Տիգ­րան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Տար­վա գնա­հա­տա­կա­նը թող­նե­լով ա­մեն քայ­լա­փո­խի, հնա­րա­վոր ու անհ­նար բո­լոր հար­թակ­նե­րում մտքի անկրկ­նե­լի «գո­հար­նե­րով» ինք­նա­հաս­տատ­վել փոր­ձող, հա­սա­րա­կութ­յան տար­բեր շեր­տե­րում բո­լոր ժա­մա­նակ­նե­րում առ­կա, իս­կը Շուկ­շի­նի «Շշպ­ռեց» պատմ­ված­քի հե­րոս դե­մա­գոգ բան­սար­կու Գ­լե­բի կրկնօ­րի­նակ­նե­րին՝ Հով­հան­նես Թու­ման­յա­նի մի հոդ­վա­ծի սոսկ վեր­նա­գիրն եմ ցան­կա­նում հու­շել՝ հույ­սով, որ մի քա­նի րո­պեով կիջ­նեն ա­մե­նա­գե­տի ի­րենց բար­ձուն­քից և կկար­դան «­Հայ­կա­կան հարցն ու իր լու­ծու­մը» հրա­պա­րա­կու­մը՝ գրված շուրջ մեկ դար ա­ռաջ, ստույգ՝ 1913-ին: Եվ վերս­տին որ­ևէ խոսք, կար­ծիք, տե­սա­կետ հապշ­տապ հրա­պա­րակ նե­տե­լուց ա­ռաջ գու­ցե կհա­մոզ­վեն, թե ինչ­պի­սին պի­տի լի­նի քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան և հա­սա­րա­կա­կան գործ­չի կոչ­մանն հա­վակ­նող ան­ձը: Արդ­յուն­քում՝ որ­քան ներ­դաշ­նակ կլի­նենք մեկս մյու­սի ու բո­լորս միա­սին մեր երկ­րի ու բո­լո­րիս հու­զող սո­ցիալ-քա­ղա­քա­կան, կրթամ­շա­կու­թա­յին հար­ցե­րի լուծ­ման ու­ղի­նե­րի հետ, այն­քան ա­րագ ցան­կա­լի արդ­յունք­ներ կու­նե­նանք: Կ­ցան­կա­նա­յի, որ ե­կող տա­րում հնա­րա­վո­րինս շա­տե­րը կար­դա­յին ու ծա­նո­թա­նա­յին Վազ­գեն Ա եր­ջան­կա­հի­շա­տակ կա­թո­ղի­կո­սի՝ 1937-ին գրված «­Հայ ըլ­լալ» հոդ­վա­ծին, որ ա­պա­գա Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սը տպագ­րել է իր խմբագ­րութ­յամբ լույս տես­նող «­Հերկ» հան­դե­սում, որ­տեղ ա­հա այս­պի­սի տո­ղեր կան. «­Նույ­նա­նալ ժո­ղո­վուր­դին հետ, որ­պես ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ էակ, նույ­նա­նալ ազ­գին պատ­մութ­յան և մ­շա­կույ­թին հետ, որ­պես ԲԱՐՈՅԱԿԱՆ-ՀՈԳԵՎՈՐ էակ, նույ­նա­նալ հայ­րե­նի­քին հո­ղին ու ջու­րին հետ, որ­պես ԱՇԽԱՏՈՂ-ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ էակ, վեր­ջա­պես նույ­նա­նալ Հայ պե­տութ­յու­նը ամ­րաց­նող ու ա­նոր ա­պա­գան պսա­կող ի­տեալ­նե­րուն հետ, որ­պես ԿԱՄԵՑՈՂ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՆՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԱԿ: Ա­հա, մեր կար­ծի­քով, ճշմա­րիտ պատ­կե­րը ամ­բող­ջա­կան Հա­յուն»:
Այն տե­սա­կետն ու հա­մո­զումն ու­նեմ, որ անց­նող տա­րում հրա­տա­րակ­ված և­ ե­կող տա­րում հրա­տա­րակ­վե­լիք գրքե­րը մեր եր­կու մե­ծե­րի այս խոհ-մտո­րում-ազ­նիվ ձգտում­նե­րի հաս­տատ­մա­նը պի­տի միտ­ված լի­նեն: Մե­ծի խոս­քը մեր անց­նե­լիք քա­ղա­քա­կան, գրա­կան-մշա­կու­թա­յին ճա­նա­պարհն ա­ռա­վել քան ստույգ հու­շում է: Մ­նում է մեր գրչի զո­րութ­յու­նը հնա­րա­վո­րինս լիար­ժեք ծա­ռա­յեց­նել ու հասց­նել ըն­թեր­ցո­ղին:
Տար­վա ըն­թաց­քում տար­բեր մար­զե­րում ու կրթա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րում ու­նե­ցած հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում և­ ըն­թեր­ցո­ղին ա­ռա­ջար­կած մեծ կամ փոքր գրքե­րում ձգտել եմ հա­վա­տա­րիմ մնալ վերն աս­վա­ծին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։