ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

ՄագդաՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է գրականագետ
ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին

 

 

Աե­լի­տա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԸ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՔԱՋ ԳԻՏԱԿ

ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ-կազմՏա­րի­ներ ա­ռաջ «Գ­րա­կան թեր­թում» կար­դա­ցի Մագ­դա Ջան­փո­լադ­յա­նի ծա­վա­լուն հոդ­վա­ծը՝ նվիր­ված ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս Լ­ևոն Մկրտչ­յա­նին: Պարզ էր, որ հոդ­վա­ծա­գի­րը հիա­նա­լի գի­տեր, թե որ­քան ազ­գօ­գուտ, նաև եր­կուս­տեք պի­տա­նի գոր­ծու­նեութ­յուն էր ի­րա­կա­նաց­նում Լ­ևոն Մկրտչ­յա­նը հայ միջ­նա­դար­յան գրա­կա­նութ­յու­նը լայն ընդ­գրկու­մով, բա­զում հե­ղի­նակ­նե­րով ներ­կա­յաց­նե­լով մե­ծա­քա­նակ ռու­սա­լե­զու ըն­թեր­ցող­նե­րին: Դա հի­շա­տա­կի հոդ­ված էր:
Հի­մա Ջան­փո­լադ­յա­նը հրա­տա­րա­կել է և՛ գի­տա­կան, և՛ հե­տաքրք­րա­շարժ մի ժո­ղո­վա­ծու, ո­րում ամ­փոփ­վել են մեր ժա­մա­նա­կա­կից ռուս գրող­նե­րի՝ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ ու­նե­ցած ջերմ վե­րա­բեր­մուն­քի դրսևո­րում­նե­րը:
Մի­խա­յիլ Դու­դին, Մա­րիա Պետ­րո­վիխ, Վե­րա Զվ­յա­գինց­ևա, Մի­խա­յիլ Մա­տու­սովս­կի, Ե­լե­նա Նի­կո­լաևս­կա­յա, Սա­մո­ւիլ Մար­շակ և­ այլ գրող­ներ ներ­կա­յաց­ված են Հա­յաս­տա­նին ու հա­յե­րին տված գնա­հա­տա­կան­նե­րով: XX դա­րի երկ­րորդ կե­սի գրող­ներ, ո­րոնք հայ բա­նաս­տեղծ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի ռու­սե­րեն տո­ղա­ցի թարգ­մա­նութ­յուն­նե­րի հի­ման վրա կա­տա­րել են ի­րենց թարգ­մա­նութ­յուն­նե­րը ու ան­կեղ­ծո­րեն հիա­ցել Հա­յաս­տա­նով ու հայ պոե­զիա­յով:
Ջան­փո­լադ­յա­նի գրքում կան այն­պի­սի հե­տաքր­քիր ման­րա­մաս­ներ, ո­րոնք գրա­կա­նա­գետ­նե­րին ծա­նոթ չեն այլ աղբ­յուր­նե­րից: Գիր­քը կար­դաց­վում է սա­հուն ու կլա­նող հե­տաքրք­րութ­յամբ: Ի­մա­նում ենք, որ Մա­րիա Պետ­րո­վի­խը՝ այդ հիա­նա­լի բա­նաս­տեղ­ծու­հին, իր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն հրա­տա­րա­կել է միայն հա­սուն տա­րի­քում՝ Լ­ևոն Մկրտչ­յա­նի շնոր­հիվ: Երբ կար­դում ենք Մա­րիա Պետ­րո­վի­խի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը, հա­մոզ­վում ենք, որ նա հա­վա­սա­րի ի­րա­վուն­քով կա­րող էր կանգ­նել Ան­նա Ախ­մա­տո­վա­յի կող­քին: Պա­տա­հա­կան չէ, որ Ջան­փո­լադ­յանն իր գրքի խո­րա­գի­րը դարձ­րել է Պետ­րո­վի­խի՝ Հա­յաս­տա­նին նվիր­ված հրաշք բա­նաս­տեղ­ծութ­յան մեկ տո­ղը (“На свете лишь одна Армения”):
