2022 թ. ինձ համար նահանջ տարի է եղել, նախ Արցախում երեք հայկական գյուղ հանձնվեց, հակառակորդի կողմից բարձունքներում գտնվող հենակետեր գրավվեցին, ապա սեպտեմբերի 13-ին եղավ Ջերմուկի հրետակոծությունը, որը դարձյալ ավելացրեց զոհերի ու գերիների թիվը: Չկատարվեցին սահմանազատման աշխատանքները, ՀԱՊԿ-ը վերջնականորեն խոստովանեց, որ մեզ չի օգնելու: Իմ ձեռքը միշտ երկրիս զարկերակին է, հետևաբար՝ այս ծանր նստվածքը չէր կարող սահուն ձևով անցնել նյարդերիս վրայով: Առողջական խնդիրների պատճառով երեք ամիս բացակայեցի հայրենիքից, օրը մեկ տարի էր թվում: Լավ բան էլ կա. այն, ինչ խոստացել էի ինձ, ավարտին հասցրեցի: Այն է՝ «ՀԱՅԱ» վեպը և իմ 7-րդ հատորը, ու սրանով մեղմեցի ըմբոստությունս… Տարվա վերջին կուզենայի, որ մարդիկ բեռնաթափվեին իրենց կուտակած հոգսերից… Իսկ թե ինչ է մեզ սպասվում, կարծում եմ` ելնելով 2023 թ. թվերի գումարից, որը կազմում է 7, ելնելով միֆոլոգիայի թողած ժառանգությունից, պետք է որ ավելի դրական լինի, կամ ես չեմ ուզում ճշմարտությունն ասել, որպեսզի մարդկանց հոգում հավատը չնահանջի գալիք տարվա շեմին, եթե, իհարկե, դեռ մնացել է: Այնուամենայնիվ, Հայաստանում պատերազմ չի լինելու, ավարտվելու է ռուս-ուկրաինական պատերազմը, գարնանը ընդդիմությունը էլի փողոց դուրս կգա, աշնան ցրտերին կգնա խորհրդարան, կորոնավիրուսը կփոխարինեն մեկ այլ վիրուսով, որովհետև մոլորակը այլևս չի կարողանում մարդկային ծանրաբեռնվածությունը կրել, երկրում քաոս չի լինի, որովհետև ոչ ոք ոչնչի չի հավատում, և եթե Լարսը չփակեն՝ Հայաստանը կրկին տնտեսական աճ կգրանցի, իսկ ես դարձյալ ամեն օր կաղոթեմ սահմանին կանգնած հայ զինվորի համար: Կարծես թե բան չփոխվեց, հա՞…
Խմբագրի դիտանկյուն
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ – 150
Իրավունքներ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:Գործընկերներ
Կապ մեզ հետ
Երևան, Բաղրամյան 3
grakantert@gmail.com
Խմբագրի դիտանկյուն
-
Շնորհավոր 2023 թվական
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ – 150
Իրավունքներ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:Գործընկերներ
Կապ մեզ հետ
Երևան, Բաղրամյան 3
grakantert@gmail.com