Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

ՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր, բանաստեղծ, լրագրող
Վ­րեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆին
ծննդյան 70-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

ԻՄ ՍԻՐՏԸ ՀԱՅ Է

(ի­րա­պա­տում)

 

Գեր­մա­նիա­յի Հայ­դել­բերգ քա­ղա­քի ծե­րա­նո­ցի հի­վան­դա­սեն­յա­կում հա­վաք­ված­նե­րը փոր­ձում էին ինն­սունն անց զա­ռամ­յալ էս­տո­նու­հուն մի կերպ խո­սեց­նել։ Ե­թե կտակ էլ չու­նե­նա, գո­նե մի բա­րի խոսք կա­սի մնա­ցող­նե­րին… Մի քա­նի լեզ­վով հար­ցեր տվե­ցին, բայց կի­նը զար­մա­ցած հա­յաց­քով ի­րենց էր նա­յում. մո­լոր­ված՝ չգի­տեր, թե ինչ­պես պա­տաս­խա­ներ բժիշկ­նե­րի հար­ցա­կան կի­սաժ­պիտ­նե­րին։
– Յո­թը լե­զու գի­տի՝ էս­տո­նե­րեն, ռու­սե­րեն, ֆրան­սե­րեն, անգ­լե­րեն, գեր­մա­նե­րեն, թուր­քե­րեն, հա­յե­րեն,- շտա­պեց տե­ղե­կաց­նել խնա­մո­ղը։- Ար­դեն մի քա­նի ժամ է՝ մո­ռա­ցել է բո­լոր լե­զու­նե­րը, խո­սել չի կա­րո­ղա­նում, մեզ էլ չի հաս­կա­նում։
Մո­տա­լուտ մահ­վան մահ­ճում իր համր մե­նա­խո­սութ­յու­նից հե­տո կի­նը միան­գա­մից սկսեց խո­սել։ Բո­լո­րը ցնցվել էին. նա խո­սում էր ներ­կա­նե­րին ան­հայտ լեզ­վով։ Հան­կարծ խնա­մո­ղը ժպի­տով պա­տաս­խա­նեց մա­հա­մեր­ձին։ Բո­լո­րը շրջվե­ցին նրա կող­մը, իսկ մա­հա­մեր­ձը նրան մի թույլ ժպի­տով մոտ կան­չեց ու հա­յե­րե­նով բո­լո­րին ա­սաց՝ «Իմ սիր­տը հա՛յ է»։ Հա­յու­հին թարգ­մա­նեց։ Գեր­մա­նա­ցի բժիշ­կը մի պահ շփոթ­վեց՝ «Ն­ման դեպ­քե­րում մա­հա­մեր­ձը հատ­կա­պես իր ման­կութ­յան լեզ­վով է խո­սում։ Չէ՞ որ հո­գե­վար­քի ժա­պա­վե­նի վեր­ջում ման­կութ օ­րերն են հայտն­վում, մայ­րե­նի լե­զուն, ծնող­նե­րը, նրանք, ով­քեր ա­մե­նա­թանկն են իր հա­մար։ Այս միայ­նակ էս­տո­նու­հին Գեր­մա­նիա­յում ին­չո՞ւ հատ­կա­պես հա­յե­րեն խո­սեց. մի՞­թե հա­յերն են ա­մե­նա­թան­կը իր հա­մար»։ Բ­ժիշ­կը իր պրակ­տի­կա­յում թեև նման դեպք չգտավ, բայց սկսեց հի­շո­ղութ­յու­նը փորփ­րել… Գաղ­թա­կան հա­յու­հին հաս­կա­ցավ բժշկին և ն­րան մեկ­նեց շատ ըն­թեր­ցե­լուց ար­դեն մաշ­ված մի հին օ­րա­գիր։ Շա­պի­կին գրված էր՝ «Ան­նա Հեդ­վիգ Բ­յուլ, էս­տո­նու­հի մի­սիո­ներ»։ Բ­ժիշ­կը խնդրեց օ­րա­գի­րը կարճ ժա­մա­նա­կով ի­րեն տալ, այ­լա­պես իր մաս­նա­գի­տա­կան փոր­ձա­ռութ­յու­նը կա­րող է ճաք տալ…
