ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հոկ­տեմ­բե­րի 13-ին Ծաղ­կա­ձո­րի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը ամ­փոփ­վե­ցին ՀԲԸՄ «­Շանթ Կա­մե­րի Պաս­մա­ճեան» հիմ­նադ­րա­մի և ՀԳՄ-ի հա­մա­տեղ «­Մինչև 27 տա­րե­կան ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մրցա­նա­կա­բաշ­խութ­յան» արդ­յունք­նե­րը:
Պոե­զիա­յի ան­վա­նա­կար­գում 2-րդ մր­ցա­նա­կի ար­ժա­նա­ցավ Հայկ Սի­րուն­յա­նը: Նույն ան­վա­նա­կար­գում 3-րդ մր­ցա­նա­կի ար­ժա­նա­ցան Նաի­րա Ղու­կաս­յա­նը, Գո­հար Գ­րի­գոր­յա­նը, Հ­րա­չու­հի Լո­ռեց­յա­նը: Ար­ձա­կի ան­վա­նա­կար­գում 2-րդ մրցա­նա­կի ար­ժա­նա­ցավ Ա­նի Ղա­զար­յա­նը, 3-րդ մր­ցա­նա­կի՝ Կա­րի­նե Մա­նաս­յա­նը: Ման­կագ­րութ­յան ան­վա­նա­կար­գում 3-րդ մր­ցա­նա­կի ար­ժա­նա­ցան Ա­նի Խա­չատր­յա­նը, Գ­րե­տա Ա­լեք­սան­յա­նը, Վո­վա Ար­զու­ման­յա­նը:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, նախ­քան մրցա­նակ­նե­րը հանձ­նե­լը, իր նկա­տա­ռում­նե­րը հայտ­նեց ե­րի­տա­սար­դա­կան գրա­կան դաշ­տի վե­րա­բեր­յալ, մաս­նա­վո­րա­պես՝ ման­կագ­րութ­յան ժան­րի բա­ցա­կա­յութ­յան: «Ե­րի­տա­սարդ­նե­րը պա­տա­նի­նե­րի, մա­նուկ­նե­րի հա­մար հազ­վա­դեպ են փոր­ձում գրել որ­ևէ բան: Այ­նինչ դա աշ­խար­հում ա­մե­նաըն­թերց­վող, տա­րած­վող հրա­շա­լի ժան­րե­րից է»,- ա­սաց նա: ՀԲԸՄ ներ­կա­յա­ցու­ցիչ Օ­հա­նես Եոր­դեկ­յա­նը նշեց, որ Հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան ընդ­հա­նուր միութ­յունն (ՀԲԸՄ) իր 116 տար­վա պատ­մութ­յան ըն­թաց­քում լայ­նո­րեն ա­ջակ­ցել է հայ գրա­կա­նութ­յա­նը, գրող­նե­րին և՛ այս­տեղ, և՛ Սփ­յուռ­քում: «ՀԳՄ-ի հետ եր­կա­րամ­յա գոր­ծակ­ցութ­յան ըն­թաց­քում այս մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը մի նոր նա­խա­ձեռ­նութ­յուն է, ո­րի նպա­տա­կը հոգ­ևո­րը քա­ջա­լե­րելն է և­ ե­րի­տա­սարդ գրող­նե­րին խրա­խու­սե­լը»,- ա­սաց նա: Ի դեպ, հանձ­նա­ժո­ղո­վը ոչ մի ան­վա­նա­կար­գում 1-ին մրցա­նա­կի ոչ ո­քի չէր ար­ժա­նաց­րել:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։