«ՀՈՒՄՈՐ», ՈՐԻՑ ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴՈՒ ՀՈՆԳՈՒՐ-ՀՈՆԳՈՒՐ ԼԱՑՆ Է ԳԱԼԻՍ/ Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՄՂՁԱՎԱՆՋ

 

«Ի ցավ մեզ՝ պա­տե­րազմ­ներն ու գաղ­թե­րը, որ մշտա­պես ա­մա­յաց­րել են եր­կի­րը, ա­վե­րել ու չեն խնա­յել նաև մեր հոգ­ևոր կա­ռույ­ցի ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը: Իսկ նման ող­բա­լի փլու­զում­ներն ա­վե­լի մեծ ձա­խոր­դութ­յուն­նե­րի են հասց­րել, քան թշնա­մին՝ իր գրա­ված գյուղ ու քա­ղաք­նե­րով»:
Լ­ևոն ԽԵՉՈՅԱՆ

Է­լի այս ան­բան ու ան­գործ մտա­վո­րա­կան­նե­րը, մե­կը՝ ես, մա­զո­խիզ­մով չզբաղ­վե­լու հա­մար՝ հե­ռու ենք պա­հել մեզ մեր «հայ­կա­կան սե­րիալ­նե­րից», թույլ ենք տվել, որ դրանք խու­ժեն, ա­նար­գել գրա­վեն հե­ռուս­տա­դաշ­տը: Հան­ցա­վո­րա­բար հե­ռու ենք պա­հել մեր լսե­լի­քը սրան­ցից: Իսկ հի­մա ամ­բողջ ե­թե­րը ո­ղող­ված է Քո­վի­դից և­ ան­գամ քաղց­կե­ղից ա­վե­լի վտան­գա­վոր ախ­տով, ո­րից ա­զատ­վե­լը մեծ ջան­քեր, մեծ հնա­րամ­տութ­յուն և քա­ջութ­յուն է պա­հան­ջում: Քա­ջութ­յուն, ո­րով­հետև նրանց՝ այս դաշ­տը նվա­ճած «հե­րոս­նե­րին» թույլ է տրվել հարս­տա­նալ ու հղփա­նալ այն­քան, որ կա­րող են ի­րենց մի­լիոն­նե­րով թքած ու­նե­նալ ցան­կա­ցած ա­մե­նաազ­դե­ցիկ հա­կա­հար­վա­ծի վրա:
«Բլ­բուլ­յան­ներ», «ա­զիզ­յան­ներ», «կար­գին սե­րիալ»-ներ, «տնփե­սա»-ներ «ֆուլ հաուս»-ներ, «կու­կու­րուզ»-ներ և­ այլ «հու­մո­րա­յին-ժա­ման­ցա­յին պատ­մութ­յուն­ներ»…
Պարզ­վում է՝ սրանց հե­ղի­նակ­նե­րը, աստ­ղե­րը, որ հա­վակ­նում են մեր ժո­ղովր­դին «հայ­րե­նա­կան մակ­նի­շի հու­մոր» մա­տա­կա­րա­րել, ար­վես­տի հետ ան­գամ քիչ թե շատ կապ­ված կրթութ­յուն չու­նեն: Որ­տե­ղի՞ց հայտն­վե­ցին այս­պի­սի ա­ռա­տութ­յամբ, ո՞վ կամ ով­քե՞ր են բու­ծում այս հա­կա­հա­սա­րա­կա­կան, հա­կա­գե­ղա­գի­տա­կան, հա­կա­ման­կա­վար­ժա­կան, հա­կա­հի­գիե­նիկ հե­ռուս­տագ­ռեհ­կա­բա­նութ­յան բա­ցիլ­նե­րը:
Ս­րանց սցե­նա­րիստ­նե­րը, պրոդյու­սեր­նե­րը, դե­րա­կա­տար-գոր­ծա­կա­տար­նե­րը եր­ևի երբ­ևէ չեն էլ անդ­րա­դար­ձել հու­մո­րի ժան­րա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յա­նը: Ա­մեն մի ար­վես­տա­բա­նա­կան բա­ռա­րա­նում պարզ գրված են եր­գի­ծան­քի ու նրա տե­սակ­նե­րի բնո­րո­շում­նե­րը. սա­տի­րա, ծաղր, սար­կազմ, գրո­տեսկ, հի­պեր­բոլ, հու­մոր… ո­րոն­ցից վեր­ջի­նը՝ հու­մո­րը, որ մեր «հու­մո­րի ար­քա­նե­րը» թեթև ձեռ­քով սե­փա­կա­նաշ­նոր­հել են, ծաղ­րի ու ծի­ծա­ղի բո­լոր տե­սակ­նե­րից ա­մե­նա­բա­րե­միտն է: Դա ծի­ծաղ է բա­րե­կա­միդ, ըն­կե­րոջդ կամ քո վրա: Իսկ այն, ինչ ներ­կա­յաց­վում է հայ­կա­կան հու­մո­րի մակ­նի­շով, չի տե­ղա­վոր­վում ոչ միայն եր­գի­ծան­քի տե­սակ­նե­րից որ­ևէ մե­կի, այլև ա­մե­նա­տար­րա­կան վար­քի գրված ու չգրված կա­նոն­նե­րի մեջ: Ս­րանց ա­մե­նօր­յա ե­լույթ­նե­րը բա­ցա­ռում են ա­վա­գի, ծե­րի, մտա­վո­րա­կա­նի, առ­հա­սա­րակ մշա­կույ­թի նկատ­մամբ հար­գան­քը. ա­մո­թի զգա­ցու­մը կար­ծես ի ծնե խորթ է ե­ղել նրանց, իսկ ցի­նիզ­մը նրանց շար­ժիչ ուժն է: Իմ ար­տա­հայ­տութ­յուն­նե­րի մեջ չեմ ու­զում հա­վա­սար­վել գե­ղա­գի­տութ­յան դաշտ թա­փան­ցած այս վի­րու­սա­ծին­նե­րին, բայց նրանք այն­պես են հա­տել բա­րո­յա­կան բո­լոր չա­փա­նիշ­նե­րը, որ պետք է կա՛մ հայ­հո­յան­քի ա­վե­լի թունդ խոս­քեր ուղ­ղես նրանց, քան ի­րենցն է, կա՛մ փոր­ձես ոչն­չաց­նել ի­րենց իսկ զեն­քով: Ցա­վոք, ո՛չ մե­կը կա­րող եմ ա­նել, ո՛չ մյու­սը: Ա­ռա­ջի­նի հա­մար չի բա­վա­րա­րի իմ հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիքն ու բա­ռա­պա­շա­րը, երկ­րոր­դի հա­մար… Բայց չէ՞ որ ա­մեն օր ա­ղո­թում եմ, որ ազգս միաս­նա­կան լի­նի, որ բո­լորս մի բռունցք դառ­նանք, որ ներ­դաշ­նա­կութ­յու­նը թա­գա­վո­րի մեր ժո­ղովր­դի մեջ: Ես չեմ ու­զում սպա­նիչ ծաղ­րի են­թար­կել ի­րենց հայ կո­չող այս ա­րա­րած­նե­րին… թող ապ­րեն, բայց հան­գիստ թող­նեն հե­ռուս­տա­տե­սութ­յու­նը: Թող ա­պաշ­խա­րեն ու ի­րենց դի­զած, շքե­ղութ­յու­նից հոգ­նած մի­լիոն­նե­րը, ի­րենց ե­ռան­դը, ժա­մա­նա­կը մի քիչ էլ ժո­ղովր­դի բա­րօ­րութ­յա­նը նվի­րեն:
Ինչ վե­րա­բե­րում է «ժա­ման­ցա­յի­նին», գու­ցե հենց այս­տե՞ղ է թաղ­ված շան գլու­խը: Մի՞­թե հո­գու ու ֆի­զի­կա­կան այս­քան ցա­վե­րի, ա­նո­րո­շութ­յուն­նե­րի առջև կանգ­նած մեր ժո­ղո­վուր­դը ի­րա­վունք ու­նի այս կար­գի այ­լա­սե­րող «ժա­ման­ցի» վրա օր­վա մեջ մի քա­նի ժամ կորց­նե­լու: Մեր «հայ­րե­նա­կան» հե­ռուս­տա­տե­սութ­յունն իր «ժա­ման­ցա­յին» տխմար հա­ղոր­դում­նե­րի ցու­ցադ­րու­մը չի դա­դա­րեց­րել նույ­նիսկ ազ­գի հա­մար ա­մե­նադժն­դակ, ա­մե­նավ­տան­գա­վոր պա­հե­րին: Բա­վա­կան է հի­շել, որ մինչ մե­րոնք նկա­րա­հա­նում էին «կար­գին սե­րիալ», «ֆուլ հաուս» և­ այլ՝ ազ­գին ոչ մի լավ բան չբե­րող ա­նո­րոշ սե­ռի անտ­րա­մա­բա­նա­կա­նութ­յուն­նե­րը, մինչ «տնփե­սա»-նե­րի ան­բա­րո պա­պի­կը զբաղ­ված է հայ ա­վան­դա­կան պա­պի­կի կեր­պա­րը ա­պա­կա­նե­լով, Թուր­քիա­յում նկա­րա­հան­վում ու աշ­խար­հով մեկ սփռվում էին ըն­տա­նե­կան ամ­րութ­յուն, ազ­գի լա­վա­գույն հատ­կա­նիշ­նե­րը գո­վեր­գող սե­րիալ­նե­րը. և­ ոչ մի գռեհ­կա­բա­նութ­յուն: Ի՞նչ հետ­ևանք պետք է սպա­սեինք: Որ­քա՛ն ու­րեմն տե­ղից, գե­նե­րով ա­ռողջ էին այս սե­րիալ­նե­րով մե­ծա­ցած տղա­ներն ու նրանց բա­նակ ու­ղար­կած ծնող­նե­րը, որ կյան­քի գնով դի­մագ­րա­վե­ցին ու հի­մա էլ դի­մագ­րա­վում են մեր Հայ­րե­նի­քի մե­ծա­գույն փոր­ձութ­յուն­նե­րին:
Ո՞վ է դրդում մեր ժո­ղովր­դին իր թան­կա­գին ժա­մա­նա­կը, ինքն ի­րեն այս­քան անխղ­ճո­րեն կո­ղոպ­տե­լու:
Ման­կապղ­ծութ­յու­նը օ­րեն­քով ար­գել­ված է… Իսկ սե­րիա­լում ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի բե­րա­նով պիղծ մտքեր ար­տա­հայ­տե­լը օ­րեն­քով ար­գել­ված չէ: «Բլ­բուլ­յան­նե­րում» գլխա­վոր «հե­րոս­նե­րից» եր­կու­սը՝ Սամ­սո­նիչն ու նրա ա­վագ քույ­րի­կը, ի­հար­կե, ի­րենց այդ ան­նոր­մալ­նե­րի հա­վա­քա­ծո ըն­տա­նի­քի ճշգրիտ ար­տա­ցո­լումն են: Պ­տու­ղը հենց ծա­ռի տակ է ըն­կել: Ո՞ւմ են ձեռ առ­նում… Բո­լո­րը՝ ով, ում, երբ պա­տա­հի… Ե­րե­խան գո­ղա­նում է մոր թան­կար­ժեք զար­դը, որ հա­մա­դա­սա­րան­ցի աղջ­կան նվի­րի, քույ­րի­կը միշտ պատ­րաստ է կոծ­կե­լու նրա «շատ ծի­ծա­ղե­լի չա­րաճ­ճիութ­յուն­նե­րը»: Եր­կու եղ­բայր­ներն ու նրանց հիս­տե­րիկ, ըն­չա­քաղ­ցութ­յան, ան­բա­րո­յա­կա­նութ­յան հար­ցում մո­լա­գար մրցա­վազ­քի մեջ գտնվող կա­նայք, որ նաև հայ­րեր ու մայ­րեր են, մի՞­թե հայ ի­րա­կա­նութ­յունն ու նրա պատ­կերն են ներ­կա­յաց­նում…