«ԱՆՆԱ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼ։ Ծն­վել եմ 1887 թվա­կա­նի հուն­վա­րի 23-ին Էս­տո­նիա­յի Հապ­սա­լու քա­ղա­քում, լյու­թե­րա­կան ըն­տա­նի­քում։ Ըն­տա­նի­քի ութ զա­վակ­նե­րից ես վե­ցե­րորդն էի։ Մինչև տասն­հինգ տա­րե­կան հա­ճա­խել եմ Էս­տո­նիա­յի կա­ռա­վա­րա­կան դպրոց, հե­տո սո­վո­րել Սանկտ Պե­տեր­բուր­գի բարձ­րա­գույն ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տում, իսկ Գեր­մա­նիա­յում ստա­ցել եմ մի­սիո­նե­րա­կան կրթութ­յուն։ Տի­րա­պե­տում եմ յոթ լե­զու­նե­րի…
1909 թվա­կա­նին ի­մա­ցա Ա­դա­նա­յում հայ­կա­կան սար­սա­փազ­դու կո­տո­րած­նե­րի մա­սին։ Ո­րո­շե­ցի մեկ­նել ինձ հա­մար ան­հայտ ու հե­ռա­վոր այդ եր­կի­րը՝ կո­տո­րած­նե­րի հետ­ևան­քով որ­բա­ցած քրիս­տոն­յա ե­րե­խա­նե­րի փրկութ­յան գոր­ծին մաս­նակ­ցե­լու։ Ի­հար­կե, ծնող­նե­րիս հա­մար, հատ­կա­պես հորս, ով քա­ղա­քա­պետ էր, ու­ներ սե­փա­կան ջրա­բու­ժա­րան­ներ և­ ա­րիս­տոկ­րատ շրջա­պատ, հեշտ չէր 24-ամ­յա հարս­նա­ցու աղջ­կա նման զո­հո­ղութ­յա­նը հա­մա­կերպ­վե­լը, բայց ես հա­մա­ռե­ցի…
…­Կի­լի­կիա տա­նող կառ­քը անց­նում էր ա­մե­նա­խո­րը կիր­ճի նեղ շրջա­դար­ձով, երբ թա­լան­չի ա­վա­զա­կի պես ա­նակն­կալ մեր դե­մը կտրե­ցին մի քա­նի թուրք՝ գո­ռա­լով ու չխկչխկաց­նե­լով հրա­ցան­նե­րի փա­կա­ղակ­նե­րը։ Ես մի կերպ տե­ղա­վոր­վել էի հա­գուստ­նե­րի և գ­րե­նա­կան պի­տույք­նե­րի կա­պոց­նե­րի ա­րան­քում։ Չ­հասց­րե­ցի ուշ­քի գալ, երբ կա­ռա­պա­նի թևե­րը կա­պե­ցին, իսկ սան­ձար­ձակ թուր­քե­րից մե­կը լկտիա­բար պատ­ռեց իմ մի­սիո­նե­րա­կան հա­գուս­տը՝ վա­վա­շոտ աչ­քե­րը փայ­լեց­նե­լով՝ «­Փա՜ռք Ալ­լա­հին, սրան ո՞վ ու­ղար­կեց»։ «­Բո­րե­նի՛, չհա­մար­ձակ­վես ինձ դիպ­չել»,- իմ ի­մա­ցած բո­լոր լե­զու­նե­րով ճչում էի ես։ «­Գործ չու­նե՛ս, Ահ­մեդ, գլխնե­րիս փոր­ձանք կբե­րես, ա­վե­լի լավ է ժա­մա­նակ չկորց­նենք և թա­լա­նը տեղ հասց­նենք»,- ա­վե­լորդ գլխա­ցա­վան­քից հե­ռու մնա­լու մտա­դ­րութ­յամբ՝ սան­ձար­ձա­կին զսպե­ցին մյուս ա­վա­զակ­նե­րը և թա­լա­նով հե­ռա­ցան։ Դա իմ ա­ռա­ջին ծա­նո­թութ­յունն էր թուր­քի հետ…
1911 թվա­կա­նին հա­սա Կի­լի­կիա և­ աշ­խա­տան­քի ան­ցա Մա­րա­շի ծնո­ղա­զուրկ հայ ե­րե­խա­նե­րի հա­մար գեր­մա­նա­ցի ա­վե­տա­րա­նա­կան քա­րո­զիչ­նե­րի հիմ­նած «­Բեյ­թել» որ­բա­նո­ցում՝ որ­պես ու­սուց­չու­հի…
