ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ՝ ԲԱԶՄԱՐԺԵՔ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ (Ինք­նա­հա­յեց­ման փորձ 3) / Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ա­նէութ­յու­նից լո՜ւյս գո­յաց­րու
Շն­չա­վոր խո­սուն քո ա­նո­թիս մեջ:
«ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ», Բան ԺԸ

Լույս է տե­սել Հա­կոբ Հա­րութ­յու­նի «­Զի­նա­վառ ընձ­յուղ» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն, ո­րում ընդգրկ­ված են վեր­ջին տա­րի­նե­րին գրված չա­փա­ծո ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: Հաս­կա­նում եմ, որ նման գրա­խո­սա­կա­նով ինչ-որ չա­փով կար­ծիքս եմ փա­թա­թում հա­մա­հե­ղի­նակ զգա­ցող ըն­թեր­ցո­ղի պա­րա­նո­ցին, ո­րով էլ գու­ցե կխա­թար­վի ըն­թեր­ցող-հա­մա­հե­ղի­նա­կի ըն­կա­լում­նե­րի գե­ղեց­կա­հառ­նու­մը: Չէ՞ որ պոե­զիա­յի տեքստն ինք­նին բազ­մար­ժեք գոր­ծա­ռույթ է, և ն­րա մեկ փաս­տար­կը՝ ա­սե­լի­քը կամ միա­վոր բա­ռը, վկա­յում է բա­նաս­տեղ­ծութ­յան բազ­մի­մաս­տութ­յու­նը: Նշ­վածն ակն­հայտ է «­Զի­նա­վառ ընձ­յուղ» գրքի հենց բնա­բա­նից. «­Ցան­կա­ցած խա­ղում խաբ­ված Աստ­ված կա»: Այս պարզ նա­խա­դա­սութ­յան ան­մե­ղութ­յունն ու բա­րութ­յու­նը քա­նի՞ տա­րըն­թեր­ցում ու­նի, որ­տեղ ճիշտն ու սխա­լը, լավն ու բա­րին ար­դեն պատ­ճա­ռա­հետ­ևան­քա­յին սուբ­յեկ­տիվ նա­խա­պատ­վութ­յուն­ներ են` ու­ղե­նիշ­ներ, և ցան­կա­ցած տար­բե­րա­կում «Ես մնում եմ ան­մաշ ու // չո­րաչք սի­րա­հարն ա­րե­գա­կի: // Ա­պա­ռաժ եմ լե­ռը պատ­ռած. // ջու­րը հո­սում է վրա­յովս, // գտնում իր ճամ­փան: // Բի­բիս վրա աշ­խար­հի // ա­մե­նաչք­նաղ թռչու­նը // բույն է հյու­սել. // ես սպա­սում եմ նրա աչ­քե­րով // ա­մեն օր ար­ևա­ծա­գին» (ՀԱՅԱՍՏԱՆ):
«­Զի­նա­վառ ընձ­յուղ» բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծուն բաղ­կա­ցած է չորս բաժ­նից՝ «Ե­ղեռ­նա­զարկ հա­րատ­ևութ­յուն», «Էս­սե-պոե­զիա», «­Կոխկրտ­ված օ­րե­րի նստված­քում» և «­Մայ­րա­մու­տի պեր­ճու­հի», ո­րոնք ա­ծանց­ված են կյան­քի գրված ու չգրված օ­րենք­նե­րի տրա­մա­բա­նութ­յամբ ու զգա­յա­կա­նով: Անդ­րա­դառ­նանք ա­նակն­կալ­նե­րով լի պատ­կե­րա­յին հա­մա­կար­գով արևե­լա­հայ ու արևմ­տա­հայ լեզ­վամ­տա­ծո­ղութ­յամբ հա­մակց­ված «­Զի­նա­վառ ընձ­յուղ» գրքի ո­րոշ յու­րա­հատ­կութ­յուն­նե­րի, ո­րոնք Հա­կոբ Հա­րութ­յու­նի պոե­զիան դարձ­նում են ու­շագ­րավ, ան­մի­ջա­կան ու հո­գե­կից:
Վեր­հի­շու­մը՝ պոե­զիա­յի փաս­տարկ: Անց­յա­լի ազ­դակ­նե­րով է (ռե­մի­նիս­ցեն­ցիա) պայ­մա­նա­վոր­ված Հա­կոբ Հա­րութ­յու­նի պոե­զիա­յի գոր­ծա­ռու­թա­յին մի­ջա­վայ­րը: Ն­րա բա­նաս­տեղ­ծա­կան ին­տե­լեկ­տո­ւալ շար­ժում-վեր­հու­շը պոե­տի աշ­խարհ դի­տար­կե­լու ան­հա­տա­կան (Երբ հու­շիս կող­քին պու­պու եմ) ու պա­րա­դոք­սալ (Երբ մու­թը հա­սու­նա­նում է ճա­ռա­գե­լու չափ) կերպն է, ո­րը միս ու ար­յուն, ջիղ ու հո­գի է դառ­նում նրա ինք­նա­տիպ բա­նաս­տեղ­ծա­կան տեքս­տե­րի խոս­տո­վա­նան­քով. «15-ից ե­կող ա­հա­սար­սուռ տե­սիլք­նե­րը,//որ­պես ֆոս­ֆո­րե եղ­յամ,//խցա­նում են ե­րակ­ներս,//բայց պոր­տիցս թռած ա­ղավ­նու//թևա­բա­խու­մը//շշնջում է՝ կյանք,//ու ճեր­մա­կա­թույր// փե­տուր­ներ են օդ ել­նում՝//ժա­մա­նա­կի կո­ղե­րը խտտող://Աստ­ղե­րը փոր­ձում են գու­շա­կել՝//ինչ նոր լուս­նա­հար է,//որ ու­զում է գտնել աշ­խար­հի սկիզ­բը…//իսկ ես վա­ղուց գի­տեմ. աստ­ղերն ինչ­քան բարձր են,//այն­քան հե­ռու են Հայ­րեն­յաց կա­րո­տից՝//ճա­կա­տագ­րով վճռված» (1915), ու բա­նաս­տեղ­ծը, ձգտե­լով հստա­կութ­յան, պար­զաջ­րում է ի­րեն «Բղ­խումն ի հօ­րէ,//Բղ­խեա ի հոգ­ւոյս…», և ժա­մա­նա­կի մեջ հաս­կա­նում. «­Հո­սում է խանձ­ված ժա­մա­նա­կը ճա­նա­պար­հը ե­րի­զող ծա­ղիկ­նե­րով, ո­րոնց խոր­քում ե­ղեռն տե­սած տոհ­միս ապ­րեց­նող ծի­ծաղն է…», քա­նի որ «Ոս­կոր­ներս՝ ա­նա­պա­տի ար­ևը կե­րած,//թրծվել են կա­վից այն հում,//որ բեր­վել է տաք վայ­րե­րի//կա­րոտ­նե­րից լի­նե­լութ­յան» («­Կա­րոտ է որ­բութ­յու­նը»): Անց­յա­լի ազ­դակ­նե­րը, հու­շը զու­գորդ­վում են ներ­կա­յի կա­րոտ-տագ­նապ­նե­րին՝ հա­ղոր­դութ­յան պես բե­րե­լով կեն­սաու­ժեր. «Աշ­խար­հը զար­մա­ցած է//մա­տա­ղա­ցու հա­վա­տիս բե­րա­նում//ա­ղի փո­խա­րեն ծի­ծաղ տես­նե­լով,//իսկ կա­րո­տը հնո­տիք­նե­րի մեջ է//և դար­ձել է բախ­տա­գիր.//նե­րելն այլևս դարձ չէ յուր շրջան» («Ու­զեմ, թե չու­զեմ»): Բա­նաս­տեղ­ծը, լի­նե­լով հե­տե­ղեռն­յա սե­րունդ՝ հա­մոզ­ված է. «Ես ե­ղեռ­նից դուրս պրծած//ա­ղոթքն եմ տոհ­միս.//լույսն ակ­նա­խոր­շումս թարթ­վում է խռով­քով՝//թեր­թե­լով ժա­մա­նա­կի տագ­նա­պը//ստվեր­նե­րի ուր­վա­շար­ժով,//ո­րի շո­յան­քով դողս է սա­հում//ու սուզ­վում թզե­նու//ճաղ-ճյու­ղե­րի ա­վի­շում,//հաս­նում ար­մատ­նե­րին բազ­մար­մատ՝//վե­րա­կեր­տե­լով նա­խան­յութս//ազ­գիս հի­շո­ղութ­յամբ» («­Հե­տե­ղեռն­յա թա­խիծ»):
