ՊԱՏԵՐԱԶՄԻ «ՊՈԵՏԻԿ» ԴԵՄՔԸ/ Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Մեր գրա­կա­նութ­յան մեջ վա­ղուց ար­դեն ան­խոս­տո­վա­նե­լի սո­վո­րութ­յան նման է դար­ձել Ա. Հա­րութ­յուն­յա­նի ինք­նա­տիպ, վայ­րի, եր­ևա­կա­յութ­յան ան­պա­րա­գիծ բռնկում­նե­րի բա­նաս­տեղ­ծութ­յան վե­րա­դար­ձը, ու ըն­թեր­ցո­ղը, կար­ծես, ա­մեն ան­գամ սպա­սում է գրո­ղի հեր­թա­կան ծանր ու շքեղ բա­նաս­տեղ­ծա­կան խոս­տու­մին:
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի պոե­զիա­յում ժա­մա­նա­կը գե­րիշ­խում է իր սպառ­նա­ցող ար­դիա­կա­նութ­յամբ:
Մար­կո ԲՐԱՆ

Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի նո­րահ­րատ «­Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­ներ» գրքի՝ հե­ղի­նա­կի կող­մից ինձ նվիր­ված օ­րի­նա­կում ըն­ծա­յագ­րու­մը եզ­րա­թով­վում է յուր հո­գե­վի­ճա­կով՝ «սի­րով, հույ­սով, Ար­ցա­խով», ո­րով և գր­վել է այս ամ­բողջ սարս­ռա­տա­րափ գիր­քը: Ա­ներկ­բա է բա­նաս­տեղ­ծի հա­վա­տը՝ Ար­ցախ, ո­րը կշռա­թա­թե թևե­րը տա­րա­ծած գրկել է ճա­կա­տագ­րի ծան­րա­ցած ըն­թաց­քը: Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի Ն­շան­նե­րի երկ­րից մինչև Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­նե­րը հա­մա­հունչ է նրա՝ Ա­լեք­սանդր Թոփչ­յա­նին հաս­ցեագր­ված նա­մա­կում. «…նա­հանջ ու խու­սա­փում չէ ի­րա­կա­նութ­յու­նից, այլ ճա­նա­պար­հոր­դութ­յուն՝ հայտ­նա­գոր­ծե­լու պոե­տի սիրտն ու ինք­նութ­յու­նը, և­ ազ­նիվ փորձ՝ ետ բե­րել դե­պի ի­րա­կա­նութ­յուն, դե­պի ար­ևի լույ­սը այդ եր­ևույթ­նե­րը»: Բա­նաս­տեղծ Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի հա­մար տե­սիլ­քը պոե­զիա­յի ծած­կա­գիր է, և պոե­տին ի վե­րուստ է շնորհ­ված այն նշան դարձ­նե­լը, նշանն էլ՝ տե­սիլք, և ն­րանց շա­րու­նա­կա­կան փո­խա­տեղ­ման մեջ բա­ցա­հայ­տե­լը տիե­զե­րա­կան հյու­լեի քրո­նո­տո­պը՝ վի­ճակ­ներն ու վայ­րե­րը, որ­տեղ կա­րե­լի է կան­գուն մնալ միայն, երբ ար­մատ­ներ ու­նես, ան­գամ թե դրանք խրված են ու­նայ­նում: Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի ար­մատ­նե­րից ե­կող ա­վիշն է «­Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­ներ» գրքի բնա­բա­նը, ո­րը հոր՝ Մի­քա­յել Հա­րութ­յուն­յա­նի «Զ­վարթ երգ»-ն­ է, ինչ­պես և Ար­տեմ Մի­քա­յե­լի Հա­րութ­յուն­յա­նի «Շր­ջե­լով / քա­ղա­քում / տե­սա՝ // կող­պեք / կար /ա­մեն / ա­վեր­ված / տան / դռան / վրա. // Բաց էին // տա­նիք­նե­րը…» գրա­դե կար­կուտ կե­րած ստե­փա­նա­կերտ­յան գի­րը, ո­րը մշտա­մնա է եր­կինք նա­յող պայ­ծա­ռա­տե­սու­մով:
Գիր­քը բաղ­կա­ցած է բա­նաս­տեղ­ծա­կան հինգ բա­ժին­նե­րից՝ «­Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­ներ», «Ա­մեն ին­չից ա­ռաջ», «Ար­ցա­խում կռվող ջո­կա­տի գրա­ռում­ներ», «Ս­քան­չա­ցող սև շու­կան», «Սև շու­կան խորհր­դա­նիշ է, աղ­քա­տի ըն­կեր» և­ եր­կու «Գ­րա­խո­սութ­յուն­ներ, կար­ծիք­ներ» բա­ժին­նե­րից: Գր­քում զե­տեղ­ված են հան­րա­ճա­նաչ գրա­կա­նա­գետ­նե­րի և գ­րող­նե­րի բա­զում բարձ­րար­ժեք գրա­խո­սա­կան­ներ և կար­ծիք­ներ՝ նվիր­ված Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի պոե­զիա­յին: Հա­մար­ձակ­վում եմ բա­նաս­տեղ­ծի հա­յաց­քով մի քա­նի դի­տար­կում-մեկ­նութ­յուն ա­նել՝ տպա­վոր­ված «­Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­ներ» գրքից՝ մաս­նա­վո­րա­պես Ա. Հա­րութ­յուն­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում տես­նե­լով այն մի­ջոց­նե­րը, ո­րոնք քո­ղա­զեր­ծում են պա­տե­րազ­մի «­Պոե­տիկ» դեմ­քը՝ շրջան­ցե­լով գրա­կան մի­ջա­վայ­րի գեր­հա­գե­ցած մանր-մունր նեյ­նիմ-մեյ­նիմ­նե­րով պա­թե­տի­կան ու հու­զա­կա­նութ­յու­նը, «…չէ՞ որ պոե­զիա­յի և­ ընդ­հան­րա­պես ար­վես­տի գլխա­վոր ար­ժա­նի­քը ե­զա­կիութ­յունն է, ընդ­դեմ շու­կա­յի սե­րիա­կա­նութ­յան և… մա­նա­վանդ սե­րիա­լա­կա­նութ­յան, որ նվա­ճել է ար­դի հայ հա­սա­րա­կութ­յու­նը», ո­րոնք քո­ղա­զեր­ծում են պա­տե­րազ­մի «­Պոե­տիկ» դեմ­քը (Ա­լեք­սանդր Թոփչ­յան):

Ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղ­ծա­կան վի­պաս­քութ­յուն: Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի «­Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­ներ» ժո­ղո­վա­ծուն վի­պաս­քա­յին շնչա­ռութ­յուն ու­նի և­ ընդգր­կում է հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նը, ո­րի ճա­կա­տին փա­թաթ­ված է Հա­յոց մեծ ե­ղեռ­նի ող­բեր­գութ­յան սև ժա­պա­վե­նը: Վի­պաս­քա­յին ձևա­չափն ընտ­րե­լով՝ բա­նաս­տեղ­ծը ցան­կա­նում է ա­վե­լի հայ­րե­նա­կան, մտե­րիմ ու հա­րա­զատ տո­նայ­նութ­յամբ տեղ հասց­նել իր խոս­քի ին­տե­լեկ­տո­ւալ է­պի­կա­կա­նութ­յու­նը, ո­րը հա­մադր­ված է ժո­ղովր­դա­կան քնա­րա­կա­նութ­յամբ ու մո­դեռ­նա­հունչ տեր­մի­նա­զե­ղում­նե­րով (ո­րին այն­քան էլ կողմ չեմ): Ա. Հա­րութ­յուն­յա­նի «­Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­ներ» վի­պաս­քի գլխա­վոր հե­րո­սը ՀԱՅԻ ԺԱՄԱՆԱԿՆ է, ո­րի հա­վա­քա­կա­նութ­յան ինք­նա­բուխ ծած­կա­գի­րը «Երկ­նի խոր­խո­րա­տից վե­րա­դար­ձող մարդ եմ ես»-ն­ է, մի աշ­խարհ՝ «Է­պո­խա­յի մե­տա­մոր­ֆոզ­նե­րի» մո­լո­րա­կա­յին ընդգրկ­մամբ, մե­տա­ֆո­րի ընտ­րութ­յամբ, եր­ևա­կա­յութ­յան ան­պա­րա­գիծ հայտ­նա­տե­սութ­յամբ» (­Սեր­գեյ Սա­րին­յան): Վի­պաս­քի մյուս հե­րոս­ներն այն կեր­տող­ներն են կամ ա­վե­րող­նե­րը, ո­րոնք ինչ-որ ձևով հայտն­վել են «Աստ­ծո ար­վար­ձա­նից մար­դա­կերպ կենտ­րոն»: Պատ­մա­բա­նի հան­դարտ ար­ժա­նա­պատ­վութ­յամբ Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նը միան­գա­մից բա­ցում է երկ­րորդ շնչա­ռութ­յունն ու գրա­վիչ շա­րահ­յու­սութ­յամբ, ան­կո­րուստ տեմ­պով ա­սե­լի­քը սկսում ամ­բողջ պար­բե­րութ­յամբ (միայն ա­ռա­ջին հա­յաց­քից է այն հա­կադր­վում ար­դի պոե­զիա­յի հա­կիր­ճութ­յա­նը, քա­նի որ նրա տեքս­տը, որ ա­սե­լիք­նե­րի հա­մախմ­բութ­յուն է, կա­յա­ցած է խտաց­ված ու ինք­նա­վա­րութ­յան հաս­նող տո­ղե­րի մտա­հոս շա­րա­նով) և­ ան­ճիգ մտնում է ժա­մա­նա­կի պրկված ե­րա­կը.
«Երբ ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յան//թա­գադր­ված նա­խա­գահ//Ա­րամ Մա­նուկ­յա­նը ծանր օր­վա մղձա­վան­ջից հե­տո//տուն ե­կավ, ճա­շեց//(հոգ­նած էր թուր­քե­րի հետ հեր­թա­կան// ծանր բա­նակ­ցութ­յու­նից հե­տո),//փա­կեց դու­ռը ննջա­րա­նի//(չա­փից շատ ար­յուն կար դրսում հի­մա,//չա­փից շատ կոտր­ված ոս­կոր և մար­մին),//հանգց­րեց լույ­սե­րը և փոր­ձեց սա­հել քնին ըն­դա­ռաջ,//բայց քու­նը փախ­չում էր հա­լա­ծա­կան,//պա­տա­ռո­տում նրա երկ­րորդ ձեռք շա­պի­կը,//և հան­կարծ ա­սես միան­գա­մից դրսում միա­ցան բո­լոր երկ­նա­յին լու­սա­տու­նե­րի ազ­դան­շա­նա­յին հա­մա­կարգ­նե­րը,//ա­հա­զան­գե­ցին, ա­սես գու­ժում էին սոս­կա­լի ինչ-որ բան,//ա­սես զգա­ցին բար­բա­րոս թուր­քե­րի ցե­ղաս­պան մտադ­րութ­յու­նը, հի­մա էլ մթութ­յան քո­ղի ներ­քո,//հի­մա էլ բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուր­ջը փռված,//թու­նա­վոր մշու­շը սպառ­նում է մեզ հեր­թա­կան ջար­դով,//նրանք մինչև հի­մա մարդ­կա­յին լե­զուն չսո­վո­րե­ցին,//ցե­ղաս­պա­նութ­յունն ու ա­հա­բեկ­չութ­յու­նը//դեռ շա­րու­նակ­վում են Հա­յաս­տան աշ­խար­հի//ժայ­ռոտ, բայց ներ­սից փխրուն ու սրբա­զան հո­ղի դեմ…»:
Մեջ­բե­րում­նե­րի հա­մար ան­սո­վոր ծա­վա­լուն այս հատ­վա­ծը հնա­րա­վոր չէ կո­տո­րա­կել, քա­նի որ իր մեջ սեղ­մել է ար­ձա­կին հա­տուկ ըն­դար­ձակ ամ­բող­ջա­կան ա­սե­լիք և կար­ծես լի­նի բա­նաս­տեղ­ծի ընդ­հան­րա­կան վի­պաս­քի մո­դու­լը, ո­րը հա­մա­պա­տաս­խա­նում է աս­քե­րին բնո­րոշ կա­նոն­նե­րին՝ հռե­տո­րութ­յուն, հան­դի­սա­վա­րութ­յուն, պատ­մութ­յուն և­ այլն: Բա­նաս­տեղ­ծը դի­տա­վոր­յալ «­Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­ներ»-ում մե­ղան­չում է պատ­մութ­յան դեմ և Ա­րամ Մա­նուկ­յա­նին ներ­կա­յաց­նում որ­պես թա­գադր­ված նա­խա­գահ, քան­զի նրա ան­ձի մեջ տես­նում է հա­յութ­յան հա­վա­քա­կա­նութ­յու­նը, ո­րը հա­յին պահ­պա­նել է «խա­վար պատ­մա­կան ժա­մա­նակ­նե­րից դե­պի այ­սօ­րը», չնա­յած որ «չա­փից շատ եր­կար տևեց այդ ճա­նա­պար­հը անց­նե­լու ըն­թաց­քը», և ներ­կա օ­րերն էլ ցույց են տա­լիս, որ դեռ չի ցրվել այդ խա­վա­րը. «Ա­հա­բեկ­չութ­յու­նը դեռ շա­րու­նակ­վում է//­Հա­յաս­տա­նը լեռ­նոտ, բայց ներ­սից փխրուն հո­ղի դեմ://Լ­սե՜ք, լսե՜ք շա­ռաչ­յու­նը, աղ­մու­կը քոչ­վոր ցե­ղե­րի,//որ գա­լիս է Ա­սիա­յից հանց շա­ռաչ»: Հա­յութ­յան հա­վա­քա­կա­նութ­յա­նը հույ­սի տա­րածք­նե­րից նա­յո­ղի ա­սե­լիք է Ա. Հա­րութ­յուն­յա­նի վի­պաս­քա­յին բա­նաս­տեղ­ծա­կա­նութ­յու­նը, որ­տեղ պոե­զիան սյուր­ռեա­լիս­տա­կան ձին է, հեծ­վո­րը՝ գլխա­վոր դյու­ցա­զուն հե­րոս Հա­յի ժա­մա­նա­կը՝ շրջա­պատ­ված հա­կա­սա­կան կեր­պար­նե­րով տևող շարժ­ման ծի­րով, որ­տեղ «­Կո­րուս­տի և լույ­սի տա­րածք­ներ»-ը ի­րար են խառ­նել թախ­ծի և խն­դութ­յան ճա­նա­պարհ­նե­րը, որ­տեղ եր­բեք չի վեր­ջա­նում «Ս­քան­չա­ցող սև շու­կա»-ն, որ­տեղ «առ­նե­տը դառ­նում է դրա­մա­կան միա­վոր», և կա «Սր­ճա­րան Ս­տե­փա­նա­կեր­տում, ո­րը նա­յում է ներք­ևում փռված գե­րեզ­մա­նո­ցին», որ­տեղ «­Դու մնում ես նաև ինքդ քո ա­ռաջ,//ո­րին կորց­րել էիր տե­սա­դաշ­տից,//մնում ես պե­տութ­յան ա­նո­րոշ մտադ­րութ­յան ա­ռաջ,//ո­րը ո՛չ եր­ևում է, ո՛չ էլ հետ քաշ­վում», որ­տեղ մարդ­կա­յին մեղ­քե­րը նե­րում և շ­նորհ են ստա­նում, և «Այս եր­կի­րը հանգ­չում է հանց//վառ­վող խա­րույկ,//ո­րին կոր­ծա­նեց ցատ­կո­տող բո­ցը,//և ն­րան նմա­նա­կո­ղը գռփիչ­նե­րի//հսկա թա­փո­րը, որ չու­նի մեղ­քի զգա­ցում,//իսկ պու­րա­կը պա­հում է//իր ըն­դերքն ան­սա­սան (մա­քուր),//և դառ­նում փայ­տե քա­վա­րա­նի տե­սակ,//ո­րի հետ մե­նութ­յունն է միայն շփվում», սա­կայն այս ա­մե­նի մեջ «Եվ գյու­ղա­կան//փո­շոտ մի լու­սին//հսկում է մեր քայ­լը՝//ան­թարթ ու լռին//երկն­քից վերև՝ վի­րա­բույ­ժի դեմք՝//զննող ան­հու­նից,//հանց լքված ծնող»:
Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի վի­պաս­քա­յին պոե­զիան հա­րուստ է կեն­ցա­ղա­յին ման­րա­մաս­նե­րով. («հան­րա­պե­տութ­յան սառ­նա­րան­նե­րի վրա//իշ­խող գե­նե­րալ-տղեր­քը//ո­րո­շել են գնալ թա­գա­վո­րա­կան որ­սի.//ի փառս վեր­ջա­ցող հար­յու­րամ­յա­կի՝// խփե­ցին 50 բադ և 10 վա­րազ (խմե­ցին հար­յուր շիշ օ­ղի),//դո­փա­պա­րե­ցին ողջ գի­շեր…//հաս­տա­բեստ ու­սե­րին գնդա­պետ­նե­րի…»), ո­րոնք վտան­գա­վոր ար­ձա­կութ­յան սահ­մա­նա­յին կար­միր գծին են հասց­նում բա­նաս­տեղ­ծա­կան խոս­քը, բայց այդ­պես էլ չի հատ­վում, ո­րով­հետև բա­նաս­տեղ­ծի նուրբ պոե­տիկ զգա­ցո­ղութ­յամբ այն վե­րա­ծում է գե­ղար­վես­տա­կան հնա­րան­քի՝ ար­տա­հայտ­չա­մի­ջո­ցի՝ ստեղ­ծե­լով գե­ղար­վես­տի տա­րա­ծա­կան կեն­սա­վի­շով հար­թակ, որ­պես­զի վեր­ձիգ ջղաթռ­չի կյան­քի «տա­րօ­րի­նակ» հա­մա­կարգ, ուր «­Մար­դը ան­մա­հութ­յան թա­գա­դիրն է»:
­Վի­պաս­քա­յին հե­րոս­նե­րից է Ար­ցա­խի դես­պա­նը Վա­շինգ­տո­նում, որն իր հայ­րե­նի լեռ­նե­րի նման հաս­տա­տա­կամ է. «Եր­ևի ճիշտ է այս ան­հան­գիստ դա­րում//փո­խել մաշ­կը, ձեռք բե­րել նոր դի­մակ,//այլ աչ­քեր, այլ ու­ղի, այլ ե­րազ…//բայց մեկ է՝ ա­նե­լու եմ նույ­նը…»: Վի­պաս­քի բա­ցա­սա­կան կեր­պար է Շի­նե­լը, ո­րը պետք է ըն­կա­լել որ­պես չար էութ­յան շրջա­սութ­յուն: Պար­բե­րա­բար կրկնվող Շի­նել շրջա­սութ­յունն ա­վե­լի խստաոճ է դարձ­նում պոե­տի խոսքն ու ա­մեն կրկնութ­յան հետ նոր եր­ևույ­թով հան­դես գա­լիս, զո­րօ­րի­նակ մի պար­բե­րութ­յուն. «­Շի­նել,//որ ռուս ժո­ղովր­դից գո­ղա­ցավ//դա­տար­կա­պորտ մի կին­տո՝ Իո­սի­ֆը վրա­ցի,//որ գնդա­կա­հա­րութ­յուն­նե­րից հե­տո դար­ձավ մաշ­ված կա­պոց//(այդ­պես էր Գո­գո­լը ան­վա­նում շի­նե­լը խեղճ գրագ­րի),//Ա­կա­կի Ա­կա­կի­ևի­չի հին բուշ­լա­տը, ուր այն­քան հույս կար թաքն­ված,//ան­դուլ աշ­խա­տող բյու­րոկ­րատ ցե­ցե­րի հետ//ձեռք ձեռ­քի տված,//հի­մա դա կոնց­լա­գեր­նե­րի պատ­մա­կան թան­գա­րա­նում է,//բռնաճնշ­ված ազ­գե­րի ուր­վա­կան­նե­րով լե­ցուն դահ­լի­ճում…»: «­Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­ներ» վի­պաս­քում Հա­յի ժա­մա­նա­կը հար­բած ող­բեր­գութ­յուն է, ո­րի ծի­ծաղն ու լա­ցը գրկընդ­խառն մե՛կ ընկ­նում են, մե՛կ ոտ­քի կանգ­նում Ա­վետ­յաց հո­ղին, սա­կայն «Եր­կի­րը դուրս է ըն­կել իր շավ­ղից…», բայց կա հա­վատ դեպ զա­վակ ու ծնող, ո­րը «­Ճա­նա­պարհ դե­պի Հա­յաս­տան»-ն­ է:

Բ­նա­պատ­կե­րա­շար­ժը տե­սիլ­նե­րի լե­զու: «Գ­րա­կան թեր­թում» տպագր­ված Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի «Ար­ցա­խում կռվող ջո­կա­տի գրա­ռում­ներ» բա­նաս­տեղ­ծա­կան շար­քը կար­դա­լով՝ «Ո­գու կանչ» թեր­թում «­Վեր­նա­գի­րը՝ թա­գա­դիր տող» կոչ­վող փոք­րիկ խոսք էի գրել. «Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի «Ար­ցա­խում կռվող ջո­կա­տի գրա­ռում­ներ» շար­քի գոր­ծե­րը գե­ղար­վես­տա­կան ա­ռու­մով ա­ռանձ­նա­նում են վեր­ջին տաս­նամ­յա­կում պա­տե­րազ­մի թե­մա­յով գրված ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի մեջ: Քա­նի որ ակն­կալ­վում է հիշ­յալ շար­քի շա­րու­նա­կա­կան հրա­տա­րա­կու­մը, խոսքս կու­զե­նա­յի մաս­նա­վո­րեց­նել այդ գե­ղար­վես­տա­կան պա­տու­մի փոք­րիկ «տա­րած­քի» շուրջ, որ հենց վեր­նա­գիրն է:
Բա­նաս­տեղծն ընտ­րել է ա­ռա­ջին հա­յաց­քից ար­ձա­կու­նակ թվա­ցող վեր­նա­գիր: Ա. Հա­րութ­յուն­յա­նի դեպ­քում, ի­հար­կե, ա­ռա­ջին հա­յաց­քից, քա­նի որ նա ի­րեն հա­տուկ ո­ճով, մեր ուն­կե­րին սո­վոր, ան­գամ ա­ռօ­րեա­կան թվա­ցող խոսքն ու պատ­կե­րը կա­րո­ղա­նում է ներ­կա­յաց­նել այն­պես, որ իր ներ­սում սկսում է աշ­խա­տել ո­գե­ղե­նը՝ Նո­րին մե­ծութ­յուն պոե­զիան:
Ի՞նչ է «Ար­ցա­խում կռվող ջո­կա­տի գրա­ռում­նե­րը», ե­թե ոչ օ­րա­գիր, հետ­ևա­բար՝ պա­տե­րազ­մի կեն­սա­գրութ­յուն, իսկ որ­տեղ կեն­սագ­րութ­յուն, այն­տեղ ճա­կա­տագ­րի շունչ և, ի­հար­կե, սրտի խփոց: Բա­նաս­տեղ­ծը շատ լավ հաս­կա­նում է՝ ես-ի գո­յա­բա­նութ­յունն ինչ­պես է վե­րա­ճում մենք-ի: Նա գի­տի՝ ես-ն­ է գնում պա­տե­րազմ, բայց հաղ­թո­ղը մենք-ն­ է: Դ­րա հա­մար էլ Ա. Հա­րութ­յուն­յա­նը գրում է ոչ թե զին­վո­րի գրա­ռում­ներ, այլ ջո­կա­տի: Նա կա­րո­ղա­նում է ներ­հա­յե­ցո­ղութ­յամբ բարձ­րա­նալ և դառ­նալ տա­րե­գի­րը հայ ժո­ղովր­դի հա­մայ­նա­կան ո­գու ընդվզ­ման»:
Այժմ, երբ սույն շար­քը լրաց­վել ու կազ­մում է «­Հա­յոց հո­ղի ծած­կա­գիր տե­սիլք­ներ» գրքի ամ­բող­ջա­կան մի բա­ժի­նը, ներ­կա­յաց­նեմ ո­րոշ նկա­տա­ռում­ներ, ո­րոնք անդ­րա­դարձ­վել են Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից նա­յող պա­տե­րազ­մի «պոե­տիկ» դեմ­քից: Բա­նաս­տեղ­ծը Չար­չա­րա­նաց Չո­րեք­շաբթ­վա տան­ջա­րա­նի Ար­ցա­խի զին­վո­րի պես նույ­նա­ցել է Ք­րիս­տո­սին ու խո­սում է ինքն ի­րեն. «Ճշ­մա­րիտ, ճշմա­րիտ եմ ա­սում… Ար­ցա­խի պա­տե­րազ­մը//ինձ հան­կարծ հայ­տա­րա­րեց գի­շեր­վա խոր­քում,//երբ գրում էի բնութ­յան գաղտ­նա­գրե­րի մա­սին բարձր տո­ղեր,//բայց գո­յութ­յուն ու­նի կյան­քում//քո­ղարկ­ված նոր լե­զու, նոր բաց­ված էջ,//և դա ե­րա­զանքն է հա­մընդ­հա­նուր լեզ­վի,//որ զո­հե­րով է կետ­կիտ­ված»: Ա. Հա­րութ­յուն­յա­նի նոր լե­զուն բնա­պատ­կե­րա­շար­ժի ծած­կագր­ված լե­զուն է, ո­րի փա­կագ­ծե­րը կա­րե­լի է բա­ցել «Գ­րա­կան թեր­թում» տպագր­ված իմ հե­ղի­նա­կած «Բ­նութ­յան բնա­վո­րութ­յու­նը» էս­սեի հետև­յալ հատ­վա­ծով. «Երբ հա­յացքդ զարկ­վում է քեր­ծե­րին ու ժայ­ռե­րին, ամ­պե­րի նման սա­հում լեռ­նա­յին ան­տառ­նե­րի վրա­յով, երկն­քում սուզ­վե­լով լսում աղբ­յուր­նե­րի քչքչո­ցը, մեջդ լցվում են ու խմոր­վում նրանց ար­ձա­գանք­նե­րը՝ վե­րած­վե­լով մտքի փի­լի­սո­փա­յութ­յան, ո­րի շարժն ա­ռաջ­նորդ­վում է երկ­րա­յին ձգո­ղութ­յան օ­րեն­քով՝ ստեղ­ծե­լով մի տի­րույթ, որ­տեղ հո­գիդ ա­գուց­վում է երկ­րին՝ լրաց­նե­լով ու կա­յաց­նե­լով հայ­րե­նի­քը, ո­րի տե­րը քեզ նման­ներն են»: Բա­նաս­տեղ­ծը, որ զին­վորն է, իր ճա­նա­պար­հը խրա­մատն է դարձ­նում, խրվում ու ձուլ­վում է հո­ղին՝ վե­րած­վե­լով հայ­րե­նի­քի մաս­նի­կի, կնձի­կի, փո­շու, հո­գու: Հետ­ևա­բար զին­վոր-բա­նաս­տեղ­ծը պա­տե­րազ­մը ամ­բող­ջո­վին վերց­նում է իր վրա ու անց­կաց­նում իր մի­ջով, ա­սել է թե՝ թրծում իր ո­գով, որն էլ ար­տա­հայտ­վում է բա­նաս­տեղ­ծա­կան տեքս­տում՝ որ­պես բնա­պատ­կե­րա­շար­ժա­յին մխի­թա­րութ­յուն կամ­քի ու լի­նե­լիութ­յան. «­Գի­շե­րա­յին ա­րա­հետ­նե­րը//խառն­վել էին ի­րար, դար­ձել խճճված կծիկ,//մութ հնչյուն կար ա­մեն մի//ցե­խոտ չլմփո­ցի մեջ…//մար­դը դար­ձել էր ան­տես մի դի­մակ,//իսկ գուն­դը շարժ­վում էր//ա­ռաջ ու ա­ռաջ.//դե­պի պա­տե­րազ­մը ան­հա­վատ­նե­րի դեմ հա­րատև»: Ուս­տի պա­տե­րազ­մի «պոե­տիկ» դեմ­քը խո­ցոտ­ված, կա­րե­վեր Հայ­րեն­յաց աշ­խար­հի բնա­պատ­կե­րա­շար­ժի խոսքն է դա­ժան պատ­կեր­նե­րից սարս­ռած խռով­յալ հո­գին փա­րա­տող ու խա­ղա­ղեց­նող զգա­ցո­ղութ­յան մի զու­գոր­դու­մով, որն ի­մաս­տա­վոր­վում է բնօր­րա­նի ան­կոտ­րում ո­գով. «­Ջո­կա­տը մտավ//մայ­րա­մու­տի ստվեր­նե­րից ծնվող//ան­տա­ռի եզ­րը…//ոչ մի խա­րույկ,//պետք է քո­ղարկ­վել//(միայն դա­ժան մահն է