ՉԱՐԵՆՑԸ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴ

316282985_8291560840915477_7820242369062167825_n

Նո­յեմ­բե­րի 27-ին՝ Ե­ղի­շե Չա­րեն­ցի մահ­վան օ­րը, բա­նաս­տեղ­ծի հու­շա­կո­թո­ղի մոտ տե­ղի ու­նե­ցավ ո­գե­կոչ­ման ա­րա­րո­ղութ­յուն: Գ­րող­ներ, մտա­վո­րա­կան­ներ, Ե. Չա­րեն­ցի ա­նու­նը կրող դպրո­ցի սա­նե­րը մեկ ան­գամ ևս արժ­ևո­րե­ցին գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը:
Չա­րեն­ցի թոռ­նու­հին՝ Գո­հար Չա­րեն­ցը, նշե­լով, որ թեև կյան­քի վեր­ջին օ­րե­րին Չա­րեն­ցը հա­լա­ծա­կան գրող էր, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ին­քը չի ու­զում, որ այ­սօր սգան նրա մա­հը, քա­նի որ այժմ ժո­ղո­վուր­դը նրա կող­քին է: «­Չա­րեն­ցը միշտ ե­ղել է ժո­ղովր­դի հետ նրա թե՛ տխուր, թե՛ ու­րախ օ­րե­րին»,- ա­սաց Գ. Չա­րեն­ցը և հա­վե­լեց, որ նրա բո­լոր, ան­գամ լե­նին­յան գոր­ծե­րը հա­վա­սա­րա­զոր ար­ժեք ու­նեն, ո­րով­հետև դրան­ցով ենք տես­նում, բնու­թագ­րում ու ներ­կա­յաց­նում Չա­րեն­ցին:
«1936 թ., երբ Չա­րեն­ցի շուրջ մո­լեգ­նում էր տե­ռո­րը, երբ նրա հա­մար մա­հավ­ճիռ էին կար­դում չնչին, ինչ­պես Ա­րա­րա­տին նետ­ված քար փոք­րիկ մժղուկ­նե­րը, մի ող­ջա­միտ մարդ, մի լու­սա­վոր ան­հա­տա­կա­նութ­յուն՝ Զա­պել Ե­սա­յա­նը, բո­լո­րի ե­րե­սին ա­սաց մի ճշմար­տութ­յուն՝ ժա­մա­նակ­ներ կանց­նեն, ձեզ կհի­շեն միայն այն ա­ռի­թով, որ դուք չա­րութ­յուն եք ա­րել Չա­րեն­ցի հան­դեպ, ձեր ա­նու­նը Չա­րեն­ցի կող­քին կհիշ­վի միայն իբրև չա­րա­խոս­նե­րի, իբրև բթա­միտ ամ­բո­խի, որ ըն­դա­մե­նը խան­գա­րել, խա­թա­րել եք այդ լու­սա­վոր հան­ճա­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը և­ ու­ղին»,- այս խոս­քե­րով սկսեց իր ե­լույ­թը գրա­կա­նա­գետ Սամ­վել Մու­րադ­յա­նը՝ վստա­հեց­նե­լով, որ այ­սօր հայ ժո­ղո­վուր­դը արժ­ևո­րում, մե­ծա­րում է Չա­րեն­ցին ոչ միայն որ­պես մե­ծա­գույն բա­նաս­տեղ­ծի, այլև որ­պես մեր ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րով ապ­րող և ն­րա լու­սա­վոր ա­պա­գա­յի հա­մար նա­հա­տակ­ված կա­տար­յալ մար­տի­րոս հե­րո­սի, ո­րը կան­խա­տե­սում էր այն, ինչ հի­մա է կա­տար­վում մեր աչ­քի ա­ռաջ: Ն­րա հա­վաստ­մամբ՝ Չա­րեն­ցը հայ ժո­ղովր­դի հա­մար ե­րա­զում էր մի ու­րիշ Հա­յաս­տան, ու­րիշ աշ­խարհ և­ ու­րիշ ա­պա­գա: «­Չա­րեն­ցը մեր ժո­ղովր­դի հա­վի­տե­նա­կան ըն­թաց­քի հետ է իբրև ու­ղե­ցույց և­ ա­ռաջ­նորդ»,- ամ­փո­փեց Ս. Մու­րադ­յա­նը:
Դա­վիթ Գաս­պար­յա­նը, անդ­րա­դառ­նա­լով Վ. Տեր­յա­նի «­Հայ գրա­կա­նութ­յան գա­լիք օ­րը» հոդ­վա­ծին, ո­րում նա խո­սում է հայ գրա­կա­նութ­յան՝ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յու­նից խզվա­ծութ­յան մա­սին, ընդգ­ծեց, որ Տեր­յա­նից հե­տո Չա­րենցն էր, որ այդ խզու­մը վե­րաց­րեց, հայ գրա­կա­նութ­յու­նը հա­նեց մի գծի, որ­տեղ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յունն էր, որ­տեղ ռուս մեծ գրա­կա­նութ­յունն էր: «­Չա­րեն­ցի մե­ծութ­յու­նը ոչ միայն իր հան­ճարն է, այլև իր պատ­մա­կան նշա­նա­կութ­յու­նը: Նա գի­տեր իր ար­ժե­քը, գի­տեր ին­քը ով է՝ որ­պես իր ժո­ղովր­դի ոս­կե ե­րակ, նա, ով պի­տի իր ժո­ղովր­դին ա­ռաջ տա­նի, և­ այս ա­ռու­մով բա­ցա­ռիկ էր նրա տե­ղը, դերն ու նշա­նա­կութ­յու­նը»,- ա­սաց Դ. Գաս­պար­յա­նը: Ա­պա Չա­րեն­ցի գե­րեզ­մա­նի հետ կապ­ված՝ նա ա­ռա­ջար­կեց գրո­ղի ար­խի­վում 126 հա­մա­րա­նի­շով նրա բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի, թղթե­րի փշուր­ներ-մնա­ցորդ­նե­րը, ո­րոնց վրա գրված տա­ռե­րը, բա­ռե­րը տեքստ չեն կա­րող դառ­նալ, որ­պես աճ­յուն հո­ղին հանձ­նել Կո­մի­տա­սի ան­վան պան­թեո­նում: Ամ­փո­փե­լով ե­լույ­թը՝ Դ. Գաս­պար­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ պատ­րաստ­վում է Չա­րեն­ցի եր­կե­րի ամ­բող­ջա­կան հրա­տա­րա­կութ­յուն՝ 13 հա­տո­րով, ինչ­պես նաև ա­ռա­ջի­կա­յում լույս կտես­նի իր գիր­քը՝ «Ե­ղի­շե Չա­րեն­ցի կյան­քը և ժա­մա­նա­կը» խո­րագ­րով (804 էջ), որ­տեղ Չա­րենցն է, նրա ժա­մա­նա­կա­կից­նե­րը, նրա ժա­մա­նա­կի պատ­մութ­յու­նը:
Գ­րո­ղի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից աս­մուն­քե­ցին Ե. Չա­րեն­ցի ան­վան դպրո­ցի ա­շա­կերտ­նե­րը:

­Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։