Տ­ևա­կան հու­շով են պայ­մա­նա­վոր­ված բա­նաս­տեղ­ծի արևմ­տա­հա­յե­րե­նով գրված գոր­ծե­րը, ո­րոնք նույն­պես զե­տեղ­ված են «Ե­ղեռ­նա­զարկ հա­րա­տ­ևութ­յուն» բաժ­նում և ներ­կա­յի ո­գե­ղե­նութ­յան պա­պակ ե­րակ­նե­րը լցնող ար­յան կե­նա­րա­րութ­յունն են, որ պա­հում է ազ­գի շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նը, ան­կախ նրա­նից, թե դրանք ցա­վի, վշտի, տագ­նա­պի, կորս­տի, անց­յա­լի փառ­քի թե հըն­թացս լի­նե­լութ­յան մա­սին են. «…քան­զի օրս օ­րեն կու­գա և­ օր կեր­թա,//ուր դեռ սաս­տիկ//ե­րազ­նե­րուս կա­րո­տը կա» («­Կա­տար­յալ չէ ներ­կան»), և Հա­կոբ Հա­րութ­յու­նը բաց ու ա­ներկ­չոտ հնչեց­նում է Հայ­րեն­յաց հո­գու զարկ-կան­չը, որն «իմ խոս­տո­վա­նութ­յան զըրն­գա­բույր //լեզ­վա­կը կըլ­լա («­Լե­գեո­նա­կա­նի մա­րեն»):
Հա­կոբ Հա­րութ­յու­նի խոս­քի վրա հար­կավ իր կնիքն է թո­ղել անց­յա­լը՝ իբրև Պե­գա­սի պայտ՝ տիե­զե­րա­կան օրհ­նա­բա­նութ­յուն, ուս­տի՝ այն ինչ­քան երկ­րա­յին է ու օ­րի­նա­չափ, նույն­քան էլ ար­տերկ­րա­յին ու ա­նօ­րեն, ինչ­քան պարզ է ու թա­փան­ցիկ, նույն­քան էլ բարդ ու ի­մաս­տով խոր­քա­ծա­վալ. «…ես՝ ծաղ­կեպ­սակ տրո­փող…//Ար­յունս տեն­դոտ վեր­վե­րում է//այն շի­վի նման, որ ժայռ է ճեղ­քում// գտնե­լու հա­մար ար­ևի ճամ­փան» («Չն­քուշ­ցի­նե­րի հի­շա­տա­կի առջև»): Բա­նաս­տեղ­ծը լա­վա­տես է և ներ­կա­յի ի­մաս­տա­վոր­ման մեջ է տես­նում ժա­մա­նա­կի հա­րատ­ևութ­յու­նը, որն անց­յալն ա­պա­գա­յում տես­նե­լու կերպն է. «­Վեր­քիս մա­կարդ­ված ար­յու­նը//հի­շա­տակ­նե­րով վառ­վող մո­մե­րի խեժն է» («Ապ­րիլ­յան խոհ»): Աշ­խար­հի շար­ժա­հա­մա­կար­գի հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը կոոր­դի­նաց­նող վե­րոնշ­յալ ներ­դաշ­նակ ե­ռա­միաս­նութ­յան հու­զահ­մա օ­րի­նակ է «Հ­րեշ­տա­կաթև գրչով» բա­նաս­տեղ­ծա­կան շար­քի հետև­յալ պատ­կե­րը. «­Վեր­ջին փամ­փուշտս ձեռ­նա­ռումբս է,//երբ որ այն պայ­թի,//մա­տիցս հա­նեք օ­ղա­կը նրա,//որ­պես հմա­յիլ տվեք հայ կույ­սին՝//հանց հարս­նան­վեր»:
Էս­սե-պոե­զիա: Ան­կաս­կած, գրա­կա­նութ­յան հանձ­նա­ռութ­յու­նը հըն­թացս սուբ­յեկ­տի աշ­խար­հըն­կալ­ման փո­փո­խութ­յան գե­ղար­վես­տա­կան ամ­րագ­րումն է՝ ձևի ու բո­վան­դա­կութ­յան ներ­դաշն հա­մադր­մամբ, որն արժ­ևոր­վում է մի տի­րույ­թում, որ­տեղ ինք­նար­տա­հայ­տու­մը հան­կար­ծաս­տեղ­ծութ­յուն է: Գու­ցե ո­մանց հա­մար վի­ճար­կե­լի