ԽՈՀԸ ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆԻ ՍԻՐԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ / Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հ­րաչ­յա Սա­րու­խա­նի ստե­ղա­ծա­գոր­ծութ­յու­նը բազ­միցս վեր­լուծ­վել է գրա­կա­նա­գետ­նե­րի ու լեզ­վա­բան­նե­րի կող­մից, գրվել են ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ ու մե­նագ­րութ­յուն­ներ։ Սույն աշ­խա­տան­քով անդ­րա­դառ­նում ենք Սա­րու­խա­նի խո­հա­կան սի­րեր­գութ­յա­նը։

«Գ­րիր աշ­խար­հի, քո սի­րո մա­սին –//­Տո­ղա­տա­կե­րի մար­գը ցո­ղե­լով»։[1]

Հենց «­Տո­ղա­տա­կե­րի մար­գը ցո­ղե­լով» տո­ղում պետք է փնտրել  Հ­րաչ­յա Սա­րու­խա­նի պոե­զիա­յի յու­րօ­րի­նա­կութ­յու­նը: Իսկ «տո­ղա­տա­կե­րի մար­գում» (ի­մա՝ խո­րա­խոր­քե­րում) շատ բան է աս­վում, ի մաս­նա­վո­րի՝ շեքս­պիր­յան ու պլա­տոն­յան սե­րը ըմբռ­նե­լու մա­սին («Եվ գրքեր են է­լի գրվում ան­թիվ// Շե­քըս­պիր­յան //սի­րո// ըմբռ­նու­մով…» (46)։ «Եզ­րագ­ծեր»-ի տո­ղը «Աստ­ծո ա­ռա­վոտ»-ում պոե­տը փո­խել է «Պ­լա­տոն­յան» բա­ռով[2]

Հ­րաչ­յա Սա­րու­խա­նի գե­ղար­վես­տը բո­վան­դա­կութ­յամբ խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան է, բա­ցա­ռութ­յուն չէ նաև սի­րեր­գութ­յու­նը: Մեկ նա­խա­դա­սութ­յամբ այս­պես կհնչի՝ դի­ցա­բա­նա­կան և­ աստ­վա­ծաշնչ­յան ե­րանգ­նե­րով հա­րուստ խո­հա­կան սի­րեր­գութ­յուն («Ա­մե­նա­նա­խերգ»-ից «Ա­մե­նա­վեր­ջերգ» ձգվող ստեղ­ծա­գոր­ծութ­յան սա­րու­խա­նա­կան սիմ­ֆո­նիա)։  Այն զո­րում է լի­նել  իռ­լան­դա­ցի բա­նաս­տեղծ Յեթ­սի ձևա­կեր­պած «մեծ հի­շո­ղութ­յան» մաս­նի­կը, միա­նալ բոր­խես­յան «անս­պառ ա­կուն­քին». դրա­նով  հե­ղի­նա­կը խոր­հում է հա­մաշ­խար­հի գե­ղար­վես­տի ու փի­լի­սո­փա­յութ­յան մե­ծե­րի հետ։

«Ես քեզ թո­ղե­ցի//­Հա­վա­տար­մութ­յան ան­ձավ­նե­րի մեջ,//Որ ննջես մի քիչ,//Եվ տագ­նապ­նե­րը ինձ չճա­նա­չեն://­Սա­կայն հանդգ­նեց//Ե­վան քո ներ­սում//­Տար­փանք­նե­րի մեջ սերս սա­կար­կել,//Եվ մեր­կութ­յունդ՝ վա­յել­քը շուր­թին,//­Հեշ­տան­քով պառ­կեց նժա­րի վրա»: («­Թա­փա­ռում­նե­րի եզ­րագ­ծե­րին», 17): Բա­նաս­տեղ­ծութ­յունն, ան­շուշտ, պատ­կե­րում է Սա­րու­խա­նի անձ­նա­կան սի­րո ո­դի­սա­կա­նը: Բայց չենք կա­րող չնկա­տել որ­քան թաքն­ված, նույն­քան էլ թա­փան­ցիկ ակ­նարկն ա­ռաս­պե­լա­կան Ա­րիադ­նեի սի­րո ճա­կա­տագ­րին: «­Թեսև­սը մուտ­քին ամ­րաց­ված թե­լի օգ­նութ­յամբ կա­րո­ղա­նում է լա­բի­րին­թո­սից դուրս գալ: Հե­րո­սը Ա­րիադ­նեին տա­նում է իր հետ, բայց Նաք­սոս կղզում նրան թող­նում է քնած: Լք­ված Ա­րիադ­նեն դառ­նում է Դիո­նի­սո­սի քրմու­հին և կի­նը»:[3]

Վե­րար­ծար­ծե­լով Նից­շեի գրե­թե ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը («­Նոր սպար­տա­ցի (Ֆ­րիդ­րիխ Նից­շե)» (295-298)), «նաք­սոս­յան հի­շո­ղութ­յուն­ներն» ու «դիո­նիս­յան պսա­կին հլո­ւութ­յու­նը»՝ Սա­րու­խա­նը, ի մաս­նա­վո­րի, ա­սում է. «Իր Դիո­նիս­յան պսա­կին հլու՝//Ա­րիադ­նեին վեր­հի­շեց նո­րից,//­Նաք­սո­սը հի­շեց, կծի­կի թե­լով//­Լա­բի­րին­թա­պուրծ Թեսև­սին տմարդ…//Օ՜, ա­մե­նայն ինչ մտա­բե­րե­լով՝//­Նա կամ­բող­ջաց­նի Ուս­մունքն ա­նա­վարտ…» ( 296):

