ՄՐՑԱՆԱԿ, ՈՐ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հետ հա­մա­տեղ Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը ա­վան­դա­բար նշում է Թարգ­ման­չաց տո­նը՝ ի­րա­կա­նաց­նե­լով «­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը: Հոկ­տեմ­բե­րի 8-ին Օ­շա­կա­նում ՀԳՄ պատ­վի­րա­կութ­յու­նը այ­ցե­լեց Սուրբ Մես­րոպ Մաշ­տոց ե­կե­ղե­ցի, ծա­ղիկ­ներ խո­նար­հեց հա­յե­րե­նի ա­ռա­ջին ու­սուց­չի գե­րեզ­մա­նին: Այ­նու­հետև ե­կե­ղե­ցու Մես­րոպ Մաշ­տո­ցի ա­նու­նը կրող դպրա­տա­նը տե­ղի ու­նե­ցավ «­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, ներ­կա­յաց­նե­լով այս տար­վա մրցա­նա­կա­կիր­նե­րին՝ թարգ­մա­նիչ­ներ Նո­րա Ա­րիս­յա­նին, Հա­կոբ ար­քե­պիս­կո­պոս Գլնճ­յա­նին, Գ­ևորգ Գի­լան­ցին, Ա­գա­պի Մկրտչ­յա­նին և Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նին, նկա­տեց, որ տա­րեց­տա­րի ընդ­լայն­վում է թարգ­մա­նա­կան դաշ­տը, ար­տա­սահ­ման­յան տար­բեր երկր­նե­րում հրա­տա­րակ­վում են և՛ դա­սա­կան, և՛ ժա­մա­նա­կա­կից հայ գրող­նե­րի գոր­ծե­րը, ինչ­պես նաև հայ թարգ­մա­նիչ­նե­րը թարգ­մա­նում են տար­բեր երկր­նե­րի ճա­նաչ­ված հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը և հ­րա­տա­րա­կում Հա­յաս­տա­նում: Նա անդ­րա­դար­ձավ ՀԳՄ-ի՝ տար­բեր հա­մալ­սա­րան­նե­րի հետ կնքած հա­մա­ձայ­նագ­րե­րին, ո­րոնք ուղղ­ված են թարգ­մա­նա­կան բա­ժին­նե­րը ա­ռա­վել գոր­ծուն դարձ­նե­լուն, Գ­րող­նե­րի միութ­յան հետ հա­մա­տեղ աշ­խա­տանք­ներ կազ­մա­կեր­պե­լուն՝ թարգ­մա­նա­կան վար­պե­տութ­յան դա­սեր, թարգ­մա­նիչ-գրող հան­դի­պում­ներ, ու­սա­նող-թարգ­մա­նիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի քննար­կում­ներ և­ այլն: «Այս բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը նպաս­տում են Հա­յաս­տա­նում թարգ­մա­նա­կան դաշ­տի զար­գաց­մա­նը, աշ­խար­հում հայ գրա­կա­նութ­յան թարգ­մա­նիչ­նե­րը բազ­մա­թիվ չեն օ­տա­րազ­գի­նե­րի մեջ, ուս­տի՝ նաև մենք պի­տի կա­րո­ղա­նանք Հա­յաս­տա­նում այդ բա­ցը լրաց­նել»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը՝ հա­վե­լե­լով, որ վեր­ջին 30 տա­րում ո­րո­շա­կի քայ­լեր ար­վել են, և­ այ­սօր մեր երկ­րում շատ լավ թարգ­մա­նիչ­ներ կան, ո­րոնք հայ գրա­կա­նութ­յու­նը թարգ­մա­նում են այլ լե­զու­նե­րով:
Ի­րենց աշ­խա­տանքն արժ­ևո­րե­լու հա­մար շնոր­հա­կա­լա­կան խոս­քով ե­լույթ ու­նե­ցան մրցա­նա­կա­կիր­նե­րը:
Նո­րա Ա­րիս­յա­նը, ո­րը Սի­րիա­յի դես­պանն է Հա­յաս­տա­նում, ինչ­պես նաև 2007-ից Ա­րաբ գրող­նե­րի միութ­յան ան­դամ է և թարգ­մա­նիչ­նե­րի կո­մի­տեի քար­տու­ղար, ե­զա­կի եր­ևույթ հա­մա­րեց այն ի­րո­ղութ­յու­նը, որ մե­զա­նում սրբաց­վել են թարգ­մա­նիչ­նե­րը: Ա­պա ներ­կա­յաց­նե­լով իր թարգ­մա­նա­կան գոր­ծու­նեութ­յու­նը՝ ա­սաց. «Աշ­խա­տանք եմ տա­րել, որ­պես­զի կա­մուրջ դառ­նամ հայ ժո­ղովր­դի հա­րուստ գրա­կա­նութ­յան և­ ա­րա­բա­լե­զու կամ ա­րա­բե­րե­նին տի­րա­պե­տող ա­րաբ ժո­ղովր­դի միջև, իսկ այս մրցա­նա­կը խթան կհան­դի­սա­նա եր­կու Գ­րող­նե­րի միութ­յուն­նե­րի միջև ա­վե­լի սերտ կա­պեր հաս­տատ­վե­լուն»: Գ­ևորգ Գի­լան­ցը հոր­դո­րեց հետ­ևել մեր հար­ևա­նութ­յամբ զար­գա­ցող գրա­կա­նութ­յա­նը և գ­րա­կա­նա­գի­տա­կան, թարգ­մա­նա­կան տե­սութ­յուն­նե­րին, մաս­նա­վո­րա­պես, ինչ­պես է ռու­սա­կան գրա­կա­նութ­յու­նը կազ­մա­կեր­պում իր գրա­կա­նութ­յան թարգ­մա­նութ­յան տեխ­նո­լո­գիա­նե­րը, թարգ­մա­նա­կան տե­սութ­յու­նը՝ նե­րա­ռե­լով նոր թարգ­մա­նիչ­նե­րի: Ա­նուշ Վար­դան­յա­նը ներ­կա­յաց­րեց Ա­գա­պի Մկրտչ­յա­նի խոս­քը, ո­րում թարգ­մա­նի­չը ընդգ­ծում էր, որ ա­վե­լի քան չորս տաս­նամ­յակ ապ­րե­լով օ­տա­րութ­յան մեջ՝ սե­րը հայ­րե­նի­քի հան­դեպ ա­մեն ին­չից բարձր է դա­սել, մշտա­պես ծա­ռա­յել է իր հայ­րե­նի­քին՝ ան­մ­նա­ցորդ նվիր­վե­լով հայ գրա­կա­նութ­յան թարգ­մա­նա­կան դժվա­րին գոր­ծու­նեութ­յա­նը և ն­րա լայն տա­րած­մա­նը Գեր­մա­նիա­յում:
Մր­ցա­նա­կա­կիր­նե­րին շնոր­հա­վո­րե­ցին Լ­ևոն Բլ­բուլ­յա­նը, Ա­շոտ Ա­լեք­սան­յա­նը, Դիա­նա Համ­բար­ձում­յա­նը, Արև­շատ Ա­վագ­յա­նը: Ինչ­պես նշեց Ա­շոտ Ա­լեք­սան­յա­նը, այս մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը հա­մախմ­բում է ոչ միայն հա­յե­րին, այլև ժո­ղո­վուրդ­նե­րին, մշա­կույթ­նե­րը և քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րը:

Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։