ԱԼԵՆ ԴԵԼՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ / ­Ֆե­լիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Պ­րո­ֆե­սո­րի հետ ծա­նո­թա­ցա Դո­նի Ռոս­տո­վում: Գոր­ծըն­կեր­նե­րիս հետ մեկ­նել էի Նոր Նա­խիջ­ևան՝ ծա­նո­թա­նա­լու հայ­կա­կան վայ­րե­րին և բ­նակ­չութ­յա­նը: Պ­րո­ֆե­սորն ա­վե­լի վաղ էր ե­կել: Նա ու­սում­նա­սի­րում էր տե­ղա­ցի հա­յե­րի բա­նահ­յու­սութ­յու­նը: Եվ ան­շուք հյու­րա­նո­ցի ա­վե­լի ան­շուք սրճա­րա­նում գոր­ծըն­կեր­ներս ծա­նո­թաց­րին պրո­ֆե­սո­րի և Չալ­տի­րի հայ­կա­կան թեր­թի խմբագ­րի հետ: Եր­կուսն էլ հրա­շա­լի մար­դիկ էին: Զ­րու­ցե­ցինք մինչև կես­գի­շեր, հե­տո հրա­ժեշտ տվե­ցի նրանց, ո­րով­հետև ա­ռա­վոտ­յան վաղ պի­տի վե­րա­դառ­նա­յի հայ­րե­նիք:
Ան­ցան օ­րեր, գու­ցե՝ ա­միս­ներ: Ես ապ­րում և­ աշ­խա­տում էի հայ­րե­նի Ա­լա­վեր­դիում, սա­կայն հա­ճախ էի լի­նում մայ­րա­քա­ղա­քում: Եվ մի օր էլ պա­տա­հա­բար հան­դի­պե­ցի պրո­ֆե­սո­րին: Նա հրա­վի­րեց իր աշ­խա­տա­վայր, ծա­նո­թաց­րեց գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րին, կո­լեկ­տի­վի հետ, հե­տո անս­պա­սե­լիո­րեն հրա­վի­րեց տուն՝ միա­սին ճա­շե­լու: Կար­ծե­լով, թե պրո­ֆե­սո­րի կի­նը և­ ե­րե­խա­նե­րը քաղ­քե­նի կլի­նեն, իսկ ինքս՝ շրջա­նում ապ­րո­ղի բար­դույթ­նե­րով, հրա­ժար­վե­ցի: Սա­կայն պրո­ֆե­սո­րը հա­մա­ռեց, և մենք ուղ­ևոր­վե­ցինք ի­րենց տուն: Տա­նը ոչ ոք չկար: Պ­րո­ֆե­սո­րը հրա­վի­րեց իր աշ­խա­տա­սեն­յակ: Ա­մե­նուր գրքեր էին, ձե­ռագ­րեր… Նա ար­դեն պատ­մել էր հրա­տա­րա­կած գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի, ծրագ­րե­րի, դժվա­րութ­յուն­նե­րի… մի խոս­քով, ա­մեն-ա­մեն ին­չի մա­սին, բայց չէր պատ­մել իր ծանր կյան­քի պատ­մութ­յու­նը՝ գաղ­թա­կան ծնող­նե­րի, ա­հեղ պա­տե­րազ­մի, աղ­քատ ե­րի­տա­սար­դութ­յան: Այս կեն­սա­սեր, ազ­նիվ, աշ­խա­տա­սեր, մար­դա­սեր գիտ­նա­կա­նը շատ, ան­չափ շատ դժվա­րութ­յուն­ներ էր հաղ­թա­հա­րել կյան­քում. մեկ ան­գամ չէ, որ կյանքն ա­նա­խորժ ա­նակն­կալ­ներ էր մա­տու­ցել նրան, գցել ան­չափ ծանր կա­ցութ­յան մեջ:
Նա պատ­մում էր միայն լու­սա­վոր դրվագ­նե­րի մա­սին: Եր­ևի խնա­յում էր իր ե­րի­տա­սարդ բա­րե­կա­մին: Ես լսում էի ու­շա­դիր ա­շա­կեր­տի նման, հիա­նում նրա­նով:
Հե­տո ընդ­հա­տեց զրույ­ցը և­ ա­ռա­ջար­կեց նստել մաշ­ված բազ­կա­թո­ռին, ինքն էլ գնաց խո­հա­նոց կամ ճա­շա­սեն­յակ: Չ­գի­տեմ: Ա­ռա­ջին ան­գամ էի պրո­ֆե­սո­րի բնա­կա­րա­նում և չ­գի­տեի, թե որ դուռն ուր է տա­նում: Սա­կայն նա շատ ա­րագ վե­րա­դար­ձավ, նե­րո­ղութ­յուն խնդրեց, որ ինձ մե­նակ է թող­նե­լու մի քա­նի րո­պեով: Ես կար­ծե­ցի՝ գու­ցե հաց է հար­կա­վոր կամ որ­ևէ սննդամ­թերք, և­ ա­ռա­ջար­կե­ցի՝ ինքս իջ­նեմ գնե­լու:
– Ո՛չ: Ո­չինչ հար­կա­վոր չէ. տանն ա­մեն ինչ կա: Ծա­նու­ցա­գիր են բե­րել: Պի­տի իջ­նեմ փոստ՝ ծան­րոց ստա­նա­լու: Դու զբաղ­վիր ըն­թեր­ցա­նութ­յամբ կամ միաց­րու հե­ռուս­տա­ցույ­ցը, ես հի­մա կգամ, փոս­տը մեր շեն­քի ա­ռա­ջին հար­կում է,- ա­սաց նա և­ ինձ թող­նե­լով մե­նակ՝ ի­ջավ փոստ:
Մ­տա­ծում էի՝ մի ան­ծա­նոթ գիրք փնտրեմ, ծա­նո­թա­նամ, թե՞ գու­ցե հե­ռուս­տա­ցույ­ցը միաց­նեմ: Ո­րո­շե­ցի՝ ա­վե­լի լավ է հան­գիստ նստեմ, մինչև պրո­ֆե­սո­րը կգա: Ան­չափ ճնշող է ու­րի­շի տա­նը մե­նակ մնա­լը: Բայց մե­նա՞կ էի արդ­յոք:
Ոտ­նա­ձայ­ներ լսվե­ցին: Ան­ցել էր ըն­դա­մե­նը մեկ կամ ա­մե­նա­շա­տը՝ եր­կու րո­պե: Բ­նա­կա­նա­բար, պրո­ֆե­սո­րը այս­քան շուտ չէր կա­րող վե­րա­դառ­նալ: Իսկ ո՞վ է… Ե­թե տա­նը լի­ներ որ­ևէ մե­կը, պրո­ֆե­սո­րը կծա­նո­թաց­ներ մեզ: Գու­ցե շո՞ւն ու­նեն: Բազ­մո­ցը և բազ­կա­թոռ­ներն ան­չափ քրքրված էին: Եր­ևի հենց այդ շնիկն է քրքրել: Ո՛չ, ե­թե տա­նը շուն լի­ներ, երբ ներս մտանք, կմո­տե­նար կամ… ի՞նչ՝ կամ. շունն ան­պայ­ման կհա­չեր: Գու­ցե խո­րա­մանկ կա­տո՞ւ է: Ո՛չ, կատ­վի ոտ­նա­ձայն չէ: Ու­րեմն՝ գող կա տա­նը: Ի՞նչ ա­նել: Վա­խից քրտնել էի և սար­սա­փում էի շարժ­վել:
– Բարև Ձեզ: Հայ­րի­կը Ձեզ մե­նա՞կ է թո­ղել: Ո­չի՛նչ, ես Ձեզ կզբա­ղեց­նեմ մինչև նրա գա­լը: Իմ ա­նունն Ար­ևիկ է…