Սա­րու­խա­նի խոց­ված կա­րոտ­նե­րի հա­մար՝ «….­Տի­րա­մայ­րը ար­տաս­վեց//Ար­ցունք­նե­րով բյու­րեղ­յա…» (26)։ Բա­նաս­տեղ­ծի սի­րո եր­գին Հի­սուսն է խաչ­ված (105): Հա­նուն սի­րո ինքն էլ պատ­րաստ է խաչ­վել  թե՛ իբրև Հի­սուս («Ես կգամ։ Խաչ­ված Հի­սու­սի նման…», «Իսկ կես­գի­շե­րին, երբ դու հե­ռա­նաս,// Ես կհամ­բարձ­վեմ Հի­սու­սի նման,//Ու ես կլի­նեմ հե­ռա­վոր, ան­հաս,//Ու չե՜ն չար­չա­րի ինձ կին ու հմայք» (30, 31)), թե՛ իբրև Դիո­նի­սոս[4] և վս­տահ է իր համ­բարձ­վե­լուն ու հա­վի­տե­նութ­յա­նը. «..Իսկ ձեր ծի­րա­նու ճյու­ղերն այն­պի­սի մի խաչ են ձևել,//Որ մարդ խաչ­վել է ու­զում ա­կա­մա. //­Խաչ­վել ինք­նա­գամ.//Ինք­նա­կամ կեր­պով//Եվ չխոր­հել իսկ համ­բարձ­ման մա­սին…//­Բայց ես խաչ­վե­ցի,//­Քա­նի որ փրկիչ – հ­րեշ­տակ­նե­րը խո­հե­րիս ան­տես,//­Հա­յաց­քիդ ներ­քո չար­չա­րանք­ներս տես­նե­լով ան­թիվ՝//­Պի­տի մո­տե­նան, և պիտ համ­բարձ­վեմ…» (480):

«Եզ­րագ­ծեր և մի­ջուկ» հոդ­վա­ծում  Դա­վիթ Գաս­պար­յա­նը գրում է. «Ա­մեն բա­նաս­տեղծ իր հո­գե­հա­րա­զա­տութ­յան կա­պերն ու­նի նա­խորդ­նե­րի հետ: Հ­րաչ­յա Սա­րու­խա­նի բա­նաս­տեղ­ծա­կան հա­սու­նաց­ման հա­մար այս տե­սա­կե­տից նպաս­տա­վոր մթնո­լորտ են ստեղ­ծել Ե. Չա­րեն­ցը, Վ. Մա­յա­կովս­կին,  Ս. Ե­սե­նի­նը և Պ. Ս­ևա­կը: Ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծի ներ­քին ձայ­նի վե­րար­տադր­ման և կեր­պա­վոր­ման   հար­ցում այս ա­նուն­ներն ու նրանց ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը, միա­ժա­մա­նակ՝ նրանց հան­դեպ սե­րը այն նա­խադր­յալ­ներն են, ո­րոնց գո­յութ­յու­նը ըն­թացք է տա­լիս նրա միան­գա­մայն ինք­նու­րույն խո­հե­րին ու ապ­րում­նե­րին»։[5]

Սեր­գեյ Ե­սե­նի­նի հետ «իր հո­գե­հա­րա­զա­տութ­յան կա­պե­րը» Սա­րու­խանն ար­տա­հայ­տել է «Եզ­րագ­ծեր»-ի  «Այս գի­շեր» և «19 տող» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով։ Սա­րու­խա­նի «­Լու­սինն այս գի­շեր ագ­ռավ կդառ­նա» (9) բա­նա­տո­ղը հի­շեց­նում է Ե­սե­նի­նի «­Լու­սի­նը, դե­ղին ագ­ռա­վի պես,// Պ­տույտ է գա­լիս երկ­րի վրա», և «­Մահ­վանս հոտն է ա­ռել ան­շուշտ//­Լու­սին-ագ­ռա­վը իր բար­ձուն­քից»[6] բա­նա­տո­ղե­րը։ Իսկ «19 տող»-ի՝ «­Դեռ եր­կար է պտտվե­լու այս հի­մար մո­լո­րա­կը։//Իսկ հի­մա՝//­Բա­րի գի­շեր, աղջ­նակ իմ…//­Թող օրհն­վի ա­մե­նուր հար­սա­նե­կան պսա­կը…» (33) տո­ղե­րը հի­շեց­նում են Ե­սե­նի­նին ըն­ծա­յագր­ված «­Հար­սա­նե­կան»-ի «Է՛հ, մո­ռա­ցի՛ր, մտա­հա­նիր ա­մեն ինչ.//­Տե՛ս, տագ­նապ կա աչ­քե­րի մեջ ա­մուս­նուդ…» (97) տո­ղե­րը՝ ակ­նար­կե­լով Ե­սե­նի­նի «­Հարս­նա­հան­դես» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը. «Իմ նշա­նա­ծը խան­դոտ է, մռայլ,//­Չի թող­նում նա­յել պա­տա­նի­նե­րին։….//Իմ նշա­նա­ծը ինձ հար­ցեր կտա//­Կու­սա­կան ան­մեղ իմ պատ­վի մա­սին։// Ա՜խ, ան­հար­մար է և­ ա­մո­թա­լի,//­Վե­հե­րոտ սիրտս սա­ռույց է պա­տում»։[7]

Դ. Գաս­պար­յա­նը չի տա­լիս Նա­րե­կա­ցու և Պուշ­կի­նի ա­նուն­նե­րը: Մինչ­դեռ հենց «Եզ­րագ­ծե­րում»  Սա­րու­խա­նը խոս­տո­վա­նում է՝ «…. Նա­րե­կա­ցին սա­կայն ինձ ձգում է» (15):  Հա­վե­լենք Պուշ­կի­նի և Նա­րե­կա­ցու ա­նուն­նե­րը կողք կող­քի հի­շա­տա­կե­լու հան­գա­ման­քը («Այդ պա­հե­րին է, որ չեմ հա­վա­տում՝//­Պուշ­կին է ե­ղել կամ Նա­րե­կա­ցի…» (39)), և­ ար­դեն նկա­տե­լի է, որ  Սա­րու­խա­նը իր «միան­գա­մայն ինք­նու­րույն խո­հե­րի ու ապ­րում­նե­րի» ժա­մին  ձգտե­լու է հաս­նել Պուշ­կի­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յան ա­ռի­թով Չա­րեն­ցի ա­սած «ջինջ պար­զութ­յա­նը»։[8]

