ԵՐԿԼԵԶՈՒ ՀԶՈՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԱՂՈԹՔ / Աե­լի­տա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

307084642_5314921878603044_116423348177595900_nՀՀ-ում Սեր­բիա­յի հյու­պա­տոս Բաբ­կեն Սի­մոն­յա­նի ծննդյան 70-ամ­յա­կի ա­ռի­թով Բելգ­րա­դում լույս է տե­սել տա­ղան­դա­վոր բա­նաս­տեղ­ծի, թարգ­ման­չի, հրա­պա­րա­կա­խո­սի սեր­բե­րեն-հա­յե­րեն բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ընտ­րա­նին: Գիր­քը խո­րա­գրված է «Ա­ղոթք» (“Молитва”): Այս վեր­նա­գի­րը խիստ պատ­շա­ճում է գրքի ո­գուն ու ա­սե­լի­քին: Գր­քի թարգ­մա­նիչ­նե­րը տա­սը սերբ բա­նաս­տեղծ­ներ են, ո­րոնք կա­տա­րել են բա­ցա­ռիկ ընտ­րութ­յուն: Բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը գրված են 1975-2022-ը, այ­սինքն՝ բա­նաս­տեղ­ծի 47 տար­վա ա­ղոթք­ներն են, կապ­ված հայ­րե­նի­քի, մար­դու կոչ­ման, մոր, բնութ­յան ըն­կալ­ման, կա­րո­տի, ե­րա­զանք­նե­րի, կյան­քի ու մահ­վան հա­վեր­ժա­կան պրոբ­լե­մի, զղջման, ըն­կե­րութ­յան, Աստ­ծուն ուղղ­ված ա­ղերս­նե­րի հետ:
Խիստ ինք­նա­տիպ ու յու­րօ­րի­նակ ա­սե­լի­քով հան­դերձ, Բաբ­կեն Սի­մոն­յա­նը ներ­քին զգա­ցո­ղութ­յամբ շա­րու­նա­կում է հայ միջ­նա­դա­րի մեծ բա­նաս­տեղծ­նե­րի՝ առ Աստ­ված ուղղ­ված ա­ղոթք­նե­րը: Այդ­պի­սի ա­ռա­ջին ա­ղոթ­քը գրել է XI դա­րի փի­լի­սո­փա, բազ­մա­գի­տակ մա­տե­նա­գիր ու բա­նաս­տեղծ Հով­հան­նես Սար­կա­վագ Ի­մաս­տա­սե­րը, որն Աստծուն խնդրում է մայր հայ­րե­նի­քից տա­րագր­ված հա­յե­րին վե­րա­դարձ­նել ի­րենց բնօր­րա­նը: Նույն ա­ղոթքն ար­դեն որ­պես քա­ղա­քա­կան խնդրանք Աստ­ծուն՝ XII դա­րում ուղ­ղում է Ներ­սես Շ­նոր­հա­լին՝ Մեծ Հայ­քում վերս­տին Հա­յոց պե­տա­կա­նութ­յան վե­րածնն­դի փա­փա­գով: Սի­մոն­յանն էլ, դի­մե­լով Աստ­վա­ծա­մո­րը, ա­ղո­թում է.
Օ՜, սուրբ Տի­րա­մայր,//­Լույ­սով ո­ղո­ղիր հողն այս սրբա­զան,//­Հույ­սով ո­ղո­ղիր ա­պա­գան հա­յոց,//­Հա­վա­տով լցրու հո­գի­նե­րը մեր,//­Լույ­սով շա­ղա­խիր ճամ­փա­նե­րը գոց,//Որ չփշրվենք էլ եր­բեք կյան­քում,//Որ քո օրհ­նութ­յամբ հո­գով ամ­րա­նանք,//Որ լույ­սով լցվի ա­մեն հա­յի տուն,//Որ մեծ գա­լի­քին հա­վա­տով գնանք…
Գր­քի վեր­ջում սեր­բե­րե­նով ու հա­յե­րե­նով տրված է հե­ղի­նա­կի հա­մա­ռոտ կեն­սագ­րութ­յու­նը՝ հրա­պա­րակ­ված գրքե­րի ցու­ցա­կով, պարգև­նե­րի թվարկ­մամբ, 12 գրքե­րի և 900 հրա­պա­րա­կում­նե­րի և բազ­մա­զան երկ­լե­զու թարգ­մա­նութ­յուն­նե­րի փաս­տե­րով:
Շատ հե­տաքր­քիր է հա­յե­րեն տե­ղա­նուն­նե­րի և բա­ռե­րի սեր­բե­րեն բա­ցատ­րութ­յու­նը, որն ար­դեն վկա­յում է, թե ին­չի մա­սին է գիր­քը: Այդ բա­ռերն են՝ Ա­րաքս-­Հա­յաս­տա­նի մայր գե­տը, Ա­րա­րատ-լեռ, ո­րի վրա հանգր­վա­նել է Նո­յի տա­պա­նը, Մա­սիս-բիբ­լիա­կան Ա­րա­րատ լե­ռան ժո­ղովր­դա­կան ան­վա­նու­մը, լաո-այդ­պես կո­չում էին տղա ե­րե­խա­յին Հա­յաս­տա­նի Սա­սուն նա­հան­գում, Ծի­ծեռ­նա­կա­բերդ – 1915 թվա­կա­նի Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հու­շա­հա­մա­լի­րը:
Բա­ցատր­ված են նաև սեր­բա­կան՝ հա­յե­րի հա­մար քիչ ծա­նոթ բա­ռե­րը՝ առ­նաուտ-ալ­բա­նա­ցի, Բե­լա Վո­դա-բնա­կա­վայր Սեր­բիա­յի Տրս­տե­նիկ հա­մայն­քում, Կո­սո­վո-սեր­բա­կան միջ­նա­դար­յան պե­տութ­յան բնօր­րա­նը:
Բաբ­կեն Սի­մոն­յա­նը Հա­յաս­տա­նի չափ սի­րում է Սեր­բիան, սգում նաև նրա կո­րուստ­նե­րը, կի­սում նրա ազ­գա­յին վիշ­տը: 1975-ին է գրված «Վշ­տա­շաղ Ա­րաք­սի ա­փին» ծեր այ­գե­պա­նի փայ­փա­յած խա­ղո­ղի այ­գին քերթ­վա­ծը.
Թաց­վել են աչ­քե­րը վա­զի,//Աչ­քե­րից ար­ցո՜ւնք է գա­լիս,//Թ­վում է՝ լա­ցի հետ վա­զի// Ծեր այ­գե­պանն էլ է լա­լիս:
Բաբ­կեն Սի­մոն­յա­նը հմուտ տա­ղա­չափ է կի­րա­ռում, և դ­րա­նից նրա ո­րոշ քերթ­ված­ներ ու­նեն սառ­նո­րակ լեռ­նա­յին աղբ­յու­րի հանգս­տաց­նող կար­կա­չը: Դ­րան­ցից մեկն է Սեր­բիա­յի նշա­նա­վոր Բե­լա Վո­դա աղբ­յու­րին նվիր­ված քերթ­վա­ծը.
Դա­րեր, դա­րեր ջու­րը հո­սում,//Ան­ցոր­դի հետ սի­րով խո­սում,//Եր­գում երգն իր հա­վեր­ժա­կան//Հ­պարտ հո­ղում իր սեր­բա­կան://­Ճեր­մակ աղբ­յուր՝ Բե­լա Վո­դա,//Ի՜նչ ա­նա­ղարտ ա­նուն է դա://­Ճեր­մակ աղբ­յուր՝ ջինջ ու ար­դար,//Ո­չինչ չկա այս­տեղ օ­տար:
Որ­քան բնա­կան են հնչում բա­նաս­տեղ­ծի դի­մում­նե­րը Հա­յաս­տա­նին, նրա ճա­կա­տագ­րին, նույն­քան ան­կեղծ են դրանք՝ ուղղ­ված Սեր­բիա­յին: Ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Սեր­բիա­յի հա­մար նա Աստ­ծուն հղում է ա­ղոթք և խնդ­րում օրհ­նանք.
Թող հո­ղիդ իջ­նի օրհ­նանք ու ան­դորր,//Սր­բի՛ր ար­ցունքդ, քոնն է ա­պա­գան,//­Հա­վա­տա խոս­քիս դու քո հայ եղ­բոր՝//Ա­զատ օ­րերդ դեռ նոր պի­տի գան:
Սա գրված է 1999-ին, երբ Սեր­բիան քա­ղա­քա­կան ծանր վի­ճա­կում էր, երբ նրա բնօր­րան Կո­սո­վոն թշնա­մին դա­ժա­նո­րեն խլում էր:
Բաբ­կեն Սի­մոն­յա­նի «Ա­ղոթք» ժո­ղո­վա­ծուն վկա­յում է, որ նրա հե­ղի­նակն իր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի սկզբից առ այ­սօր ան­դա­վա­ճան ձևով, բա­նաս­տեղ­ծա­կան տար­բեր պատ­կեր­նե­րով մար­դուն պատ­գա­մում է մնալ աստ­վա­ծա­յին պատ­վի­րան­նե­րին հա­վա­տա­րիմ և սի­րել այն­քան թանկ, հա­րա­զատ­նե­րի ու հայ­րե­նի­քի սի­րով շքեղ մար­դու կար­ճատև կյան­քը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։