ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ «ԹԱՔՆԱԽՈՐՀՈՒՐԴ» ԿԱՊԵՐԻ ՈՐՈՆՈՒՄԸ/ Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

Ծ­նուն­դով ար­ցախ­ցի, ԱՄՆ-ում բնակ­վող ար­ձա­կա­գիր, մշա­կու­թա­յին գոր­ծիչ Մար­գա­րիտ Դե­րան­ցի ա­նու­նը ար­դեն իսկ բա­վա­կան ծա­նոթ է հա­յաս­տան­յան ըն­թեր­ցո­ղին: Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին Եր­ևա­նում լույս տե­սած «­Սեր և­ է­միգ­րա­ցիա», (2017), «Քրտ­նա­ձուկ», (2018) պատմ­վածք­նե­րի, վի­պակ­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րից հե­տո, լույս է տե­սել նաև գրո­ղի նոր եր­կը՝ «­Սեր լուս­նեզ­րին» (Ե., «Ան­տա­րես», 2021) վե­պը: Ան­մի­ջա­պես ա­սենք, որ գրքի վեր­նա­գի­րը թեև սյու­ժե­տա­յին հեն­քով հու­շում է տղա­մար­դու և կ­նոջ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի գրա­վիչ պատ­մութ­յուն, սա­կայն ի­րա­կա­նում՝ այդ ա­մե­նով հան­դերձ, ան­հա­մե­մատ ա­վե­լի բազ­մա­բո­վան­դակ պատ­կեր է ներ­կա­յաց­նում՝ մի շարք ար­դիա­կան հար­ցադ­րում­նե­րով: Աս­վա­ծը հաս­կա­նա­լի է դառ­նում, երբ ի­մա­նում ենք, որ գրող-ստեղ­ծա­գոր­ծող է ոչ միայն հե­ղի­նա­կը, այլև վե­պի մի­ջին-ծաղ­կուն տա­րի­քի՝ քա­ռաս­նամ­յա հե­րո­սու­հին՝ Մեգ­գի Սա­մուլ­յա­նը: Մի տա­րիք, երբ ի մի բե­րե­լով ու ծան­րու­թեթև ա­նե­լով ապ­րածն ու չապ­րա­ծը, խոր­հող-վեր­լու­ծող-ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տը ոչ միայն իր, այլև ըն­թեր­ցո­ղի հա­մար պար­զում է ճշմա­րիտ ու ար­դա­րա­միտ կյան­քի և­ աշ­խար­հի կերտ­մա­նը նպաս­տող հո­գե­բա­նա­կան, սո­ցիա­լա­կան, քա­ղա­քա­կան հան­գա­մանք­նե­րի ամ­բող­ջութ­յու­նը՝ են­թադր­յալ բո­լոր նուրբ ան­ցում­նե­րով:
Նախ՝ շատ կար­ևոր է պար­զել, թե ո՞վ է վե­պի գլխա­վոր հե­րո­սը, ո­րը և հենց ամ­բողջ պա­տու­մը վեր­հուշ-վեր­լու­ծութ­յուն­նե­րի մի­ջո­ցով ներ­կա­յաց­նողն է: Գր­ված­քը բա­ցող «Եր­կու խոսք»-ում ար­դեն իսկ բա­ցա­հայտ­վում է նրա խառն­ված­քի կար­ևոր գծե­րից մե­կը՝ ա­սե­լի­քի չկան­խամ­տած­ված, պա­տու­մի օբ­յեկ­տիվ-ա­զատ հո­սան­քին տրվե­լու կամ­քի դրսևո­րու­մը. «­Դեռ չգի­տեմ, թե ինչ տեսք կու­նե­նա ա­պա­գա ստեղ­ծա­գոր­ծութ­յունս,- գրում է նա,- չգի­տեմ, թե գրիչս ինչ կշա­րադ­րի հի­շո­ղութ­յանս է­ջե­րին»: Ո­րով­հետև, ինչ­պես պարզ­վում է վե­պի հե­տա­գա ըն­թաց­քում, Մեգ­գիի մեջ ի սկզբա­նե ու­ժեղ է ե­ղել են­թա­գի­տակ­ցա­կա­նի, գաղտ­նի­քի, խորհր­դա­վո­րի ըն­կալ­ման և ս­պաս­ման ազ­դե­ցութ­յու­նը: Պա­տա­հա­կան չէ, որ հորն ու տա­տի­կին Ռու­սաս­տա­նում թող­նե­լով ԱՄՆ տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո, փո­ղի սուր կա­րի­քի պատ­ճա­ռով «La Regina» ռես­տո­րա­նում մա­տու­ցո­ղու­հի աշ­խա­տե­լիս շատ ա­րագ մտեր­մա­նում է ոմն մեք­սի­կա­ցի «գրող, նկա­րիչ, ե­րա­ժիշտ, բիզ­նես­մեն» Վիկ­տոր Ալ­վա­րե­սի հետ, ո­րով­հետև վեր­ջի­նին ևս շա­հագրգ­ռում է այն, որ իր «ա­մե­նա­սի­րե­լի զբաղ­մուն­քը» գրելն է: Հենց այդ Վ. Ալ­վա­րեսն էլ խրա­խու­սում է Մեգ­գիին դառ­նալ իր ղե­կա­վա­րած «Ա­պա­գա­յի ար­վեստ» գրա­կան-մշա­կու­թա­յին ա­կում­բի ան­դամ: Ո­րո­շու­մը, սա­կայն, նա միան­գա­մից չի ըն­դու­նում, քա­նի որ լսել էր, որ այդ «ա­կում­բում հա­վաք­վում են փա­խած, ա­նա­պա­գա, տա­րիքն ա­ռած է­միգ­րանտ ար­վես­տա­գետ­ներ…»: Ո­րո­շումն ամ­րապնդ­վում է, երբ Ալ­վա­րե­սը նվի­րում է իր գիր­քը, ո­րի ըն­թեր­ցու­մից հե­տո Մեգ­գին խոս­տո­վա­նում է, որ գիրքն «ան­բա­ցատ­րե­լիո­րեն» գրա­վել է ի­րեն, քան­զի «գրված էր բարդ, պատ­կե­րա­վոր եր­ևա­կա­յութ­յամբ, ազ­դե­ցիկ էր, մո­գա­կան բա­ռերն ինձ պա­րու­րում էին, ամ­բող­ջո­վին ներ­թա­փան­ցում ներսս»: Կար­ևոր ազ­դակ­նե­րից էր նաև այն, որ Ալ­վա­րե­սի՝ լուս­նի խորհր­դա­վոր պատ­կե­րով մի նկա­րը Մեգ­գիին հի­շեց­րել էր Ն. Ռե­րի­խի «Եր­ջա­նիկ կրակ­նե­րը» կտա­վը: Ռուս մեծ նկար­չի դա­սա­կան գործն ա­ռա­ջին ան­գամ նա տե­սել էր տա­րի­ներ ա­ռաջ հոր հետ Մոսկ­վա­յի Ար­ևել­քի թան­գա­րան այ­ցե­լած ժա­մա­նակ. «Աղջ­նակ էի, այդ­պես էի տպա­վոր­ված այդ նկա­րով…,- հի­շում է նա:- Ինչ-որ ձգո­ղա­կա­նութ­յուն, գաղտ­նիք կար հնդկա­կան լե­գեն­դը պատ­մող այդ նկա­րի մեջ»: Նույ­նիսկ հա­մոզ­ված էր, որ իր «էութ­յան մի մաս­նի­կը կար այդ գաղտ­նի­քի մեջ», ո­րը դեռ պետք էր վեր­ծա­նել: Հա­մա­տեղ գոր­ծու­նեութ­յան և­ անձ­նա­կան շփում­նե­րի ըն­թաց­քում հե­րո­սու­հին աս­տի­ճա­նա­բար զգում է, որ «ան­տես հո­սանք­ներ» են ձևա­վոր­վում ի­րենց միջև, որ ի­րեն գայ­թակ­ղում է Վիկ­տոր Ալ­վա­րե­սի զննող, ձգո­ղա­կա­նութ­յամբ օժտ­ված, խոր­քա­յին հա­յաց­քը. «Են­թա­գի­տակ­ցա­կան սպա­սում­նե­րի մեջ էի՝ ա­ռանց ինքս ինձ հա­շիվ տա­լու: Ս­պա­սումն էր բնա­վոր­վել բջիջ­նե­րիս մեջ»,- խոս­տո­վա­նում է նա՝ ան­կեղ­ծա­նա­լով, որ նույ­նիսկ ամ­բող­ջո­վին կորց­րել էր իր բուն էութ­յու­նը՝ «դե­ռա­հա­սութ­յու­նից ար­մա­տա­կա­լած բո­լոր տա­բու­նե­րը», ինքն իր աչ­քին վե­րած­վե­լով կա­տար­յալ ան­ծա­նոթ մե­կի. «Ես չէի ճա­նա­չում այդ կնո­ջը: Ո՞վ էր նա»: Սա­կայն տա­րօ­րի­նակն այն էր, որ հույ­զե­րի ու կրքե­րի այդ հրա­վա­ռութ­յան մեջ մերթ ընդ մերթ գլուխ էր բարձ­րաց­նում նաև ինչ-որ սպաս­վե­լիք ձա­խոր­դութ­յան և տա­ռա­պան­քի նա­խազ­գա­ցում: Ա­վե­լի ուշ՝ մտո­վի թեր­թե­լով իր կյան­քի այդ շրջա­նի է­ջե­րը, Մեգ­գին պի­տի գա այն հա­մոզ­ման, որ «­Կա­նանց նա­խազ­գա­ցում­ներն ու­ժեղ են, կա­նայք տես­նում են ան­տե­սա­նե­լին»: Իսկ «ան­տե­սա­նե­լին» այն էր, որ, ինչ­պես պարզ­վում է հե­տա­գա­յում, Վ. Ալ­վա­րե­սը «լիո­վին վստահ էր իր դի­վա­կան հմայ­քին, որ վա­ղուց կա­ռու­ցել էր ճա­կա­տա­գիրս՝ իր ու­զած տար­բե­րա­կով: Պար­զա­պես ես էի ան­տեղ­յակ ու հի­մար: Դեռ չգի­տեի, թե ինչ ա­ղե­տա­լի փոր­ձութ­յուն­նե­րի առջև եմ կանգ­նած»: Ա­վե­լին՝ «չգի­տեի, որ կգա ժա­մա­նակ, երբ Վիկ­տոր Ալ­վա­րես շնա­գայ­լը կպղծի կյանքս»: Սա, թերևս, ճա­կա­տագ­րա­կան այն կետն է, երբ գրող-հե­րո­սու­հու դի­պուկ բնո­րոշ­մամբ՝ «­Չի կա­րե­լի հաս­նել լուս­նի եզ­րին, շուռ գալ ու ապ­րել նույն կյան­քը»: Ս­յու­ժեի զար­գաց­ման ըն­թաց­քը՝ հե­րոս­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ան­կում­նե­րով ու վե­րելք­նե­րով, ի վեր­ջո, հան­գեց­նում է նրան, որ Սե­րը նրա մեջ փոխ­վում է հիաս­թա­փութ­յան, ա­պա նաև Ցա­վի ու Ա­տե­լութ­յան: Բա­ցա­հայ­տե­լով, որ Վիկ­տոր Ալ­վա­րե­սը մինչ այդ նույ­նիսկ ա­մուս­նա­ցած է ե­ղել, եր­կու զա­վակ­նե­րի հայր է, Մեգ­գին ստիպ­ված էր դառ­նութ­յամբ ու ցա­վով խոս­տո­վա­նել, որ ինքն «ըն­դա­մե­նը է­ժան խա­ղա­լիք» է ե­ղել նրա հա­մար:
Վե­պում, սա­կայն, ա­մե­նից կար­ևո­րը հե­րոս­նե­րի կեն­ցա­ղա­յին, կեն­սագ­րա­կան, սի­րա­յին փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պատ­մութ­յուն­նե­րը չեն, այլ այն հետ­ևութ­յուն­նե­րը, որ ա­նում է հե­ղի­նա­կը այդ ա­մե­նի ներ­քին վեր­լուծ­ման արդ­յուն­քում: Ի վեր­ջո պարզ­վում է, որ Մոսկ­վա­յում ու­սա­նող, 17-ամ­յա խոս­տում­նա­լից նկա­րիչ եղ­բոր կաց­նա­հար­վա­ծով գա­զա­նա­յին սպա­նութ­յու­նը մերձ­մոս­կով­յան ազ­գա­յին ար­գե­լա­վայ­րում, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ թաքց­վել էր Մեգ­գիից, հենց Վիկ­տոր Ալ­վա­րե­սի հոր՝ Ռաու­լի ձեռ­քի գործն է: Հան­գա­մանք, որն իր ո­րո­շա­կի նստվածքն էր թո­ղել քրոջ հո­գե­բա­նութ­յան մեջ՝ ինչ-որ «գաղտ­նա­խոր­հուրդ ա­ռեղծ­վա­ծի» զգա­ցո­ղութ­յամբ: Ա­նընդ­հատ նրա մեջ մխա­ցող այն գի­տակ­ցութ­յու­նը, թե «Ես չէի ծնվի, ե­թե եղ­բայրս ապ­րեր», հան­գիստ չէր տա­լիս նրան՝ մի տե­սակ, պա­հան­ջե­լով «պա­տաս­խան փնտրել»: Վիկ­տո­րը շա­րու­նակ ուղ­ղոր­դում է Մեգ­գիին դե­պի նկար­չութ­յուն, վկա­յա­կո­չե­լով նաև նրա հոր նկա­րիչ լի­նե­լը, բայց Մեգ­գին հա­մա­ռում է՝ նա­խընտ­րե­լով գրա­կա­նութ­յու­նը, խոս­տո­վա­նե­լով, որ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, «նկա­րե­լը ի­մը չէ»: Ո­րոշ ժա­մա­նակ անց միայն, աղ­ջի­կը հաս­կա­նում է Վիկ­տո­րի նման պահ­ված­քի բուն նպա­տա­կը: Դ­րա­նում նրան օգ­նում է նաև ա­կում­բի աշ­խա­տակ­ցու­հի­նե­րից մե­կը՝ «իս­պա­նա­խոս բա­նաս­տեղ­ծու­հին», բա­ցատ­րե­լով, որ «Ալ­վա­րե­սը խմբագ­րում է է­միգ­րանտ գրող­նե­րի գոր­ծե­րը, որ­պես­զի նրան­ցից մտքեր քա­ղի: Լավ գրող­նե­րին խան­գա­րում է, թույ­լե­րին՝ օգ­նում՝ նրանց դարձ­նե­լով ա­կում­բի ան­դամ­ներ ու ան­դա­մավ­ճար մու­ծող­ներ»: Աս­տի­ճա­նա­բար Մեգ­գիի հա­մար պարզ­վում են նաև սի­րեց­յա­լի նման պահ­ված­քի ա­վե­լի լայն ու հե­ռա­հար ուղ­ղութ­յուն­նե­րը: Մա­նա­վանդ որ նրա մո­տե­ցում­նե­րի մեջ նույ­նիսկ նոր ի­րա­կա­նութ­յան պար­տադ­րած հրա­մա­յա­կան­նե­րի հետ­քեր է տես­նում: Չէ՞ որ, ըստ էութ­յան, ճշմար­տութ­յան հա­տիկ­ներ կա­յին Վիկ­տո­րի այն դա­տո­ղութ­յուն­նե­րում, թե ի տար­բե­րութ­յուն 19-20-րդ դա­րե­րի գրող­նե­րի, «21-րդ դա­րի տա­ղանդ­նե­րի բախ­տը չի բե­րել, քա­նի որ նրանք ի­րենց գրա­կա­նութ­յան հետ լուծ­վում, ան­հե­տա­նում են տե­ղե­կատ­վութ­յան, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի հոր­ձա­նու­տում: Քա­ղա­քա­կան ընտ­րութ­յուն­նե­րում հաղ­թում են մի­ջա­կութ­յուն­նե­րը, մշա­կու­թա­յին պարգև­նե­րում ո­րո­շիչ է դառ­նում նրանց կար­ծի­քը: Ե­թե 21-րդ դա­րին պետք են տա­ղանդ­ներ, ա­պա