«­Բեյ­թել»-ի բժշկու­հի­նե­րի հետ որ­բա­հա­վա­քի գնա­ցի։ Կար­ծես դժոխ­քում էի։ Սա­րիար գյու­ղում ի­նը տա­րե­կան մի աղջ­կա գտա, ում զաբ­թիեն փոր­ձել էր բռա­նա­բա­րել, բայց չկա­րո­ղա­նա­լով՝ հրա­ցա­նի սվի­նով ո­րո­վայ­նը պատ­ռել էր։ Ար­յու­նը լեր­դա­ցել էր, վեր­քը որ­դո­տել… «Չ­մո­տե­նա՛ս,- հեռ­վից զգու­շաց­րեց որ­բա­նո­ցի բժիշ­կը,- կա­րող է հյու­ծախ­տով հի­վանդ լի­նել և մեր սա­նե­րին էլ վա­րա­կել»։ Երբ վար­ժու­հի­նե­րը մի փոքր հե­ռա­ցան՝ սա­վա­նով ա­րագ փա­թա­թե­ցի որ­բու­կին, բե­րե­ցի որ­բա­նոց ու պառ­կեց­րի իմ ան­կող­նում։ Մեծ տա­ռա­պան­քով նրան ոտ­քի հա­նե­ցի։ Այդ աղջ­նա­կը հե­տո դար­ձավ մի­սիո­նե­րու­հի և Մեր­ձա­վոր Ար­ևել­քում որ­բախ­նամ այն­պի­սի գոր­ծու­նեութ­յուն ծա­վա­լեց, որ ես հա­յե­րե­նով գրե­ցի նրա վար­քը։ Այս­տեղ աշ­խա­տե­ցի մինչև 1915 թվա­կա­նը։ Ե­րիտ­թուր­քե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող դժո­խա­յին կո­տո­րած­նե­րը ան­բու­ժե­լի վերք բա­ցե­ցին հա­մայն մարդ­կութ­յան խղճին ու բա­րո­յա­կա­նութ­յա­նը։ Ես տե­սել եմ, թե ասկ­յար­նե­րը ինչ­պես էին գրազ գա­լիս հղի հա­յու­հու ո­րո­վայ­նը սրով բա­ցե­լու, որ ճշտեն՝ տղա է, թե աղ­ջիկ։ Ար­դա­րութ­յու­նը մորթ­վում էր, բայց աշ­խար­հի խիղ­ճը խուլ ու կույր էր ձևա­նում…
Ա­մա­ռա­յին ար­ձա­կուր­դին սա­նե­րին տա­րել էի Կար­միր վանք, ուր Ներ­սես Շ­նոր­հա­լին և Գ­րի­գոր Պահ­լա­վու­նին էին ու­սա­նել և­ ի­մաս­տա­սեր օծ­վել։ Հենց այդ­տեղ էլ շտապ հե­ռա­գիր ստա­ցա քույ­րե­րիցս՝ «­Մայ­րի­կը մա­հա­մերձ է, ա­ռանց քեզ չի կա­րո­ղա­նում հո­գին Աստ­ծուն ա­վան­դել։ Թե կա­րող ես՝ հա­սիր»։
…Երբ եր­կար բա­ցա­կա­յութ­յու­նից հե­տո վեր­ջա­պես հայ­րա­կան տուն մտա, ար­դեն սևազ­գեստ քույ­րերս սառ­նութ­յամբ հան­դի­մա­նե­ցին՝ «­Կա­րող էիր ա­վե­լի շուտ գալ… Դո՛ւ տան­ջե­ցիր մայ­րի­կին։ Երբ մա­հա­ցավ՝ ծո­ցից քո նկա­րը հա­նե­ցինք։ Եվ որ­պես­զի այն աշ­խար­հում էլ կա­րո­տից հա­լու­մաշ չլի­նի, թա­ղե­ցինք հե­տը։ Հայ­րիկն էլ վա­ղուց է մա­հա­ցել…»։ Հաս­կա­ցա, որ այլևս օ­տար եմ մեր ըն­տա­նի­քում։ Ժա­մա­նա­կը շատ բան էր փշրել։ Մ­տա ննջա­րան՝ գո­նե ար­ցունք­նե­րիս ա­զա­տութ­յուն տա­լու։ Սե­ղա­նին աչ­քիս ըն­կավ ֆրան­սիա­կան բո­ղո­քա­կան­նե­րի մի պար­բե­րա­թերթ՝ «Ար­ևել­քի մեր եղ­բայր­ներն ու քույ­րե­րը նո­րից նա­հա­տակ­վում են հա­վա­տի հա­մար։ Մեր թղթա­կի­ցը Մա­րա­շից հա­ղոր­դում է, որ թուրք մո­լե­ռանդ­նե­րը չորս հա­զար հա­յի լցրել են Սուրբ Աստ­վա­ծա­ծին մայր ե­կե­ղե­ցին, դռնե­րը ա­մուր փա­կել և հր­դե­հել…»։ Մ­նալս ա­վե­լորդ էր։ Հենց գի­շե­րը, ա­ռանց քույ­րե­րիս հրա­ժեշտ տա­լու, հա­սա կա­յա­րան… Գ­նաց­քի մութ մի­ջանց­քում ար­ցունք­ներս էին ինձ միակ մխի­թա­րո­ղը՝ «­Հայ­րե­նիքս էլ չեմ տես­նե­լու»։