Ներ­կա­յա­ցո­ղը պրո­ֆե­սո­րի դուստրն էր՝ տա­րօ­րի­նակ ար­տա­քի­նով, ա­վե­լի տա­րօ­րի­նակ հա­գուս­տով մի աղ­ջիկ, ո­րի տա­րի­քը բա­ցար­ձա­կա­պես հնա­րա­վոր չէր ո­րո­շել: Սկզ­բում տա­տի­կի էր նման­վում, հե­տո՝ տիկ­նոջ, բայց երբ ա­վե­լի մո­տե­ցավ, կար­ծես դե­ռա­հաս օ­րիորդ էր, ուղ­ղա­կի՝ տա­րօ­րի­նակ ու գու­ցե հի­վանդ: Րո­պե­ներն անց­նում էին: Րո­պե­ներն ինձ նման վա­խե­ցած չէին և նոր­մալ անց­նում էին: Պ­րո­ֆե­սո­րը չկար: Ան­հե­տա­ցել էր նաև նրա տա­րօ­րի­նակ դուստ­րը: Այս ա­մենն ինձ սար­սա­փե­լի ե­րազ էր հի­շեց­նում, և, ինչ­պես սար­սա­փե­լի ե­րա­զում, աշ­խա­տում էի որ­քան հնա­րա­վոր է շուտ արթ­նա­նալ, սրբել ճա­կա­տիս քրտին­քը, լվաց­վել սա­ռը ջրով, մո­ռա­ցութ­յան տալ այդ ե­րա­զը: Քիչ անց օ­րիոր­դը վե­րա­դար­ձավ: Վե­րա­դար­ձավ` ձեռ­քին սև զ­գեստ ու ծրար:
– Դուք ֆրան­սե­րեն գի­տե՞ք,- հարց­րեց ու մեկ­նեց ծրա­րը,- Ա­լեն Դե­լոնն է ու­ղար­կել, հրա­վի­րել է Փա­րիզ, ինքն ան­ձամբ է դի­մա­վո­րե­լու Օր­լիի օ­դա­նա­վա­կա­յա­նում, սա էլ իմ զգեստն է, ինքս եմ կա­րել, այս զար­դերն էլ հայ­րիկն է բե­րել, սրանք ոս­կի չեն, բայց չեք տար­բե­րի: Այս զգես­տով կմեկ­նեմ, որ Ա­լե­նը հիա­նա: Կ­նե­րեք, ա­մե­նա­կար­ևո­րը չհայտ­նե­ցի. ես Ա­լե­նի հարս­նա­ցուն եմ…
– Օ՜, լավ է, որ Ար­ևիկս քեզ մե­նակ չի թո­ղել, կնե­րես, փոս­տում հերթ էր,- սա ար­դեն պրո­ֆե­սորն էր վե­րա­դար­ձել: Նա մո­տե­ցավ դստե­րը, համ­բու­րեց և խնդրեց, որ գնա իր սեն­յա­կը՝ խոս­տա­նա­լով, որ զրույ­ցը կշա­րու­նա­կենք ճա­շից հե­տո:
Քաղ­ցած էինք և՛ ես, և՛ պրո­ֆե­սո­րը: Բայց ոչն­չից չօգտ­վե­ցինք: Իմ ու պրո­ֆե­սո­րի հա­մա­տեղ ճա­շը չի ստաց­վում: Դո­նի Ռոս­տո­վում էլ մեր ըն­կեր­նե­րից մեկն այն­քան տգեղ էր ու­տում, որ ան­հնար էր նույն սե­ղա­նից օգտ­վել: Խեղ­ճը կար­ծես ծնված օ­րից քաղ­ցած էր մնա­ցել, չէր ծա­մում, կուլ էր տա­լիս: Բայց Դո­նի Ռոս­տո­վում այլ էր, հի­մա՝ այլ: Մենք նա­յում էինք միմ­յանց ու խոսք չէինք գտնում զրու­ցե­լու:
– Դե լավ, գո­նե սուրճ խմենք…
Թո­ղե­ցինք ճա­շա­սեն­յա­կը: Պ­րո­ֆե­սո­րի ա­ռանձ­նա­սեն­յա­կում սուրճ խմե­ցինք լուռ, կար­ծես ինչ-որ մե­կի հո­գե­հա­ցից էինք վե­րա­դար­ձել:
Նա­յե­ցի ժա­մա­ցույ­ցին: Իմ գնաց­քի մեկ­նե­լուն դեռևս ե­րեք ժամ կար, բայց ստե­ցի, որ ու­շա­նում եմ, հրա­ժեշտ տվե­ցի պրո­ֆե­սո­րին և­ ու­զում էի հե­ռա­նալ, երբ Ար­ևի­կը մո­տե­ցավ մեզ.