բա­ցա­հայտ)…//­Դի­մա­ցի բլրի վրա//գյու­ղա­ցին քշում է իր նա­խի­րը,//ա­սես ո՛չ կռիվ կա, ո՛չ էլ զո­հեր կան,//այն­քան խա­ղաղ են կո­վերն ա­րա­ծում//բլուրն ի վեր…»: Կ­յան­քը ցույց է տա­լիս, որ հա­յի մե­ծա­գույն ու հզոր ճշմար­տութ­յու­նը բնի­կի ո­գին է, որ իր հեր­թին բնութ­յու­նից ստա­նա­լով մտքի ազ­դակ­ներ՝ գե­նը պա­հում է ան­դադ­րում ու կեն­դա­նի: Եվ թե­կուզ ան­սահ­մա­նութ­յան մեջ ըն­դա­մե­նը ակն­թարթ է, միև­նույնն է, բնութ­յուն-բնա­զան­ցութ­յուն՝ մարդ-հո­գի, հող, ջուր, կրակ, օդ գու­մա­րե­լի­նե­րի ամ­բող­ջութ­յու­նում նրա հա­րատևութ­յու­նը ակն­թարթ­նե­րի ճշմար­տութ­յան շար­վե­շա­րա­նում է. «­Թանձր ան­տա­ռի մեջ//ծվա­րած//երկն­քի կտոր,//նաև տեղ-տեղ//ծառ-կա­նաչ զմրուխտ (բայց լեռ­նա­յին ա­շու­նը//ար­դեն ցփնում է//իր ձայնն ա­մե­նու­րեք),//որ կողք կող­քի,//լե­ռան հետ միա­սին//սա­հում են երկն­քին ըն­դա­ռաջ,//ստվե­րի տա­րօ­րի­նակ//թևը քսե­լով//հո­ղի բաց­ված­քին…//­Մա­ռա­խու­ղը խտա­նում է,//ո­լոր­վում հանց պատ­րույգ//ինքն իր մեջ, թող­նում շուր­թիդ//ցրտի թեթև համ…//բայց լույսն ու օ­դը//ըն­դար­ձակ­վում են//(ամ­պե­րը ցրվում են,//հա­մախմբ­վում-բախ­վում,//ա­սես հրա­մա­նով//երկ­նա­յին սպա­յի),//ի­րար հրամց­նում կապ­տա­կող,//ջղուտ լեռ­ներ,//ա­սես ա­ռա­ջին//ան­գամ են տես­նում ի­րար,//և հո­րի­զո­նի//փա­ռա­կա­լած քիմ­քը մաքր­վում է//(ուր լեռ­նե­րի բույ­րը//կծկվել է հանց կա­նաչ­կող//մո­ղես)//ան­տես բամ­բա­կով,//որ դեռ ծանր է՝//ա­րա­գա­կար անձր­ևի թե­լե­րով շու­լալ­ված,//ա­սես չի զոհ­վել ջո­կա­տից//և­ ոչ ոք…»:
Վերջ­նա­խոսք: Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նը չի գրում «ջրա­հար­սի շքեղ պո­չի մա­սին,//նրա թե­փուկ­նե­րի ոս­կե­գույ­նի//և ծո­վա­ծա­վալ ա­չիկ­նե­րի մա­սին…»: Նա գրում է օ­դում դո­ղա­ցող նշան­նե­րի հոգ­ևոր հայտ­նութ­յու­նը, ո­րը «կորս­տի, ցնծութ­յան, մարդ ա­րա­րա­ծի փխրու­նութ­յան» տա­րօ­րի­նակ կեն­սա­փորձ է «ան­գամ մեռ­յալ­նե­րի//խորք դար­ձած//հո­ղում,//ան­գամ այս թեթև//քա­մու շրշյու­նում,//որ բե­րում է//ռազ­մա­ճա­կա­տից//գոր­ծող հրե­տա­նու//ծանր շաչ­յու­նը…»:
Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նը մեծ թա­փի բա­նաս­տեղծ է, ո­րի բառ-մե­տա­ֆոր­նե­րը ի­մաս­տա­յին տի­րույ­թում գուր­զի ծան­րութ­յուն ու­նեն, և­ ա­մեն ոք չէ, որ ի զո­րու է խա­ղաց­նե­լու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։