ԲՈԼՈՐԻՍ՝ ԴԵՊԻ ԼԱՎ ԳՈՐԾԵՐԻ ՄՂՎԵԼՈՒ ԱՆԽԱԽՏ ՈՒԺ / Էդվարդ Միլիտոնյան

ԳԹ – Պա­րոն Մի­լի­տոն­յան, ինչ­պե՞ս կամ­փո­փեք տա­րին:
Էդ­վարդ Մի­լի­տոն­յան – Երբ ա­սում ենք ամ­փո­փել, շատ դժվար կա­ցութ­յան առջև եմ կանգ­նում, ո­րով­հետև 2022 թ.-ին ի­րա­գործ­վել են բազ­մա­թիվ ծրագ­րեր, ո­րոնք վե­րա­բե­րում են ներ­հա­յաս­տան­յան, Սփ­յուռ­քի, Ար­ցա­խի, ինչ­պես նաև մի­ջազ­գա­յին գրա­կան առն­չութ­յուն­նե­րին, հրա­տա­րակ­չա­կան աս­պա­րե­զի գոր­ծու­նեութ­յա­նը: Արցախի ԳՄ-ի և մեր համատեղ աշխատանքը ամենօրյա է. տարվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ արցախցի գրողների, ընթերցողների, մինչև իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, այս ամենի արդյունքում առավել հստակեցվել են մեր հետագա աշխատանքները։ Տա­րին տար­բեր ուղղութ­յուն­ներ էր իր մեջ նե­րա­ռում՝ և՛ ստեղ­ծա­գոր­ծա­կան, և՛ սո­ցիա­լա­կան, և՛ տնտե­սա­կան:
Տար­վա մեջ կան ա­վան­դա­կան դար­ձած օ­րեր, ո­րոնք հիմ­նա­կան մե­խերն են՝ նվիր­ված և՛ մա­նուկ­նե­րին, և՛ ե­րի­տա­սարդ­նե­րին, և՛ հո­բել­յան­նե­րին, ինչ­պես նաև Պոե­զիա­յի, Թարգ­ման­չաց տո­նե­րը: Այդ բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով ի­րա­կա­նաց­վել են տա­րա­տե­սակ մի­ջո­ցա­ռում­ներ: Հո­բել­յան­նե­րի մեջ պետք է ա­ռանձ­նաց­նենք հատ­կա­պես Ե­ղի­շե Չա­րեն­ցի 125 և Վա­հագն Դավթ­յա­նի 100 ամ­յակ­նե­րը: Բազ­մա­զան էին Չա­րեն­ցի 125-ամ­յա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ ՀԳՄ-ի սրա­հում, Չա­րեն­ցի դի­մա­քան­դա­կի ներ­քո, Պոե­զիա­յի մի­ջազ­գա­յին օր­վան նվիր­ված ցե­րե­կույ­թում Հա­յաս­տա­նում գոր­ծող դես­պա­նութ­յուն­նե­րի դես­պան­նե­րը, աշ­խա­տա­կից­նե­րը ներ­կա­յաց­րին Չա­րեն­ցի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը՝ թարգ­ման­ված ի­րենց լե­զու­նե­րով և­ այլն:
Ս­տեղ­ծա­գոր­ծա­կան ա­ռու­մով ա­ռաջ­նա­հերթ պի­տի դի­տար­կենք, թե մեր գրող­նե­րը ինչ­պես են հրա­տա­րակ­վում: Ցա­վոք սրտի, 2017 թ.-ից այն ժա­մա­նակ­վա Մ­շա­կույ­թի նա­խա­րա­րի ոչ մշա­կու­թա­յին գոր­ծո­ղութ­յու­նից՝ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան ա­ջակ­ցութ­յան ծրա­գի­րը փա­կե­լուց հե­տո գրող­նե­րը դժվա­րութ­յամբ են հրա­տա­րակ­վում: Մ­շա­կույ­թի հա­ջորդ նա­խա­րար Մա­կուն­ցի հետ ՀԳՄ նա­խա­գա­հութ­յան հան­դի­պում­ից հե­տո սահ­ման­վեց դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գիր, ո­րը մոտ 20 գրո­ղի ու թարգ­ման­չի հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում հրա­տա­րա­կել գրքեր՝ ի­հար­կե, հանձ­նա­ժո­ղո­վի քննար­կում­նե­րից, քվեար­կութ­յու­նից հե­տո: Գոր­ծում է նաև այլ լե­զու­նե­րով հայ գրող­նե­րին թարգ­մա­նե­լու ծրա­գի­րը, ո­րը շատ կար­ևոր է:
Ի դեպ, հան­դի­պում­ներ եմ ու­նե­ցել ԿԳՄՍ-ում և­ ա­ռա­ջար­կութ­յուն­ներ եմ ա­րել՝ հատ­կա­պես հանձ­նա­ժո­ղո­վի ընտ­րութ­յան վե­րա­բեր­յալ: Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ ցան­կա­լի է լի­նեն ո­րո­շա­կի դեմ­քեր ստեղ­ծա­գոր­ծա­կան միութ­յուն­նե­րից, Ա­կա­դե­միա­յից, ինչ­պես նաև տար­բեր հա­մալ­սա­րան­նե­րի ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան ամ­բիոն­նե­րից, ո­րոնք շատ լավ գի­տեն ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յու­նը: Կար­ծում եմ՝ այդ հանձ­նա­ժո­ղո­վը հիմ­նա­կա­նում պի­տի հա­մալր­վի այն­պի­սի դեմ­քե­րով, ո­րոնք գրքեր, հոդ­ված­ներ են հրա­տա­րա­կել ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան վե­րա­բեր­յալ, գրա­խո­սութ­յուն­ներ ու­նեն «Գ­րա­կան թերթ»-ում կամ ամ­սագ­րե­րում, այ­սինքն՝ գի­տեն գրա­կան դաշ­տը: Այ­լա­պես հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ կա­րող է լի­նել այն­պի­սի մե­կը, ո­րը միայն իր շրջա­պա­տից մի քա­նի հո­գու գի­տի: Մի խոս­քով, ու­զում ենք, որ ան­պայ­ման գոր­ծեն այդ հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մա­վոր­ման չա­փո­րո­շիչ­ներ, որ­պես­զի մեր գրող­նե­րի մեջ տա­րաբ­նույթ կար­ծիք­ներ և կաս­կած­ներ չա­ռա­ջա­նան: Նույ­նը և մա­մու­լի օ­ժան­դա­կութ­յան հանձ­նա­ժո­ղո­վը, չգի­տեմ ինչ չա­փո­րո­շիչ­նե­րով են դուրս թող­նում գրա­կան մա­մուլ, հատ­կա­պես ման­կա­պա­տա­նե­կան ամ­սագի­ր։ Մե­զա­նում «Աղբ­յուր», «­Ծիծեռ­նակ» պար­բե­րա­կան­նե­րում են տպագր­վում ման­կա­գիր­նե­րը, ստեղ­ծա­գոր­ծող ե­րե­խա­նե­րը։ Թ­յուր և վ­տան­գա­վոր կար­ծիք կա, թե մա­նուկ­նե­րը կա­րող են ի­րենց ու­զա­ծը գտնել հա­մա­ցան­ցում։
Դ­րա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րից զատ, մենք փոր­ձում ենք ա­ջակ­ցութ­յուն գտնել և՛ պե­տա­կան մար­մին­նե­րի, և՛ բա­րե­րար­նե­րի կող­մից: Այդ աշ­խա­տանքն ըն­թաց­քի մեջ է:
Այս տա­րի հրա­տա­րա­կե­ցինք հինգ գիրք՝ «Ես եմ հի­մա», «Օ­դա­պա­րիկ ար­ևը», «­Մենք և­ աշ­խար­հը» շար­քից «­Ներշն­չան­քի թռչու­նը», «Ար­ձակ դաշ­տեր», «Սր­տա­գիր»: Այս գրքե­րի ծրա­գի­րը ներ­կա­յաց­րել էի նա­խա­գա­հա­կան, ո­րը քննար­կու­մից հե­տո ի­րա­գործ­վեց։ Շ­նոր­հան­դես­նե­րը տե­ղի ու­նե­ցան ՀԳՄ-ում: Այդ գրքե­րում ընդգրկ­ված է 294 ա­նուն, ո­րոշ­նե­րը կրկնվում են, ո­րով­հետև կան գրող­ներ, որ ստեղ­ծա­գոր­ծում են տար­բեր ժան­րե­րում: Այդ ծրա­գի­րը ընդ­լայն ներ­կա­յաց­նում է այ­սօր­վա գրա­կան ի­րո­ղութ­յու­նը: Ա­ռա­ջար­կում եմ դա­սագր­քեր կամ այ­լընտ­րան­քա­յին դա­սագր­քեր կազ­մող­նե­րին ծա­նո­թա­նալ այդ գրքե­րին՝ գրա­կան դաշ­տը ճիշտ պատ­կե­րաց­նե­լու հա­մար:
Անդ­րա­դառ­նամ նաև «­Մենք և­ աշ­խար­հը» մա­տե­նա­շա­րին, որ­տեղ ընդգրկ­ված են հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը այլ պե­տութ­յուն­նե­րի, այլ ժո­ղո­վուրդ­նե­րի մա­սին: Դա իմ հե­ղի­նա­կա­յին ծրա­գիրն է: Անց­յալ տա­րի հրա­տա­րակ­վեց «Ի­րա­նի ար­ևը» գիր­քը, այս տա­րի հրա­տա­րակ­վեց ե­րեք գիրք՝ «Ֆ­րան­սիա­յի մագ­նի­սա­կան ու­ժը», «­Բազ­մա­ձայն եր­կիր Վ­րաս­տա­նը» և «­Ներշն­չան­քի թռչու­նը» (­Ռու­սաս­տան): Ար­դեն պատ­րաստ է Ա­մե­րի­կա­յի վե­րա­բեր­յալ գիր­քը: Մենք սո­վո­րա­բար սի­րով թարգ­մա­նում ու տպագ­րում ենք այլ երկր­նե­րի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նի մա­սին, հարկ է նաև մեր գրող­նե­րի գե­ղար­վես­տա­կան մտքի ար­ծար­ծում­նե­րը ծա­նո­թաց­նել տար­բեր երկր­նե­րի ըն­թեր­ցող­նե­րին: Ի­րա­նա­կան կող­մից ցան­կութ­յուն են հայտ­նել ժո­ղո­վա­ծուն պարս­կե­րեն տպագ­րել Թեհ­րա­նում, նաև Վ­րաս­տա­նի մա­սին գրքի թարգ­մա­նութ­յունն է ըն­թաց­քի մեջ «­Մե­րա­նի» հրա­տա­րակ­չութ­յամբ տպագր­վե­լու:
Մենք պի­տի հիմ­նենք պոե­զիա­յի և­ ար­ձա­կի, նաև ման­կա­պա­տա­նե­կան տա­րեգր­քեր, ո­րոնք կնե­րա­ռեն տար­վա ըն­թաց­քում հրա­տա­րակ­ված լա­վա­գույն ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ: Կար­ծում եմ՝ դա կլի­նի հա­վա­քա­կան գե­ղար­վես­տա­կան մտքի հե­տաքր­քիր ներ­կա­յա­ցում: Այս գրքե­րի շնոր­հան­դես­նե­րը ա­պա­ցու­ցում են, որ մի գրքում ամ­փոփ­վե­լը հե­տաքր­քիր աշ­խարհ է բա­ցում՝ մտա­ծո­ղութ­յան շեր­տեր, թրթիռ­ներ, բազ­մա­զա­նութ­յան փունջ է ներ­կա­յա­նում:
Այս գրքե­րը նվի­րել եմ գրող­նե­րի միութ­յան Աս­մուն­քի թատ­րո­նին, պատ­րաս­տե­լու են ներ­կա­յա­ցում­ներ կամ հան­դի­պում­ներ գրող­նե­րի հետ, ո­րոնց ըն­թաց­քում կըն­թերց­վեն ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, կլի­նի հարց ու պա­տաս­խան և­ այլն: Մենք ու­զում ենք, որ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յու­նը ներ­կա­յա­նա, և մեր ըն­թեր­ցող­նե­րը հա­մոզ­վեն՝ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յու­նը չի զի­ջում նա­խորդ սե­րունդ­նե­րի գրա­կա­նութ­յա­նը՝ գո­նե ներ­կա ժա­մա­նա­կը ճշմա­րիտ ար­տա­հայ­տե­լու տե­սա­կե­տից: Ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան հան­դեպ կա