Բ­ժիշկն ա­նա­սե­լի շփոթ­վել էր, մեկ աչ­քերն էր մատ­նե­րով սեղ­մում, մեկ՝ ճա­կա­տը շփում. մի՞­թե հնա­րա­վոր է օ­տա­րին այս­չափ նվիր­վել… Գու­ցե ի­րո՞ք մարդ­կա­յին գու­թը սահ­ման­ներ չի ճա­նա­չում…
«1916-19 թթ. աշ­խա­տե­ցի նույն մի­սիո­նե­րա­կան ա­ռա­քե­լութ­յա­նը պատ­կա­նող, Մա­րա­շից հա­րավ, Հա­րու­նիե գյու­ղի գեր­մա­նա­կան որ­բա­նո­ցում։ Այդ­տեղ ես մո­ռա­ցա նույ­նիսկ ա­ռա­ջին սի­րո և մայ­րութ­յան ա­մե­նաբ­նա­կան զգաց­մունք­նե­րի մա­սին… Մայ­րա­մու­տը թուր­քա­կան տագ­նապ­նե­րով էր լցնում որ­բե­րի գի­շե­րը, իսկ ա­ռա­վոտ­նե­րը ասկ­յա­րի հայտն­վելն ար­դեն չա­րա­գու­շակ տագ­նապ էր… Հի­շե­լիս ամ­բողջ մարմ­նով դո­ղում եմ, երբ 1918 թվա­կա­նին թուր­քա­կան մի ջո­կատ ե­կավ որ­բա­նոց և հայտ­նեց, որ պետք է հայ որ­բե­րին տե­ղա­փո­խել ա­վե­լի «ա­պա­հով վայր՝ Սի­րիա»։ Ես ան­մի­ջա­պես հաս­կա­ցա, որ թուր­քա­կան այդ նենգ դի­վա­նա­գի­տա­կան «ա­պա­հով վայ­րը» Դեր Զո­րի ա­նա­պատն է։ Ես ցնցվում էի վա­խից, բայց հա­մա­ռե­ցի, որ դա դեմ է մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րին… Ն­րանք լկտիա­բար ծի­ծա­ղե­ցին։ Ես պնդե­ցի, որ կդի­մեմ Գեր­մա­նիա­յի, Անգ­լիա­յի, Ֆ­րան­սիա­յի և մ­յուս երկր­նե­րի հյու­պա­տոս­նե­րին ու մի­ջազ­գա­յին ա­ռա­քե­լութ­յուն­նե­րին։ Ն­րանք նույն լկտիութ­յամբ պա­տաս­խա­նե­ցին, որ այդ երկր­նե­րը Թուր­քիա­յի հա­վեր­ժա­կան բա­րե­կամ­ներն են։ Ես թուղթ վերց­րե­ցի և­ ի­րենց ներ­կա­յութ­յամբ սկսե­ցի նա­մա­կը… Ասկ­յար­նե­րը զգու­շա­ցան ա­վե­լորդ աղ­մու­կից և­ ո­րո­շե­ցին մեկ-եր­կու օր հե­տաձ­գել որ­բե­րի տե­ղա­փո­խու­մը…
Ողջ գի­շե­րը չքնե­ցի։ Շր­ջում էի որ­բե­րի մահ­ճա­կալ­նե­րի ա­րան­քով, շո­յում նրանց ոտ­քերն ու ձեռ­քե­րը, ա­ղո­թում՝ Աստ­ված այն­քան ուժ տա ինձ, որ գո­նե փրկեմ այս որ­բե­րին Դեր Զո­րի ա­նա­պա­տից… Ա­մեն օր տար­բեր լե­զու­նե­րով գրութ­յուն­ներ էի պատ­րաս­տում եվ­րո­պա­կան երկր­նե­րի հյու­պա­տոս­նե­րի, ա­ռա­քե­լութ­յուն­նե­րի և մար­դա­սի­րա­կան շատ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հաս­ցե­նե­րով։ Մի քա­նի օր անց ե­րեք թուր­քեր որ­բա­նո­ցի բա­կում ինձ շրջա­պա­տե­ցին, թուր­քե­րեն հայ­հո­յե­ցին ու սպառ­նա­ցին, որ ինձ էլ հենց ի­րենց բա­րե­կամ և­ օգ­նա­կան գեր­մա­նա­ցի­նե­րի մի­ջո­ցով Դեր Զոր կտե­ղա­փո­խեն, ե­թե այս­պես հա­մա­ռեմ։ Ես ընդվ­զե­ցի՝ «Ար­դեն ուր որ հարկն է նա­մակ­ներ ու­ղար­կել եմ։ Ե­թե ինձ հետ որ­ևէ բան պա­տա­հի, դուք մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին պա­տաս­խան կտաք»։ Թուր­քե­րեն հայ­հո­յե­լով` նրանք վերջ­նա­կա­նա­պես հե­ռա­ցան…
1919 թվա­կա­նին Կի­լի­կիա­յում քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը փոխ­վեց։ Սև­րի պայ­մա­նագ­րով Կի­լի­կիան անց­նե­լու էր Ֆ­րան­սիա­յի խնա­մա­կա­լութ­յան տակ, սա­կայն Ֆ­րան­սիան գաղտ­նի պայ­մա­նագ­րով մտադր­վել էր զի­ջել այն Թուր­քիա­յին։ Շու­տով ցրեց պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ֆ­րան­սիա­յի դրո­շի տակ կռվող Հայ­կա­կան լե­գեո­նը և թո­ղեց Կի­լի­կիա­յի հա­յե­րին ան­պաշտ­պան։ Ես հար­կադր­ված մեկ­նե­ցի Էս­տո­նիա…»։
Ն­յար­դայ­նա­ցած բժիշկն ան­հան­գիստ շար­ժում­ներ ա­րեց… Բա­ցեց պա­տու­հա­նը, գի­շե­րա­յին զո­վը փոքր-ինչ սթա­փեց­րեց նրան, բա­կում ե­րե­խա­ներ էին խա­ղում… Բ­ժիշ­կը բեթ­հո­վեն­յան մե­ղե­դին նախ­կին հպար­տութ­յամբ չլսեց. հո­գու խռով­քը խան­գա­րեց։
– Մի՞­թե իմ ազ­գը թուր­քին այդ­չափ մեղ­սա­կից է, ես դա ինչ­պե՞ս բա­ցատ­րեմ հա­մալ­սա­րանն ա­վար­տած իմ տղա­յին, ով շու­տով Գեր­մա­նիա­յի պատ­մութ­յան մա­սին թեզ պի­տի պաշտ­պա­նի,- օ­րագ­րի հետ խո­սեց բժիշ­կը՝ դեռևս ան­ծա­նոթ տագ­նա­պով թեր­թե­լով է­ջը։
«1922 թվա­կա­նին ան­դա­մագր­վե­ցի Ստ­րաս­բուրգ քա­ղա­քում հիմ­նադր­ված «Ք­րիս­տո­նեա­կան ա­ռա­քե­լութ­յուն Արևել­քի մեջ» ա­վե­տա­րա­նա­կան մար­դա­սի­րա­կան կազ­մա­կեր­պութ­յա­նը և մեկ­նե­ցի Հա­լեպ։ Այդ ժա­մա­նակ Սի­րիա­յում 160. 000 հայ գաղ­թա­կան կար։ Ն­րանք հիմ­նա­կա­նում ապ­րում էին Հա­լե­պի Սու­լեյ­մա­նիե և Ռա­մա­տա­նիե ար­վար­ձան­նե­րում կա­ռու­ցած հյու­ղակ­նե­րում («­Հայ­կա­կան քեմպ»)։ Ն­րանք ապ­րում էին ծայ­րա­հեղ աղ­քա­տութ­յան ու թշվա­ռութ­յան մեջ։ Հա­մա­ճա­րակ­նե­րից օ­րա­կան մի քա­նի հար­յուր հայ էր մեռ­նում: Դա հա­յութ­յա­նը ոչն­չաց­նե­լու թուր­քա­կան ծրագ­րե­րից էր. հա­մա­ճա­րա­կը յա­թա­ղա­նի պես հնձում էր… Ես հաս­կա­ցա, որ կյան­քի գնով էլ լի­նի, պի­տի մաս­նակ­ցեմ հի­վանդ­նե­րի փրկութ­յան գոր­ծին։ Գեր­մարդ­կա­յին ջան­քե­րով, մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գետ­նե­րին խնդրել-ա­ղեր­սե­լով՝ կա­րո­ղա­ցա հի­վան­դա­նոց բա­ցել, ուր աշ­խա­տում էին Սի­րիա­յի նշա­նա­վոր հայ բժիշկ­նե­րը։ Սով­յալ­նե­րին փրկե­լու հա­մար աշ­խա­տանք էր հար­կա­վոր։ Մա­րաշ­ցի իմ ծա­նոթ­նե­րի օգ­նութ­յամբ ստեղ­ծեցինք ջուլ­հա­կա­նոց և ձե­ռա­գոր­ծա­կան ար­հես­տա­նոց։ Հինգ հար­յուր կա­նանց և­ աղ­ջիկ­նե­րի կար­պետ­ներն ու ձեռագործ­նե­րը վա­ճառ­վում էին եվ­րո­պա­կան երկր­նե­րում, իսկ հա­սույ­թը, որ­պես աշ­խա­տա­վարձ, տրվում էր կա­նանց։ Չար­չա­րանքս վեր­ջա­պես արդ­յունք տվեց։ Հա­լե­պի տար­բեր դպրոց­նե­րում սո­վո­րող ա­վե­լի քան 250 հայ ե­րե­խա­նե­րի հա­մար սահ­մա­նե­ցինք կրթա­թո­շակ։ Որ­բե­րը շատ էին։ Ես մշա­կե­ցի որ­դեգր­ման մի յու­րօ­րի­նակ ձև, ո­րի հա­մա­ձայն՝ եվ­րո­պա­կան բա­րե­րար ըն­տա­նիք­նե­րը պետք է որ­դեգ­րեին Հա­լե­պում հաս­տատ­ված հայ գաղ­թա­կան ըն­տա­նի­քի ե­րե­խա­նե­րից մե­կին և­ ամ­սա­կան մեկ ոս­կի ու­ղար­կեին որ­դեգր­վա­ծի հա­րա­զատ­նե­րին։
Վա­ղուց ար­դեն որ­բերն ու գաղ­թա­կան հա­յերն ինձ «Բ­յուլ մայ­րիկ» էին ա­սում… Թեև ես չա­մուս­նա­ցա ու զա­վակ­ներ չու­նե­ցա, բայց հայ որ­բուկ­նե­րի «­Մայ­րիկ» բա­ռը ինձ սփո­փում էր. ես այդ­պե՛ս ապ­րե­ցի մայ­րութ­յան բերկ­րան­քը… Եր­բեք չեմ փոշ­մա­նել, որ կյանքս նվի­րե­ցի հայ որ­բե­րին…»։
– Տե՛ր Աստ­ված, ո՞րն է այդ ժո­ղովր­դի մեղ­քը, որ Եվ­րո­պան աչ­քե­րը փա­կում էր հայ­կա­կան դժոխ­քի վրա,- բժիշ­կը ա­կա­մա բարձ­րա­ձայն խո­սեց՝ ան­հան­գիստ շու­ռու­մուռ գա­լով ան­կող­նում։
– Նո­րի՞ց հի­վանդ­նե­րի հետ ես խո­սում, գի­շերն էլ հան­գիստ չու­նես,- տրտնջաց կի­նը՝ ա­մուս­նուն ա­ռա­ջար­կե­լով քնա­բեր խմել։
– Ո՛չ, ո՛չ, հի­վանդ­նե­րի հետ չեմ խո­սում, իմ ժո­ղովր­դի խղճի հետ եմ խո­սում, ինչն ար­դեն մի քա­նի օր չի թող­նում հան­գիստ քնել,- կնո­ջը փոր­ձեց բա­ցատ­րել բժիշ­կը…
– Դա ցե­րեկ­վա գործ է,- կարճ կա­պեց սի­րա­յին գգվանք­նե­րի հույ­սը կորց­րած կի­նը և կի­սախ­ռով շրջվեց քնե­լու։
Մինչև լույս իր ժո­ղովր­դի խղճի հետ կռիվ տվեց բժիշ­կը, հաշտ­վեց, նո­րից կռվեց ու կրկին հաշտ­վեց… Ա­ռա­վոտ­յան օ­րա­գի­րը դրեց պա­յու­սա­կը՝ աշ­խա­տա­սեն­յա­կում շա­րու­նա­կե­լու։ «1947-ին աշ­խար­հա­սփյուռ հա­յութ­յա­նը Խորհր­դա­յին Հա­յաս­տան ներ­գաղ­թե­լու հնա­րա­վո­րութ­յուն տրվեց։ Շատ սի­րիա­հա­յեր ու­րա­խութ­յան ար­ցունք­նե­րով Հա­յաս­տան հա­սան։ Ո­րո­շել էի գնալ Հա­յաս­տան… Նույ­նիսկ մի քա­նի ան­գամ ե­րա­զում տե­սա, թե ինչ­պես