ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Դեկ­տեմ­բե­րի 23-ին տե­ղի ու­նե­ցավ ՀԳՄ նա­խա­գա­հութ­յան և վար­չութ­յան հա­մա­տեղ նիստ։ ՀԳՄ նա­խա­գահ Էդ. Մի­լի­տոն­յա­նը նախ ներ­կա­յաց­րեց անց­նող տար­վա ըն­թաց­քում կյան­քին հրա­ժեշտ տված գրող­նե­րի միութ­յան ան­դամ­նե­րի ցան­կը, ո­րոնց հի­շա­տա­կը ներ­կա­նե­րը հար­գե­ցին հոտն­կայս, մեկ րո­պե լռութ­յամբ, ա­պա անդ­րա­դար­ձավ ներ­կա քա­ղա­քա­կան բարդ ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի գրող­նե­րի միութ­յուն­նե­րի ղե­կա­վա­րութ­յան մշտա­կան կա­պին ու հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը: Նա հան­գա­մա­նո­րեն ներ­կա­յաց­րեց 2022 թ. գրա­կան կար­ևո­րա­գույն մի­ջո­ցա­ռում­նե­րը, ա­պա անդ­րա­դար­ձավ գա­լիք տար­վա ըն­թաց­քում նա­խա­տես­ված ծրագ­րե­րին։
Մար­զե­րում տար­վող աշ­խա­տան­քի, նա­խա­տես­ված ծրագ­րե­րի մա­սին ե­լույթ ու­նե­ցան մաս­նաճ­յու­ղե­րի նա­խա­գահ­նե­րը՝ Անդ­րա­նիկ Կա­րա­պետ­յա­նը (­Շի­րակ), Մա­նա­սեն (Ա­րա­րատ), Հա­կոբ Հա­րութ­յու­նը (­Կո­տայք), Տիգ­րան Նի­կո­ղոս­յա­նը (­Գե­ղար­քու­նիք): ՀԳՄ-ի գոր­ծու­նեութ­յունն ըստ ար­ժան­վույն գնա­հա­տե­ցին Ռո­լանդ Շա­ռո­յա­նը, Թադ­ևոս Տո­նո­յա­նը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։