է սա, բայց, կար­ծում եմ, այս հա­յե­ցա­կե­տի դրսևոր­ման գրա­վա­կանն էլ ներ­կա գրա­կա­նութ­յան բազ­մա­պի­սութ­յունն է, որ­տեղ ընդ­հան­րա­կան է ինքն իր մեջ կենտ­րո­նա­նա­լու օ­րի­նա­չա­փութ­յու­նը՝ որ­պես կշռալ­ծակ ալ­ֆա­յի ու օ­մե­գա­յի մտազ­գա­յա­կան տի­րույ­թի, ա­սել է թե՝ աշ­խար­հը քեզ­նով անց­կաց­նե­լու հա­մար այն քեզ­նով չա­փել, խոր­հել ու մեկ­նել ապ­րե­լով, ուս­տի՝ Էս­սե-պոե­զիան նրա դրսևոր­ման ան­մի­ջա­կան, ար­դի ժա­մա­նա­կով բա­նաս­տեղ­ծի շնչա­ռութ­յամբ նոր կյանք տալն է, եր­բեմն էլ՝ բո­լո­րո­վին այլ կյանք:
Աս­վա­ծի հստակ վկա­յութ­յուն է «­Զի­նա­վառ ընձ­յուղ» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւի «Էս­սե-պոե­զիա» բա­ժի­նը, ո­րի բնա­բա­նը կար­ծես նո­րա­կերտ էս­սե-պոե­զիա ժան­րի հա­վա­տո հան­գա­նակ է. «Ես՝ սնա­մեջ ա­նոթ (ինք­նա­պար­փակ աշ­խարհ – Հ.Հ.), ո­րով ով ա­սես չան­ցավ… (ան­պար­փակ աշ­խարհ – Հ.Հ.)»: Հա­կոբ Հա­րութ­յունն ար­դի ա­զա­տա­կա­նաց­ված գրա­կան դաշ­տում, ուր չա­փա­ծոն ձգվում է դե­պի ար­ձա­կը, փոր­ձում է բծախն­դիր խոս­քով բե­մա­դի­րի փու­թա­ջա­նութ­յամբ ո­րո­շա­կի ձևա­չա­փի շրջա­նա­կում էս­սեն խտաց­նե­լով բե­րել գե­ղար­վես­տի չա­փա­կան գոր­ծա­ռու­թա­յին դաշտ, որ­տեղ սի­րա­վոր­նե­րը շատ-շատ են, և չ­կա բա­ցաս­ման բա­ցա­սու­մով գո­յա­բա­նութ­յու­նը. «Ինչ­քան էլ լի­նես//«աստ­ղոտ, ստվեր­ներդ՝ լուս­նոտ»,// կա չգրվա­ծը.//յու­րա­քանչ­յուրն ար­յան կան­չին է հլու://Ու­ղիղ նա­յիր աչ­քե­րիս,//թող օրհն­վի ժա­մա­նա­կը,//և մի՛ կաս­կա­ծիր բնազդ (զանց) ութ­յանդ, //բնութ­յու­նը քո տեղ, իմ տեղ,//բո­լո­րի տեղ մտա­ծել գի­տի,//թե­կուզ և քոնն է հե­քիաթն ա­մե­նատ­ևա­կան,//ո­րի մա­սին պատ­մել ես.//«­Սի­րե­լիս ինձ մի օր ա­սաց,-//քեզ ինձ­նից շատ սի­րող չկա,-//հա­վա­տա­ցի,//հենց հա­վա­տա­ցի, սի­րող­ներս շա­տա­ցան» («­Ֆեյս­բուք­յան գրա­ռում­ներ 5. (երբ դրսում դեկ­տեմ­բեր է)): Էս­սե-պոե­զիա­յի ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը նրա բազ­մա­վեկ­տոր ա­ռաձ­գա­կա­նութ­յունն է, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ան­կաշ­կանդ բա­ցա­հայտ­վե­լու՝ փար­ված ա­րար­վող պոե­զիա­յի ցան­կա­ցած ճյու­ղին, քա­նի որ ի­րա­կան կյանքն է տվյալ պա­հի ներշն­չան­քը. «Եր­կար ճամ­փա­ներ կան,//ուր մի կյան­քը քիչ է//զու­գա­հեռ չթվա­լու հա­մար,//թե­կուզ նրան­ցով թռչկո­տում է//հո­րին­ված բլբու­լը Հա­զա­րան» («­Ֆեյս­բուք­յան գրա­ռում­ներ 24. (գնա­ցութ­յուն)), ու բա­նաս­տեղ­ծի հա­մար բնա­կան է դառ­նում մե­տա­ֆո­րա­յին պատ­կե­րը. «Ք­րիս­տո­սութ­յունն ա­ռանց ինձ նման է­շի// տրտում հին երգ է»:
Ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղ­ծի գրա­կա­նութ­յու­նը կյան­քից ե­կող զգա­ցո­ղութ­յուն­նե­րը, ի­մաս­տութ­յուն­ներն ու հաս­կա­ցո­ղութ­յու­նը գե­ղար­վես­տո­րեն վե­րա­կեր­տելն է բու­մե­րան­գի օ­րեն­քով: Հա­կոբ Հա­րութ­յու­նը «­Զի­նա­վառ ընձ­յուղ» գրքում, մաս­նա­վո­րա­պես «Էս­սե–­պոե­զիա» բաժ­նում աշ­խար­հից մարս­ված զգա­յա­կա­նը, հոգ­ևոր դրվագ­նե­րը, պատ­կեր­նե­րը, ա­սույթ­նե­րը որ­պես մեջ­բե­րում­ներ յուր գրչի կրա­կով պատ­վաս­տում է իր բա­նաս­տեղ­ծա­կան հա­մա­կար­գին: Բա­նաս­տեղ­ծի ըն­կա­լում­նե­րը, հա­մա­կար­գից ստա­նա­լով նոր ո­րակ, դառ­նում են մեկ­նութ­յուն­նե­րով օժտ­ված ինք­նու­րույն միա­վոր­ներ՝ որ­պես աշ­խար­հի ա­նակն­կալ բա­ցա­հայ­տում, քան­զի «Դժ­վար է միտ­քը կու­սա­կան պա­հել//ու չքննել անքն­նե­լին», երբ պարզ­վում է. «­Չէ՛, չու­նի մար­դը չա­փի միա­վոր» և «…Երկն­քից չըն­կած խնձո­րը,//կես է լի­նում մե­կեն» («­Ֆեյս­բուք­յան գրա­ռում­ներ 1. (­Լուս­նէակ ԱՐ Լու­սէ Տիե­զեր­քի հետ)): Հա­կոբ Հա­րութ­յու­նի Էս­սե-պոե­զիան խո­հա­բա­նութ­յուն է: Ա­հա­վա­սիկ «­Ֆեյս­բուք­յան գրա­ռում­ներ» շար­քից՝ 4. (դեկ­տեմ­բե­րի 7-ի օր­վա մեջ) գի­րը. «Տ­խուր է դեկ­տեմ­բե­րի 7-ը,//չգի­տեմ՝//7-ը եր­ջա­նի­կի՞ թիվ է, որ կամ,//թե՞ եր­ջան­կա­հի­շա­տա­կի, որ պի­տի լի­նեմ,//չգի­տեմ՝ էութ­յո՞ւն է, ճա­կա­տա­թի՞վ…//կամ թե… ի՞նչ ի­մա­նամ՝ ինչ,//որ այս­պես ցա­վա­գին քմծի­ծա­ղով// խո­սեց­նում է ինձ://Ո՞ւր եմ ըն­կել փառ­քի հետ­ևից.//ա­սում են՝ ա­րագ է վա­զում,//հաս­նել չի լի­նի://­Համ­բե­րել է պետք://­Համ-բեր-ել, ա­հա՝ պայ­քա­րի վեհ բա­նաձ­ևու­մը,//մինչև որ թաղ­վեմ//Հ­րազ­դա­նի գե­րեզ­մա­նո­ցում,//ու այդ պա­հից այն Պան­թեոն դառ­նա,//ննջեց­յալ­նե­րին էլ ինձ հետ միա­սին փառ­քը//գտնի՝//մո­ռաց­նել տա­լով կզած գո­յե­լը, երբ անհ­րա­ժեշտ էր//եր­կու ոտ­քե­րով ա­մուր քայ­լել//մար­դու նման ձիգ…»:
Հա­կոբ Հա­րութ­յու­նի Էս­սե-պոե­զիա­յի նա­խան­յու­թը միա­ժա­մա­նակ նրա ա­սե­լի­քի հաս­ցեա­տերն է, և­ այդ փակ շրջա­նում էլ ա­րար­վել ու գո­յում է «­Զի­նա­վառ ընձ­յուղ» ժո­ղո­վա­ծո­ւի պոե­զիան, ո­րը պար­զա­պես նրա գե­ղար­վես­տա­կա­նաց­ված կեն­սագ­րութ­յունն է, ճա­կա­տագ­րի հե­տա­գի­ծը՝ ի վե­րուստ պայ­ծա­ռա­տես­ված: Բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի կեր­պար­նե­րը բո­լորն էլ ի­րա­կան են, հա­ճախ էլ հենց մեր կող­քին ապ­րող ու գոր­ծող մար­դիկ՝ ի­րենց զար­մա­նա­զան մտա­հո­րի­զո­նով, ա­նուն-ազ­գա­նու­նով, ան­գամ ա­ծա­կան ա­նուն­նե­րով (­Ռո­զա Հով­հան­նիս­յան, Ա­շոտ Սարգս­յան, Ս­լա­վի-Ա­վիկ Հա­րութ­յուն­յան, Վան Ար­յան, Լուս­նէակ ԱՐ Լու­սե Տիե­զերք, Մես­րոպ Մես­րոպ­յան, Ճուտ Սա­մո, ախ­պա­րե­ցի Զուռն­չի Ա­րա­րատ, Ջորջ, Մա­րիամ և­ այլն): Ն­րան­ցից ո­մանք կեն­ցա­ղա­յին, ո­մանք ե­թե­րա­յին մար­դիկ են, բայց բո­լորն էլ մեկ ընդ­հան­րութ­յուն ու­նեն. ի­րենց կենսա­մի­ջա­վայ­րի ապ­րեց­նող ո­գին են, կյան­քի պոե­զիան, և Հա­կոբ Հա­րութ­յու­նը երևույթ­նե­րի հան­կար­ծաս­տեղ­ծու­մով կա­րո­ղա­նում է նրանց ուղ­ղոր­դել դե­պի բա­նաս­տեղ­ծա­կան ճշմա­րիտ ո­լոր­տը. «­Սեղ­մա­գիրս հանց փայտ­փո­րիկ//կտցա­հա­րում եմ զեղչ­ման կե­տե­րով,//Ս­լա­վի-Ա­վիկ Հա­րութ­յուն­յա­նը գրում է.//«Այդ կե­տե­րի բազ­մութ­յու­նը//մե­ռել թա­ղե­լու զուռ­նա-ե­րաժշ­տութ­յուն է,// ար­հես­տա­կան լաց ու հուզ­մունք»,//ես էլ թե՝ «կե­տե­րիս խոս­քը հստակ է.//գնա­ցե՛ք ու մտա­ծե՛ք,//ես ձեր տրա­մա­բա­նութ­յան ի՛նչն ա­սեմ»: //­Խո­հե­րիս լե­զուն՝//դի­մա­տետ­րի պատ­կեր դար­ձած,//վե­րած­վում է զա­վեշտ գրի.//«Երբ շատ, շա՛տ-շա՛տ փող ու­նեի,//չհաս­կա­ցա՝ ինչ է փո­ղը,//հի­մա, երբ փող չու­նեմ,//այն­պես լավ եմ ես հաս­կա­նում՝//ինչ է փո­ղը»,//Ս­լա­վիկն էլ թե. «­Լո­լո մի՛ կար­դա,//զեղչ­ման կե­տե­րը ծնված ե­րե­խա­յի//պորտ չկտրե­լու վկա­յումն է»://Լ­ռում եմ՝ վեր­ջա­կե­տե­լով Կե­սա­րի պես.//«Ո՛նց չեմ սի­րում բազ­մա­չար­չար//քե­րա­կա­նութ­յան մե­խա­նի­կան» («­Ֆեյս­բուք­յան գրա­ռում­ներ 22. (կե­տա­շա­րի մի­ֆը)):
Հա­կոբ Հա­րութ­յու­նի Էս­սե-պոե­զիան ի­րո­ղութ­յուն կեր­տող զու­գորդ­ված եր­ևա­կա­յութ­յամբ կա­տար­սի­սի ձգտող գե­ղար­վես­տա­կան վա­վե­րագ­րութ­յուն է, հո­գե­վի­ճա­կա­յին սուբ­յեկ­տիվ մեկ­նութ­յուն. «­Չերևակ­ված հույ­սը թող­նում եմ//մու­թե­րի մեջ,//ի ցույց դնում ոս­կոր­նե­րիս քերթ­ված կույ­տը,//Աստ­ված գի­տի,//թե քա­նի շուն ու քա­նի գայլ մարդ են դար­ձել//դրանք ա­գահ կրծո­տե­լով://Ես գլխա­բաց միշտ նետ­վել եմ այ­սո­ւայն­կողմ,//չեմ գի­տակ­ցել, որ նե­տում են,//այն էլ ու­ղիղ խար­դա­վան­քի//ոտ­քե­րի տակ,//պար­զա­պես ինձ՝ ան­խել­քիս է, ա­վա՛ղ, տրված//հա­վեր­ժո­րեն էշ ապ­րե­լու խնդութ­յու­նը.//գիր է ար­ված ճակ­տիս վրա,//ա՛յ, խեղճ Քայ­լոն,//որ ուր որ է մարդ կդառ­նա,//բախ­տա­վոր է,//ո­րով­հետև նրա գի­րը թա­թե­րին է ար­ված ե­ղել» («­Ֆեյս­բուք­յան գրա­ռում­ներ 8. (տա­տո­ւի տեղն է կար­ևոր)):