Ջան­փո­լադ­յա­նի գրքի շնոր­հիվ հայ ըն­թեր­ցո­ղը լիո­վին պատ­կե­րա­ցում կկազ­մի Մի­խա­յիլ Դու­դի­նի՝ դե­պի Հա­յաս­տա­նը, հայ ժո­ղովր­դի պատ­մա­կան ճա­կա­տա­գի­րը, հայ գրա­կա­նութ­յունն ու­նե­ցած վե­րա­բեր­մուն­քի մա­սին: Պար­զո­րոշ եր­ևում է այդ զգա­յուն բա­նաս­տեղ­ծի գա­ղա­փա­րա­կան է­վոլ­յու­ցիան՝ հօ­գուտ իս­կա­կան գրո­ղի: Ինչ­պես կա­սեր Չա­րեն­ցը, Դու­դի­նի մեջ ա­ռա­ջա­ցել է հստակ մղում՝ եր­բեք չդա­վա­ճա­նել իր քնա­րին:
Հիա­նա­լի ռու­սե­րե­նով շա­րա­դրված այս գիր­քը մե­ծա­պես շա­հում է այն փաս­տով, որ հե­ղի­նա­կին քաջ ծա­նոթ է նաև հայ գրա­կա­նութ­յու­նը: Նա «­Սաս­նա ծռեր» հայ հե­րո­սա­կան վի­պեր­գի գի­տակ­նե­րից է ու ռու­սե­րե­նով շա­րու­նա­կել է հե­տա­զո­տել պաշ­տա­մուն­քի ար­ժա­նի է­պո­սա­գետ Հով­սեփ Օր­բե­լու ե­լա­կե­տա­յին գոր­ծը:
Այն­քան կկա­մե­նա­յի, որ այս գիր­քը ըն­թեր­ցեին ու յու­րաց­նեին հայ և ռուս բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տետ­նե­րի ու­սա­նող­նե­րը, որ­պես­զի հաս­կա­նա­յին, թե ին­չու 1934-ի օ­գոս­տո­սին, Խորհր­դա­յին Միութ­յան գրող­նե­րի ա­ռա­ջին հա­մա­գու­մա­րում ար­տա­սա­նած իր պատ­մա­կան ճա­ռում Ե­ղի­շե Չա­րեն­ցը որ­քան էր գնա­հա­տում հայ միջ­նա­դար­յան գրա­կա­նութ­յու­նը, այդ շրջա­նի հայ հե­ղի­նակ­նե­րի գոր­ծե­րի այլ լե­զու­նե­րով կա­տար­ված թարգ­մա­նութ­յուն­նե­րը, ո­րոնք կա­րող էին հարս­տաց­նել նաև այլ գրա­կա­նութ­յուն­ներ:
Չա­րեն­ցը, Վա­հան Տեր­յա­նի նման, չա­փա­զանց կար­ևո­րում էր թարգ­մա­նա­կան գոր­ծը ու մար­գա­րեո­րեն շեշ­տում, թե որ­ևէ ազ­գա­յին գրա­կա­նութ­յուն չպետք է կա­պել տվյալ ժո­ղովր­դի քա­նա­կի հետ, ո­րով­հետև փոք­րա­քա­նակ ազ­գե­րի գրող­նե­րը կա­րող են ստեղ­ծել մեծ գրա­կա­նութ­յուն: Չա­րեն­ցի այդ ճշմար­տա­ցի մտքի յու­րօ­րի­նակ հաս­տա­տումն է Ջան­փո­լադ­յա­նի խո­սուն և տ­պա­վո­րիչ գիր­քը:
Այս օ­րե­րին իր հո­բել­յանն է նշում Մագ­դա Ջան­փո­լադ­յա­նը: Սի­րով ու գնա­հա­տան­քով միա­նում եմ բո­լոր շնոր­հա­վո­րանք­նե­րին ու բա­րե­մաղ­թանք­նե­րին, հա­մոզ­ված, որ ա­ռա­ջի­կա­յում ևս­ իր գոր­ծին նվիր­յալ գրա­կա­նա­գետն ու մտա­վո­րա­կա­նը մեզ կու­րա­խաց­նի նոր ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րով ու գրքե­րով:

 

 

­Սու­սան­նա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՐԱԶԱՏ ԱՆՈՒՆ

Եվս մի տաս­նամ­յակ ետ­ևում թո­ղեց ան­վա­նի գրա­կա­նա­գետ, թու­ման­յա­նա­գի­տութ­յան ու թարգ­մա­նա­բա­նութ­յան ե­րախ­տա­վոր­նե­րից մե­կը, հայ և ռուս գրա­կա­նա­գի­տութ­յու­նը բազ­մա­թիվ ար­ժե­քա­վոր ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րով հարս­տաց­րած գի­տութ­յան նվիր­յալ Մագ­դա Ջան­փո­լադ­յա­նը։ Ա­վե­լի քան կես­դար­յա ա­րա­րում և ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեութ­յուն (55 տա­րի), հրա­շա­լի մե­նագ­րութ­յուն­ներ և մե­նագ­րութ­յան ար­ժեք ու­նե­ցող հոդ­ված­ներ, կյան­քը մտած և մաս­նա­գի­տա­կան բար­ձունք­նե­րի հա­սած բազ­մա­թիվ ու­սա­նող­ներ, ժա­մա­նա­կի հայ և ռուս ան­վա­նի գրող­նե­րի ու գրա­կա­նա­գետ­նե­րի ջերմ մի­ջա­վայր, ան­մո­ռաց հան­դի­պում­ներ՝ ա­հա ոչ լրիվ թվար­կու­մը այն ա­մե­նի, ին­չով լե­ցուն է ե­ղել Մագ­դա Ջան­փո­լադ­յա­նի ի­մաս­տա­լից ու ար­գա­սա­վոր կյան­քը։ Նա ա­պա­հո­վել է իր մնա­յուն և­ ու­րույն տե­ղը գրա­կա­նա­գի­տութ­յան տար­բեր ո­լորտ­նե­րում։ Լայն է նրա հե­տա­զո­տութ­յուն­նե­րի թե­մա­տիկ աշ­խար­հագ­րութ­յու­նը՝ հայ միջ­նա­դար­յան գրա­կա­նութ­յու­նից, բա­նահ­յու­սութ­յու­նից մինչև նոր գրա­կա­նութ­յուն, թու­ման­յա­նա­գի­տութ­յու­նից մինչև հայ-ռուս գրա­կան կա­պեր, թարգ­մա­նա­բա­նութ­յու­նից մինչև գե­ղար­վես­տա­կան թարգ­մա­նութ­յան կոնկ­րետ գործ­նա­կան խնդիր­ներ։
Մագ­դա­յի և մեր գրա­կա­նա­գի­տութ­յան դա­սա­կան­նե­րի բա­րե­կա­մութ­յու­նը սկսվեց Թու­ման­յա­նով, շա­րու­նակ­վեց Ի­սա­հակ­յա­նով ու Նա­րե­կա­ցիով և­ ամ­րա­ցավ տաս­նամ­յակ­նե­րի հա­մա­տեղ աշ­խա­տան­քով՝ վե­րած­վե­լով գրա­կան, բա­րե­կա­մա­կան ջերմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի։ Ջան­փո­լադ­յա­նը գրա­կան աշ­խար­հին հիաց­րեց ու զար­մաց­րեց ոչ միայն իր ա­ռա­ջին գի­տա­կան ե­լույ­թով, այլև «­Հովհ. Թու­ման­յա­նը և ժո­ղովր­դա­կան է­պո­սը» իր ա­ռա­ջին