թեա­կան կար­ծիք, ո­րով­հետև լավ չեն ճա­նա­չում, դա­սագր­քե­րում լիար­ժեք չի ներ­կա­յաց­վում 60-ա­կան թվա­կան­նե­րից մինչ օրս ստեղծ­ված գրա­կա­նութ­յու­նը: Գ­րա­կա­նա­գի­տա­կան տե­սա­դաշ­տում և քար­տե­զում հատ­վա­ծա­բար է ներ­կա­յաց­ված, խո­րա­պես գնա­հատ­ված չէ բարդ ժա­մա­նակ­նե­րի և­ ան­ցու­մա­յին զիգ­զա­գա­կերպ, եր­բեմն վի­ճա­հա­րույց գրա­կա­նութ­յու­նը, ո­րը, սա­կայն, թարգ­ման­վում և տա­րած­վում է տար­բեր երկր­նե­րում։ Կա­րող ենք եզ­րա­կաց­նել, որ մշա­կույ­թի և հատ­կա­պես գրա­կա­նութ­յան դաշ­տը կա­րիք ու­նի և՛ պե­տա­կան, և՛ մաս­նա­վոր լուրջ հո­գա­ծութ­յան։ Սուղ մի­ջոց­նե­րով անհ­նար է հայ գրող­նե­րին հրա­տա­րա­կել, հան­րահռչա­կել, այլ լե­զու­նե­րով տպագ­րել։ Այդ իսկ պատ­ճա­ռով անհ­րա­ժեշտ է ըն­դու­նել մե­կե­նա­սութ­յան օ­րեն­քը։ Կան երկր­ներ, որ­տեղ խմիչ­քի և ծ­խա­խո­տի առևտ­րից ո­րո­շա­կի տո­կոս է ուղղ­վում մշա­կույ­թի և գ­րա­կա­նութ­յան զար­գաց­մա­նը։ Բազ­մա­թիվ երկր­նե­րում կան մշա­կույ­թի օ­ժան­դակ­ման տար­բեր հիմ­նադ­րամ­ներ։ Մ­շա­կույ­թի գոր­ծի­չը կա­զատ­վի պե­տութ­յան ձեռ­քին նա­յե­լու տխուր ա­վան­դույ­թից։
Այս ա­մե­նը հան­գեց­րեց մի գա­ղա­փա­րի՝ 2023 թվա­կա­նը հայ­տա­րա­րել գրա­կա­նութ­յան տա­րի: Մենք ինք­ներս տեր լի­նենք գրա­կա­նութ­յա­նը, և՛ մար­զե­րում, և՛ Ար­ցա­խում ներ­կա­յաց­նենք ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յու­նը՝ գրող­նե­րի հետ հան­դի­պում­նե­րով, ըն­թեր­ցում­նե­րով և­ այլն: Սա մեր գերխն­դիրն է լի­նե­լու 2023 թ­-ին: Այդ մա­սին նաև ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Ա­րա Խզ­մալ­յա­նի հետ ենք զրու­ցել:
Գ­րող­նե­րի միութ­յունն ա­ռանձ­նա­կի ու­շադ­րութ­յուն է դարձ­նում ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին: Գար­նա­նը ՀԲԸՄ-ի հետ հա­մա­տեղ հայ­տա­րա­րե­ցինք մինչև 27 տա­րե­կան ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն, ո­րի արդ­յունք­նե­րը ամ­փոփ­վե­ցին Ծաղ­կա­ձո­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի ա­մե­նամ­յա հա­վա­քի ժա­մա­նակ: «Գ­րե­թեր­թը» մշտա­պես ներ­կա­յաց­նում է ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին: Ծաղ­կա­ձո­րում ևս նո­րա­հայտ ա­նուն­ներ ե­ղան՝ ոչ միայն Եր­ևա­նից, այլև ՀՀ տար­բեր մար­զե­րից: Ե­րի­տա­սարդ­նե­րին խրա­խու­սե­լու, ներ­կա­յաց­նե­լու ու ճա­նա­չե­լու մի­տում ու­նի «Ա­րա­րատ Մկր­տում­յան» հիմ­նադ­րա­մի մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը. մրցա­նակ ստա­ցած­նե­րի գրքե­րը հրա­տա­րակ­վում են: Չ­կա տար­բե­րա­կում, ե­րի­տա­սարդ գրող­նե­րը տպագր­վում են և՛ «Գ­րե­թեր­թում», և՛ «ԳԹ»-ում, և՛ այլ գրա­կան պար­բե­րա­կան­նե­րում: Լավ գրա­կա­նութ­յու­նը չի հարց­նում գրո­ղի տա­րի­քը:
ՀԳՄ Կ­լոր սրա­հը ա­ռա­ջարկ­վել է ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին՝ կազ­մա­կեր­պե­լու հան­դի­պում­ներ, քննար­կում­ներ, ըն­թեր­ցում­ներ: Ես ա­ռա­ջար­կել եմ, որ հան­դի­պում­ներ լի­նեն նաև մյուս ստեղ­ծա­գոր­ծա­կան միութ­յուն­նե­րի ե­րի­տա­սարդ­նե­րի հետ, որ­պես­զի ե­րի­տա­սարդ ար­վես­տա­գետ­նե­րը ճա­նա­չեն միմ­յանց:
Թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յան հետ կապ­ված մեր աշ­խա­տանք­նե­րը տար­բեր երկր­նե­րի հետ ըն­թաց­քի մեջ են: Հոկ­տեմ­բե­րին Ծաղ­կա­ձո­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը տե­ղի ու­նե­ցավ ռու­սա­կան գրա­կա­նութ­յան թարգ­մա­նիչ­նե­րի հա­վաք, ո­րին մաս­նակ­ցե­ցին նաև մեր թարգ­մա­նիչ­նե­րը: Հե­տաքր­քիր ծրագ­րեր են մեր թարգ­մա­նիչ­նե­րը ներ­կա­յաց­նում, օ­րի­նակ՝ Է­դո­ւարդ Հախ­վեր­դա­նը թարգ­մա­նեց «Ա­վես­տան», նա ԻԻՀ դես­պա­նա­տան կող­մից ար­ժա­նա­ցավ Սաա­դիի ան­վան մրցա­նա­կի: Գա­գիկ Դավթ­յա­նը լեհ և վ­րաց գրա­կա­նութ­յու­նը թարգ­մա­նե­լու հա­մար ար­ժա­նա­ցավ Լե­հաս­տա­նի Պատ­վո նշա­նի և Վ­րաս­տա­նի մրցա­նա­կի։
ԳԹ – Դուք էլ ար­ժա­նա­ցաք տար­բեր կո­չում­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար։
Էդ. Մի­լի­տոն­յան – Ա­յո, Վ­րաս­տա­նի Տիցիան Տա­բի­ձեի, Իլ­յա Ճավ­ճա­վա­ձեի ան­վան մրցա­նակ­նե­րի և Ռու­սաս­տա­նի բնա­կան գի­տութ­յուն­ների ա­կա­դե­միա­յի իս­կա­կան ան­դա­մի կոչ­ման։
«­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը, ո­րը հոկ­տեմ­բե­րին ամ­փոփ­վեց Օ­շա­կա­նում, ընդգր­կում է ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև սփյուռ­քա­հայ, օ­տա­րազ­գի թարգ­մա­նիչ­նե­րին: Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հետ հա­մա­տեղ այս մրցա­նա­կը հու­շում է, որ քրիս­տո­նեա­կան ըն­կա­լում­նե­րը, ապ­րում­նե­րը, մեր հո­գու քրիս­տո­նեա­կան աշ­խար­հը պետք է լի­նի կեն­սա­կերպ, շա­րու­նա­կա­կան լի­նի և՛ մշա­կույ­թի, և՛ գրա­կա­նութ­յան մեջ, և՛ աշ­խար­հի հետ հա­րա­բեր­վե­լիս: Այդ ա­ռու­մով աշ­նա­նը քրիս­տո­նեա­կան թե­մա­տի­կա­յով գրվածք­նե­րի մի հան­դես կազ­մա­կեր­պե­ցինք: Ա­վան­դա­բար նշվող տո­նե­րից է Սա­յաթ-­Նո­վա­յի Վար­դա­տո­նը Թ­բի­լի­սիում: Վ­րաս­տա­նում Հա­յաս­տա­նի դես­պան Ա­շոտ Սմ­բատ­յա­նի հետ աշ­խա­տակ­ցում ենք, որ­պես­զի հնա­րա­վո­րինս լրաց­նենք Վ­րաս­տա­նի հայ­կա­կան