Եվ օ­րե­ցօր խո­րա­նում է կա­րո­տը. մի պահ ևս՝ ու «… թվում է՝ դի­տա­վոր­յալ -կա­րոտ­նե՜րս են հեր­ձում,//­Կա­րոտ­ներս, որ նա­խա­պես զո­հեր չէին ան­թե­րի» (165)։ Սա­րու­խա­նը նրանց հա­ճախ զո­հել է «ոչ ար­ձա­կուրդ, ոչ կի­րա­կի ու­նե­ցող մու­սա­նե­րի հա­րիֆ իր թա­բու­նին» (228)՝ դա­տա­պար­տե­լով ըն­դա­մե­նը «սին ա­նուն­նե­րի հա­վա­քա­ծո­ւում» հիշ­վե­լու։ Հա­վա­քա­ծու բա­ռը, թերևս, քած ակ­նար­կումն ու­նի. հա­կա­ռակ դեպ­քում բա­ռի հան­դեպ բծախնդ­րո­րեն ու­շա­դիր պոե­տը այլ բառ կգոր­ծա­ծեր։ Բայց չի ու­շա­նում մե­ղա­յա­կա­նը՝ նույն բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ. «Ձ­յու­նոտ բլու­րը լու­սայ­գի ներ­քո//­Քեզ չճա­նա­չեց հրա­ժեշտ տա­լիս//Ու ինձ թվում  է՝ ա­մեն ե­րե­կո//Այս եր­գի ա­ռաջ մե­ղա եմ գա­լիս» (88)։  Ինչ­պես որ մե­ղա է գա­լիս պոե­զիա­յի հան­դեպ մեղք գոր­ծող Սա­րու­խա­նը. «­Մե­ղա եմ գա­լիս, բյուր­հա­զա՜ր մե­ղա,//Ես՝ գի­նե­հարս ցան­ցառ ու ներ­հուն,//Որ եր­բեմ­նա­կի անս­թափ ե­ղա//­Չա­փա­ծո խոս­քի ծան­ծա­ղուտ­նե­րում» (206)։

Բա­նաս­տեղ­ծա­կան ամ­բողջ հյուս­ված­քում, ջա­հե­լութ­յու­նից մինչև ա­լե­հեր օ­րեր, Լու­սի­նը («­Սի­րերգ», «Ափս մո­մա­կալ», «Անք­նութ­յուն», «Այս գի­շեր», «Ե­րե­կո», «Ան­հան­գիստ երգ», «Ս­պա­սե­ցի», «Ագ­ռա­վը» և­ այլն), Ա­շու­նը («Ա­շուն»,  «Աշ­նա­նա­յին ա­նա­վարտ տո­ղեր» և­ այլն) և Տեր­ևը («­Տերև­նե­րի տակ թող սե­րը քնի» (9)) ու­ղե­կից ե­ղան պոե­տի սի­րո պա­տու­մին։ Հ­րաչ­յա Սա­րու­խա­նի «Այս գի­շեր» բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ «գի­նե­հա­ցա­շա­ղախ» մար­դը՝ սի­րա­հարն ու հա­վա­տա­վո­րը պատ­կեր­վում է իր ողջ էութ­յամբ: «­Տերև­նե­րի տակ սե­րը քնեց­նող» պոե­տը ձայ­նակ­ցում է Լոր­կա­յին. «­Տեր­ևի տակ, ես հա­զա­րի//տեր­ևի տակ//թաքց­նում եմ սերն ա­հա­վոր,//ինչ­պի­սի տան­ջանք»։[9] Ն­րա հա­մար «­Տեր­ևի ճի­չը//Ն­ման է տխուր ա­նակն­կա­լի…//-­Վերջ տուր, տերև իմ://Ա­նակն­կա­լը//Ին­քը տերևն է՝//Տ­խուր սրտե­րի երկն­քին դաջ­ված://-­Տերև իմ, տերև…//Ի­րիկ­վա մթում տրո­րե­ցի քեզ,//­Սիրտս ճմլվեց ա­նակն­կա­լից» (376):

Գի­շե­րով դաշտ՝ իր սե­րը փնտրե­լու գնա­ցող պոե­տի հա­մար Լուս­նի դժգույն ու մի պահ մո­լոր­ված ուր­վա­կա­նը դա­հիճ է կար­միր (6), և «­Լուս­նի ման­գա­ղը//­Հու­շե­րիս ցա­նած գի­շերն է հնձում» (8, 411, 413)։  Իսկ երբ «­Տերև­նե­րի տակ սե­րը քնի,//­Մո­մե­րը հալ­վեն կա­թիլ առ կա­թիլ» (9), «Ք­սան մո­մե­րից ու չորս աչ­քե­րից դան­դաղ կաթկ­թող հալ­ված լու­սի­նը» (8) «ագ­ռավ կդառ­նա» (9), որ հե­տո նո­րից «կար­միր բարձ­րա­նա»՝ մատ­նե­լով «ցա­վե­րի բներ աչ­քե­րը» (92)։ Լու­սինն ի վեր­ջո նաև դե­պի Տուն դար­ձի ու­ղե­կիցն է. «­Տուն կհաս­նեմ, պա­տու­հա­նից կեր­ևա դեմքն իմ կնոջ,//Որ­պես վա­ղո՜ւց սպա­սո­ղի պա­ղա­տա­կան տխուր կոչ,//Որ­պես խա­վար շեն­քին բու­սած ժան­յա­կա­հատ պա­տու­հան, – //Ու հե­ռա­մերձ բո­լոր կա­նայք հե­տաքր­քիր կթվան…//Ու կհի­շեմ. «Ձմ­ռան ցրտին հավ­քը չվում է հա­րավ»,//Ու լուս­նի տակ կա­լե­կոծ­վեն ծո­վա­ծո­ցերն իմ ծա­րավ» (445):

