Վար­դան ՀԱԿՈԲՅԱՆ / ՇՆՈՐՀՆԵՐԻ
ԽՆԿԱՐԿՈՒՄՈՎ…

­

Նոր տա­րին  նոր ժա­մա­նա­կի ներ­կա­յութ­յուն է։  
Այն վայրկ­յան առ վայրկ­յան գա­լիս է ու մեզ առ­նում իր մեջ։ Բայց նրա գա­լը մե­զա­նով է պայ­մա­նա­վոր­ված, քա­նի որ վայրկ­յան­նե­րին կյան­քի կո­չո­ղը մենք ենք, նրան­ցով տա­րի ստեղ­ծո­ղը մենք ենք, նաև բա­րու և լա­վի, հույ­սի (եր­բեմն՝ դառ­նութ­յան) նե­րար­կողն ենք։
Ժա­մա­նակ ա­րա­րո­ղը։
Ու Նոր տա­րին  մեր քայ­լե­րով է գա­լիս, հե­քիա­թից դուրս, ո­րով­հետև երկն­քից ո­չինչ չի ընկ­նում, ան­գամ՝ ե­րեք խնձո­րը, դրանք մեր այ­գու ծա­ռից էին պո­կում  ու դնում փոք­րե­րիս գլխա­տա­կին։
Ինչ­պի­սի Նոր տա­րի ենք ստեղ­ծել՝ նա է ե­կո­ղը։
Վա­ղուց փոքր չենք, ե­րե­խա­նե­րին էլ չխա­բենք։ Մեր ներշն­չու­մի ու խի­զա­խու­մի չա­փով է ո­րոշ­վում ան­գամ Ձ­մեռ պա­պի գա­վա­զա­նի կա­խար­դան­քը։ Գի­տեմ՝ որ­պես Ար­ցախ-Ս­յու­նի­քի զա­վակ, որ իմ պա­պե­րը Տաթ­ևի գա­վա­զա­նի կեր­տու­մի մեջ շատ գե­ղե­ցիկ ե­րազ­ներ են դրել ու հրա­շա­գոր­ծել։
Գա­վա­զա­նի պատ­կե­րը մեր ներ­սից է։
Ու­րեմն՝ այն­պես պի­տի խփվի Ձ­մեռ պա­պի  գա­վա­զա­նը գետ­նին, որ  ա­մե­նուր ծա­ղիկ­ներ բաց­վեն ու ա­րե­գակ­ներ, որ ժո­ղո­վուրդ­նե­րի ու երկր­նե­րի միջև ձյու­ներն ու սա­ռույց­նե­րը հալ­վեն ու քչքչան ա­զա­տութ­յան դրախ­տա­յին վար­դե­րի տակ, երկնքից ֆոս­ֆո­րա­յին ռում­բի փո­խա­րեն մա­նա­նա իջ­նի հա­յոց երկ­րի վրա, որ երբ Թու­ման­յա­նը, Շի­րազն ու Սահ­յա­նը (ա­սում են՝ Մաթ­ևոս­յանն ու Սա­րին­յանն էլ են նրանց միա­ցել) գան Ար­ցախ, իսկ նրանք միշտ ճա­նա­պար­հին են ու մեզ հետ, ու­ղին փակ չլի­նի…
Նոր տա­րին Նոր լի­նի, ոչ թե հա­յոց տխուր ժա­մա­նակ­նե­րի ու ան­վերջ ձգվող դա­ժան դա­րե­րի շա­րու­նա­կութ­յուն։ Աստ­ղեր փնջե­լու կար­գը մեր խա­ղաղ պա­տու­հա­նից է սկսվում, մեր ձեռ­քի գա­վա­զա­նը Ձ­մեռ պա­պի ա­փում էլ մե­րա­կան լի­նի, շողք ու լույ­սով ոչն­չաց­նի բո­լոր զեն­քե­րը, որ նրա բե­րած նվեր­նե­րում ու խնձոր­նե­րի հա­մում հորս տնկած ծա­ռե­րի ու  մեր հո­ղի հո­տը շնչենք։
Որ երբ գա­վա­զա­նը  բարձ­րա­նա, խա­ղա­ղութ­յու­նը թա­գա­վո­րի ամ­բողջ աշ­խար­հում, հա­յոց հա­մե­րաշ­խութ­յու­նը հզոր թևե­րը փռի ա­մե­նու­րեք, նե­ռը ոչն­չա­նա, սի­րո քա­ղաք­ներ բարձ­րա­նան նո­րա­նոր, գրվի մո­լո­րա­կի ա­մե­նա­լավ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը (այն­պե՜ս եմ ու­զում այն կար­դալ), փակ սիրտ ու վարդ, փակ ճամ­փա­ներ, դուռ ու հո­գի չմնան երկ­րի վրա։
Սուտն ու չա­րը վե­րա­նան, այլևս ա­վեր-ար­յուն չտես­նենք, տիե­զեր­քում տի­րի միայն ար­դա­րութ­յուն, մայր Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը ծաղ­կեն ա­զա­տութ­յամբ, մեր քաջ նա­հա­տակ­նե­րը վե­րածն­վեն մա­նուկ­նե­րի մեջ, ան­թիվ-ան­հա­մար ե­րե­խաներ երկ­նեն հա­յոց հե­րո­սա­կան մայ­րե­րը… Երկն­քից աստ­ղեր ի­ջեց­նե­լը հենց դա է։ Իսկ դրա միակ հո­ղը մեր ազ­գա­յին միա­բա­նութ­յունն է…
Հա­յոց Ա­մա­նորն  աստ­վա­ծա­յին շռայլ շնորհ­նե­րով խնկար­կի ա­մեն հա­յի հո­գում ու սրտում, ա­մեն հար­կի տակ, բո­լո­րի հա­մար։ Եվ այդ ա­մե­նը  պսակ­վի Սուրբ Փրկ­չի աստ­վա­ծա­յին Ծնն­դով։ Շ­նոր­հա­վոր։ Ա­մեն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։