­Ման­վել ՄԻԿՈՅԱՆ / Ա­նե­լա­նե­լի վի­ճակ­ներ չկան

Ան­ցած տա­րե­վեր­ջին բո­լորս թա­քուն հույս ու­նեինք, որ այս տա­րին ա­վե­լի բա­րեն­պաստ կլի­նի մեր ազ­գի և պե­տութ­յան հա­մար: Սա­կայն այս տա­րին ևս լի էր կան­խա­տե­սե­լի և­ ան­կան­խա­տե­սե­լի փոր­ձութ­յուն­նե­րով. պա­տե­րազմ, հար­յու­րա­վոր զո­հեր, տա­րածք­նե­րի կո­րուստ Ս­յու­նի­քում: Վեր­ջին օ­րե­րին էլ թուր­քե­րը «բնա­պահ­պան­նե­րի» ան­վան տակ թաքն­ված ազ­գայ­նա­կան­նե­րի հրո­սա­կախմ­բով փա­կե­ցին Լա­չի­նի մի­ջանց­քը, հու­մա­նի­տար ա­ղե­տի վտան­գի տակ դնե­լով Ար­ցա­խի բնակ­չութ­յա­նը:
Ա­ռանձ­նա­կի գի­տե­լիք­ներ պետք չեն՝ հաս­կա­նա­լու հա­մար, որ դարձ­յալ դա ար­վեց ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի լուռ հա­մա­ձայ­նութ­յամբ, մա­նա­վանդ, որ նա­խորդ օ­րը Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րը քննար­կել էին Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տե­լու հիմ­նա­հար­ցը: Ի՞նչ պետք է ա­նեն նման դեպ­քե­րում խա­ղա­ղա­պահ­նե­րը, նա­խա­տես­վա՞ծ են արդ­յոք սահ­ման­ված հա­տուկ մի­ջոց­ներ նման դեպ­քե­րում կի­րա­ռե­լու հա­մար: Ի­հար­կե, չեն կա­րող չլի­նել, սա­կայն կա՛մ չեն կի­րառ­վում, կա՛մ էլ «վեր­ևից» հրա­հան­գե­լու դեպ­քում միայն կկի­րառ­վեն:
Հա­յաս­տա­նը հայտն­վել է շատ բարդ ի­րա­վի­ճա­կում: Մեր երկ­րի անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վե­լու խնդրան­քով Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նից բա­ցի դի­մել է նաև ԱՄՆ-ին, եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րին և­ ա­ռան­ձին պե­տութ­յուն­նե­րի: Իսկ Ռու­սաս­տա­նը, չկա­տա­րե­լով ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, ցա­վոտ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րով է հան­դես գա­լիս՝ իբր Արև­մուտքն ու­զում է գե­րիշ­խա­նութ­յուն հաս­տա­տել Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Ան­կաս­կած, այս ա­մե­նում մեծ դեր է խա­ղում Ուկ­րաի­նա­յում ըն­թա­ցող պա­տե­րազ­մը, և Ռու­սաս­տանն ա­մեն կերպ խու­սա­փե­լու է մեր տա­րա­ծաշր­ջա­նում զին­ված բա­խում­նե­րից:
Մեր երկ­րի ընդ­դի­մութ­յուն կոչ­վա­ծը բա­ժան­վել է եր­կու մա­սի: Մի մա­սը մե­ղադ­րում է ՀՀ վար­չա­պե­տին ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը չլա­վաց­նե­լու մեջ, մյուս մա­սը քննա­դա­տում է, որ չի հրա­ժար­վում Ռու­սաս­տա­նից: Ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նում այ­սօր­վա դի­վա­նա­գի­տութ­յու­նը հա­սել է նրան, որ խո­շոր պե­տութ­յուն­ներն ար­դեն հաս­ցեա­կան և կոնկ­րետ դա­տա­պար­տում են Ադր­բե­ջա­նին, նա­խա­տե­սում պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել ագ­րե­սոր պե­տութ­յան նկատ­մամբ:
Իմ հոդ­ված­նե­րում բազ­միցս նշել եմ, որ Հա­յաս­տա­նը հնա­րա­վո­րինս ա­րագ պետք է սպա­ռա­զին­վի ոչ միայն պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված մի­ջոց­նե­րով, այլև այդ գոր­ծում ընդգր­կի նաև Սփ­յուռ­քի հայ­րե­նա­սեր բա­րե­րար­նե­րին, քան­զի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հա­յի կող­քին կանգ­նում է միայն հա­յը:
Ա­նե­լա­նե­լի վի­ճակ­ներ չկան, իսկ ել­քե­րի ճա­նա­պարհ բա­ցե­լը դժվար է, բայց ոչ անհ­նա­րին: Վի­ճակն ա­նե­լա­նե­լի է դառ­նում այն պա­հից, երբ հաշտ­վում ես այդ վի­ճա­կի հետ, իսկ մեր ազ­գը, հաս­տատ, հաշտ­վող­նե­րից չէ: Պետք է հու­սանք, որ բո­լո­րիս տքնա­ջան աշ­խա­տան­քով, նաև մեր բա­րե­կամ երկր­նե­րի բար­յա­ցա­կա­մութ­յամբ և­ օգ­նութ­յամբ հնա­րա­վոր կլի­նի խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տել Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում, ա­ռանց մարդ­կա­յին և տա­րած­քա­յին նոր կո­րուստ­նե­րի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։