Մ­տազ­գա­յա­կա­նը նե­րըմբռն­ման գոր­ծա­ռույթ: Հա­կոբ Հա­րութ­յու­նի «­Զի­նա­վառ ընձ­յուղ» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւի «­Կոխկրտ­ված օ­րե­րի նստված­քում» և «­Մայ­րա­մու­տի պեր­ճու­հի» բա­ժին­նե­րը շա­րու­նա­կում են նա­խորդ՝ «­Տե­սիլք­նե­րիս ար­յու­նը», «Շ­նորհ­ված պա­տիժ», «­Ծաղ­կե մկրտութ­յուն» ժո­ղո­վա­ծու­նե­րի լա­վա­գույն գե­ղար­վես­տա­կան մի­տում­ներն ու դրսևո­րում­նե­րը, ո­րոնք ար­դի ժա­մա­նա­կի կնի­քը կրե­լով («­Սահ­մա­նի վի­ճակ.//տա­րագր­վում ենք՝//գույն-գույն ներկ­վե­լով մեր իսկ մարմ­նում,//ու շատ օ­տար է՝ շուն­չը օդ դար­ձած.//տոթ է հոգ­ևոր,//տապ է, հորն է խոր://­Սահ­մա­նի վի­ճակ.//հեգ­նոտ եր­կին­քը//մեջ­քով հպվել է դի­տա­պաստ երկ­րին//ու գլո­րում է տիե­զերքն ի վար//հյու­լեն պայ­թու­ցիկ» («Եր­կընտ­րանք») ա­վե­լի են հա­սու­նա­ցել ու ար­մա­տա­վոր­վել նոր ար­ժե­հա­մա­կարգ­ված ա­վան­դա­կա­նի մա­կար­դա­կում: Բա­նաս­տեղ­ծութ­յու­նը Հ. Հա­րութ­յու­նի հա­մար նե­րըմբռ­նու­մից ա­ծանց­ված մտազ­գա­յա­կա­նի թե­լա­դրած խոսքն է. «իբր թե ա­զատ,//իբր թե ան­կախ,//իբր թե տեն­չող… ամ­բող­ջաց­մա­նը»:
Հա­կոբ Հա­րութ­յու­նի պոե­զիա­յի յու­րա­հատ­կութ­յուն­նե­րին «Գ­րա­կան թեր­թի» նախ­կին հա­մար­նե­րում անդ­րա­դարձ կա­տար­վել է «­Միտք, զգա­ցո­ղութ­յուն, պատ­կե­րա­շարժ» և «­Հա­կիր­ճութ­յու­նը պոե­զիա­յի խտաէ­ներ­գիա» հոդ­ված­նե­րով: «­Զի­նա­վառ ընձ­յուղ» ժո­ղո­վա­ծո­ւում ևս­ առ­կա է պատ­կե­րա­շար­ժա­յին մտազ­գա­ցո­ղութ­յու­նը, զո­րօ­րի­նակ` «Երկ­գույն ստվե­րում» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը. «Ես՝ հոգս,//փլվել եմ փե­շո­լոր փայ­տին նստա­րա­նի//և թանձ­րա­ծոր ա­լիք տվել՝//ծու­ռու­մուռ, ան­դուր,//հո­գիս՝ մշուշ-գո­լոր­շի աչ­քերս մա­րող,//գլխիցս վեր սև-ս­պի­տակ կա­չա­ղակն է կչկչում//ան­դուլ՝//ծա­ռի ճյու­ղը հա­րա­զատ ամ­բիոն դարձ­րած,//ոնց է կչկչում պղպեղ կե­րած պատ­գա­մա­վո­րի//պես://­Սու­լե­ցի ուժ­գին,//չկտրեց ձայ­նը այդ հո­գեա­ռը իշ­խա­նա­կան ո­գով//տո­գոր­ված,//քա­րով խփե­ցի…//վրա տվե­ցին պա­հա­պան­նե­րը կեն­դա­նի­նե­րի//ու