ԴԵՊԻ Ո՞ՒՐ Է ԱՐՇԱՎՈՒՄ ՍԵՐԻԱԼԱՄՈԼՈՒՑՔԸ/ Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՄՂՁԱՎԱՆՋ

 

 

«Ով ու­րա­խութ­յամբ չի նա­յում, թող նա­խան­ձի»… Ս­րանք «հե­ռուս­տա­սե­րիալ­նե­րի «աստ­ղա­յին սցե­նա­րիստ» Դիա­նա Գ­րի­գոր­յա­նի բա­ռերն են մի հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ, որ գրե­թե «մար­գա­րե­կան» են: Ա­յո՛, ես ան­ձամբ ոչ թե ու­րա­խութ­յամբ, տխրութ­յամբ, ոչ էլ ցա­վով եմ նա­յում մեր «հայ­րե­նա­կան» սե­րիալ­նե­րի օր օ­րի տա­րած­վող մե­տաս­տազ­նե­րին, այլ՝ միայն տագ­նա­պով: Եվ քիչ է մնում նա­խան­ձեմ այս ինք­նա­մե­ծար ինք­նա­սի­րա­հար­ված­նե­րին, հա­ջո­ղութ­յու­նից գլուխ­նե­րը կորց­րած­նե­րին…
Ս­ցե­նար գրե­լուց ա­ռաջ մեր Հ­րանտ Մաթ­ևոս­յա­նի, Ռու­բեն Հով­սեփ­յա­նի նման գրող­նե­րը Մոսկ­վա­յում եր­կամ­յա դա­սըն­թաց­ներ էին ան­ցել: Իսկ մեր «սցե­նա­րիստ աստ­ղե­րը», ի­րենց «ֆե­յեր­վեր­կա­յին» ե­րե­խա­յա­միտ ինք­նա­մո­ռա­ցութ­յան մեջ, չեն էլ ու­զում մի պահ կանգ առ­նել ու հաս­կա­նալ. «Ին­չի՞ հա­մար ենք ե­փել այս շի­լան, ո՞րն էր մեր նպա­տա­կը, իմմմ­մաս­տը (ինչ­պես վեր­ջերս սի­րում են կրկնել «խո­սակ­ցա­կան նոր լեզ­վին» տի­րա­պե­տող­նե­րը): Եվ ին­չի՜ վրա են ծախս­վել այդ հսկա­յա­կան մի­ջոց­նե­րը, ժա­մա­նա­կը, մարդ­կա­յին է­ներ­գիան… ոչ մի լավ տեղ չտա­նող ա­մե­նօր­յա տա­փա­կա­բա­նութ­յուն­ներ, տուն­տու­նիկ­ներ նկա­րա­հա­նե­լու հա­մար: Մինչ­դեռ շատ ա­վե­լի սուղ մի­ջոց­նե­րով և մի քիչ ու­ղե­ղը աշ­խա­տեց­նե­լու դեպ­քում կա­րե­լի էր սե­րիալ­ներ նկա­րա­հա­նել, ո­րոն­ցով ոչ թե կնսե­մա­նար մեր հա­սա­րա­կութ­յան մաս կազ­մող ան­դա­մը՝ ծե­րու­նուց մինչև ման­կա­պար­տե­զի ե­րե­խա, այլ կտես­ներ, կառնչ­վեր, կապ­րու­մակ­ցեր ի­րե­նից բարձր ին­տե­լեկտ, վե­հանձ­նութ­յուն, բա­րո­յա­կան վեհ մղում­ներ ու­նե­ցող ազ­գա­կից­նե­րին, կփոր­ձեր նման­վել նրանց: Հա­սա­րա­կութ­յու­նը կգնար մաքր­ման ու­ղիով, ներ­դաշ­նա­կութ­յու­նը և­ ոչ թե քաո­սը կդառ­նար տի­րա­պե­տող:
Երբ մեր ղե­կա­վար­նե­րը քո­վի­դի սկզբնա­կան շրջա­նում տագ­նա­պա­հար մեզ հոր­դո­րում էին դի­մակ կրել, ձեռ­քե­րը հա­ճա­խա­կի լվա­նալ, միմ­յան­ցից մեկ ու կես մետր հե­ռա­վո­րութ­յուն պահ­պա­նել, չգի­տեին եր­ևի, որ քո­վի­դից ա­վե­լի մեծ չա­րիք կա մեր հա­սա­րա­կութ­յան մեջ՝ սե­րիալ­ներ, որ ա­մեն օր, ա­ռանց դու­ռը ծե­ծե­լու մուտք ու­նեն դե­պի մեր տնե­րը:
Շու­տով ոչ միայն այս սե­րիալ­նե­րին ան­համ­բե­րութ­յամբ սպա­սող­նե­րին, այլև մեզ՝ մշա­կույ­թի մշակ­նե­րիս կա­րող է թվալ, որ մենք ոչ թե Հա­յաս­տա­նում ենք ապ­րում, ո­րի գլխա­վոր քա­ղաք­նե­րում մար­դիկ մինչև ուշ գի­շեր կա­րող են ա­պա­հով զբոս­նել փո­ղոց­նե­րում, այլ՝ Կոր­սի­կա­յում: Եվ որ մենք՝ հա­սա­րակ մահ­կա­նա­ցու­ներս, ե­թե մա­ֆիա­յի պա­րագ­լուխ կամ գո­նե շար­քա­յին ան­դամ չենք, սե­րիա­լա­յին աստղ չենք, ե­թե փո­ղո­ցա­յին լեզ­վով չենք խո­սում ու գրում, ե­թե թան­կար­ժեք զար­դեր կրե­լու, «գե­ղե­ցիկ կյան­քով» ապ­րե­լու հա­մար չենք «ծա­խում» մեր ըն­կեր­նե­րին ու մեր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին, ե­թե մեր ըն­տա­նիք­նե­րում փո­խա­դարձ հար­գանք, սեր, վստա­հութ­յուն կա, ու­րեմն ետ ենք մնա­ցել ժա­մա­նա­կի սլաց­քից: Իսկ Կո­մի­տա­սը, Բա­խը (նաև՝ Ռիչարդ Բա­խը), Բեթ­հո­վե­նը, Րաֆ­ֆին, Տոլս­տո­յը, Դոս­տոևս­կին, միայն մեզ պես կյան­քից բան չհաս­կա­ցող­նե­րի հա­մար են ի­րենց տա­ռա­պան­քից հուն­ցել վեհ ու ար­ժա­նա­պա­տիվ կյան­քի մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րը: Մենք էլ, դե, մնա­ցել ենք այս եր­կու հա­մա­կար­գե­րի միջև՝ օ­դա­յին պա­րան­նե­րից կախ­ված:
Երբ սկսե­ցին նվաս­տաց­նել հայ ժա­մա­նա­կա­կից գրո­ղին ու նրա կա­տա­րած գործն ար­հա­մար­հել, հենց այդ պա­հից էլ ամ­բար­տա­վան­նե­րի մի հոծ խումբ սկսեց խլրտալ, գլուխ բարձ­րաց­նել և­ ի վեր­ջո տերն ու տի­րա­կա­նը դառ­նալ մի ամ­բողջ հա­մա­կար­գի, ո­րի դերն ու նշա­նա­կութ­յու­նը մեր ա­ռանց այն էլ բա­զում հոգ­սե­րից գլու­խը կորց­րած հա­սա­րա­կութ­յան հա­մար շատ ա­վե­լի վտան­գա­վոր են, քան քո­վի­դը, խո­լե­րան, ժան­տախ­տը և­ ան­գամ մեր ազ­գի թշնա­մի­նե­րը: Եվ սրանք ի­րա­վունք են ստա­ցել ոչ մի պա­տաս­խա­նատ­վութ­յուն չկրե­լու մշա­կույ­թի իս­կա­կան մշակ – գոր­ծիչ­նե­րի ա­ռաջ: Իսկ ե­թե հաշ­վի չես նստում քո երկ­րի բազ­մա­վաս­տակ, հարգ­ված մտա­վո­րա­կան­նե­րի հետ, կա­րող ես քեզ թույլ տալ ինչ ու­զես՝ որ­պես կա­պը կտրած ըն­տա­նի­քի ան­դամ կամ ըն­տա­նիք չու­նե­ցող, վատ շրջա­պատ ըն­կած դուրսպր­ծուկ:
Իսկ հի­մա ստաց­վում է՝ ու­նենք մի լայ­նա­տա­րած դաշտ, ո­րի վրա հա­տու­կենտ հա­մա­ռո­րեն բսնող ցոր­նա­ծի­լե­րը ուղ­ղա­կի խեղդ­ված են ո­րո­մի ագ­րե­սիվ մո­լեգ­նում­նե­րից:
Մինչ ժա­մա­նա­կա­կից փայ­լուն գրող­նե­րը ստեղ­ծա­գոր­ծե­լիս ճգնում, մտա­ծում, ճշգրտում են ի­րենց աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յու­նից, ապ­րում­նե­րից ու վեր­ջա­պես Վե­րից ժա­մա­նած մու­սա­յից թե­լադր­ված խոս­քը, մտա­ծում են ան­գամ մի­ջա­կե­տի, ստո­րա­կե­տի, ա­ռո­գա­նութ­յան նշան­նե­րի մա­սին, սե­րիա­լա­յին ինք­նա­կոչ «աստ­ղե­րը» վեր­վա­րում են՝ մո­ռա­ցած, թե ինչ վտան­գա­վոր աշ­խար­հում ենք ապ­րում, և­ որ բո­լորս էլ կոչ­ված ենք ոչ թե ա­մեն ինչ ա­վե­լի խո­տո­րե­լու ու խառ­նա­կե­լու, այլ ներ­դաշ­նա­կութ­յուն, միաս­նա­կա­նութ­յուն, բա­րո­յա­կան բարձր ար­ժեք­նե­րին հա­վա­տար­մութ­յուն հաս­տա­տե­լու հա­մար: Սե­րիա­լա­յին «աստ­ղերն» ի­րենց այն­պես են պա­հում, կար­ծես երբ­ևէ չեն առնչ­վել ու չեն տե­սել այս ար­ժեք­ներն ի­րենց շրջա­պա­տում: Հիմ­նա­կա­նում նկա­րա­հան­վում է այ­լան­դա­կութ­յուն, ժահր սփռող 10-15-30… սե­րիա, որ­պես­զի 300-րդ սե­րիա­յում վեր­ջա­պես բա­ցատր­վի, որ այն ա­մե­նը, ինչ մինչև հի­մա տե­սաք՝ վատ է, խո­տե­լի է, տե­սա՞ք չա­րը ոնց պատժ­վեց:
Վեր­ջերս դուրս պրծած «­Կույր աշ­խարհ» սե­րիա­լը փոր­ձում է կա­րա­մա­զով­յան ինտ­րիգ­նե­րի մեջ խո­թել քի­թը, ա­ռանց պատ­ճա­ռա­հետ­ևան­քա­յին որ­ևէ հիմ­նախն­դիր դնե­լու, ա­ռանց հո­գե­բա­նա­կան գո­նե չնչին գի­տե­լի­քի: Այս ա­մե­նի փո­խա­րեն, ան­հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով բո­լո­րը ստում են, բո­լո­րը բո­լո­րին ա­տում են, բո­լո­րը բո­լո­րին սի­րում են երբ և­ ինչ­պես ու­զեն՝ պայ­մա­նա­վոր­ված սցե­նա­րիս­տի այդ գի­շեր տե­սած բան­դա­գու­շանք-ե­րա­զով:
Թեև այս «սցե­նա­րիստ­նե­րի», «շոու­մեն­նե­րի, դե­րա­սան­նե­րի, ռե­ժի­սոր­նե­րի», նրանց ա­ռա­տո­րեն բու­ծող հո­վա­նա­վոր­նե­րի բազ­մութ­յան դեմն առ­նե­լը այ­սօր­վա-վաղ­վա խնդիր չէ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, որ­պես գրող, հա­մար­ձակ­վում եմ բո­լոր վազ­քու­ղի­ներն զբա­ղեց­րած այս «ա­մե­նա­գետ­նե­րին» խոր­հուրդ տալ, որ ի­րենց իսկ օ­գուտն է՝ ե­թե մաս­նա­գի­տա­կան կրթութ­յուն չու­նեք, մի՛ խոր­շեք գի­տակ մարդ­կանց կար­ծի­քը լսե­լուց: Ձեր «մա­տից ծծած» սյու­ժե­ներն ան­գամ կա­րող են օգ­տա­կար լի­նել սե­րիա­լա­մոլ­նե­րին, ե­թե էկ­րա­նա­յին ժա­մա­նա­կը չլցնեք տա­փակ, սյու­ժեն մի կերպ, հրմշտե­լով ա­ռաջ մղող երկ­խո­սութ­յուն­նե­րով, որ հա­ճախ եր­կու տգետ մարդ­կանց հան­պատ­րաս­տից դա­տար­կա­խո­սութ­յուն է (ե­թե նույ­նիսկ դե­րում ի­րենք դա­տա­վոր են, վի­րա­բույժ են, ու­սու­ցիչ են), և­ ո­րոնց նման հա­զա­րա­վոր­նե­րը կա­րող է մո­գո­նել ցան­կա­ցած գրա­ճա­նաչ և խիղ­ճը կորց­րած մե­կը: Երկ­խո­սութ­յուն­ներ կազ­մե­լը մեծ շնորհ է, ար­վեստ է. հրա­վի­րե՛ք պրո­ֆե­սիո­նալ­նե­րի: Տե­ղե­կա­ցե՛ք ու տեղ­յա՛կ պա­հեք ձեր հո­վա­նա­վոր ու ձեր գոր­ծըն­կեր «աստ­ղե­րին», որ մարդ­կանց աչ­քին եր­ևա­լու հնա­րա­վո­րութ­յու­նից օգտ­վե­լուց ա­ռաջ պետք է յու­րա­քանչ­յուրս լուրջ աշ­խա­տանք կա­տա­րենք մեր՝ հա­սա­րա­կա­կան մարդ, առ­հա­սա­րակ մարդ լի­նե­լու գի­տակ­ցութ­յան ուղ­ղութ­յամբ:
Ա­սում են, երբ կա­տուն քնած է, մկնե­րը պար են բռնում: Բայց ի­մա­ցա՛ծ ե­ղեք, մենք՝ հա­սա­րա­կութ­յա­նը դե­պի բարձր նշա­ձո­ղեր ու­ղեկ­ցե­լու գոր­ծին լծված, է­վոլ­յու­ցիոն գե­ղե­ցիկ հե­ռան­կար­ներ փայ­փա­յող մշա­կույ­թի գոր­ծիչ­ներս, կա­տու­ներ չենք և ք­նած էլ չենք, պար­զա­պես չգի­տենք, թե ո՞ր կող­մից մո­տե­նանք մեր այս մո­լոր­ված զա­վակ­նե­րին, որ չվնա­սենք, այլ ստի­պենք ոչ միայն կանգ առ­նել, այլև ետ նա­յել՝ ի­րենց ան­ցած ու­ղուն. ի՞նչ եք սեր­մա­նել և­ ի՞նչ հունձք ու­նեք: Մ­տա­ծե՛ք, թե ինչ եք քա­րո­զում՝ ա­տե­լութ­յու­նից, ստա­խո­սութ­յու­նից, դա­վա­ճա­նութ­յու­նից, գռեհ­կա­բա­նութ­յու­նից, վրի­ժա­ռութ­յու­նից, ա­նաշ­խատ շքե­ղութ­յու­նից բա­ցի… և­ ոչ մի խոսք իս­կա­կան սի­րո, ազն­վութ­յան, հոգ­ևոր ա­ճի, գե­ղե­ցի­կի, վե­հի մա­սին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։