Ընդ ո­րում, տուն էր վե­րա­դառ­նում ոչ միայն կա­նա­ցի այդ­քան բույ­րեր ու թույ­րեր, այդ­քան հա­մեր ճա­շա­կած պոե­տը՝ «հա­վետ Սի­րա­վոր» Սա­րու­խա­նը, այլև իր ո­դի­սա­կա­նը, թվում է, ա­վար­տած Ո­դիսևս-­Սա­րու­խա­նը: Տուն էր դառ­նում, որ իր «Տ­նից հա­վիտ­յանս փառք տա Տի­րո­ջը». «­Փա՜ռքդ շատ, Աստ­վա՛ծ, այ­սու­հան­դերձ//Ե­րա­զում ան­գամ չեմ գա­զա­զում,//Ա­մու­սին ու Հայր ու Բա­նաս­տեղծ՝//­Հա­մա­տեղ­վում են Լո­ռու մար­զում…» (327):

«Հ­րա­ժեշտ»-ում գրկա­խառ­նու­մից իր հոգ­նա­ծութ­յու­նը պատ­կե­րող տե­սա­րա­նը պոե­տը զու­գոր­դում է  աստ­վա­ծաշնչ­յան ակ­նար­կու­մով։ «­Դու ե­րեկ ա­վե­լին ու­զե­ցիր։//­Չու­նեի։ Տ­խուր էր թերևս։//Ե­րա­զում մա­զերս խու­զե­ցին…//­Հոգ­նած են, հոգ­նած են թևերս» (92)։ «Այս տո­ղերն ուղ­ղա­կիո­րեն ակ­նար­կում են աստ­վա­ծաշնչ­յան Սամ­սո­նին. նրան դա­վողն էլ կին էր՝ Դա­լի­լան: Այս հիմքն ու­նենք ա­սե­լու, քան­զի մեկ այլ տեղ հե­ղի­նա­կը բաց տեքս­տով խոս­տո­վա­նում է։ «Ան­հա­վա­տա­րիմ Դա­լի­լան ջա­հել// Շատ ան­գամ­ներ է խու­զել տվել ինձ…» (206):

«Եզ­րագ­ծեր»-ում Սա­րու­խա­նը հստակ ու­ղեն­շել է այն ճա­նա­պար­հը, ո­րով քայ­լեց ողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում։ «19 տող» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը նա­պո­լեոն­յան պատ­մութ­յան ո­րոշ ակ­նար­կում­ներ ու­նի. «­Մի՛ կար­ծիր,//­Թե ա­մեն ոք, ով ընկ­նում է Սուրբ Հե­ղի­նե,//­Տա­նուլ է տվել պա­տե­րազ­մը ներ­կա…» (33)։

«­Ժա­մա­նա­կա­վոր հրա­ժեշտ Եր­ևա­նին» բա­նաս­տեղ­ծութ­յան սույն տո­ղե­րը՝ «­Շա­մի­րա­մից շա՜տ ա­վե­լի խենթ ու վա­վա­շոտ են//­Փափ­կա­մար­մին տիկ­նայք հա­յաս­տան­ցի։//­Սո՛ւտ է, թե գե­րել են մեր ար­քա­յին։//Օ, աչ­քե՛ր իմ, ձեր ար­ցուն­քը թող չե­րե­ւա։//­Թող Լաու­րան նե­րի Պետ­րար­կա­յին… Մի աղ­ջիկ կար -//­Կառ­չած քո ա­ռօր­յա հոգ­սին…» (101), գե­ղար­վես­տա­փի­լի­սո­փա­յա­կան իր ընդգր­կուն խո­րա­խոր­քե­րում ան­թե­ղած ու­նի ա­ռաս­պե­լա­կան Ա­րա Գե­ղե­ցիկ ու Շա­մի­րա­մից մինչև Լաու­րա և Պետ­րար­կա ու մինչև Սա­րու­խա­նի՝ «ա­ռօր­յա հոգ­սին կառ­չած Եր­ևա­նի հյու­րա­նո­ցա­յին աղ­ջի­կը», որ, հա­վա­նա­բար, ակ­րոս­տի­քո­սից հայտ­նի Գա­յա­նեն է. «­Գե­ղե­ցիկ մի օր կհոգ­նի հո­գիդ//Ա­ռօր­յա հոգ­սի քա­ռու­ղի­նե­րում…» (442):

Եվ քան­զի՝ «­Շա­մի­րա­մից շատ ա­վե­լի խենթ ու վա­վա­շոտ են//­Փափ­կա­մար­մին տիկ­նայք հա­յաս­տան­ցի», «…լույսն էլ է թոշ­նում//­Շամբ­շո­տութ­յան ձեռ­քից//­Շան պես դի­վա­դա­դար…»(228)՝ 57-ամ­յա Սա­րու­խա­նը «­Դեռ անձ­նա­տուր, ա­վա՜ղ,//­Քա­մի­նե­րին քե­նի,//Որ­պես սի­րա­սա­ղարթ//­Քո­սոտ մի կրքե­նի» է՝ «­Շամբ­շո­տա­շունչ շո­գում// Շնկշն­կա­լով շվայտ…» (331)։ «­Տա­րի­քա­յին տար­բեր կեր­պեր ա­ռած» Սա­րու­խա­նը թե՛ ջա­հե­լութ­յան օ­րոք, թե՛ օ­րե­րում իր ա­լե­զարդ (երբ «ինք­նա­կե­ղեք ջա­հե­լութ­յու­նից ո՛չ նժույգ մնաց, ո՛չ հրե­ղեն ձի»( 264))՝ մնում է միև­նույն «հա­վետ սի­րա­վո­րը»։