նե­րար­կե­ցին ե­րակ­նե­րիս մեջ իբր պա­կա­սող//խղճի շի­ճու­կը,//որ համ­բե­րութ­յունս չու­նե­նա սահ­ման,//որ ես հաս­կա­նամ՝ հոգ­սով ապ­րելն է//եր­ջան­կութ­յու­նը//սպի­տակ ու սև գու­նա­մամ­լի­չում», ինչ­պես և խոս­քի հա­կիր­ճութ­յան խտաէ­ներ­գիան. «Կ­յանքս քայ­լե­ցի մար­դաստ­ված­նե­րից հե­ռու,//քայ­լե­ցի, քայ­լե­ցի,//բայց մե­նակ չէի.//իմ կող­քից, հետ­ևից ու առջ­ևից//այլք էլ էին քայ­լում://Օ­րե­ցօր մաշ­վեց կայ­տա­ռութ­յունս,//հի­մա ետ եմ ըն­կել,//շուրջս ա­մա է://Աստ­ված իմ, որ­քան ուշ հաս­կա­ցա,//որ ամ­բողջ կյանքս տա­նուլ եմ տվել սու­րո­ւի մեջ» («­Գառ­նա­րոտ»), դե­րան­վա­նա­կան հո­դե­րի տե­ղին օգ­տա­գործ­մամբ հո­գե­վի­ճա­կա­յին ան­ցում­ներ կա­յաց­նե­լը. «­Հե­ռա­խոսդ սեղ­միր կրծքիդ ու քնիր,//կես­գի­շե­րին զանգս կծլվլա//ստինք­ներդ զնգաց­նե­լով//ա­ռա­վո­տի եր­գող աք­լո­րի պես, բայց դու այդ­ժամ չբա­ցես աչ­քերդ,//թող ի­մա­նամ՝ քնած ես//ու չես հա­մա­րում խնդութ­յունս մեղք://­Հո­գիս հե­ռա­ձայ­նի ա­լիք­նե­րով կտա­քաց­նի քեզ,//բայց չի վա­խե­նա խայ­թոց­նե­րիցդ,//քա­նի որ, մեկ է, դու չես բա­ցե­լու ան­տար­բեր քունդ…//Ե­րա­զից այն­քան դժվար է բա­ժան­վե­լը,//հե­ռու մնա­լը դեռ հե­ռա­նալ չէ» («­Հոր­դոր»):
Վերջ­նա­խոսք: «­Զի­նա­վառ ընձ­յուղ» գրքի սեղ­մա­գիր գրա­խո­սա­կա­նը սկսվել է բնա­բա­նով, ա­վար­տում եմ ժո­ղո­վա­ծո­ւի վեր­ջին բա­նաս­տեղ­ծութ­յամբ՝ ՀԱՅՏԱՐԱՐԸ՝ ՈՉԻՆՉ, այ­սինքն՝ աշ­խար­հի մշտամ­նա շա­րու­նա­կա­կա­նութ­յամբ, ո­րը հա­վերժ է ժա­մա­նա­կի մեջ ու ան­սահ­ման տա­րա­ծութ­յու­նում, որ­տեղ «հա­վա­տա­ցել եմ, որ հո­գին չի կո­տո­րակ­վում», քա­նի որ «մարմ­նիս ծան­րութ­յան չափ թեթև է հո­գիս», և­ ան­ցա­վո­րութ­յանս դի­մադ­րե­լով միշտ էլ ես-ս «չեմ ու­զում բա­ժան­վի ու­նայ­նի», հատ­կա­պես երբ «­Սիրտս ուռ­չում է հո­րի­զոն գծող//բիլ ծո­վի նման,//ու չի եր­ևում նրա հա­տա­կը»:
Հ.Գ. Ով եմ, ով չեմ, ես եմ. «­Հա­գուստս ուղ­տի բրդից է,//գո­տիս՝ մա­քուր կա­շի,//կե­րածս՝ վայ­րի մեղր,//բայց ես, չէ՛, Յով­հան­նե­սը չեմ,//ինձ­նից զո­րա­վո­րը ոչ թե հետ­ևիցս է գա­լու,//այլ ա­ռաջ է ան­ցել՝ ան­տար­բեր տրտուն­ջիս//ա­նա­պա­տե ճա­նա­պարհ­նե­րին վետ­վե­տող…… բայց ես Յով­հան­նե­սի եղ­բայր Յա­կո­բոսն էլ չեմ,//և Որ­դի ո­րոտ­մա­նը կա­մա­վո­րա­կան պապս է,//որ Նոր Չնքուշ ե­րա­զե­լով թաղ­վեց հե­ռու­նե­րում…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.