– Գ­նո՞ւմ եք: Չէ՞ որ խոս­տա­ցել էիք մնալ: Ես դեռ բո­լո­րը չպատ­մե­ցի Ձեզ…
– Մ­յուս հան­դիպ­մա­նը կպատ­մես, մեր հյուրն ու­շա­նում է գնաց­քից,- հայրն էր:
– Բա­րի՛ ճա­նա­պարհ Ձեզ: Կս­պա­սեմ: Աշ­խա­տեք մինչև մեկ­նելս գալ Եր­ևան և հան­դի­պել…
– Ան­պայ­ման կգամ, Ար­ևի՛կ,- հրա­ժեշ­տից ա­ռաջ խոս­տա­ցա ես:
Պ­րո­ֆե­սորն ինձ հրա­ժեշտ էր տվել, սա­կայն ո­րո­շեց ճա­նա­պար­հել մինչև կան­գառ:
Կար­ծում էի դարձ­յալ լուռ ենք քայ­լե­լու: Սա­կայն…
– Գի­տե՞ս՝ նա ոչ մե­կի հան­դեպ այդ­քան հե­տաքրք­րութ­յուն չի տա­ծել, տասն­յակ բա­րե­կամ­ներ, ծա­նոթ­ներ, գոր­ծըն­կեր­ներ են այ­ցե­լել, սա­կայն ոչ մե­կի հետ այս­պես չի զրու­ցել, չի կի­սել մտքե­րը: Նա հո­գե­կան հի­վանդ է: Ի­հար­կե, այդ­պես չի ծնվել, սա­կայն… Լա՛վ, քեզ բա­րի ճա­նա­պարհ: Երբ Երևա­նում լի­նես, խնդրում եմ ան­պայ­ման այ­ցե­լես. քո այ­ցե­լութ­յամբ Ար­ևիկն էլ կու­րա­խա­նա:
Ցա­վոք, այլևս բախտ չվի­ճակ­վեց հան­դի­պել Ար­ևի­կին: Հայ­րե­նի­քում մի գրքույկ հրա­տա­րա­կե­լու հա­մար ինձ խիստ պատ­ժե­ցին, հե­տո էլ շրջկո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը խոր­հուրդ տվեց ընդ­հան­րա­պես հե­ռա­նալ: Կո­մու­նիս­տա­կան հի­մար կար­գեր էին: Խոս­տո­վա­նեմ, որ հրա­տա­րա­կածս գիրքն էլ հա­կա­խորհր­դա­յին չէր, պար­զա­պես չկար գրաքն­նի­չի թույլտ­վութ­յու­նը: Ինչ­ևի­ցե:
Մեկ­նե­ցի Վիլն­յուս՝ տե­ղի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում ու­սում­նա­սի­րե­լու հայ-լիտ­վա­կան գրա­կան-մշա­կու­թա­յին կա­պե­րը: Լիտ­վա­ցի­նե­րը սի­րով ա­ջակ­ցե­ցին, բայց խնդրե­ցին մի քա­նի ե­րաշ­խա­վո­րա­գիր ներ­կա­յաց­նել: Ի­րենց Գ­րող­նե­րի միութ­յան քար­տու­ղա­րի ու Գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի լեզ­վի և գ­րա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րե­նի ե­րաշ­խա­վո­րագ­րե­րը ներ­կա­յաց­րի ան­մի­ջա­պես: Ինձ ճա­նա­չում էին: Հոդ­ված­ներ էի տպագ­րել ի­րենց մա­մու­լում, զե­կու­ցու­մով հան­դես ե­կել… Հար­կա­վոր էր նաև՝ Հա­յաս­տա­նից: Զան­գա­հա­րե­ցի պրո­ֆե­սո­րին: Ըն­դա­մե­նը եր­կու օր անց նա հայտ­նեց, որ ե­րաշ­խա­վո­րագ­րե­րը ու­ղար­կել է մի լիտ­վու­հու հետ, հար­կա­վոր է նրան դի­մա­վո­րել օ­դա­նա­վա­կա­յա­նում և վերց­նել