Քիտ ՂԱՐԻԲՅԱՆ / ԵՂԵՐԵՐԳ` ՍԱՐՈՅԱՆԻՆ

Քիտ ՂարիբյանԵՂԵՐԵՐԳ` ՍԱՐՈՅԱՆԻՆ

Անվերջ վազող մի լուսնահար
նրա գլխում,
իսկ պիեսներն քաղցր էին ու հրաշագործ,-
թեև տեղ-տեղ սին և նույնիսկ չարախոս՝
հույսը վաղվա առավոտին:

Աղմկոտ տոների տասնամյակներ,
քանզի իր կյանքի ժամանակն էր,
ու նա պարտ էր ապրել,
և երբ խնդում էր իր թավ բեղի տակ
կյանքի անհայտ առեղծված ու
հրճվանքի վրա,-
որ հենց ի՜նքը պիտի խեղդեր լռությունը։

Ասում էր` մարդ լինելը
տնական հարց է միայն:
Ու սիրտն իր բարձր լեռներում էր
կամ թե ճոճաձողին,
կամ անձայն լաց էր լինում
կոմեդիայի մեջ՝
ի սեր ա՜յն բոլորի, որ մումիա դարձան –
Բիթլիսում:

Ապրում էր միայն ի՛ր գլուխը պահելով, հարազատների զայրույթից հեռու
ու շան տեղ չդնելով հաչոցը դեմագոգի,
հեռու ծաղկից ու դրամից
ու առանց է՛ն բաների, որ հնար ունեն
հոսելու և առկայծելու:

Ցավն ստորացնող էր, հիվանդությունը`
մի հիշեցում, թե աշխարհն ի վերջո –
մի մեծ կեղծիք է ճարպոտ,
ու որ ինքն էլ ժամանակ չունի
կեղծավոր ներողամտության համար:

ՊԱՏԱՐԱԳ` ՍԱՐՈՅԱՆԻՆ

Ոնց որ Քրիստոսը քացախ ըմպեց վերջին Ընթրիքին,
ոնց որ մենք ապակի ծամեցինք,
այդպես էլ ա րյուն կթափվի
մեր բերանից և կօծի վերքե՞րը մեր:

Ի՞նքն էր ընտրյալը՝ գովերգելու
օտարի սեթևեթն ու իր տոհմի խենթությունը քաղցր,-
ու ինքը ունակ էր սովորելու

ծաղկունքից վայրի ու քարե տան հետքերից:
Որ Բիթլիսն էր հուշարձանն իր կորստի:
Որ ինքն ուզում էր, որ դա հետ դառնա:

Որ մտածում էր, թե հնար ունի ողբին վերջ տալու:
Որ ինքը երբեք դա չի մոռանա:
Ու որ գիտեր՝ սրտակոտոր լինելուց զատ,

էլ ուրիշ ո՛չ մի սեր չկա:
Եվ գիտեր, որ ինքը անկարող էր զսպել պոռթկումը հույզերի,
քանի դեռ այնտեղ էր գտնվում։

Որ անկարող էր շնորհակալ լինել,
որ երախտիքն անգամ կդառնա պահանջ,
որ նա խիզախեց Աստծուն ասել.

«Հայ մարդուն տված քո այսքան քչին՝
էլ ի՞նչ շնորհակալե:

Թարգմանությունը անգլերենից` Լևոն ԱՆԱՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։