մե­նագ­րութ­յամբ (1969)։ Լ­ևոն Հախ­վերդ­յանն ա­սաց իր գո­վա­սան­քի խոս­քե­րը։ Էդ. Ջր­բաշ­յա­նի կար­ծի­քով, դեռևս 25-ամ­յա գրա­կա­նա­գե­տը կա­րո­ղա­ցավ թա­փան­ցել «­Թու­ման­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խար­հի բար­դութ­յուն­նե­րի մեջ և­ իր ինք­նու­րույն գի­տա­կան մտա­ծո­ղութ­յամբ ու է­րու­դի­ցիա­յով», «տե­սա­կան խոր պատ­րաստ­վա­ծութ­յամբ», «գի­տա­կան ծան­րակ­շիռ փաս­տե­րով» բա­ցա­հայ­տեց բա­նաս­տեղ­ծի ըմբռ­նում­նե­րի խո­րութ­յու­նը և ար­ժա­նի արդ­յունք­նե­րի հա­սավ՝ «ո­րո­շա­կի ա­վանդ բե­րե­լով թու­ման­յա­նա­գի­տութ­յան մեջ»։ Իսկ Ա. Ղա­նա­լան­յա­նը նկա­տեց «հե­ղի­նա­կի բա­նա­վի­ճե­լու կուլ­տու­րան», «չա­փի զգա­ցու­մը, պատ­շա­ճութ­յան սահ­ման­նե­րը պահ­պա­նե­լը»։ 27-ամ­յա ե­րի­տա­սարդ գիտ­նա­կա­նի հա­մար, թվում է՝ անհ­նար պի­տի լի­ներ հրա­տա­րակ­վել ան­վա­նի թու­ման­յա­նա­գետ­նե­րի կող­քին բա­նաս­տեղ­ծի 100-ամ­յա­կի օ­րե­րին։ Բայց ար­ժե­քա­վոր գիր­քը իր ճա­նա­պար­հը հար­թեց՝ բազ­մե­լով Ա. Ին­ճիկ­յա­նի, Էդ. Ջր­բաշ­յա­նի, Լ. Հախ­վերդ­յա­նի գրքե­րի կող­քին։ Այս­պես, Ջան­փո­լադ­յա­նը հենց իր ե­րա­խայ­րի­քով վստա­հո­րեն մուտք գոր­ծեց թե՛ թու­ման­յա­նա­գի­տութ­յան, թե՛ է­պո­սա­գի­տութ­յան և թե՛ թարգ­մա­նա­կան ար­վես­տի խնդիր­նե­րի ո­լորտ և տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ մշտա­պես հա­վա­տա­րիմ մնաց գրա­կա­նա­գի­տութ­յան մեջ իր նա­խընտ­րած այդ ու­ղի­նե­րին և թե­մա­նե­րին։
70-ա­կան­նե­րից Մագ­դա Ջան­փո­լադ­յա­նի ջան­քե­րով հայ գրա­կա­նութ­յու­նը ա­վե­լի ճա­նա­չե­լի դար­ձավ մեծ երկ­րի ռու­սա­լե­զու գրա­կան աշ­խար­հում. նա դար­ձավ յու­րօ­րի­նակ կա­մուրջ հայ և ռուս մշա­կույթ­նե­րի ու գրա­կա­նութ­յան միջև։ Այդ մա­սին են վկա­յում և՛ նրա հե­ղի­նա­կած գրքե­րը (“Когда строку диктует чувство” (2006), “Давид Сасунский” в русских переводах и критике” (2012), “Книга скорби” Нарекаци в русских переводах и критике” (2012), «­Սա­սուն­ցի Դավ­թի» ռու­սա­կան կյան­քը»), և՛ մոտ 200 գի­տա­կան հոդ­ված­նե­րը՝ տպագր­ված ինչ­պես Հա­յաս­տա­նում, այն­պես էլ ար­տերկ­րի հե­ղի­նա­կա­վոր ամ­սագ­րե­րում ու գի­տա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րում (“Литературная Россия”, “Иерусалимский журнал”, “Вопросы литературы”, “Литературное обозрение”, “Дружба народов”, “Кньижевне новине”, “Кньижевност”­ ամ­սագ­րե­րում, “Памятные книжные даты” ժո­ղո­վա­ծո­ւում, “Григор Нарекаци и духовная культура Средневековья” գր­քում և այլն)։