եմ հաս­նում Հա­յաս­տան, Եր­ևա­նից Ա­րա­րատ սա­րին էի նա­յում… Խնդ­րա­գիր ու­ղար­կե­ցի Ներ­գաղ­թի կո­մի­տե… Երբ մեր­ժում ստա­ցա, մի քա­նի օր ող­բում էի, ինձ որբ էի զգում։ Մի՞­թե Հա­յաս­տա­նը մեր­ժում է ինձ՝ որ­պես իր զա­վա­կի… Հե­տո ի­մա­ցա, որ շատ հայ­րե­նա­դարձ­նե­րի միան­գա­մից Սի­բիր էին աք­սո­րել որ­պես ան­բա­րե­հույս­նե­րի, օ­տար երկր­նե­րի լրտես­նե­րի… Ինձ էլ գու­ցե յո­թը երկ­րի լրտես կհա­մա­րեին… Ո­րո­շե­ցի գո­նե ի վեր­ջո հայ­րե­նիք վե­րա­դառ­նալ, սա­կայն մուտ­քի թույլտ­վութ­յուն չստա­ցա՝ Էս­տո­նիան Սո­վե­տի կազ­մում էր։ 1951 թվա­կա­նին հե­ռա­ցա Հա­լե­պից, ո­չինչ չու­նեի… Հաս­տատ­վե­ցի Եվ­րո­պա­յում։ Ա­մեն օր նա­մակ­ներ էի գրում աշ­խար­հում սփռված իմ ծա­նոթ հա­յե­րին։ Ար­դեն 64 տա­րե­կան էի, շատ ուշ էր ըն­տա­նիք կազ­մե­լը։ Այդ մա­սին 40 տա­րի մո­ռա­ցել էի…
Եվ­րո­պա­յում կա­րո­տում էի հա­յե­րիս։ 1965 թվա­կա­նին մեկ­նե­ցի Սի­րիա և Լի­բա­նան՝ մաս­նակ­ցե­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան 50-ամ­յա տա­րե­լի­ցին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին Հա­լե­պում և Բեյ­րու­թում։ Աստ­վա՛ծ իմ, ինձ չէին մո­ռա­ցել, ժա­մե­րով ի­րենց գրկի մեջ էին պա­հում այն որբ սա­ներս, ո­րոնց մահ­ճա­կալ­նե­րի մոտ ամ­բողջ գի­շեր ա­ղոթք­ներ էի մրմնջում… Հո­գիս խա­ղաղ­վեց, վե­րա­դար­ձա Գեր­մա­նիա, բայց սիրտս մնաց հա­յոց որ­բա­նո­ցի դա­տարկ սեն­յակ­նե­րում… Լ­սո՞ւմ եք, իմ սի­րե­լի՛ հա­յեր, ես չեմ զղջում, որ ամ­բողջ կյանքս նվի­րել եմ ձեզ… ԻՄ ՍԻՐՏԸ ՀԱՅ Է…»։
Ուշ գի­շե­րա­յին հե­ռա­խո­սա­զան­գը տագ­նապ արթ­նաց­րեց։
– Տի­կի՛ն Ա­նա­հիտ, ես Ձեզ շատ մեծ խնդրանք ու­նեմ՝ ինձ պի­տի մի քիչ հա­յե­րեն խո­սել սո­վո­րեց­նեք, այն էլ մի քա­նի շա­բա­թում,- բար­ևը մո­ռա­ցած՝ շատ ա­րագ ա­սաց բժիշ­կը՝ չի­մա­նա­լով ինչ­պես հիմ­նա­վո­րել ան­սո­վոր խնդրան­քը։
– Սի­րե­լի՛ դոկ­տոր, ու­րախ եմ Ձեզ օգ­տա­կար լի­նե­լու հա­մար, հենց ա­ռա­վոտ­յան կգամ Ձեր աշ­խա­տա­սեն­յակ,- ջեր­մութ­յամբ պա­տաս­խա­նեց Ա­նա­հի­տը՝ չգու­շա­կե­լով գեր­մա­նա­ցու խորհր­դա­վոր խնդրան­քի նպա­տա­կը։
Բ­յու­լի օ­րե­րը հաշ­ված էին, և բ­ժիշ­կը ջա­նում էր կարճ ժա­մա­նա­կում սեր­տել իր ա­սե­լի­քը: Ցե­րե­կը Ա­նա­հիտն էր պա­րա­պում, գի­շեր­նե­րը հա­յոց լեզ­վի դա­սա­գիրքն էր ձեռ­քին…
