Կարինե Խոդիկյան

2022 թվա­կա­նը 2020-ի նո­յեմ­բե­րի 9-ից սկսված և մինչև այս տո­ղե­րը գրե­լուս պա­հը 24/7 ռե­ժի­մով ըն­թա­ցող բա­ցա­հայ­տում-ախ­տո­րո­շում­նե­րի շա­րու­նա­կութ­յունն է: Երբ բա­րե­կա­մը վե­րած­վում է չա­րա­կա­մի, դաշ­նա­կի­ցը՝ հա­կա­ռա­կոր­դի, երբ քա­ղա­քիդ կենտ­րո­նում բա­րի­կադ է բարձ­րա­նում, երբ քա­ղա­քա­կան գոր­ծիչ կամ վեր­լու­ծա­բան խո­սում է, իսկ դու մտա­ծում ես՝ ի­րո՞ք քո երկ­րի քա­ղա­քա­ցին է ու քո երկ­րի շահն է պաշտ­պա­նում… Երբ օ­րից օր փոք­րաց­նում են եր­կիրդ, բայց դու այն­քան սթափ միտք ու­նես, որ հաս­կա­նում ես՝ քեզ­նից ո­չինչ կախ­ված չէ, բայց քա­նի որ հո­գի էլ ու­նես, այդ սթափ ի­մա­ցութ­յա­նը դի­մա­կա­յե­լու հա­մար քեզ հա­մո­զում ես՝ դեռ ա­մեն ինչ կո­րած չէ…
Բայց այս դժնդակ օ­րե­րի մեջ նման բա­ցա­հայ­տում­նե­րից բա­ցի հայտ­նա­գոր­ծում­ներ էլ կան, ո­րոնք նախ­կի­նում ևս կա­յին, բայց հի­մա մի նոր ու խո­րա­խոր­հուրդ ի­մաստ են ձեռք բե­րել.
Ա­ռանց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան չկա Ար­ցախ, չկա Սփ­յուռք:
Մեր միակ ու ան­դա­վա­ճան դաշ­նա­կի­ցը մենք ենք:
Մեր միակ պաշտ­պա­նը մեր բա­նակն ու մեր զին­վորն է:
Մեր եր­կի­րը պի­տի ոտ­քի կանգ­նեց­նենք միայն անձ­նա­զոհ ու ար­դար աշ­խա­տան­քով:
Եվ ա­մե­նա­կար­ևո­րը.
ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ԼԵԶՈՒՆ, ՄԵՐ ԻՆՔ­ՆԻՇ­ԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆՔ ԶԻՋԻ ՈՉ ՄԵԿԻՆ:
Ե­կող տա­րին դժվար է լի­նե­լու, գու­ցե և՝ նա­խորդ­նե­րից ա­ռա­վել դժվար. դեռ այն­քան թա­կարդ ու դա­րան են ո­րո­ճում մեր թշնա­մի­նե­րը, բայց մենք այլ ելք չու­նենք՝ դի­մա­նա­լուց, դի­մա­կա­յե­լուց, ընդ­դի­մա­նա­լուց բա­ցի: Ե­թե հա­ջորդ սե­րունդ­նե­րին ար­ժա­նա­պա­տիվ ա­պա­գա ու­նե­ցող եր­կիր ենք ու­զում ժա­ռան­գել: Իսկ որ ու­զում ենք, գո­նե երկ­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յու­նը, նույնիսկ չեմ կաս­կա­ծում: Ուս­տի այլևս սխալ­վե­լու ի­րա­վունք չու­նենք, ա­մեն մեկս իր տե­ղում պի­տի պա­տաս­խա­նա­տու լի­նի իր ա­րա­ծի, նաև չա­րա­ծի հա­մար. ա­յո, մեր այ­սօր­վա պայ­քա­րը մեր վաղ­վա օր­վա հա­մար է:
Հ.Գ. Շր­ջա­փակ­ված Ս­տե­փա­նա­կեր­տում, Կի­ևի կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կում, Խար­կո­վի մետ­րո­յի կա­յա­րա­նում վառ­վել են ա­մա­նոր­յա տո­նա­ծա­ռի լույ­սե­րը: Այդ­պես էլ պի­տի լի­նի, կյան­քը շա­րու­նակ­վում է, և փոք­րիկ­նե­րը չպի­տի զրկվեն գո­նե ա­մա­նոր­յա հրաշ­քի սպա­սու­մից… մինչև մե­ծե­րը կկա­րո­ղա­նան նրանց հա­մար խա­ղաղ, ա­մե­նա­սո­վո­րա­կան մարդ­կա­յին կյանք ա­պա­հո­վել:
Կա­րի­նե ԽՈԴԻԿՅԱՆ

One thought on “Կարինե Խոդիկյան

  1. Գերազանց խոսք, գերազանց մտքեր… Կեցցեք, տիկին Խոդիկյան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։