Ն­րա բազ­մա­թիվ ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ վե­րա­բե­րում են գե­ղար­վես­տա­կան թարգ­մա­նութ­յուն­նե­րի գնա­հա­տութ­յան հար­ցե­րին։ Այս բնա­գա­վա­ռում գրա­կա­նա­գետն ու­նի բա­ցա­ռիկ կար­ևոր ու նշա­նա­կա­լից դեր և ս­տեղ­ծել է մնա­յուն գի­տա­կան ար­ժեք­ներ։ Մ. Ջան­փո­լադ­յա­նը անդ­րա­դար­ձել է հատ­կա­պես Նի­կո­լայ Լ­յու­բի­մո­վի, Նաում Գ­րեբն­ևի, Ալ­բերտ Նալ­բանդ­յա­նի և­ այլ թարգ­մա­նիչ­նե­րի՝ հայ գրող­նե­րից, մաս­նա­վո­րա­պես Նա­րե­կա­ցուց, Քու­չա­կից, Կոս­տան­դին Երզն­կա­ցուց, Թու­ման­յա­նից, Չա­րեն­ցից, Տեր­յա­նից կա­տա­րած թարգ­մա­նութ­յուն­նե­րին։ Ի­րենք՝ ռուս թարգ­մա­նիչ­նե­րը, բարձր են գնա­հա­տել Մ. Ջան­փո­լադ­յա­նի ներդ­րու­մը։
Մ. Ջան­փո­լադ­յա­նը թարգ­մա­նել և ռուս ըն­թեր­ցո­ղի սե­փա­կա­նութ­յունն է դարձ­րել Թու­ման­յա­նի հրա­պա­րա­կագ­րութ­յան լա­վա­գույն նմուշ­նե­րը։ Կազ­մել և ծա­նո­թագ­րել է Թու­ման­յա­նի (“Ованес Туманян. Избранное”, Москва, 1988), Դ. Վա­րու­ժա­նի ռու­սե­րեն ժո­ղո­վա­ծու­նե­րը (1985), Ա. Շա­րուր­յա­նի հետ հա­մա­տեղ, Արևմ­տա­հայ պոե­զիա­յի ռու­սե­րեն ան­թո­լո­գիան (1983) (Библиотека поэта, Большая серия)։ Ա­ռա­ջի­նը Մ. Ջան­փո­լադ­յա­նը Բել­գրա­դում լույս տես­նող “Кньижевност” (­Բելգ­րադ, 1998) ամ­սագ­րում ներ­կա­յաց­րեց Թու­ման­յա­նի և սեր­բա­կան է­պո­սի ա­ղերս­նե­րը՝ մեկ ան­գամ ևս բարձ­րա­ձայ­նե­լով ընդ­հա­նուր թշնա­մու դեմ պայ­քա­րե­լու հա­յե­րի ու սեր­բե­րի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ո­գին։
Այ­սօր էլ Մ. Ջան­փո­լադ­յան գիտ­նա­կա­նի ե­ռանդն ու ավ­յու­նը չեն նվա­զել։ Այս տա­րի լույս տե­սավ նրա «На свете лишь одна Армения…» ժո­ղո­վա­ծուն, ո­րի տպա­քա­նա­կը գրե­թե սպառ­վել է։ Այ­սօր էլ նրա հա­վա­տամ­քը գրա­կա­նութ­յունն է, և­ ինչ­պես Կիմ Բախ­շիի խոս­քե­րով՝ բա­նաս­տեղ­ծա­կան մեծ ար­ժեք­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած հա­վա­տար­մութ­յու­նը։ Մ. Ջան­փո­լադ­յա­նի բո­լոր ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը նաև ըն­թերց­ման հա­ճույք են պատ­ճա­ռում և­ աչ­քի են ընկ­նում շա­րադ­րան­քի պարզութ­յամբ, հստակ, սեղմ ու ան­սեթ­ևեթ գի­տա­կան ո­ճի գրավ­չությամբ։ Թու­ման­յա­նի բնո­րոշ­մամբ՝ նա «ջնջե­լա­կան» է, չի հան­դուր­ժում ոչ մի ա­վե­լորդ բառ ու ար­տա­հայ­տութ­յուն։ Լ­ևոն Մկրտչ­յա­նը Մագ­դա­յին նվի­րած գրքի մա­կագ­րութ­յան մեջ գո­հու­նա­կութ­յուն է հայտ­նում, որ իր գրքի ե­րի­տա­սարդ խմբա­գի­րը խնա­յել է ի­րեն և պահ­պա­նել է գրքի գո­նե 465 է­ջե­րը։
Որ­պես դա­սա­խոս՝ 55 տա­րի շա­րու­նակ Ջան­փո­լադ­յա­նը իր լու­ման է ներդ­րել հայ բարձ­րա­գույն կրթա­կան հա­մա­կար­գում. ԵՊՀ-ից բա­ցի, դա­սա­վան­դե­լով նաև Ս­լա­վո­նա­կան հա­մալ­սա­րա­նում (2002-2013), ղե­կա­վա­րել է Լ­ևոն Մկրտչ­յա­նի ան­վան գրա­կան և մ­շա­կու­թա­յին կա­պե­րի ու նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րի գի­տա­կան կենտ­րո­նը (2000-2008)։
Ես հպարտ եմ, որ բախտ եմ ու­նե­ցել ու­սա­նե­լու Մագ­դա Ջան­փո­լադ­յա­նին. նա ե­ղել է իմ ա­վար­տա­կան թե­զի ղե­կա­վա­րը, և որ­պես ու­սա­նող, կա­րող եմ վկա­յել, թե ինչ­պի­սի հիաց­մուն­քով է լսվել նրա ներ­շն­չող խոս­քը գրա­կա­նութ­յան մա­սին, յու­րա­քանչ­յուր պոե­տի մա­սին խո­սե­լիս նա եր­կու լե­զու­նե­րով հա­վա­սա­րա­պես ան­գիր հնչեց­նում էր բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, ո­րոնց հոր­ձանքն ա­սես վերջ չու­ներ։ Թե՛ իբրև մարդ և թե՛ իբրև գիտ­նա­կան Մ. Ջան­փո­լադ­յա­նը սե­րունդ­ներ է կրթել ու դաս­տիա­րա­կել նաև իր մարդ­կա­յին բարձր նկա­րագ­րով, ան­կա­շա­ռութ­յամբ, ար­դա­րա­ցիութ­յամբ, վա­րա­կիչ սկզբուն­քայ­նութ­յամբ։
Սր­տանց շնոր­հա­վո­րում, քա­ջա­ռող­ջութ­յուն և­ արև­շա­տութ­յուն եմ ցան­կա­նում գրա­կան աշ­խար­հում հա­րա­զատ ա­նուն դար­ձած ան­վա­նի գրա­կա­նա­գե­տին, վաս­տա­կա­շատ ման­կա­վար­ժին և ճշ­մա­րիտ մտա­վո­րա­կա­նին, իմ ու­սուց­չին կյան­քում և գի­տութ­յան մեջ։ Շ­նոր­հա­կալ եմ նաև իմ բախ­տից՝ Մագ­դա Ջան­փո­լադ­յան թու­ման­յա­նա­կան ա­նա­րատ մարդ տե­սա­կի գո­յութ­յան հա­մար, և­ ա­մեն­քիս մաղ­թում եմ, որ մարդ-գիտ­նա­կան այդ ներ­դաշ­նակ ու ար­ժե­քա­վոր տե­սա­կի առ­կա­յութ­յու­նը մեր ազ­գա­յին ու մշա­կու­թա­յին կյան­քում մշտա­կան լի­նի։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։