դպրոց­նե­րի գրա­դա­րան­նե­րը: Ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան շա­բա­թի բա­ցու­մը տե­ղի ու­նե­ցավ ՀՀ Գե­ղար­քու­նի­քի մար­զի Գա­վառ քա­ղա­քում: Գիրք նվի­րե­լու օ­րը ար­դեն ա­վան­դա­բար նշվում է Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում, Վ­րաս­տա­նում, Մոսկ­վա­յում և Սփ­յուռ­քի տար­բեր գաղ­թօ­ջախ­նե­րում: Մշ­տա­պես նշվում են մեր մե­ծա­նուն գրող­նե­րի հի­շա­տա­կի օ­րե­րը:
Ա­ռանձ­նա­հա­տուկ շեշ­տեմ նաև Սփյուռ­քի հետ աշ­խա­տան­քը: Հան­դի­պում ու­նե­ցանք Պը­չաք­չըի և Շաշ­կա­լի (­Թուր­քիա), Վա­րու­ժան Ոս­կան­յա­նի (­Ռու­մի­նիա), Նա­թել­լա Լա­լա­բեկ­յա­նի (ԱՄՆ) հետ, վեր­ջինս օ­ժան­դա­կում է ե­րի­տա­սարդ գրող­նե­րի հա­մա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին: Տե­ղի ու­նե­ցան Ագ­նե­սի (ԱՄՆ), Գա­յա­նե Փայտ­յա­նի (­Ռու­սաս­տան), Կա­րեն Խուր­շուդ­յա­նի (Ֆ­րան­սիա), Ա­գա­պի Մկրտչ­յա­նի (­Գեր­մա­նիա), Ան­ժե­լա Սա­հակ­յա­նի (Ֆ­րան­սիա) գրքե­րի, Խաչ­կա­րի (ԱՄՆ) 5 հա­տոր­յա­կի, Լ­ևոն Օ­սիպ­յա­նի (­Ռու­սաս­տան) ալ­բո­մի շնոր­հան­դես­նե­րը: Բազ­մա­թիվ գրա­կան հան­դի­պում­նե­րը, շնոր­հան­դես­նե­րը ոչ միայն ՀԳՄ դահ­լիճ­նե­րում են կազ­մա­կերպ­վում, այլև մեր դա­սա­կան­նե­րի թան­գա­րան­նե­րում, գրա­դա­րան­նե­րում:
Ի դեպ, խիստ արժ­ևո­րում եմ Ավ. Ի­սա­հակ­յա­նի, Չա­րեն­ցի, Հովհ. Թու­ման­յա­նի, Ակ­սել Բա­կուն­ցի, Դ. Դե­միրճ­յա­նի ան­վան գրա­դա­րան­նե­րի և տուն-թան­գա­րան­նե­րի աշ­խա­տանք­նե­րը՝ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի գրքե­րի շնոր­հան­դես­ներ, հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պե­լու ա­ռու­մով: Հատ­կա­պես պետք է նշենք Ավ. Ի­սա­հակ­յա­նի ան­վան գրա­դա­րա­նի աշ­խա­տան­քը։ Նաև աշ­խու­ժա­ցել է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նի հետ մեր գոր­ծու­նեութ­յու­նը։
Շատ լավ գոր­ծում են ՀԳՄ գրա­կան բա­ժան­մունք­նե­րը: Լավ է աշ­խա­տել մեր գրա­կան մա­մու­լը՝ «Գ­րա­կան թեր­թը», «Գ­րե­թեր­թը», «­Նոր­քը», «­Լի­տե­րա­տուր­նա­յա Ար­մե­նիան», «Ար­տա­սահ­մանյան գրա­կա­նութ­յու­նը», նաև ՀԳՄ հրա­տա­րակ­չութ­յու­նը։ ՀԳՄ ան­դամ-գրող­նե­րի ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րը լու­ծե­լուն են ուղղ­ված «­Մեդ­լայն» կլի­նի­կա­յի հետ մեր հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, Գ­րող­նե­րի միութ­յան կլի­նի­կա­յի աշ­խա­տան­քը։ Ծաղ­կա­ձո­րի և Ս­ևա­նի հանգստ­յան տնե­րը լա­վա­գույնս օ­ժան­դա­կել են գրող­նե­րի հանգս­տի կազ­մա­կերպ­մա­նը, նոր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի ծնվե­լուն: ՀԳՄ-ի շեն­քը պե­տա­կան հու­շար­ձան է և պահ­պա­նե­լու հա­մար մի­ջոց­ներ են անհ­րա­ժեշտ: Բա­րե­րա­րի մի­ջո­ցով վե­րա­նո­րոգ­վել են ՀԳՄ Կ­լոր սրա­հը, ա­ռա­ջին և­ երկ­րորդ հար­կե­րի մի­ջանցք­նե­րը, եր­րորդ հար­կի ա­ռաս­տա­ղը:
ԳԹ – Ձեր բա­րե­մաղ­թանք­ներն ու ցան­կութ­յուն­նե­րը:
Էդ.­ Մի­լի­տոն­յան – 2022 թ. սեպ­տեմ­բե­րի 13-14-ին սահ­մա­նա­յին ծանր ի­րա­վի­ճա­կի հետ­ևան­քով զո­հեր ու­նե­ցանք: ԳՄ-ում փոր­ձել ենք մեր մաս­նակ­ցութ­յու­նը բե­րել, զոհ­ված­նե­րին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­ներ ենք կազ­մա­կեր­պել: Տա Աստ­ված՝ 2023 թվա­կան մուտք գոր­ծենք ճա­նա­պարհ­նե­րը բաց: 2023 թվա­կա­նը դառ­նա ոչ միայն գրա­կա­նութ­յան, այլև գրա­կա­նութ­յան մի­ջո­ցով բա­րութ­յան, մար­դա­սի­րութ­յան, աշ­խար­հի հետ գե­ղար­վես­տի լեզ­վով հա­ղոր­դակցվե­լու, նաև աշ­խար­հը մեզ հետ հա­ղորդ­վե­լու տա­րի: Դա երկ­կող­մա­նի երթ­ևե­կութ­յուն է, միա­կող­մա­նի չէ: Այդ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը մենք տես­նենք, ձգտենք և­ ի­րա­գոր­ծենք: Մեր ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յա­նը ցան­կա­նանք հա­մաշ­խար­հա­յին հոս­քե­րին հա­մըն­կեց լի­նե­լու գե­ղար­վես­տա­կան թռիչք­ներ, ըն­տա­նիք­նե­րին՝ եր­ջան­կութ­յուն, գրող­նե­րին՝ ա­ռող­ջութ­յուն, և մեր կազ­մա­կեր­պութ­յա­նը, ո­րի ան­դամ­նե­րի մի մա­սը ար­տա­սահ­ման­ցի­ներ են՝ սփյուռ­քա­հայ ու օ­տա­րազ­գի՝ ի­րենց երկր­նե­րում հա­ջո­ղութ­յուն, և Հա­յաս­տա­նի հետ նրանց կա­պը մշտա­պես ա­մուր լի­նի մշա­կույ­թի, պատ­մութ­յան, հայ­րե­նա­սի­րութ­յան բո­լոր թե­լե­րով: Կ­ցան­կա­նա­յի, որ մեր գրա­կա­նութ­յու­նը հան­րահռ­չա­կե­լու ու­ղի­ներ փնտրենք ոչ միայն մենք, այլև պե­տութ­յան կող­մից լիա­զոր­ված մար­մին­նե­րը, դես­պա­նատ­նե­րը: Մեր հայ­րե­նի­քին ցան­կա­նանք ուժ, ամ­րութ­յուն, գոր­ծե­լա­կեր­պի ճշմար­տա­ցի ու­ղի­նե­րի փնտրտուք և հայ­րե­նի­քի պահ­պան­ման գոր­ծում յու­րա­քանչ­յու­րիս աշ­խա­տանք: ՀԳՄ բո­լոր ան­դամ­նե­րին, գրա­սեր հան­րութ­յա­նը, մեր ըն­թեր­ցող­նե­րին, մեր ժո­ղովր­դին ցան­կա­նում եմ, որ­պես­զի գրա­կան ո­գին, մշա­կու­թա­յին բարձր ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը բո­լո­րիս վե­րա­ծի ի­րար հաս­կա­նա­լու, ճա­նա­չե­լու, նե­րե­լու, ըմբռ­նե­լու և դե­պի լավ գոր­ծե­րի մղվե­լու ան­խախտ ու­ժի:

One thought on “ԲՈԼՈՐԻՍ՝ ԴԵՊԻ ԼԱՎ ԳՈՐԾԵՐԻ ՄՂՎԵԼՈՒ ԱՆԽԱԽՏ ՈՒԺ / Էդվարդ Միլիտոնյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։