Սի­րով, ցա­վով, հա­վա­տով / Տիգ­րան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Anjela1-rotatedԱն­ժե­լա Սա­հակ­յանն ապ­րում ու աշ­խա­տում է հեռ­վում: Փա­րիզ­յան հեռ­վից նա ա­մեն օր իր Հա­յաս­տան հայ­րե­նի­քի և ծնն­դա­վայր Ար­ցա­խի հետ է` քնքշան­քով կրե­լով ու հի­շո­ղութ­յան կա­պույտ տե­րե­փուկ ծաղ­կի թեր­թիկ­նե­րում պահ­պա­նե­լով անց­յա­լի ար­ձա­գանք­նե­րը, Գան­ձա­սա­րի զան­գե­րի ղո­ղանջ­նե­րը, որ անց­յա­լի և ներ­կա­յի ա­ներ­ևույթ մի շղթա­յի կա­պող օ­ղակ­ներն են` ա­մուր և հաս­տա­տուն: Տա­րի­նե­րի ըն­թաց­քում դրանք բյու­րե­ղա­ցել ու ի­ջել են հա­մա­կարգ­չի ստեղ­նե­րին, դար­ձել գիրք ու հա­ղոր­դում, որ հնչել է Փա­րի­զի հայ­կա­կան ռա­դիո­յով` որ­պես հոգ­ևոր հաց օ­տար, բայց ա­կա­մա հա­րա­զատ դար­ձած երկ­րում ա­պաս­տա­նած, ա­պա թե տնա­վոր­ված հին ու նոր սերն­դի գաղ­թա­կան­նե­րին:
Տա­կա­վին 2012-ին, Ան­ժե­լա Սա­հակ­յա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ, «Ար­ցա­խա­պա­տում» և «­Բաց նա­մակ ճշմար­տութ­յան պար­տադ­րան­քով» հա­ղոր­դա­շա­րե­րի հի­ման վրա կյան­քի կոչ­վեց եր­կու մա­սից բաղ­կա­ցած մի գիրք, ո­րի ա­ռա­ջին մա­սի խո­րա­գիրն է` «Ճշ­մար­տութ­յան պար­տադ­րան­քով գրված բաց նա­մակ­ներ` ուղղ­ված աշ­խար­հին», ուր ներ­կա­յաց­ված են 1915 թ.­ ար­յու­նա­լի կո­տո­րած­նե­րը` օ­տար ա­կա­նա­տես­նե­րի վկա­յութ­յուն­նե­րով ու փաս­տե­րով, իսկ երկ­րորդ` «­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը շա­րու­նակ­վում է» բաժ­նում անդ­րա­դար­ձել է Սում­գա­յի­թի, Բաք­վի ջար­դե­րին, Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին: Գիր­քը թարգ­ման­վել է ֆրան­սե­րեն, 2015 թ. և թուր­քե­րեն` 2017 թ. (թարգ­մա­նիչ` Հա­կոբ Չաքր­յան):
2021-ին լույս տե­սած «Ար­ցա­խա­պա­տում» գրքի ա­ռա­ջին մա­սի ուղ­ղա­կի շա­րու­նա­կութ­յունն է վեր­ջերս լույս տե­սած «Ար­ցա­խա­պա­տում» գրքի երկ­րորդ մա­սը: Գիր­քը լույս է տե­սել ազ­նիվ մի հա­յու­հու` Ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տի նվիր­յալ, ա­պա թե պե­տա­կան գոր­ծիչ, կյան­քից այն­պես վա­ղա­ժամ հե­ռա­ցած Վա­հան Զա­տիկ­յա­նի այ­րու` բազ­մա­վաս­տակ ման­կա­վարժ Սո­խակ Զա­տիկ­յա­նի հո­գա­ծութ­յամբ: Հե­ղի­նա­կը գիրքն ան­կեղծ խո­նար­հու­մով նվի­րել է Ար­ցախ­յան գո­յա­մար­տում ան­մա­հա­ցած մեր տղա­նե­րի հի­շա­տա­կին և­ իր է­ջե­րում նե­րա­ռում է Փա­րի­զի հայ­կա­կան ռա­դիո­յի «Ար­ցա­խա­պա­տում» հա­ղոր­դա­շա­րով հնչած ա­ռա­վել կար­ևոր հա­ղոր­դում­նե­րի տպա­գիր տար­բե­րա­կը: Ի մաս­նա­վո­րի` գրքում նե­րառ­ված են ծա­վա­լուն անդ­րա­դարձ­ներ` նվիր­ված Վազ­գեն Սարգս­յա­նին ու Թա­թուլ Կր­պե­յա­նին, Վա­հան Զա­տիկ­յա­նին, Զո­րի Բա­լա­յա­նին ու Բագ­րատ Ո­լու­բաբ­յա­նին, Սիլ­վա Կա­պու­տիկ­յա­նին ու Վարդ­գես Պետ­րոս­յա­նին, Վար­դան Հա­կոբ­յա­նին և Ասպ­րամ Ծա­ռուկ­յա­նին ու Կա­րի­նե Ա­վագ­յա­նին, Ապ­րիլ­յան պա­տե­րազ­մի ար­ձա­գանք­նե­րին` Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում: Տաս­նութ տա­րի գրքում նե­րառ­ված մի շարք նյու­թեր ոչ թե սոսկ հնչել են ռա­դիո­յով, այլև միա­վո­րել են ու ո­գե­կո­չել, նպաս­տել ու օգ­նել, որ վերս­տին ծիլ տա հույ­սը: Այս գրքում մեծ հաշ­վով մեր ապ­րած ժա­մա­նակն է, նրա դի­մա­գի­ծը ո­րո­շող մար­դիկ` կենտ­րո­նում միշտ ու­նե­նա­լով մեր ցավ և հ­պար­տութ­յուն Ար­ցա­խը: Նոր սերն­դին, ով­քեր ա­կա­նա­տեսն ու մաս­նա­կի­ցը չեն ե­ղել հե­ռա­վոր 1988-ից սկիզբ ա­ռած հզոր պոռթ­կու­մին, այս գիր­քը բա­վա­կա­նին տե­ղե­կութ­յուն­ներ կա­րող է հա­ղոր­դել` ա­ռանձ­նաց­ված այդ դեպ­քե­րի ա­կա­նա­տե­սի ու նաև մաս­նակ­ցի, ժա­մա­նա­կակ­ցի ձե­ռամբ: Ա­մեն գիրք մի ճա­կա­տա­գիր ու­նի: Այս գիր­քը մե­կան­գամ­յա և մի քա­նի օ­րում ծա­նո­թա­նա­լու և մի կողմ դնե­լու գիրք չէ. այն հսկա­յա­կան տե­ղե­կատ­վութ­յու­նը, հրա­պա­րա­կա­խո­սութ­յու­նը, որ սփռված է գրքի է­ջե­րում, ըն­թեր­ցո­ղին լայն հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում «ա­ռա­ջին ձեռ­քից» ծա­նո­թա­նալ Ար­ցախ­յան գո­յա­մար­տի ոչ միայն ռազ­մա­կան, այլև դի­վա­նա­գի­տա­կան ման­րա­մաս­նե­րի, օգ­նում է հաս­կա­նալ մեր ապ­րած մի կար­ևոր ժա­մա­նա­կաշր­ջան` վա­վե­րագր­ված սի­րով, ցա­վով, հա­վա­տով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։