գիտ­նա­կան­ներ, ճար­տա­րա­պետ­ներ, նա­խագ­ծող­ներ, բայց ո՛չ գրող­ներ»: Ա­հա թե ին­չու, խոր­հուրդ է տա­լիս Մեգ­գիին զբաղ­վել նույ­նիսկ ոչ թե գրա­կա­նութ­յամբ, այլ, ա­սենք, հաշ­վա­պա­հութ­յամբ, ջա­հե­լութ­յուն ա­նել, «հա­ճույք­ներ քա­ղել» կյան­քից: Վեր­ջա­պես, սա­կայն, Մեգ­գին ըմբռ­նում է, որ Ալ­վա­րե­սի ամ­բողջ նպա­տակն ի­րեն «իր պես անպ­տուղ դարձ­նելն էր», ո­րով­հետև նա «գրա­կան եր­կա­րատև ամ­լութ­յան մեջ էր»: Այս և­ այլ բա­ցա­հայ­տում­նե­րի արդ­յուն­քում, Մեգ­գիի մեջ տե­ղի են ու­նե­նում լրջա­գույն հե­ղա­բե­կում­ներ, ո­րոնք, սա­կայն, այն­քան էլ հան­դարտ չէին ըն­թա­նում՝ կե­ղե­քե­լով նրա նուրբ ու զգա­յուն հո­գին: Աղջ­կա մեջ սկսում են պայ­քա­րել բա­նա­կա­նութ­յունն ու սիր­տը՝ մե­կը մղում է հե­ռա­նալ Վիկ­տո­րից ու նրա «Ա­պա­գա­յի ար­վեստ» ա­կում­բից, բայց մյու­սը՝ սիր­տը, դեռ դի­մա­դրում է՝ «­Մի՞­թե կու­նե­նամ սի­րած տղա­մար­դուն հե­ռաց­նե­լու ու­ժը»: Տա­րա­մերժ զգա­ցո­ղութ­յուն­նե­րը նաև դա­տո­ղա­կան բա­նաձ­ևում են ստա­նում. «Տ­ղա­մար­դը միտք է, կի­նը՝ սիրտ: Դա­ժան մի բան կա ան­սիրտ մտքի մեջ, և չի կա­րող ար­դա­րաց­ված լի­նել մտա­զուրկ սիր­տը»: Իսկ մինչ այդ Վիկ­տորն ար­դեն մտեր­մա­ցել էր ա­կում­բի մեկ այլ ան­դա­մի՝ ե­րի­տա­սարդ Կա­ռա Կոր­տա­դո­սի հետ, որ մի «պար­զա­միտ» աղ­ջիկ էր ու «մեկ բա­ռի մեջ չորս տա­ռաս­խալ էր թույլ տա­լիս: Խել­քով չէր փայ­լում, իսկ ա­պա­կե աչ­քե­րը մե­ռա­ծի աչ­քե­րի պես էին»: Սա­կայն Վիկ­տո­րը կեր­պա­րա­նա­փո­խել էր նրան՝ դարձ­նե­լով «հե­տաքր­քիր ար­տա­քի­նով ու փայ­լուն աչ­քե­րով ե­րի­տա­սարդ կին», ուղ­ղոր­դել դե­պի նկար­չութ­յուն և ֆեյս­բուք­յան կեղծ է­ջե­րով ինք­նա­գո­վազ­դի հու­նը, քան­զի՝ «­Դա­տար­կա­միտ այս կի­նը տա­ռա­պում էր փա­ռա­սի­րութ­յամբ»: Ն­րա այդ թու­լութ­յունն էլ հենց վար­պե­տո­րեն օգ­տա­գոր­ծում էր Ալ­վա­րե­սը, այ­սինքն՝ «նկար­չու­հու կեր­պար էր կեր­տում ոչն­չից»: Դա նրա հա­մար այն­քան էլ դժվար չէր, քա­նի որ «Victor Great-ը ֆեյս­բուք­յան հետ­ևորդ­նե­րի մի ամ­բողջ բա­նակ ու­ներ, և ն­պաս­տում էր հա­սա­րա­կա­կան կար­ծիք ձևա­վո­րե­լուն՝ մարդ­կանց մո­լո­րեց­նե­լով»: Դա, ի­հար­կե, չէր վրի­պել նրբան­կատ Մեգ­գիի աչ­քից. «­Հասց­րել էի նկա­տել, որ ֆեյս­բուք­յան ո­րոշ օգ­տա­տե­րեր գաղջ մթնո­լորտ են ստեղ­ծում»,- խոս­տո­վա­նում է նա:
Այս պա­հից վե­պի սյու­ժեն զար­գա­նում է նաև սի­րա­յին ե­ռանկ­յու­նու հայտ­նի օ­րենք­նե­րով: Վիկ­տորն ի­րենց հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նույ­նիսկ յու­րա­տե­սակ «խա­ղի» է վե­րա­ծում՝ եր­կու կա­նանց բնո­րո­շե­լով որ­պես «եր­կու չա­րիք»՝ «­Կա­ռան կար­ծես հե­թա­նոս քրմու­հի լի­նի, իսկ Մեգ­գին՝ քրիս­տոն­յա սուրբ»: Ա­ռա­ջար­կում է կռվել՝ «հե­տաքր­քիր է՝ ո՞վ կհաղ­թի»: Կա­ռան միշտ և­ ա­մեն ին­չում հա­մա­ձայն էր իր հետ, իսկ Մեգ­գին՝ ո՛չ: Եվ ա­հա, նրա հա­մար հե­տաքր­քիր էր, թե ո՞վ կլի­նի հաղ­թո­ղը այդ հա­կա­մար­տութ­յան մեջ՝ քրմու­հի՞ն, թե՞ միանձ­նու­հին: Մեգ­գիի համ­բե­րութ­յան բա­ժա­կը, սա­կայն, լցվում է