…­Սո­վո­րա­կան մի ա­ռա­վոտ ան­թա­քույց հպարտ ժպի­տով հի­վան­դա­սեն­յակ մտավ բժիշ­կը՝ ա­ռանց սպի­տակ խա­լա­թի։ Բուժ­քույ­րը թեթև ակ­նար­կեց՝ խա­լա­թը բե­րե­լու։ Բ­ժիշ­կը բո­լո­րին խորհր­դա­վոր ժպտաց՝ «Այս պա­հին ես բժիշկ չեմ…»։
Մո­տե­ցավ Բ­յու­լի ան­կող­նուն, նստեց, ա­փե­րի մեջ ա­ռավ Բ­յու­լի հոգ­նած ձեռ­քը, նա­յեց մա­րող աչ­քե­րին և բո­լո­րին անս­պա­սե­լի՝ խո­սեց… հա­յե­րե­նով։
– Բա՛րև, սի­րե­լի՛ հա­յու­հի Ան­նա Հեդ­վիգ Բ­յուլ, ես քեզ հետ խո­սում եմ քո ի­մա­ցած յո­թը լե­զու­նե­րից այն մե­կով, որն ար­դեն քեզ հա­մար մայ­րե­նի է՝ հա­յե­րե­նով…
Բ­յու­լի կի­սա­խուփ ու մա­րող աչ­քե­րը մի ակն­թարթ փայ­լե­ցին, նա չհաս­կա­ցավ, թե ինչ կա­տար­վեց իր հետ։ Հաս­կաց­րեց, որ ի­րեն նստեց­նեն։
– Սի­րե­լի՛ Բ­յուլ մայ­րիկ, տես­նում եմ՝ դու էլ չես հա­վա­տում քո աչ­քե­րին, բայց ես հա­յե­րեն եմ խո­սում, քո մայ­րե­նի լեզ­վով… Միայն քեզ եմ պար­տա­կան դրա հա­մար։ Քո օ­րագ­րից ի­մա­ցա, որ իմ ժո­ղո­վուրդն էլ մեղ­սա­կից է: Գեր­մա­նա­ցի­նե­րը նույ­նիսկ բա­ցա­հայտ օգ­նել են թուր­քե­րին, հրա­հան­գա­վո­րել, պաշտ­պա­նել, նույ­նիսկ խրա­խու­սել… Տե՛ր Աստված, ես ա­մա­չում եմ այդ ա­մե­նի հա­մար։ Ի­հար­կե, գեր­մա­նա­ցի ո­րոշ մտա­վո­րա­կան­ներ քննա­դա­տել եմ իշ­խա­նութ­յուն­նե­րին, բայց նրանց ձայ­նը մա­րել է՝ ինչ­պես ար­դար մո­մը սան­ձա­կո­տոր փո­թոր­կից… Քո շնոր­հիվ ճա­նա­չե­ցի ու սի­րե­ցի հա­յե­րին։ Իմ սրտի մեջ էլ մի քիչ հայ արթ­նա­ցավ։ Գի­տե՞ս՝ ին­չո՛ւ սո­վո­րե­ցի հա­յե­րեն…. Դու ինձ հա­մար մեծ հայ ես, և­ ես կա­մե­նում եմ քե­զա­նից հենց հա­յե­րե­նով նե­րո­ղութ­յուն խնդրել իմ ժո­ղովր­դի մեղ­քե­րի հա­մար։ Հա­յե­րը շա՜տ մե­ծա­հո­գի են, շուտ են նե­րում։ Ինձ քո՛ նե­րո­ղութ­յունն է հար­կա­վոր, սի­րե­լի՛ Ան­նա…
Բ­յու­լի՝ զար­ման­քից բաց­ված կո­պե­րի տա­կից եր­կու կա­թիլ հպար­տութ­յուն դան­դաղ գլոր­վեց սմքած այ­տե­րին և կնճիռ­նե­րով ի­ջավ մինչև շուր­թե­րը… Բ­յուլն ա­փե­րի մեջ ա­ռավ բժշկի ձեռ­քը, վեր­ջին ու­ժե­րը հա­վա­քեց ու հա­յե­րե­նով հատ-հատ շշնջաց. «Ես հպարտ եմ, որ սիրտս հայ է, և­ որ­պես հայ եմ մեռ­նում… Սի­րե­լի՛ բժիշկ, դու քո ազ­գի խիղճն ես ու պա­տի­վը։ Ես քեզ ու քո նման­նե­րին նե­րում եմ հա­յե­րիս կող­մից։ Ես գնում եմ սպան­ված, սո­վից ու հա­մա­ճա­րա­կից մա­հա­ցած հայ որ­բուկ­նե­րիս մոտ…»։
Բ­յու­լի ա­փե­րը թու­լա­ցան, շուր­թե­րի ա­րան­քից վեր­ջին շուն­չը հա­յե­րեն դուրս ե­կավ՝ «ԻՄ ՍԻՐՏԸ ՀԱՅ Է»…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։