«Բ­նույ­թով բա­րի,//Շ­նույ­թով շի­տակ» պոե­տը ազն­վո­րեն խոս­տո­վա­նում է. «­Քեզ­նից հե­տո, Սե՛ր իմ,//Սնկսն­կա­ցի շան պես,//Չշ­նա­ցա սա­կայն՝//Աշ­խար­հա­թող ե­ղա,//Ու հա­րատև ձմռան//­Հար ցանցն­վող ձյան պես//­Ցանցն­վե­ցի ան­տես՝//Աշ­խար­հա­փոխ ե­ղա...» (387)։

«Թ­ևա­բախ ե­րա­զի» գա­լուն միշտ է սպա­սել։ «Վ­կա­յութ­յուն­նե­րում» զե­տեղ­ված «­Հի­նա­վուրց եր­գը» (190) նաև դրա վկա­յութ­յունն ու ար­տա­հայ­տութ­յունն է։ «Ա՜խ, մի թևա­բախ ե­րազ գար նո­րից//Ու լե­թար­գիա­կան քունս շո­շա­փեր» (190)։

Նույն ապ­րումն է Սա­րու­խա­նի «Եր­կու երգ՝ նույն հաս­ցեով»-ի ա­ռա­ջին եր­գում. «­Գի­տեմ՝ ա­ռա­ջին կո­ղա­կիցն եմ քո,//­Դու էլ նո­րըն­ծա սեր ես ան­ցո­ղիկ…» (88) և Վարդ­գես Պետ­րոս­յա­նի՝ «­Դու նույ­նիսկ մի դեղ­նակ­տուց լա­կո­տի չկա­րո­ղա­ցար հաս­կա­նալ գնա­ցիր, հանձն­վե­ցիր, հա­մե­ցեք, նվեր ըն­դու­նեք իմ ան­մե­ղութ­յու­նը։  Դու բնավ չէիր սի­րում նրան, ինչ­պես կա­րո­ղա­ցար… իսկ նրան՝ այդ մյու­սին ին­չու մեր­ժե­ցիր, չէ՞ որ նրան ա­վե­լի չէիր սի­րում»[10] պատ­կե­րում։ Ս­րան հա­կադր­վում է  ար­դեն հա­սուն տա­րի­քում Սա­րու­խա­նի՝ ինք­նա­գիր խնդրող «դստրա­չափ» աղջ­կան մեր­ժե­լու փաս­տը. «Ինք­նա­գիր խնդրող//Դստ­րա­չափ իմ քո՛ւյր,//­Սի­րե­լու չա­նես// Ինձ­նից խեր չկա։//.…- Իսկ էդ ա­նա­ղարտ Շ­ղար­շը շնչիդ//­Թող հարս­նա­քո­ղի//­Համ ու հոտ տա քեզ…» (260): Այս­պի­սի խոս­քե­րով դի­մո­ղը հա­սուն տա­րի­քի Սա­րու­խանն է՝ ո՛չ բո­հե­մա­կա­նը, այլ խո­հե­մա­կա­նը։ Բո­հե­մա­կան Սա­րու­խա­նը դրսևոր­վում է որ­պես «ցի­նիկ», չի հա­վա­տում իր սի­րե­լուն. («­Զար­մա­նա­լի բան է. ես սի­րում եմ է­լի» (20)) ու «քմծի­ծա­ղում» նո­րըն­ծա-ան­ցո­ղիկ սե­րե­րի ապ­րում­նե­րի ա­ռի­թով, դեռ մի բան էլ՝ ակն­կա­լե­լով իր պես ցի­նի­կին միշտ նե­րել, իսկ սի­րող խո­հեմ տղեր­քին ծա­նա­կել ե­րես առ ե­րես։ «­Խո­հե­մա­կան» Սա­րու­խա­նը վա­ղուց գի­տակ­ցել է. «­Քա­ռա­սու­նի շե­մից դեն//Ա­նա­ռարկ է քոնն ար­դեն//Ե­սա­մե­ծար ոչ մի հույս՝//ՏԱՂ, ՏԱԳՆԱՊ ՈՒ ՏԱՐԱԿՈՒՅՍ» (443):

«Ա­մե­նա­նա­խերգ»-ն­ իր նախ­նա­կա­նութ­յամբ, իր  ա­նա­ղարտ մաք­րութ­յամբ, որ­պես սի­րո դրսևո­րում ու սի­րա­հա­րի գոր­ծե­լու կերպ,  «հա­վետ սի­րա­վո­րի» «էութ­յան մեջ բնա­կա­լել է» ի սկզբա­նե և­ ի վե­րուստ: Մա­քուր է, զու­լալ­ված է պոե­տի սի­րո պա­տու­մը, ա­մե­նա­կար­ևո­րը՝ զերծ «սի­րաս­ևեռ ու սի­րա­տո­չոր օր­փեո­սութ­յու­նից» («­Զի Օր­փեոս չենք կյան­քում ե­ղել// Սի­րաս­ևեռ ու սի­րա­տո­չոր…»): Մի՞­թե «խղճմտանք­նե­րի խեղճ բա­ռա­րա­նը ի­զու­­ր­ է խոս­տո­վա­նում. «Որ խար­դա­վան­քով սեր չենք պե­ղել,//­Չենք խե­ղել բախտ ու ճա­կա­տա­գիր.//­Նե­ղել ենք ի­րար՝ ար­ցունք հե­ղել,//Ող­բեր­գակ ե­ղել ու ող­բա­կիր…»(300)։

