Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ…/ Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

 

Խոս­քը ծնունդ է ա­ռել լռութ­յու­նից և­ ամ­փոփ­վում է լռութ­յան մեջ։ Լ­ռութ­յունն, այս­պի­սով, տիե­զե­րա­կան Ո­գու սահ­մանն է։ Ա­նուշ Վար­դան­յա­նը «­Սի­րո լռութ­յուն» (Եր­ևան, 2022 թ.) ժո­ղո­վա­ծո­ւի վեր­նա­գ­րով սե­րը դի­տար­կում է իր հա­վեր­ժա­կան ու­ղե­ծրում՝ ան­մեկ­նե­լի ըն­թաց­քով և տա­րըն­թեր­ցում­նե­րով։ Բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի յու­րա­քանչ­յուր բառ միա­նում է սե­փա­կան հո­գու՝ սի­րուց ծնունդ ա­ռած լռութ­յա­նը։ Բա­ռե­րը՝ զգաց­մուն­քի պայ­մա­նա­նի­շե­րը, այս­պի­սով, ի­րենց ծննդյան ա­վա­զա­նում են։
Բա­նաս­տեղ­ծու­հին հետ­ևում է զգաց­մուն­քի շարժ­մանն ու ծա­վալ­մա­նը՝ ինքն իր ներ­սում։ Լ­ռութ­յան, զգաց­մուն­քի և բա­ռի տնօ­րի­նու­մը պատ­կա­նում է հո­գուն։
Ա­նուշ Վար­դան­յա­նը բա­ռի, զգաց­մուն­քի շար­ժու­մը միա­վո­րում է մեկ ըն­թաց­քի մեջ, ո­րը և հո­գու շար­ժումն է։
Նա բա­նաս­տեղ­ծութ­յա­նը օժ­տում է նե­րամ­փոփ է­ներ­գիա­յի բա­ցա­հայտ­ման շնորհ­նե­րով։ Հան­ձին յու­րա­քանչ­յուր բա­նաս­տեղ­ծութ­յան, մենք տես­նում ենք հոգ­ևոր հե­տագ­ծի շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նը։ Այս­պի­սով լռութ­յու­նը հո­գե­բա­նա­կան խորք է։
Սե­րը հա­մե­մատ­վում է «մուժ ու մա­ռա­խու­ղի» հետ, ո­րը նոր չէ։ Սա­կայն պայ­ծառ տրա­մադ­րութ­յուն­նե­րի հետ «մուժ ու մա­ռա­խուղ»-ա­յին գու­նա­յին միահ­յու­սում­նե­րը այն­քան հա­ճա­խա­կի են, որ դառ­նում են հո­գե­վի­ճա­կա­յին ան­բա­ժան հան­գույց։
Ա. Վար­դան­յա­նի սի­րեր­գութ­յու­նը դրա­մա չէ, թեև ներ­կա պա­հին ներ­կա­յաց­վող սե­րը ու­նի նաև տագ­նա­պի լե­զու։
– Ստ­վեր­նե­րի նմա­նութ­յամբ//­Հո­սում է կյան­քը//Ա­նո­րոշ… («­Սա­հող մե­տաք­սի շրշյու­նից»)
«Ա­նո­րոշ»-ը տագ­նա­պի ան­վա­նումն է, ա­ռանց ո­րի սերն ա­նի­րա­կան է։ Բա­նաս­տեղ­ծու­հին «ա­նո­րոշ»-ը հա­ճախ է հա­րակ­ցում սի­րո ապ­րում­նե­րին՝ թե­լադր­ված ճշմա­րիտ հո­գե­վի­ճա­կով։
Բա­նաս­տեղ­ծու­հին գլխա­վոր ու­շադ­րութ­յուն է ներ­կա­յաց­նում սի­րո ապ­րում­նե­րի նրբագ­ծե­րին.
– Եվ նրբագ­ծե­րը//Լ­րաց­նում են բա­ցը՝//Օր­վա, ժա­մի, պա­հի… («­Խոս­տո­վա­նութ­յուն»)
Սի­րո ապ­րում­նե­րի փո­փո­խա­կան ռիթ­մե­րին հա­ջոր­դում են ընդ­հան­րա­ցում­նե­րը.
