­Թով­մա քա­հա­նա (­Վա­հան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2022 թվա­կա­նի հայ ժո­ղովր­դի ըն­թաց­քը հան­րա­գու­մարն է հայ ազ­գի ողջ պատ­մութ­յան: Պատ­մութ­յան ըն­թաց­քում ժա­ռան­գե­լով ա­դա­մա­կան դրախ­տը, ապ­րե­լով ա­պա­գա Նոր Ե­րու­սա­ղե­մի տա­րած­քում, որ­տեղ գտնվում է Գա­ռան ա­թո­ռը, ստա­նա­լով ա­ռա­ջին քրիս­տո­նեա­կան պե­տութ­յան պա­տի­վը՝ մեր ժո­ղո­վուրդն այդ­պես էլ չհաս­կա­ցավ, թե ինչ պա­տաս­խա­նատ­վութ­յուն է դրված իր վրա, չկապ­վեց Աստ­ծո՝ որ­պես պատ­մա­կան ար­հա­վիրք­նե­րը շի­ջող, ազ­գի գո­յութ­յունն ա­պա­հո­վող միակ զո­րութ­յան հետ, չհրա­ժար­վեց իր մե­ծա­գույն թե­րութ­յուն­նե­րից, այն է՝ ան­միա­բա­նութ­յու­նից և­ օ­տա­րա­մո­լութ­յու­նից, և հի­մա կրում է այն վի­ճա­կը, ինչ վաս­տա­կել է: Մենք ապ­րում ենք դա­տաս­տա­նի ժա­մա­նակ­նե­րում, և­ ա­մեն ազգ ստա­նա­լու է իր գո­յա­կեր­պի արդ­յուն­քը: Թե ինչ­պես կհանձ­նեն ի­րենց քննութ­յունն այլ ազ­գեր, մենք դա կտես­նենք մո­տա­կա տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Ա­մեն հայ ե­սա­կենտ­րոն է, աշ­խար­հը պտտվում է նրա շուրջ, նա ա­ռան­ձին պե­տութ­յուն է պե­տութ­յան մեջ, նրա նշա­նա­բանն է «ես, իմ տու­նը, իմ ըն­տա­նի­քը»: Այդ­պես ե­ղել է Վար­դա­նանց պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, այդ­պես է նաև այ­սօր: Ազ­գի միա­բա­նութ­յան, հայ­րե­նա­սի­րութ­յան հա­մար պայ­քա­րող հե­րոս­նե­րը, ո­րոնք մեր հպար­տութ­յունն են, և­ ո­րոնց մենք պատ­վով ենք հի­շում, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան ի­րա­կա­նաց­նել ի­րենց ե­րա­զան­քը: 2020 թվա­կա­նից սկսած՝ մենք միայն կո­րուստ­ներ ենք ու­նե­նում, ինչ­պես ա­սում է Ե­սա­յի մար­գա­րեն՝ փնտրում ենք մի ի­մաս­տուն մարդ կամ մար­դիկ, որ մեզ հա­նեն այս վի­ճա­կից, և չենք գտնում: Ազ­գո­վի ըն­դար­մա­ցում, ո­րի արդ­յուն­քում նաև՝ ան­տար­բե­րութ­յուն և­ ի­ներ­ցիա­յով ըն­թա­ցող գո­յութ­յուն: Բ­նա­կա­նա­բար նաև՝ նո­րա­նոր զո­հեր և դիր­քե­րի, սահ­ման­նե­րի զի­ջում: Այս­պի­սին էր 2022 թվա­կա­նը ևս: Ես չգի­տեմ` ինչ կբե­րի մեր ժո­ղովր­դին 2023 թվա­կա­նը: Ներ­կա պա­հիս մենք ամ­բող­ջո­վին կախ­ված ենք Աստ­ծո ո­ղոր­մա­ծութ­յու­նից: Չ­կա աշ­խար­հում մի եր­կիր, մի զին­վո­րա­կան միա­վո­րում, որ մեզ ցան­կա­նա կամ կա­րո­ղա­նա օգ­նել, փրկել այս ա­նե­լա­նե­լի վի­ճա­կից: Օգ­նութ­յան խոս­տում­ներ է տա­լիս Արև­մուտ­քը, բայց ինչ­պես է Արև­մուտ­քը մեզ օգ­նել, մենք դա պատ­մութ­յան ըն­թաց­քում տե­սել ենք: Ռու­սաս­տա­նը ևս կապ­ված է իր դժվա­րա­գույն խնդիր­նե­րով: Եվ այս­պես՝ մենք, ըստ էութ­յան, միայ­նակ ենք: Մեր ողջ ա­պա­գան կախ­ված է Աստ­ծո մի­ջամ­տութ­յու­նից և մեր միա­բա­նութ­յու­նից: Աստ­ված ա­ռայժմ լռում է: Կար­ծում եմ կլռի, մինչև խմո­րում­նե­րը մեր ազ­գի մեջ հաս­նեն ի­րենց գա­գաթ­նա­կե­տին, կամ ինչ-որ կար­ևոր ի­րա­դար­ձութ­յուն տե­ղի ու­նե­նա ողջ աշ­խար­հում, ո­րը մեզ հա­մար կու­նե­նա ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կութ­յուն: Ժա­մա­նա­կին Ք­րիս­տոս խոս­տում­ներ է տվել Ս. Գ­րի­գոր Լու­սա­վոր­չին, ա­սել է, որ բո­լոր ազ­գե­րը ե­րա­նի են տա­լու մեր ժո­ղովր­դին, ո­րը մինչև վերջ տա­րավ քրիս­տոն­յա­յի իր խա­չը և չ­նե­տեց այն:
Եվ ինչ­պես Ք­րիս­տոս ա­սում է Հով­հան­նու Ա­վե­տա­րա­նում. «Ուր ես եմ, այն­տեղ էլ իմ պաշ­տոն­յան կլի­նի», այն­պես էլ ես հա­վա­տում եմ, որ Ն­րա հետ է կապ­ված մեր ազ­գի հառ­նու­մը: Որ­տեղ Նա, այն­տեղ էլ՝ մենք: Ա­ռայժմ միայն սա կա­րող եմ ա­սել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։