այն պա­հին, երբ պար­զա­պես ֆի­զի­կա­կան կռվից խույս տա­լուց հե­տո, Վիկ­տո­րը բա­ցա­կան­չում է նրա ետ­ևից՝ «­Դուք, Սա­մուլ­յան­ներդ, միշտ էլ զո­հեր եք, ո­րով­հետև պայ­քա­րել չգի­տեք»: Դա ար­դեն անց­նում էր բո­լոր սահ­ման­նե­րը՝ անձ­նա­կա­նից մինչև տոհ­մա­կան ու ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յուն: Եվ Մեգ­գին ի պա­տաս­խան նե­տում է՝ «Ս­րի­կա»: Բայց նաև մտո­րում­նե­րի մեջ ընկ­նում. «…ի՞նչ էր ու­զում ա­սել Վիկ­տո­րը, ի՞նչ նկա­տի ու­ներ Սա­մուլ­յան­նե­րին անդ­րա­դառ­նա­լիս: Ազ­գութ­յո՞ւնս էր ծաղ­րում, թե՞ անմ­տած­ված խոսք էր, որ դուրս թռավ պա­տա­հա­բար: Իսկ գու­ցե ինձ հա­մա­րում էր բազ­մա­դար­յան ժո­ղովր­դիս ա­ղետ­նե­րից և սար­սափ­նե­րից ծնված մե­կը, ով չէր ա­զատ­վել գե­նե­րով փո­խանց­վող վա­խից»: Ն­ման վե­րա­բեր­մուն­քը Մեգ­գիի մեջ ա­վե­լի է բոր­բո­քում ազ­գա­յին ար­մատ­նե­րի ու ա­նանց ար­ժեք­նե­րի կրա­կը, և ճա­կա­տագ­րի բեր­մամբ հե­ռա­վոր Կա­լի­ֆոռ­նիա­յում հայտն­ված հա­յու­հու հո­գում օ­տար ա­նա­նուն լեռ­նե­րը վե­րա­կեն­դա­նաց­նում են հայ­րե­նի «ճեր­մակ հրա­փայլ գա­գա­թով» Սր­բա­զան լե­ռի պատ­կե­րը: «Իմ ներ­կան խորհր­դա­վոր կեր­պով կապ­ված էր անց­յա­լիս հետ,- խոս­տո­վա­նում է Մեգ­գին:- Մ­ղոն­նե­րի հեռ­վից ե­կող այդ կան­չից ա­զատ­վելն իմ ու­ժե­րից վեր էր: Ոչ ոք ու ոչ մի բան ի զո­րու չէր այն լռեց­նել»: Ն­րա մեջ հզոր ու­ժով արթ­նա­նում են «մղոն­նե­րի հեռ­վից ճա­ռա­գող կան­չե­րը», ո­րոնք նա ար­դեն ոչ միայն «հաս­կա­նում է գի­տակ­ցութ­յամբ», այլև «ճա­նա­չում՝ են­թա­գի­տակ­ցութ­յան մեջ»: Ն­րա դա­տո­ղութ­յուն­ներն ու ինք­նա­վեր­լու­ծութ­յուն­ներն այլևս դուրս են գա­լիս ան­հատ հա­յու­հու անձ­նա­կան զգա­ցո­ղութ­յուն­նե­րի ու ապ­րում­նե­րի վի­ճա­կից՝ նվա­ճե­լով հո­գե­կան-նե­րաշ­խար­հա­յին ա­վե­լի բարձր կամ խոր մա­կար­դակ: Մեգ­գին ներ­քին ան­թա­քույց գո­հու­նա­կութ­յամբ ար­ձա­նա­գրում է. «Ես դեռ չեմ կորց­րել ինձ տար­բե­րա­կող կո­դը: Դ­րա մեջ կա զո­րութ­յուն և թշ­վա­ռութ­յուն: Այս եր­կու­սը հա­կա­դարձ են ու ան­հա­րիր, բայց բնակ­վում են մեկ­տեղ՝ ար­յանս մեջ հան­գուց­ված»: Այդ ա­մե­նը նրան մղում է քննե­լու նաև աշ­խար­հում ըն­թա­ցող նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը, այն մի­ջա­վայ­րը, ուր հայտն­վել է հայ մար­դը և, ի վեր­ջո, իր՝ Մեգ­գի Սա­մուլ­յա­նի տեղն ու դե­րը այդ մի­ջա­վայ­րում: Եվ նրա զննում­նե­րի ու վեր­լու­ծութ­յուն­նե­րի տրա­մա­բա­նութ­յու­նը հան­գեց­նում է այն եզ­րա­կա­ցութ­յան, որ «Այս­տեղ՝ Նա­հանգ­նե­րում, իմ տե­սա­կը կա­մա-ա­կա­մա խառն­վում էր այլ տե­սակ­նե­րի հետ: Այս­տեղ խառն­վում են ազ­գեր, ռա­սա­ներ, ցե­ղեր: Այս­տեղ բո­լորս մեկ ենք, նույնն ենք ու հա­վա­սար ենք: Խն­դի­րը դա­րաշր­ջա­նի մեջ է, քան­զի դա­րաշր­ջա­նի շնչով են ձևա­վո­րում ստան­դարտ մար­դուն՝ ստան­դարտ ճա­շա­կով» (ընդգ­ծու­մը մերն է – Պ.Դ.)։ Իսկ ո՞րն էր այդ «ստան­դարտ մար­դը»՝ «…օ­րի­նա­պահ քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք հե­տո դառ­նում են նույ­նաձև – նույ­նան­ման, և­ ար­դեն չկան ան­հա­տա­կա­նութ­յուն­ներ, տե­սակ­ներ, ռա­սա­ներ, չկա ազ­գա­յին պատ­կա­նե­լութ­յուն: Կա պե­տութ­յուն, և կան քա­ղա­քա­ցի­ներ: Այդ­քա՛­նը»:
Մեգ­գիի ողջ ներ­քի­նը, սա­կայն, ընդվ­զում է աշ­խար­հի ու մար­դու, ի­րե­րի և­ ի­րո­ղութ­յուն­նե­րի նման դրված­քի դեմ: Կար­ծես նոր է միայն պար­զում, որ իր նե­րաշ­խար­հում «չգրված օ­րենք­ներ» կան. «­Կար ա­մե­նա­կար­ևո­րը, ինձ դաս­տիա­րա­կել էր հայ տա­տիկս այն­պես, որ­պես­զի ա­նա­ղարտ ու մա­քուր պա­հեմ ինձ, մինչև հան­դի­պեմ միակ սի­րուս՝ ա­պա­գա ա­մուս­նուս»: Խոս­տո­վա­նում է, որ հենց այդ «չգրված օ­րենքն» էր պայ­մա­նը «պարզ ճա­կա­տով նա­յե­լու հորս ու տա­տիս աչ­քե­րին»: Ա­հա թե ին­չու, նա չէր կա­րող հա­մա­կերպ­վել Ալ­վա­րե­սի նման խա­բե­բա, շա­հա­մոլ, նենգ մե­կի հետ տևա­կան կա­պի պահ­պան­մա­նը, թեև սի­րում էր ան­կեղ­ծո­րեն ու ինք­նա­մո­ռաց: Եվ, ի վեր­ջո, ո­րո­շում է «փախ­չել ցա­վի աղբ­յու­րից, ո­րի ա­նու­նը Վիկ­տոր Ալ­վա­րես էր»՝ վերջ տա­լով ներ­սում փո­թորկ­վող պատ­րանք­նե­րին: Այդ­պի­սի ո­րոշ­մա­նը նպաս­տում է նաև ճշմա­րիտ մտա­վո­րա­կա­նի, գրո­ղի, ար­վես­տի նկատ­մամբ իր ու Վ. Ալ­վա­րե­սի (նաև ժա­մա­նա­կա­կից մի­ջա­վայ­րի մարդ­կանց) պատ­կե­րա­ցում­նե­րի ծայ­րա­հեղ ան­հա­մա­տե­ղե­լիութ­յու­նը: «­Բա­րո­յա­զուրկ ան­ձը, թե­կուզ տա­ղան­դա­վոր, ի­րա­վունք չու­նի մտա­վո­րա­կան կոչ­վե­լու,- հա­մոզ­ված էր Մեգ­գին:- Ար­վես­տի մե­ծա­գույն դե­րը լու­սա­վո­րելն է, բայց ե­թե ար­վես­տա­գետն աղ­տոտ է ներ­քուստ, նա ինչ­պե՞ս կա­րա­րի այն լույ­սը, որ բարձ­րաց­նում է մարդ­կանց ա­ռօր­յա ճղճի­մութ­յու­նից»: Ն­րա հա­մար չա­փա­զանց կար­ևո­րութ­յուն և­ ար­ժեք ու­նի նաև մայ­րե­նի լե­զուն, որ ազ­գա­յին տե­սա­կի պահ­պան­ման հզոր պայ­ման­նե­րից է: Ներ­քուստ ընդվ­զե­լով Ալ­վա­րե­սի այն մտքի դեմ, ըստ ո­րի, հա­յե­րենն ընդ­հան­րա­պես չի կա­րող հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռել հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու հա­մար, քա­նի որ «քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը խո­սում, կար­դում և մ­տա­ծում է անգ­լե­րե­նով», Մեգ­գին ա­ռար­կում է՝ «­Հա­յե­րեն կար­դում է նախ՝ իմ ժո­ղո­վուր­դը, իսկ աշ­խար­հասփ­յուռ սփյուռ­քա­հա­յութ­յու­նը մե­ծա­քա­նակ բա­նակ է: Իմ ժո­ղովր­դի գրող­նե­րից շա­տե­րը հայտ­նի են աշ­խար­հին՝ թարգ­ման­ված լի­նե­լու շնոր­հիվ»:
Վիկ­տո­րի և ն­րա բո­լոր շրջա­պա­տի հետ կա­պե­րը խզե­լու Մեգ­գիի վերջ­նա­կան ո­րոշ­մա­նը «դրդում է» նաև հենց ին­քը՝ Ալ­վա­րե­սը՝ նրան մե­ղադ­րե­լով ան­բա­րո­յա­կա­նութ­յան մեջ: Հան­դի­մա­նե­լով «գե­ղան­կա­րիչ­նե­րի ցու­ցա­հան­դե­սին մաս­նակ­ցե­լու հա­մար» հի­վանդ հոր փո­խա­րեն նրա նկար­նե­րը ԱՄՆ բե­րած Մեգ­գիին՝ Ռու­սաս­տան վե­րա­դառ­նա­լու «նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը» խախ­տե­լու մեջ, նա ան­տար­բե­րութ­յամբ նե­տում է սի­րած աղջ­կա ե­րե­սին. «Այն­պես որ, դուք այն մար­դը չեք, Մե՛գ­գի Սա­մուլ­յան, ով բա­րո­յա­կա­նութ­յու­նից խո­սե­լու ի­րա­վունք ու­նի»:
Իր հետ կա­տար­վա­ծը Մեգ­գիի մեջ ա­հագ­նա­նա­լով, ի վեր­ջո, հաս­նում է մինչև քա­ղա­քակր­թութ­յան ա­պա­գա­յի նկատ­մամբ մե­ծա­գույն մտա­հո­գութ­յան ու ա­հա­զան­գի. «Ա­ղե­տա­բեր բար­ձունք­նե­րից գլոր­վող փոք­րիկ ձնագն­դե­րը ա­ճում են քա­ղա­քակր­թութ­յան զար­գաց­մա­նը զու­գա­հեռ՝ հսկա­յա­ծա­վալ ձյու­նա­կույ­տեր դառ­նա­լով: Ա­հա այս­պես ա­ճում է մարդ­կութ­յան ա­պա­գա­յին առնչ­վող սպառ­նա­լի­քը»: Իսկ ո՞րն է, ըստ գրող-հե­րո­սու­հու, այդ սպառ­նա­լի­քի դեմն առ­նե­լու մի­ջո­ցը, հնա­րը: Հայ­րե­նի­քի և մար­դու ներ­քին «թաք­նա­խոր­հուրդ» կա­պը՝ եզ­րա­կաց­նում է նա: Հի­շո­ղութ­յամբ վե­րա­կանգ­նե­լով իր ման­կութ­յան շրջա­նի Հա­յաս­տա­նը՝ ցուրտ ու մութ տա­րի­նե­րը, սո­ցիա­լա­կան թշվա­ռութ­յու­նը, գոր­ծազր­կութ­յու­նը, ո­րի պատ­ճա­ռով գիտ­նա­կան պա­պը ստիպ­ված էր ե­ղել վա­ճա­ռել իր հա­մար այն­քան նվի­րա­կան գրա­դա­րա­նը, իսկ նկա­րիչ հայ­րը «բնամ­թեր­քի դի­մաց Պարս­կաս­տա­նից բեր­ված ապ­րանք էր վա­ճա­ռում բա­ցօթ­յա տո­նա­վա­ճա­ռում», Մեգ­գին չի կա­րո­ղա­նում մե­ղադ­րել շա­տե­րին, ո­րոնք «դար­ձան տա­րա­գիր­ներ: Դար­ձան դե­գե­րող հո­գի­ներ՝ սե­փա­կան մաշ­կից հե­ռա­նա­լով: Չ­վե­ցին օ­տար երկր­ներ, որ զրո­յից շա­րադ­րեն ի­րենց կեն­սագ­րութ­յու­նը»: Ի­հար­կե, կա­յին նաև նվիր­յալ­ներ, ինչ­պես հենց իր հո­րա­կան պա­պը՝ պրո­ֆե­սոր, ֆի­զի­կոս Ար­մեն Սա­մուլ­յա­նը, որ «ան­բա­ցատ­րե­լի հա­մառ» մարդ էր, ո­րոնք «չու­զե­ցին լքել ո՛չ ի­րենց եր­կի­րը, ո՛չ քա­ղա­քը, ո՛չ բնա­կա­րա­նը»: Այ­սինքն՝ մարդ­կանց ո­րո­շում­ներն ու վար­քը տար­բեր էին, բայց, ըստ Մեգ­գիի, կար մի բան, որ միա­վո­րում էր բո­լո­րին՝ թե՛ ներ­սում և թե՛ դրսում. այն ճշմար­տութ­յու­նը, որ «­Մար­դը չի կա­րող եր­ջա­նիկ լի­նել, երբ հի­վանդ է հայ­րե­նի­քը: Ք­սան­մե­կե­րորդ դա­րի մար­դը հա­մար­վում է մո­լո­րա­կի բնա­կիչ: Նա ծնվում է մի երկ­րում, մե­ծա­նում մեկ այլ երկ­րում, ապ­րում, ստեղ­ծա­գոր­ծում է մեկ ու­րի­շում: Բայց, այ­նու­հան­դերձ, կա մի բան, որ գոր­ծում է՝ մնա­լով ան­կա­ռա­վա­րե­լի, գոր­ծում է զգա­ցա­կան օ­րենք­նե­րով: Եվ չի հա­ղոր­դակց­վում ար­յան ձայ­նով, չի կա­րող հա­մար­վել հո­ղի կամ նախ­նի­նե­րի կանչ: Թաք­նա­խոր­հուրդ ու ո­րո­շիչ է մար­դու կապն իր երկ­րի հետ: Այդ կա­պը խորհր­դա­վոր է ու ան­բա­ցատ­րե­լի: Դա մար­դու էութ­յունն է, նրա հո­գու ան­բա­ժա­նե­լի մաս­նի­կը, որ կորս­վել է Այն­տեղ…» (ընդգ­ծու­մը մերն է – Պ. Դ.): Վեր­ջա­պես, կյան­քի դա­ժան փոր­ձութ­յուն­նե­րի մի­ջով ան­ցած հե­րո­սու­հին ձևա­կեր­պում է մար­դու եր­ջան­կութ­յան իր բա­նաձ­ևը: Ար­ձա­նա­գ­րե­լով, որ «­Նա­հանգ­նե­րի գե­րա­գույն օ­րեն­քը» փողն է, իսկ «մար­դը՝ ո­չին­չը: Շահն ու հարս­տա­նա­լու մո­լուց­քը իշ­խում են ըն­կե­րութ­յան, ըն­տա­նե­կան փոխ­հաս­կա­ցո­ղութ­յան և խղ­ճի օ­րենք­նե­րի վրա՝ ան­չափ կար­ևոր հաս­կա­ցութ­յուն­ներ խե­ղե­լով», Մեգ­գին հու­սա­հատ բա­ցա­կան­չում է. «Ո՞ւր են սլա­նում մար­դիկ ա­ռանց քուն ու հանգս­տի: Դո­լար­նե­րը լույ­սի ա­րա­գութ­յամբ սլա­նում են ա­զա­տու­ղով, դրանց հաս­նե­լը հա­մար­յա անհ­նար է, ա­պարդ­յուն վազք՝ մե­ծա­մաս­նութ­յան հա­մար»: Եվ հետ­ևում է գլխա­վոր միտք-եզ­րա­հան­գում-խրա­տը կամ ճի­չը. «­Մա՛րդ ա­րա­րած, տունդ ա­պա­րանք էլ սար­քես, բան­կա­յին հա­շիվ­ներդ էլ պայ­թեն մի­լիարդ­նե­րից, միև­նույն է, զուր է չար­չա­րանքդ, ար­յուն-քրտին­քով ստեղ­ծածդ: Ի՛նչ էլ ստեղ­ծես, ինչ­քան էլ ստեղ­ծես՝ մեկ է: Չէ՞ որ տանդ մեջ սի­րածդ տե­ղը ըն­դա­մե­նը փոք­րիկ անկ­յունդ է՝ հար­մար բազ­կա­թո­ռով»: Ըստ էութ­յան, սա նաև ներ­քին կոչ է սրբո­րեն պահ­պա­նե­լու ազ­գա­յին-քրիս­տո­նեա­կան ար­ժեք­ներն ու հա­վա­տը, որ մե­ծե­րից սե­րունդ­նե­րին են փո­խանց­վել դա­րեր շա­րու­նակ՝ մնա­լով միշտ ար­դիա­կան: Այս ի­մաս­տով կարևոր ու­ղերձ­ներ են պա­րու­նա­կում վե­պի այն է­ջե­րը, ո­րոն­ցում Մեգ­գին հի­շո­ղութ­յան մեջ վե­րարթ­նաց­նում է իր տա­տի ու հոր՝ Աստ­ծու և կ­րո­նի նկատ­մամբ ու­նե­ցած վե­րա­բեր­մուն­քը, ըն­կա­լու­մը: Տա­տի հա­մար, օ­րի­նակ, «Ք­րիս­տոս ա­նու­նը ա­մեն ինչ էր, Նա էր Ան­փո­խա­րի­նե­լին»: Տի­րոջ շուրջն էին հա­մախմբ­վում, միա­վոր­վում ի­րենց տան բո­լոր ան­դամ­նե­րը, «Ն­րա շուրջն էին պտտվում Հա­յաս­տանն ու ամ­բողջ եր­կի­րը»: Հոր սրտի մեջ էլ հա­վատ կար, բայց փոքր-ինչ այլ դրսևո­րում­նե­րով: Նա ա­վե­լի հան­դուր­ժող էր, «հե­տաքր­քիր փի­լի­սո­փա­յութ­յուն ու­ներ», ըստ ո­րի՝ «յու­րա­քանչ­յուր մարդ հա­վա­տա­լու իր ի­րա­վունքն ու­նի՝ ըստ սե­փա­կան փոր­ձա­ռութ­յան, մտքե­րի, զգաց­մունք­նե­րի»: Ե­կե­ղե­ցուն էլ դեմ չէր հայ­րը, հա­մոզ­ված, որ «այն միա­վո­րում է մարդ­կանց՝ ա­մեն ինչ հսկո­ղութ­յան, կարգ ու կա­նո­նի մեջ պա­հե­լով»:
Վեպն ու­նի սյու­ժե­տա­յին տար­բեր ծալ­քեր, ուղ­ղութ­յուն­ներ, փոխ­ներ­թա­փան­ցում­ներ՝ յու­րո­վի մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րով, ո­րոնք ըն­թեր­ցո­ղի հա­մար գրա­վիչ են դարձ­նում պա­տու­մը, եր­բեմն նաև ա­ֆո­րիս­տիկ ձևա­կեր­պում­ներ ստա­նա­լով՝ «­Մեր ու­ղե­ղը հա­կադր­վում է հի­շո­ղութ­յա­նը, որ­պես­զի ապ­րենք», «­Դա­վա­ճա­նութ­յունն է մար­դու մե­ծա­գույն պար­տութ­յուն­նե­րից մե­կը», «­Սեր և ցավ. դրանք այն­քա՜ն նման են», «­Մեր ես-ը կազ­մա­վոր­վում է ա­մե­նա­խոր ապր­ված զգաց­մունք­նե­րով: Հա­ճախ՝ հենց դրանք են մեր շղթա­նե­րը»:
Հե­ղի­նա­կի լե­զուն սա­հուն է ու պատ­կե­րա­վոր. օ­րի­նակ՝ «­Քար լռութ­յուն: Կո­պերս ծանր մե­տա­ղե դար­պաս­ներ են, որ չեն փակ­վում», «Ա­ղա­ջու­րը ման­կան ար­ցուն­քի պես պի­տի լի­նի», ո­րով­հետև «մե­ծե­րի ար­ցուն­քը եր­կար ապ­րե­լուց ա­վե­լի ա­ղի էր», լու­սի­նը՝ «երկն­քի աչ­քը»…
Մաս­նա­վո­րից դե­պի ընդ­հա­նու­րը, անձ­նա­կա­նից դե­պի հա­մազ­գա­յինն ու հա­մա­մարդ­կա­յի­նը ձգվող զար­գաց­ման տրա­մա­բա­նութ­յամբ Մար­գա­րիտ Դե­րան­ցին հա­ջող­վում է քայլ առ քայլ ա­ռաջ տա­նել մար­դու նե­րաշ­խար­հա­յին «թաք­նա­խոր­հուրդ» կա­պե­րի իր զննում­նե­րը՝ նման շա­հագր­գիռ ձգտում­ներ բոր­բո­քե­լով նաև ըն­թեր­ցող­նե­րի հո­գի­նե­րում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։