ծրա­րը: Ան­չափ ու­րա­խա­ցա, հայտ­նե­ցի ե­րախ­տա­գի­տութ­յունս: Ծ­րա­րը բա­ցե­ցի հյու­րա­նո­ցում: Եր­կու ե­րաշ­խա­վո­րագ­րե­րի ա­րան­քում հար­յուր ռուբ­լիա­նոց էր: Զար­մա­ցա: Չէ՞ որ մենք հին բա­րե­կամ­ներ չենք. մար­դուն հան­դի­պել եմ ըն­դա­մե­նը եր­կու ան­գամ: Նո­յեմ­բե­րին հրա­մա­նագ­րե­ցին և­ ա­պա­հո­վե­ցին հան­րա­կա­ցա­րա­նով, ո­րի բո­լոր բնա­կիչ­ներն աղ­ջիկ­ներ էին՝ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նո­ղու­հի­ներ: Ն­րանց դռնե­րին փակց­ված էին ի­րենց ա­նուն-ազ­գա­նուն­նե­րը, ներք­ևում՝ երկր­նե­րը: Ու­սա­նո­ղու­հի­ներ կա­յին Վ­րաս­տա­նից, Էս­տո­նիա­յից, Լե­հաս­տա­նից, Ուզ­բեկս­տա­նից:
Ես էլ մեր ճա­նաչ­ված նկա­րիչ­նե­րից մե­կի նկա­րի վե­րատ­պութ­յուն փակց­րի, ո­րը խորհր­դան­շում էր իմ Եր­կի­րը, և հա­յե­րեն, ա­պա լիտ­վե­րեն գրե­ցի ա­նուն-ազ­գա­նունս ու Եր­կիրս: Ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան՝ կա­րե­լի է ա­սել, որ ա­մե­նա­գե­ղե­ցիկն ու աչ­քի ընկ­նողն իմն էր: Հի­շում եմ, երբ վա­ղա­մե­ռիկ Ռա­ֆա­յել Իշ­խան­յա­նը տիկ­նոջ և տ­ղա­յի հետ այ­ցե­լեց, գիտ­նա­կանն ան­մի­ջա­պես սեն­յակ չմտավ, մի քա­նի րո­պե կանգ­նեց դռան մոտ, ո­րից հե­տո հայտ­նեց իր հիաց­մուն­քը:
Ա­մա­նո­րի նա­խօր­յա­կին հե­ռա­գիր ստա­ցա Եր­ևա­նից: Պ­րո­ֆե­սո­րը հայտ­նում էր, որ ին­քը և մեր ընդ­հա­նուր ըն­կե­րը միա­սին գա­լիս են Վիլն­յուս՝ գոր­ծուղ­ման, և խնդ­րում էր հյու­րա­նոց ա­պա­հո­վել: Հ­յու­րա­նոց, ի­հար­կե, դժվար էր խոս­տա­նալ, բայց հան­րա­կա­ցա­րա­նում ինձ եր­կու սեն­յակ էին հատ­կաց­րել՝ մտա­ծե­լով, որ ըն­տա­նի­քիս էլ եմ տա­նե­լու: Ո­րո­շե­ցի մի սեն­յա­կը հատ­կաց­նել ա­վագ ըն­կեր­նե­րիս՝ ի­հար­կե, նա­խա­պես տեղ­յակ պա­հե­լով մեր ան­չափ խիստ պա­րե­տին:
Ուշ գի­շեր էր, երբ Եր­ևան-­Վիլն­յուս ինք­նա­թի­ռը վայ­րէջք կա­տա­րեց: Հ­յու­րե­րիս դի­մա­վո­րե­ցի, և միա­սին մեկ­նե­ցինք հան­րա­կա­ցա­րան: Բարձ­րա­ցանք իմ հար­կը և քայ­լերս ուղ­ղե­ցինք դե­պի մեր ա­պաս­տա­րա­նը: Պ­րո­ֆե­սորն ա­վե­լի դան­դաղ էր քայ­լում, հիա­ցած էր հան­րա­կա­ցա­րա­նի մաք­րութ­յամբ, կարգ ու կա­նո­նով: Ես ու բա­նաս­տեղծ ըն­կերս ար­դեն մո­տե­ցել էինք իմ դռանն ու պատ­րաստ­վում էի բա­ցել սեն­յա­կի դու­ռը, երբ.