Ոչ: Ի­զուր չէ այդ խոս­տո­վա­նութ­յու­նը, քան­զի «ինք­նա­կե­ղեք ջա­հե­լութ­յու­նից ոչ նժույգ մնաց, ոչ հրե­ղեն ձի» (264), ուս­տի՝ «Հ­րե­ղեն ո­չինչ չու­նենք թո­ղած,//Որ կա­րո­ղա­նար գեթ կան­թե­ղել//­Հա­դե­սի պա­տանդ մեզ Սի­րո­ղաց…» (300)։

Սա­րու­խա­նի «Եր­գեր ձեզ հա­մար» խո­րա­գի­րը հա­վա­նա­բար Ի­սա­հակ­յա­նից է գա­լիս՝ «Եր­գերս բո­լոր ձեզ լի­նեն»[11]։ Են­թա­վեր­նա­գիր դար­ձած «­Մենք շա­տե­րին ենք սի­րել հենց այն­պես.//­Հի­շենք բո­լո­րին ա­նուն առ ա­նուն…» բա­նա­տո­ղե­րը հու­շում են, որ Սա­րու­խա­նը չի մո­ռա­ցել սե­րե­րից ոչ մե­կին՝ մերթ ա­թեիս­տի պես հի­շե­լով նրանց, մերթ էլ հե­ռու մնա­լու հոր­դոր ա­նե­լով: Նա սե­րը չի կա­րող մո­ռա­նալ ո՛չ թղթա­խա­ղով տար­ված ժա­մա­նակ, ո՛չ էլ՝ շի­րի­մում. «Թղ­թա­խա­ղի մեջ բախտս բա­նում է://Թղ­թա­խա­ղի մեջ բախտս չի բա­նում://­Տա­պա­նա­քա­րիս գրված ա­նու­նը//Ա­նունդ կտա Համ­զա­չի­մա­նում» (96): «Ըն­դու­նիր նաև այս եր­գը վեր­ջին» վեր­նագ­րի «երգ» բա­ռը մղում է բա­նաս­տեղ­ծութ­յան հե­րո­սու­հուն նույ­նաց­նել «Եր­կու երգ նույն հաս­ցեով»-ի հե­րո­սու­հուն: Կար­ծում ենք՝ ո­րոշ ընդ­հան­րութ­յուն է նկատ­վում «­Դու էլ նո­րըն­ծա սեր ես ան­ցո­ղիկ…» (88) և  «­Հի­մա դու ու՞մ ես լալ ու խնդա­լով// Հա­լու­մաշ ե­ղած սերդ խոս­տա­նում» (95) տո­ղե­րի միջև: Արդ­յոք նույ­նը չե՞ն  «նո­րըն­ծա ան­ցո­ղիկ սերն» ու «հա­լու­մաշ ե­ղած սե­րը» խոս­տա­ցո­ղը։ Բա­նա­տո­ղե­րը հա­մե­մա­տե­լիս «Ես էլ եմ հի­մա ան­սեր թա­ռա­մում»-ը (95), իբրև «հենց այն­պես սի­րած» ու սիր­ված և, ին­չու ոչ, հենց «Իբրև մի Մա­նոն Լես­կո»[12], չի՞ հի­շեց­նում արդ­յոք «­Սեպ­տեմ­բեր­յան սրտա­մեռ խոսք»-ի՝ «Որ թոր­թոշ­նած ե­կել,//­Ման­րից ձեն ես ա­ծում…»-ը (229): Եվ այդ «ան­սեր թա­ռա­մո­ղը» չէ՞ արդ­յոք պոե­տի «կսկծու սրա-նրա ծո­ցը մտած, ա­մեն լա­ծի­րա­կի լպստած», ըն­դա­մե­նը «սին ա­նուն­նե­րի հա­վա­քա­ծո­ւում հիշ­վե­լու» դա­տա­պարտ­վա­ծը: Եվ արդ­յոք «մեղ­քե­րը մեկ առ մեկ թված, ներ­ման խոս­քեր լու­սաշ­խարհ հա­նող» (95) բա­նաս­տեղ­ծը նրան չի՞ ա­սում՝ «­Մե­ղա­վոր եմ, ջա՜նս,// Հա­զար մե­ղա…» (229):

Ի վեր­ջո «ըն­տա­նե­կան վկա­յագ­րի» ար­ժեք ու­նե­ցող յա­սա­մա­նի ծաղ­կա­զար­դութ­յան մեջ ան­սահ­ման գո­յա­նում է հա­վետ ու­րույն փունջ. ոչ թե հա­վա­քա­ծու, և Ո­դիսևս-­Սա­րու­խա­նը, հանց «ար­տա­սու­քի զոհ ա­վե­րակ ա­չե­րի ար­ցունք», «ան­կեն­սատ­րոփ կյան­քի ան­ձա­վից» (202) վե­րա­դառ­նում է իր Պե­նե­լո­պե-Ա­նա­հի­տի մոտ: Մերթ «թո­թո­վա­խոս նաիր­յան ձո­նով», մերթ «նաի­րա­կան նվագ­նե­րով նո­րա­նոր» ձայ­նակ­ցե­լով իր «­Մո­լոր­յալ ու Մեծ»  եղ­բո­րը՝ Չա­րեն­ցին, ա­նուշ կա­րո­տի խոս­քե­րը զտած Օ­հա­նե­սին, Ա­վո­յին ու տրտում Վա­հա­նին (248)՝ Սա­րու­խա­նը հյու­սեց իր սի­րո եր­գը։ «­Հա­վիտ­յան դե­ռա­հաս ու ջա­հել հե­ռա­ցած սե­րե­րին» ձոն­ված «­Կա­րո­տի բար­բա­ռանք»-ը, իբրև ափ­սո­սան­քի, սփո­փան­քի և­ ան­փա­րատ կա­րո­տի երգ, զղջում – հա­վաս­տիա­ցում­նե­րի «հա­մա­հա­վաք հուշ», կար­ծում ենք, զո­րում է պատ­շաճ  ներ­կա­յաց­նել թա­փառ կա­րոտ­նե­րը մի տո­ղում տե­ղա­վո­րած անտր­տունջ հո­գի (187) Հ­րաչ­յա Սա­րու­խա­նի պոե­տա­կան հու­շե­րի փե­թա­կի սի­րո ար­ծար­ծում­նե­րը։

