ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՄՂՁԱՎԱՆՋ․ ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՄԵՐ ՊԱՇԱՐՆԵՐԸ. ՈՐԻ՞Ց ՕԳՏՎԵԼ. ԴԱ ԷԼ ՀԱ՞ՐՑ Է… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Ա­մե­րիկ­յան Մոն­տե­րեյ քա­ղա­քի մա­սին պատ­մող մի վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մում բնա­կիչ­նե­րից մե­կը, որ կետ ձկնե­րի պաշտ­պա­նութ­յամբ է զբաղ­վում, ու­ղի­ներ է փնտրում՝ ինչ­պե՞ս պետք է ապ­րեն մար­դիկ, որ կե­տե­րին չխան­գա­րեն ապ­րե­լու: Մ­տա­ծում ես՝ իսկ ինչ­պե՞ս պետք է պա­հենք մենք՝ նե­կա­յի հա­յերս, որ ե­թե ան­գամ չենք կա­րո­ղա­նում մեր ազ­գա­կից­նե­րի հա­մար կար­ևոր, օգ­տա­կար գոր­ծեր կա­տա­րել, գո­նե մենք մեզ չխան­գա­րենք ինք­նա­մաքր­վե­լու, ինչ­պես դա ա­նում են հո­սող գե­տե­րը:
Նո­րից ու նո­րից, կրկին և վերս­տին պետք է խո­սենք ու անդ­րա­դառ­նանք, թե ի՞նչ հնար­ներ կան և կա՞ն արդ­յոք հնար­ներ՝ ինչ­պե՞ս ենք մաք­րե­լու հե­ռուս­տա­տե­սա­յին այս ան­ծայ­րա­ծիր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով լի դաշ­տը: Իսկ որ սա ի­րա­կա­նում վիթ­խա­րի խո­պան հող է, ո­րի հիմ­նա­կան մասն այժմ բռնա­զավթ­ված է տգետ, գու­ցեև ան­մեղ­սու­նակ մի զանգ­վա­ծի կող­մից, «ծլում-ծաղ­կում» է ան­պատ­ժե­լիութ­յու­նից ու լավ ա­խոր­ժա­կից փար­թա­մա­ցած, պարզ եր­ևում է նրանց՝ խո­պան­չի­նե­րի հաղ­թա­կան վեր­վա­րում­նե­րով: Ո՞վ է նրանց ար­գե­լում մեր լե­զուն ա­ղա­վա­ղե­լը, բա­րո­յա­կան վնա­սա­կար դա­սեր տա­լով՝ հան­րութ­յա­նը ծայ­րա­հեղ վտան­գա­վոր վի­րուս­նե­րով վա­րա­կե­լը, ան­ճա­շա­կութ­յան մա­կե­րես­ներն ըն­դար­ձա­կե­լը, ի­րենց իսկ ազ­գա­կից­նե­րի գի­տակ­ցա­կան, ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազդ­ներն ու­զած­նե­րի պես ի­ջեց­նե­լը: Ոչ ոք: Օ­րենս­դիր­նե­րը եր­ևի թե այս հույժ կար­ևոր հար­ցե­րը «ու­չաստ­կո­վիի» լու­ծե­լիքն են հա­մա­րում:
Սե­րիա­լա­յին այս բում-մղձա­վան­ջում, ո­րի մեջ ընդգրկ­ված են նաև բա­զում տղա­մար­դիկ, հիմ­նա­կա­նում մայ­րիշ­խա­նութ­յուն է: Տ­ղա­մարդ­կանց հո­խոր­տանք­ներն ու վայ­րե­նի պահ­ված­քը՝ նույ­նիսկ երբ տո­չոր­վում են սի­րուց, ա­վե­լի են հզո­րաց­նում կա­նանց հա­կա­ռա­կութ­յան ո­գին: Մեր «ազ­գա­յին» սե­րիալ­նե­րում կա­նայք հիմ­նա­կա­նում զուգ­ված-զար­դար­ված, շքեղ ա­ռանձ­նատ­նե­րում ապ­րող, ան­բա­նութ­յու­նից, ի­րենց ինչ ա­նե­լը չի­մա­նա­լուց խելք­նե­րը կտրա­ծի չափ ինտ­րիգ­ներ ո­րո­նող­ներ – մո­գո­նող­ներ են: Իսկ քա­նի որ այս ինտ­րիգ­նե­րը թեթև ձեռ­քով, հեշ­տո­րեն ի­րենց փո­խա­րեն հո­րի­նում են ոչ թե կյան­քից, այլ սցե­նա­րից ու ար­վես­տից բան չհաս­կա­ցող­նե­րը, կա­տա­րող-դե­րա­կա­տա­րու­հի­նե­րին (նաև դե­րա­կա­տար­նե­րին) մնում է ան­գիր ա­նել ու կրկնել ա­նի­մաստ, էկ­րա­նա­յին ժա­մա­նա­կը լցնող երկ­խո­սութ­յուն­նե­րը, խա­ղալ կա­նանց ու աղ­ջիկ­նե­րի կեր­պար­ներ, ո­րոնց նման­նե­րին գու­ցե չեն էլ տե­սել կյան­քում (քա­նի որ, ե­թե ան­գամ դրանց բնօ­րի­նակ­նե­րը կան, չնչին տո­կոսն են կազ­մում ի­րենց էկ­րա­նա­յին մարմ­նա­վո­րում­նե­րի) կամ էլ վեր­ջա­պես գտել են ի­րենց ե­րա­զած «կի­նո­յի աղջ­կա» մաշ­կի մեջ մտնե­լու ե­րա­նե­լի պա­հը:
Կա­րե­լի էր մեծ կար­ևո­րութ­յուն չտալ այս կեր­պար­նե­րին, որ ե­կել են, ա­սենք, «բուլ­վա­րա­յին» գրա­կա­նութ­յա­նը փո­խա­րի­նե­լու: Բայց ե­թե 20-րդ դա­րում «բուլ­վա­րա­յին գրա­կա­նութ­յու­նը» կար­դում էին միայն գրա­ճա­նաչ­ներն ու գրքա­մոլ­նե­րը, ա­պա սե­րիալ դի­տե­լու հա­մար գրա­գի­տութ­յու­նը ոչ միայն պար­տա­դիր չէ, այլ նույ­նիսկ պայ­ման է տգետ, բռի ու ան­ճա­շակ լի­նե­լը: Սե­րիա­լա­մոլ­նե­րից շա­տե­րը չեն էլ անդ­րա­դառ­նում, որ ա­սենք՝ «­Քա­րե դար­դի» բա­զում ամ­բող­ջա­կան սե­րիա­ներ բա­ցար­ձա­կա­պես ա­սե­լիք չու­նեն, բա­ցի գռեհ­կութ­յան ու տա­փա­կութ­յան այդ օր­վա չա­փա­բաժ­նից: Աս­վա­ծը ստու­գե­լու հա­մար հա­մա­ցան­ցով գտե՛ք և դի­տեք ա­սենք՝ «­Մա­թե­մա­տի­կա­յի դա­սը», որ կա­րե­լի է հան­գիստ խղճով «Ա­պու­շութ­յան դաս» վեր­նագ­րել: Սե­րիա­լա­մո­լը շատ հա­ճախ չի էլ անդ­րա­դառ­նում, որ իր հա­մար ոչ այն­քան թանկ ժա­մա­նա­կը նվի­րեց սե­րիալ շի­նո­ղի այդ օր­վա ձա­խող­վա­ծութ­յա­նը և­ անց­նում է հա­ջորդ սե­րիա­լին: Չի էլ նկա­տում, որ իր տան աղ­ջի­կը կամ տղան, ան­գամ թո­թո­վա­խոս ե­րե­խա­նե­րը միմ­յանց հետ և­ ի­րենց մոր, հոր, տա­տի հետ էլ սկսել են խո­սել սե­րիա­լա­յին նո­րաս­տեղծ լեզ­վով, նրանց բա­ռա­պա­շա­րի մեջ հայտն­վել են ան­պար­կեշտ ար­տա­հայ­տութ­յուն­ներ, հնչե­րանգ­ներ, նույ­նիսկ՝ մտքեր, շար­ժուձ­ևե­րի, շպա­րի, հա­գու­կա­պի ձևեր, որ հաս­տատ ըն­դ­­օրի­նակ­ված են այս ու այն սե­րիա­լից:
Քա­նի՞ ժո­ղո­վուրդ գի­տեք, որ մե­րի նման գե­ղե­ցիկ ու ճոխ լե­զու ու­նի, զար­մա­նահ­րաշ հնչյուն­նե­րով, և քա­նի՞սն են, որ այս­պի­սի դա­ժա­նութ­յամբ փչաց­նում, խո­յա­հա­րում, ոտ­նա­տակ են տա­լիս ի­րենց ու­նե­ցած գան­ձե­րը: Որ­քա՜ն ա­վե­լի մար­դա­սի­րա­բար, ազ­գա­սի­րա­բար վար­ված կլի­նեին «սե­րիա­լա­յին աստ­ղե­րը», ե­թե ի­րենց այ­սօր յու­րաց­րած հա­մայ­նա­կան դաշ­տե­րում ազ­նիվ սեր­մեր ցա­նեին: Բայց դրա հա­մար ի­րենց շտե­մա­րան­նե­րի անկ­յու­նում գո­նե ո­րո­շա­կի պա­շար պետք է ու­նե­նա­յին, ի­մա­նա­յին, թե ո՞րն է ար­վես­տի դե­րը՝ բե­րա­նը բա­ցած սե­րիա­լա­մո­լին ինչ ա­սես «կըլ­լեցց­նե՞­լը», թե՞ նրա մեջ դե­պի բա­րին, դե­պի վսե­մը ձգտում քա­ջա­լե­րե­լը: Ն­րա լե­զուն ոչ թե ա­վե­լի ու ա­վե­լի փչաց­նե՞­լը, թե՞ օր օ­րի մաք­րե­լը:
Կան ո­րոշ դե­րա­սան – դե­րա­սա­նու­հի­ներ, որ պար­զա­պես սպա­ռել են ի­րենց՝ նույն ջու­րը հա­զար ան­գամ տար­բեր լո­ղազ­գեստ­ներ հա­գած մտնե­լով: Մկր­տիչ Ար­զու­ման­յա­նին, օ­րի­նակ՝ թվում է, թե ի­րեն սի­րող հան­դի­սա­կա­նը ա­մեն օր կա­րո­տում է ի­րեն՝ իր հա­րա­զա­տին, որ նա էկ­րա­նին ինչ էլ ա­նի, լավ է. մեր տղեն է, կուտ­վի: Բ­նութ­յու­նից օժտ­ված այս հա­սուն մար­դուն, որ հի­մա ար­դեն հա­սուն զա­վակ­ներ ու­նի, ին­չո՞ւ է թվում, թե իր զավ­զա­կա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը դեռ չեն սպառ­վել: Ան­վերջ մի ա­լի­քից մյու­սը նետ­վե­լու մի­ջա­կայ­քում (տպա­վո­րութ­յուն կա, թե չկան այդ մի­ջա­կայ­քե­րը), ին­չո՞ւ չի փոր­ձում գու­ցե ի­րե­նից ա­վե­լի խե­լա­ցի մարդ­կանց մի­ջո­ցով լայ­նաց­նե­լու իր «ծի­ծա­ղե­լի» հե­րոս­նե­րի հո­րի­զո­նը: Ցա­վոք, նա միա­կը չէ:
Նժ­դե­հի դե­րը հա­ջո­ղութ­յամբ ի­րա­կա­նաց­րած, մի շարք մի­ջազ­գա­յին նա­խագ­ծե­րի մաս­նա­կից Ար­տա­շես Ա­լեք­սան­յա­նը նույն­պես ա­ռանց ընտ­րութ­յուն կա­տա­րե­լու նետ­վում է սե­րիա­լա­յին հրա­վեր­նե­րի հոր­ձա­նու­տը՝ մո­ռա­նա­լով ար­տիս­տի իր բարձր կո­չու­մը… Սե­րիալ­նե­րում ար­տա­սա­նում է ան­վերջ ա­նի­մաստ նա­խա­դա­սութ­յուն­ներ՝ ա­ռանց մտա­հոգ­վե­լու իր վաս­տա­կը չգետ­նե­լու կամ գո­նե գտա­ծը չկորց­նե­լու մա­սին:
Իսկ ե­թե հրաշ­քով փոխ­վեր (տա՜ր Աստ­ված՝ փոխ­վեր) սե­րիա­լա­յին այս ագ­րե­սի­վո­րեն չա­րիք տա­րա­ծող քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, գու­ցե շար­քա­յին դե­րա­սան­ներն էլ՝ նկա­րա­հա­նող խցի­կի ա­ռաջ ան­կաշ­կանդ կանգ­նե­լու ի­րենց փոր­ձա­ռութ­յամբ, հմտութ­յամբ փոր­ձեին նոր ու գե­ղե­ցիկ նվա­ճում­նե­րի՞ հաս­նել: Եվ ոչ թե միայն ե­կա­մուտ, ճա­նա­չում, այլ նաև հար­գանք ու վա­յե­լուչ հե­ղի­նա­կութ­յուն վաս­տա­կեին…
Մի փոքր այլ է դպրոցն ու դպրո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րին ներ­կա­յաց­նող սե­րիալ­նե­րի վի­ճա­կը…. Այս­տեղ դեռ չկողմ­նո­րոշ­վա­ծութ­յու­նը, ան­հաս­կա­նա­լի սլաք­ներն ու դրանց թի­րախ­ներն են տի­րա­պե­տո­ղը… Գու­ցե հա­ճա՞խ դի­տենք «­Կապ­րենք մինչև եր­կու­շաբ­թի», «­Հար­յուր օր ման­կութ­յու­նից հե­տո» և ն­ման այլ ֆիլ­մեր… Բա­րու սեր­մեր ցա­նենք ու սպա­սենք արդ­յուն­քին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։