– Ան­մի­ջա­պես պո­կի՛ր սա, ա­րա՛գ,- ա­սաց բա­նաս­տեղ­ծը, և չս­պա­սե­լով՝ ին­քը պո­կեց դռանս փակց­րած նկա­րը,- պրո­ֆե­սո­րը կվի­րա­վոր­վի: Լա՛վ, հե­տո կբա­ցատ­րեմ…
Բա­նաս­տեղ­ծի ա­րար­քը և շ­շու­կով ա­սածն ինձ ան­չափ տա­րօ­րի­նակ թվա­ցին, և, ճիշտն ա­սած, խիստ վի­րա­վոր­վե­ցի: Սա­կայն լուռ տա­րա վի­րա­վո­րան­քը: Բա­նաս­տեղ­ծը դա­տարկ էր ե­կել, բայց դա­տարկ չվե­րա­դար­ձավ: Պարզ­վեց՝ ե­կել է Ա­մա­նո­րի գնում­նե­րի: Իսկ պրո­ֆե­սորն ինձ հա­մար մի պա­յու­սակ նվեր­ներ էր բե­րել՝ նոր հրա­տա­րակ­ված գրքեր, հայ­կա­կան կոն­յակ­ներ, գի­նի­ներ, քաղց­րա­վե­նիք… Ի­մի­ջիայ­լոց, պրո­ֆե­սո­րի բե­րած բա­րիք­նե­րով էլ դի­մա­վո­րե­ցի Ա­մա­նո­րը, ո­րով­հետև կրթա­թո­շա­կիցս ըն­դա­մե­նը եր­կու ռուբ­լի էր մնա­ցել մոտս, ո­րը սրբութ­յամբ պա­հում էի տրանս­պոր­տի հա­մար:
Պ­րո­ֆե­սորն այ­ցե­լեց հա­մալ­սա­րա­նի լիտ­վա­կան գրա­կա­նութ­յան ամ­բիոն, ծա­նո­թա­ցավ գի­տա­կան ղե­կա­վա­րիս հետ, միա­սին ե­ղանք Լեզ­վի և գ­րա­կա­նութ­յան ինս­տի­տու­տում, այ­ցե­լե­ցինք հայ գրա­կանութ­յան քաջ գի­տակ, թարգ­ման­չու­հի Ռի­տե Յա­նաուս­կայ­տեին (ով թարգ­մա­նել էր պրո­ֆե­սո­րի գիր­քը) և մեր մեծ բա­րե­կամ Է­դո­ւար­դաս Մե­ժե­լայ­տի­սին:
Բա­նաս­տեղ­ծին հե­տաքրք­րում էին իր գնում­նե­րը: Երբ ե­րե­կո­յան գնում էինք լիտ­վա­կան շո­կո­լադ­ներ գնե­լու, նա պատ­մեց, թե ին­չո՛ւ պո­կեց դռանս վրա փակց­ված նկա­րը: Նա պատ­մում էր, ան­կեղծ ա­սած, պատ­մում էր ան­տար­բեր, ուղ­ղա­կի ինձ ի­րա­զե­կում էր, տեղ­յակ պա­հում, որ­պես­զի ես չնե­ղա­նամ իր ա­րար­քից և­ ի­րե­նից: Նա պատ­մում էր, իսկ ես հի­շում էի, թե ինչ­պես պրո­ֆե­սո­րի հետ գնա­ցինք ի­րենց տուն, ինչ­պես հան­դի­պե­ցի նրա դստե­րը: Այդ բո­լոր տե­սա­րան­ներն աչ­քիս ա­ռաջ են: Ես լսում եմ բա­նաս­տեղ­ծին: Գու­ցե՝ չեմ լսում: Չ­գի­տեմ: Իմ առջև Ար­ևի­կի դեմքն է:
Պարզ­վեց՝ Ար­ևիկն իմ հա­սա­կա­կիցն է: Ի­զուր էի հան­դիպ­ման ժա­մա­նակ նրան տա­տի­կի նմա­նեց­նում: Դպ­րո­ցը եր­կուսս էլ նույն թվա­կա­նին պի­տի ա­վար­տեինք: Պար­զա­պես նա ու­սու­մը չի շա­րու­նա­կել՝ հի­վան­դութ­յան պատ­ճա­ռով: Նոր էր սկսել ֆրան­սե­րեն ու­սում­նա­սի­րել, երբ տա­րեց բա­րե­կա­մը, որ նոր էր վե­րա­դար­ձել Փա­րի­զից, հրա­վի­րում է Ար­ևի­կին իր ար­վես­տա­նոց՝ նկա­րե­լու նրա դի­ման­կա­րը և պատ­մե­լու Ֆ­րան­սիա­յի մա­սին: Բա­նաս­տեղծ ըն­կերս մի պահ դա­դար տվեց և ա­պա շա­րու­նա­կեց.