Անձրև­նե­րից հոգ­նած, լե­թար­գիա­կան քու­նը շո­շա­փող թևա­բախ կա­րո­տի սպա­սող պոե­տը ա­հա գտել է «նա­զե­լի քրո­ջը» և «ա­վե­րակ դրախ­տը նո­րո­գե­լու» հրա­վեր է ա­նում. «­Հոգ­նել եմ նաև ես քո քույ­րե­րից,//­Բայց գգվանք­նե­րիդ պի­տի հա­վա­տամ,//­Նա­յի՜ր, ինչ­պես են օրհ­ներ­գում վե­րից//­Մեր մեջ հղաց­վող Ե­վա ու Ա­դամ…» (190):

Թա­փառ լաս­տով լայն ջրե­րում դե­գե­րող Ո­դիսևս-­Սա­րու­խա­նին հա­ջող­վեց միտ­քը դարձ­նել ան­խոր­տակ մի նավ և դա­րե­րի օվ­կիանն ա­կո­սե­լով՝ աննշ­մար դռնից հաս­նել միջ­նա­դա­րե­րի մահ­ճին, թեր­թել խղճի ժո­ղո­վա­ծուն։ Ան­գամ  «Ան­հայ­տի դու­ռը բա­խեց»։ Ի մի բե­րեց Հո­մե­րո­սից մինչև Հո­րա­ցիոս, Չ­ժոան Ց­զիից մինչև Լի-­Թա­յի-­Պո ու մինչև Ավ. Ի­սա­հակ­յան և մինչև ինքն ըն­կած  մտա­ծող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան միտ­քը՝ «ի­րա­րա­հա­ղորդ բա­րե­հար­դար հու­նով ու հա­րե­հա­սի հա­վե­լաշ­նոր­հով» փո­խան­ցե­լով հե­տո ե­կող­նե­րին։ Եվ  «….կա­պու­տաչ ու շի­կա­հեր մի պոետ//գլոր­վում է բա­ռե­րի հետ ա­նա­ռիկ»[13]:

«Անդ­րա­դար­ձել է ե­րազդ հի­մա ճե­րակ պաս­տա­ռին,//Ու կո­պե­րիդ տակ ար­ցուն­քոտ­վում է վար­դը չի­նա­կան։ -//­Վար­դը, որ պի­տի նվեր բե­րեի քեզ մի ե­րե­կո,//Երբ ա­վար­տեիր մե­նա­խո­սութ­յունն ար­քա­յադս­տեր…» (89)։ Սույն բա­նա­տո­ղերն ակ­նար­կում են Լի-­Թա­յի-­Պո­յին. «­Մի զին­վո­րի կին նստած է պա­տու­հա­նի առջև,//­Բեկ­ված սրտով մի ճեր­մակ վարդ է ա­սեղ­նա­գոր­ծում//­Մե­տաք­սե բար­ձի վրա։//Ա­սե­ղը ծա­կում է մա­տը.//Ար­յու­նը հո­սում//ճեր­մակ վար­դի վրա՝//Ն­րան կար­միր ներ­կե­լով։….//Եվ գլու­խը կա­խում է բար­ձի վրա//­Հի­մա բա­նում է նա իր ար­ցունք­նե­րի ար­ծա­թով,//Որ պա­տում է ար­յու­նոտ վար­դը...»։[14]

Սերն իր խո­րա­խոր­քե­րով անհ­նար է պատ­կե­րել, և Սա­րու­խա­նը դարձ­յալ Տի­րոջն է դի­մում. «­Տե՜ր, շատ եմ քիչ, քչա­վուն եմ չա­փա­զանց,//­Թող զա՜նց առ­նեմ չա­փուկշ­ռին օ­րա­բույր…//­Քո Եվ-ե­րի, Ու-ե­րի հետ, և­ ա­ռանց //Այդ ա­մե­նի՝ պա­չիկ մը տուր, մի համ­բույր» (478): Որ կա­տար­յալ լի­նի Պոե­տի գի­րը և «հա­վետ սի­րա­վո­րի» սե­րը։ Եվ ա­նէա­նա «ծա­ռին ծվա­տող խոր ծան­ծաղ­քը» ու գո­նե մի պահ վե­րա­նան (առ­հա­վետ դրանց վե­րա­ցումն անհ­նար է) «­Վայ­նա­սուն ու ողբ, ոռ­նոց ու վա­յուն,// Երբ ան­գամ Սի­րով քո աստ­ղաե­թեր//­Բող­բոջ ու Պոետ ի­րար են նա­յում…» (379):

Սա­րու­խանն իր սի­րո հե­քիա­թը հյու­սում է «շող­շո­ղուն Պոե­զիա­յով»: Սերն ու խո­հը այս­տեղ հա­մըն­թաց են թևում։ Հա­մաշ­խար­հի գե­ղար­վես­տի ու փի­լի­սո­փա­յութ­յան եր­ևե­լի­նե­րին հա­ղոր­դա­կից շնչով կա­յա­նում է դի­ցա­բա­նա­կան և­ աստ­վա­ծաշնչ­յան ե­րանգ­նե­րով հա­րուստ խո­հա­կան սի­րեր­գութ­յու­նը։ «Աստ­վա­ծա­շունչ Եվ-ե­րի հետ ըն­կե­րա­ցած» «­Տիե­զերք բա­ռե­րից» յու­րա­քանչ­յու­րը իր բազ­մի­մաս­տութ­յամբ ցու­ցա­նում է պոե­տի ներ­հու­նութ­յու­նը։

