«­Ցո­րե­նի հասկ» հու­շա­կո­թո­ղի բաց­ման ա­րա­րո­ղութ­յու­նը

317303126_8711652825526553_5570317229684075425_nՆո­յեմ­բե­րի 26-ին Եր­ևա­նի Իս­րա­յել­յան 37 հաս­ցեում գտնվող շեն­քի բա­կում տե­ղի ու­նե­ցավ «­Ցո­րե­նի հասկ» հու­շա­կո­թո­ղի բաց­ման ա­րա­րո­ղութ­յու­նը։ Կո­թո­ղը նվիր­ված է շեն­քի ա­կա­նա­վոր բնա­կիչ­նե­րի հի­շա­տա­կին, ո­րոնց թվում են կյան­քի ըն­թաց­քում մեծ համ­բա­վի, սի­րո և հար­գան­քի ար­ժա­նա­ցած՝ մշա­կույ­թի, ար­վես­տի գոր­ծիչ­ներ, ինչ­պես նաև այլ բնա­գա­վառ­նե­րի վաս­տա­կա­շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։
Հու­շա­կո­թո­ղի գա­ղա­փա­րը պատ­կա­նում է գրող, հրա­պա­րա­կա­խոս Ռու­բեն Հով­սեփ­յա­նի այ­րուն՝ Օլ­գա Մե­լիք­յա­նին։ Մեկ ան­հա­տա­կան հու­շա­տախ­տակ փակց­նե­լու փո­խա­րեն նա ա­ռա­ջար­կել էր հի­շա­տա­կի տուրք տալ բո­լոր ան­վա­նի մարդ­կանց, ո­րոնք այս­տեղ երբ­ևէ ապ­րել և ս­տեղ­ծա­գոր­ծել են։
Հու­շար­ձա­նի նա­խա­գի­ծը և հե­տա­գա կա­ռու­ցու­մը ՀՀ վաս­տա­կա­վոր ճար­տա­րա­պետ Ա­շոտ Ա­լեք­սան­յա­նի աշ­խա­տանքն է, ում մտահ­ղաց­մամբ կո­թո­ղը մարմ­նա­վո­րում է ցո­րե­նի հաս­կի այն խորհր­դա­վոր բա­ցա­ռի­կութ­յու­նը բնութ­յան մեջ, երբ սեր­մը ծնունդ է առ­նում մարմ­նից դուրս, սա­կայն չի կա­րող հա­սու­նա­նալ ա­ռանց մարմ­նից սնվե­լու։ Հու­շար­ձա­նի պատ­կե­րը խորհր­դան­շում է նույն ցո­ղու­նից սնված՝ ա­ռան­ձին «հա­տիկ-ան­հա­տա­կա­նութ­յուն­նե­րի» յու­րա­հատ­կութ­յու­նը։
Կո­թո­ղի շուրջ աշ­խա­տանք­նե­րը տևե­ցին ե­րեք տա­րի։ Այդ ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցավ նաև 44-օր­յա պա­տե­րազ­մը, որ­տեղ զոհ­վեց շեն­քի բնա­կիչ՝ քսա­նամ­յա զին­վոր Ար­ման Ա­զատ­յա­նը։ Նա­խա­ձեռ­նող խմբի և մաս­նա­կից­նե­րի միա­ձայն ո­րոշ­մամբ՝ նրա ա­նու­նով հու­շա­տախ­տա­կը նույն­պես տե­ղադր­վեց կո­թո­ղի վրա։ Ցա­վոք, գա­ղա­փա­րի հե­ղի­նա­կը՝ Օլ­գա Մե­լիք­յա­նը, կյան­քից հե­ռա­ցավ, այդ­պես էլ չտես­նե­լով ի­րա­կա­նա­ցած իր ե­րա­զան­քը, սա­կայն նրա ա­նու­նը հա­վեր­ժաց­վել է կո­թո­ղի պատ­վան­դա­նին՝ ի հի­շա­տակ նրա մե­ծա­հո­գութ­յան և գոր­ծու­նեութ­յան։
Հու­շար­ձա­նի կա­ռուց­ման ֆի­նան­սա­կան ծախ­սե­րը հո­գա­ցել են ան­վա­նի գոր­ծիչ­նե­րի հա­րա­զատ­ներն ու մտե­րիմ­նե­րը՝ հա­վա­քե­լով բա­վա­կա­նին պատ­կա­ռե­լի գու­մար։ Սա­կայն գործն ա­վար­տին հասց­նե­լը դժվար կլի­ներ ա­ռանց բա­րե­րար­նե­րի ա­ջակ­ցութ­յան։ Ն­րան­ցից մեկն է գոր­ծա­րար Վա­հե Բա­դալ­յա­նը, ով ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քեց դի­մում-խնդրան­քին և գու­մար հատ­կաց­րեց։ Իսկ Հայ-ռու­սա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Ար­մեն Դար­բին­յա­նին նույ­նիսկ կա­րիք չե­ղավ դի­մե­լու. նա պա­տա­հա­կան լսել էր կո­թո­ղի մա­սին և սե­փա­կան նա­խա­ձեռ­նութ­յամբ ա­ռա­ջար­կել նյու­թա­կան ա­ջակ­ցութ­յուն, որն էլ հնա­րա­վոր դարձ­րեց ա­վար­տին հասց­նել աշ­խա­տանք­նե­րը։
Հա­ջորդ տա­րի՝ Եր­ևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ջան­քե­րով, նա­խա­տես­վում է բա­րե­կար­գել հու­շար­ձա­նի շրջա­պա­տը և վե­րա­ծել այն ա­ռա­վել ար­ժա­նա­վա­յել հա­մա­լիր տա­րած­քի։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։