։