«­Սամ­վել Զու­լո­յա­նի ԲԱՆԱՍՏԵՂԾ հի­շա­տա­կին» ձոն­ված «Ճգ­նա­ժա­մը» (288) (վեր­նա­գի­րը եր­կի­մաստ է՝ ճգնե­լու ժամ և բա­նաս­տեղ­ծի մահ­վան բո­թը)  «ինք­նան­կար» է՝ ուղղ­ված հենց Սա­րու­խա­նին։ Նա­ղաշ Հով­նա­թա­նին ու Սա­յաթ-­Նո­վա­յին, և Ի­սա­հակ­յա­նին, Տեր­յա­նին ու Չա­րեն­ցին խո­հա­կից լի­նե­լը փաս­տող «վե­րա­ռում­ներն» էլ՝ «… վարդ ու բլբուլ,//Ան­հաս ցնորք ու փե­րի,//Ու դար­դի­ման սա­րի սմբուլ,//Ու խեղճ կա­րոտ թևե­րի…», նախ «միջ­նա­դա­րե­րի մահ­ճին հա­սած», «վարդ ու երկն­քին տա­ղեր ձո­նող» Պոետ Սա­րու­խա­նինն են, ա­պա՝ ար­դեն ե­րա­զում եր­ևա­ցող Զու­լո­յան Բա­նաս­տեղ­ծի­նը. «Ուր որ է և Զու­լոն կեր­ևա,//Եվ Վի­լոն,- կհի­շենք Նա­զա­րին,-//Որ աշ­խարհն ինչ­քան էլ հևհևա`//Չտր­վի ամ­լա­շունչ ա­զա­րին…»:[15]

Եվ մենք հա­զար ե­րա­նի ենք տա­լիս, որ պոե­տը սո­վո­րել է «բա­ռը Տիե­զերք», և «հո­ղա­գուն­դը շրջագ­ծե­լով տիե­զե­րա­կան իր ձայնն է հո­սում» (102)։ Ոչ քիչ դեպ­քե­րում Բառն այդ խղճմտո­րեն կույս բա­ռա­րա­նից Ի­կա­րին ու­ղեկ­ցող հավ­քե­րի հետ թևում է եր­կինք:

[1]­Հրաչյա Սարո­ւխան, «Վախճանից էլ պարզ», Երևան, Անտարես, 2018, էջ 40։ Այս գրքից հետագա բո­լո­ր մեջբերումների դեպքում էջը կնշվի տեքստում՝ փակագծերի մեջ։

[2]«Աստծո առավոտ», Ե., Նաիրի, 1999, էջ 25:

 

[3]  Դիցաբանական բառարան, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1985թ., էջ 3­7:

[4]  Ն. տ., էջ 62։

[5]Դավիթ Գասպարյան, «­Եզ­րագծեր և միջուկ», «Սովետական գրող» հրատարակչություն, 1980, էջ 172:

[6]Սերգեյ Ես­են­ին­, «Դ­ե,­ համբուրիր ինձ, համ­բուրիր­ դ­ու­ .­..­ »­ (թարգմ.՝ Հ. Սահյանի), «Հատընտիր»,  Հայպետհրատ, Ե­րև­ան, 1961, էջ 269։

[7]Նույն տեղում, «Հարսնահանդես» (թարգմ.՝ Հ. Սահյանի), էջ 51։

[8] Նախորդների հետ Սարուխանի «հոգեհարազատության կապերը» նկատելիս ավելի ուշ շրջանի ուսումնասիրողներից Գ. Խաչատրյանը հավելել է Նարեկացու և Թումանյանի, Վ­. Փիլոյանը՝ Թումանյանի և Սահյանի անունները։ Տե՛ս Գուրգեն Խաչատրյան, «Բառաստեղծում և բանաստեղծում», «Հայերենագիտական աշխատասիրություններ»,­ Վ­անաձոր, 2008, էջ 299։ Վ. Փիլոյան, «ժառանգորդության ավանդույթի համապատկերում. միջնադարյան անհայտ հեղինակից մինչև Հր­աչյա Սարուխան», «Ակնարկներ արդի հայ գրականության, Երևան, Լուսակն, էջ 194։

[9]Ֆեդերիկո Գարսիա Լորկա, «Տերևի երգը» թարգմանությունը՝ Հ. Սահյանի, «Մեղրի Երգը», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1965, էջ 33։

[10]Վարդգես Պետրոսյան, «Կրակե շապիկ», Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 377-378։

[11]Ավետիք Իսահակյան, «Արձակ», «Լի-Թայի-Պո (702-763 թթ.)», Երևան, Հայաստան հրատ., 1973, էջ 52:

[12]Տես Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, 4 հատորով, «Սովետական գրող», 1986, հ.2, էջ 225։

[13]Նորայր Գրիգրոյան, «Թ­ղթ­ե հանդերձանք», «Դրախտի ջրերի վրա» (Հրաչյա Սարուխանին)», Երևան, Մեկնարկ, 2023, էջ 134:

­[14] «Լի – Թայի – Պո (Չին բանաստեղծ 702-­763 թթ․)», Ավետիք Իսահակյան, «Արձակ», «Հայաստան» հրատարակչություն, էջ 53։

[15]«Հ­ար վերածնունդ», «Գրական թերթ», թիվ 27­(3­172), 2013:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։