– Եվ սի­րո չափ ձգվում է դա­րը…//­Հա­մե­մա­տութ­յան մեծ եզ­րը սերն է, փոք­րը՝ դա­րը։
Հան­ձին Ա. Վար­դան­յա­նի պոե­զիա­յի, գրա­կան բարդ տեխ­նի­կա­յի (եր­բեմն միայն տեխ­նի­կան ար­ձա­նագ­րող) բա­նաս­տեղ­ծութ­յա­նը գա­լիս է փո­խա­րի­նե­լու սրտա­բաց ու սիրտ գրա­վող սի­րո եր­գը՝ հել­լե­նա­կան ժա­մա­նակ­նե­րի ազն­վա­կան խոս­քով ու խոս­տո­վա­նութ­յամբ։ Հել­լե­նա­կան պոե­զիա­յում հա­մա­տեղ­վել էին հոգ­ևորն ու մարմ­նա­կա­նը, քան­զի մար­դը նույն հո­գին է, ա­վիշն ու ար­յու­նը։
– Սի­րո հա­ցը Մար­մինն է,//Ա­վի­շը՝ Ար­յու­նը։ («­Խոս­տո­վա­նութ­յուն»)
Շատ են նաև «Երգ-եր­գոց»-ա­յին պատ­կեր­նե­րի զու­գա­հեռ­նե­րը «­Սի­րո լռութ­յու­նը» գրքում։
– Բա­ժա­նու­մից ա­ռաջ թող քայ­լերդ պա­տու­հա­նիս տակ,//Իսկ մատ­նե­րիդ հետ­քը թող մարմ­նիս,//­Սե՛ր իմ… («Ս­պա­սում»)
Ք­նա­րա­կան «ես»-ը փո­խա­կերպ­վում է սի­րո քրմու­հու։ «­Սի­րո քրմու­հին» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը հա­րուստ է կո­լո­րի­տա­յին վառ գույ­նե­րով։ Հե­թա­նո­սա­կան սիմ­վո­լի­կան կեն­դա­նաց­նում է զո­հա­բե­րութ­յու­նը սի­րո տա­ճա­րում։ Ին­տո­ւի­ցիա­յով վե­րա­կանգն­վում է հնա­գույն ա­ղոթ­քը.
– Թող ող­ջա­կե­զը հո­գուս ու մարմ­նիս//Ըն­դու­նե­լի լի­նի քո պայ­ծա­ռա­կեր­պութ­յա­նը,//Օ՜, ոս­կե­մա՛տն Ա­նա­հիտ։
«Երգ-եր­գոց»-ի և հայ հե­թա­նո­սա­կան սի­րեր­գե­րի հետ կա­պե­րը շա­րու­նա­կա­կան են։ Հե­թա­նո­սա­կան ուր­վա­գիծն ու զար­դա­նախ­շը բա­նաս­տեղ­ծութ­յունն ան­մի­ջա­պես մղում են հո­գե­սիմ­վո­լիկ դաշտ։
Սա­կայն բա­նաս­տեղ­ծու­հին ա­ռա­վե­լութ­յու­նը տա­լիս է ներ­կա հո­գեապ­րում­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը, ո­րը, բո­լոր պա­րա­գա­նե­րում, պոե­զիա­յի կո­չումն է։ Բա­նաս­տեղ­ծու­հին ան­վե­րա­պահ տրվում է սրտի տրա­մա­բա­նութ­յա­նը («­Սիրտ»)։ Ձգ­տու­մը «ան­պա­րա­գիծ» սերն է։
«­Համ­բու­րիր» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը ա­ռաջ է ըն­թա­նում պա­տու­մա­յին ո­ճով։ Պ­րո­զա­յիզ­մի տար­րե­րը ամ­րաց­նում են ի­րա­կա­նի վե­րար­տադ­րութ­յու­նը։ Այս ան­գամ պրո­զան ինքն է ո­րո­շում բա­նաս­տեղ­ծա­կան կտրվածք­նե­րի չա­փը (բա­նաս­տեղ­ծա­կան՝ աչ­քի հա­մար անն­կատ)։ Հու­շի վե­րար­տադ­րութ­յան մեջ մխրճվում է բե­մադ­րութ­յու­նը։ Ժան­րա­յին տար­րե­րի խառ­նուր­դը հղկված է։ Ան­հա­վա­տար­մութ­յունն ընդ­լայ­նում է հո­գե­բա­նա­կան շար­ժու­մը։
Բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը տար­բե­րա­կա­յին խա­ղի մեջ են։ Խոս­քա­յին տար­բե­րակ­նե­րը բա­ցա­հայ­տում են հա­րուստ ապ­րում­ներ։ Մե՛րթ ու­րա­խութ­յան, մե՛րթ տագ­նա­պի ապ­րում­նե­րը՝ կողք կող­քի, բա­նաս­տեղ­ծութ­յու­նը դարձ­նում են հու­զա­ռատ։ Սի­րով ներշնչ­վա­ծի հա­մար բևեռ­ներ չկան։
Պատ­կեր­նե­րը ի­րար են հա­ջոր­դում, ինչ­պես կի­նո­ժա­պա­վե­նին։ Ս­տաց­վում է հա­մադ­րա­կան պատ­կե­րա­յին ար­վեստ (խոսք, նկար­չութ­յուն, կի­նո)։