– Ար­ևի­կը դպրո­ցա­կան էր, սա­կայն ստույգ չեմ կա­րող ա­սել նրա տա­րի­քը, ուղ­ղա­կի չեմ հի­շում, բայց փոք­րիկ էր, երբ… Բա­րե­կա­մը… Այդ օրն Ար­ևի­կը կորց­նում է ա­մեն ինչ ու ձեռք է բե­րում մի հի­վան­դութ­յուն, որն այդ­պես էլ հնա­րա­վոր չե­ղավ բու­ժել: Նա փոքր հա­սա­կից հիա­ցած էր Ա­լեն Դե­լո­նի խա­ղով և մ­տա­ծում էր, որ միայն ճա­նաչ­ված դե­րա­սա­նը կա­րող է ար­դա­րաց­նել իր ե­րա­զան­քը: Եվ սկսում է նա­մակ­ներ ու­ղար­կել նրան: Հայ­րը, որ տանջ­վում էր աղջ­կա ապ­րում­նե­րից, եր­կար խոր­հե­լուց հե­տո գտնում է ճա­րը: Ինչ­պե՞ս օգ­նել աղջ­կան, ի՞նչ ա­նել: Ա­մեն գի­շեր Ար­ևի­կը մի նա­մակ է գրում Ա­լեն Դե­լո­նին, ծրա­րում և տա­լիս հո­րը, որ գցի փոս­տարկ­ղը: Հայ­րը տրանս­պոր­տում բա­ցում է ծրա­րը, կար­դում, հուզ­վում, հա­ճախ չի նկա­տում, որ ան­ցել է իր կան­գա­ռը… Երբ գա­լիս է աշ­խա­տա­վայր, ա­ռա­ջին գոր­ծը, որ ա­նում է, հրա­վի­րում է իր ե­րի­տա­սարդ աս­պի­րան­տին և խնդ­րում, որ նա Ա­լեն Դե­լո­նի ա­նու­նից պա­տաս­խան նա­մակ­ներ գրի Ար­ևի­կին:
Եվ այս­պես՝ ա­մեն օր, բա­ցի հանգստ­յան օ­րե­րից:
Ար­ևի­կի գզրո­ցում հա­վաք­վում են հար­յու­րա­վոր նա­մակ­ներ, սա­կայն ոչ մե­կով հրա­վեր չի գա­լիս: Ա­լեն Դե­լո­նը, ճիշտ է, շատ ջերմ է գրում պա­տաս­խան­նե­րը, սա­կայն միշտ որ­ևէ պատ­ճա­ռա­բա­նութ­յուն է գտնում՝ խիստ զբաղ­ված եմ, հի­վանդ եմ, մրսած եմ, նկա­րա­հան­վում եմ, գոր­ծուղ­ման մեջ եմ… Ու խեղճ Ար­ևիկն սպա­սում է: Նույ­նիսկ զգեստն է կա­րել, հար­սա­նե­կան զգես­տը՝ շքեղ, ոս­կե­գույն և ար­ծա­թա­գույն զար­դե­րով… Բայց չգի­տես ին­չու՝ սև զգեստ:

* * *
Անց­յալ տա­րի Ար­ևի­կին հենց այդ հար­սա­նե­կան սև զ­գես­տով՝ զար­դար­ված ոս­կե­գույն և­ ար­ծա­թա­գույն զար­դե­րով, թա­ղե­ցին ծնող­նե­րի կող­քին:
Տես­նես՝ որ­ևէ մե­կը լուր տվե՞ց Ա­լեն Դե­լո­նին, որ Ֆ­րան­սիա­յից հե­ռու՝ բա­րե­կամ Հա­յաս­տան երկ­րում, մե­ռավ իր բա­րե­կա­մու­հին, ո­րը քա­ռա­սուն տա­րի սպա­սում էր ֆրան­սիա­ցի դե­րա­սա­նի՝ իր աս­պե­տի հրա­վե­րին, ու հա­զա­րա­վոր նա­մակ­նե­րից և­ ոչ մե­կով Ա­լեն Դե­լո­նը չհրա­վի­րեց նրան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։