Բա­նաս­տեղ­ծու­հին դի­մում է հայտ­նի նկար­նե­րի, ար­վես­տի այլ գոր­ծե­րի՝ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը հարս­տաց­նե­լով գե­ղա­գի­տա­կան կողմ­նո­րո­շում­նե­րով, որն ան­պայ­մա­նո­րեն բարձ­րաց­նում է բա­նաս­տեղ­ծութ­յան դե­րը։
Կա­նո­նար­կել Ա. Վար­դան­յա­նի պոե­զիան դժվար է, քան­զի նրա նպա­տա­կը ար­վեստ­նե­րի հա­մադր­ման հիմ­քով պոե­զիա­յի ստեղ­ծումն է։ Մ­յուս կող­մից՝ ապ­րում­նե­րը միա­վոր­վում են տե­սիլ­նե­րի և հայտ­նութ­յուն­նե­րի հետ։
Նորպ­լա­տո­նա­կա­նութ­յան հիմ­նա­դիր Պ­լո­տի­նը մար­դու մեջ հայտ­նա­գոր­ծեց ներ­քին «ես»-ը՝ այն ան­վա­նե­լով փոքր տիե­զերք։ Ա. Վար­դան­յա­նը իր սի­րո ներ­քին «ես»-ի հետ է, իր սի­րո փոքր տիե­զեր­քում։
Մեր օ­րե­րի բա­նաս­տեղծ­նե­րը ո­րո­շա­կիո­րեն փոր­ձա­րա­րա­կան ու­ղիով են ըն­թա­նում (փոր­ձա­րա­րութ­յու­նը և նո­րա­րա­րութ­յու­նը հարկ է տար­բե­րել)։ Ու­նենք և նոր ու նո­րա­կազմ պոե­զիա։
Ա­նուշ Վար­դան­յա­նը հակ­ված է նախ ան­մի­ջա­կա­նութ­յա­նը, ա­պա՝ խո­հին ու սե­փա­կան փոր­ձին։
Նշ­ված օ­ղակ­նե­րը կա­րող են հան­դես գալ կա՛մ միա­սին, կա՛մ տա­րան­ջատ, իսկ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը պահ­պա­նում է իր նո­րա­կազմ հատ­կա­նիշ­նե­րը։
Դա­սա­կան բա­նաս­տեղ­ծութ­յա­նը բնո­րոշ էր տրո­հե­լի ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը։ Նույ­նը չենք կա­րող ա­սել «սև հու­մո­րի», «գի­տակ­ցութ­յան հոս­քի» և կամ Ա. Վար­դան­յա­նի՝ սի­րող հո­գու ներ­քին «ես»-ի տի­րույ­թում իր ու­ղե­գի­ծը ա­մուր ձևով հաս­տա­տող պոե­զիա­յի մա­սին։
Բա­նաս­տեղ­ծու­հու հրա­շա­լի պատ­կե­րա­վոր­մամբ սե­րը փշե պսակ է։ Լավ են գտնված «Ա­տե­լութ­յու­նը որ­պես մեղմ երգ//Ս­փո­փում է իմ հո­գին» տո­ղե­րը (հո­գե­բա­նա­կան գյուտ)։ Հարկ է զգալ, որ «ա­տե­լիս»-ն­ ու «սի­րե­լիս»-ը հու­մո­րի ու տագ­նա­պի միաս­նութ­յան գծի­կով են միա­վոր­ված։
Ա­ռար­կա­յա­կան հա­մե­մա­տութ­յուն­նե­րը բա­նաս­տեղ­ծութ­յան կեն­սա­կան ա­վիշն են, ո­րոնք զգաց­մունքն ու ա­ռար­կան մո­տեց­նում են բա­նաս­տեղ­ծութ­յան «տե­սագ­րող սար­քին»։
Հա­վի­տե­նա­կանն ու այս­րո­պեա­կա­նը «­Սի­րո լռութ­յուն» ժո­ղո­վա­ծո­ւում կողք կող­քի են։ Իշ­խո­ղը կոնկ­րետ ապ­րումն է, վայրկ­յա­նը, ո­րոնց հոս­քը հա­վի­տե­նութ­յա­նը շնոր­հում է մար­դե­ղութ­յուն։
«­Հա­վերժ» բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ գործ ու­նենք սի­րո «բնա­պատ­կե­րի» հետ՝ «Ար­ցունք, անձր­ևով»։ Թար­մութ­յուն են բե­րում «­Սի­րո հնչյուն­ներն են //բրոնզ ու ոս­կի» տո­ղե­րը («­Հար­բած երկն­քի ներ­քո»)։
Ա. Վար­դան­յա­նը «­Սի­րո այ­բու­բեն», «­Սի­րո ար­տո­նա­գիր», «­Սի­րո մայր­ցա­մաք», «­Սի­րո պո­ղո­տա», «­Հար­յուր տա­րի ա­ռանց քեզ», «­Շարժ­ման արև», «­Սի­րո լռութ­յուն» ժո­ղո­վա­ծու­նե­րով հյու­սում է հո­գու աչ­քե­րով տե­սա­նե­լի գու­նեղ շար­ժան­կա­ր։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.