Այս «հու­մո­րա­յին» սե­րիալ­նե­րի հիմ­նա­կան «գոր­ծող ան­ձը» տե­ղին-ան­տե­ղի հռհռոց-ծի­ծաղն է: Թե՛ այս ան­կապ, չա­րա­շահ­վող ծի­ծա­ղի ֆո­նը և­ այս ան­նոր­մալ, ակն­հայ­տո­րեն ի­դիո­տիզ­մով տա­ռա­պող ա­րա­րած­նե­րի ա­մե­նօր­յա ա­նար­գել մուտ­քը հայ­կա­կան ըն­տա­նիք, ե­թե ան­պայ­ման ինչ-որ դա­վա­ճա­նա­կան, հե­ռա­հար նպա­տակ չու­նի, ու­ղե­ղի հի­վան­դութ­յուն ու­նե­նա­լը նրանց ա­մե­նա­մեղմ ար­դա­րա­ցու­մը կլի­նի քա­վա­րա­նում: (Ի­դիո­տիզմ բա­ռի հա­յե­րեն հա­մար­ժե­քը հի­մա­րութ­յունն է կամ ա­պու­շութ­յու­նը, բայց քա­նի որ այս բա­ռը գի­տենք հա­ճախ մեղ­մո­րեն ար­տա­սա­նել, բայց չգի­տենք, որ սա ա­վե­լի բարդ հո­գե­կան հի­վան­դութ­յուն է, ա­վե­լի խո­րը մտա­վոր հե­տամ­նա­ցութ­յուն, քան դե­բի­լութ­յունն է, գոր­ծա­ծում եմ հենց այս՝ հնչեղ ի­դիո­տը): Այդ ֆո­նը առ­կա է հան­գուց­յալ պա­պի շիր­մին այ­ցե­լութ­յան դրվա­գում (սև շր­ջա­նա­կի մեջ առն­ված նկա­րից մեզ է նա­յում մեր սիր­ված դե­րա­սան­նե­րից մե­կը, որ հի­մա հան­գուց­յալ է. նրա հա­րա­զատ­նե­րը հա­մա­ձա՞յն են ե­ղել այս տե­սա­րա­նին): Ի­դիոտ­նե­րի այս ըն­տա­նի­քում չկա որ­ևէ մե­կը, որ երբ­ևէ ի­մա­ցած լի­նի՝ հայ ըն­տա­նի­քում ա­նըն­դու­նե­լի է հան­գուց­յա­լի հի­շա­տա­կը պղծե­լը («բլբուլ­յան­ներ»)… Բո­լո­րը, միմ­յան­ցից ա­ռաջ ընկ­նե­լով, հենց միայն ա­մեն ինչ պղծե­լով են զբաղ­ված: Ե­րե­խա­ներն ի­րենց գռեհ­կութ­յամբ ծնող­նե­րից ետ մնա­լու ոչ միայն ցան­կութ­յուն չու­նեն, այլ ճիշտ հա­կա­ռա­կը՝ «հնա­րամ­տութ­յամբ ու գի­տե­լիք­նե­րով» հա­ճախ ա­ռաջ են անց­նում ի­րենց տգետ, հի­մար, ան­բա­րո ծնող­նե­րից:
Ա­զիզ­յան­նե­րի ըն­տա­նի­քի հայ­րը… ան­ճա­րակ, տա­փակ, օ­րան­գու­տա­նի պես ան­վերջ կու­չու­ձիգ ե­կող մի ա­րա­րած… (Ես հա­մակ­րան­քով եմ վե­րա­բեր­վում մեր նախ­կին քա­ղա­քա­պե­տի կա­տա­րած լավ գոր­ծե­րին, նաև՝ «­Կար­գին հա­ղորդ­ման» 1400 սե­րիա­նե­րից մի քա­նի­սին:) Մե­կը մյու­սին հա­ջոր­դող, մե­կը մյու­սից այ­լա­սեր­ված կեր­պար­նե­րը հիշ­յալ ու դեռևս չհիշ­յալ «սե­րիալ­նե­րում» հան­դուգն են ի­րենց գռե­հիկ խոս­քով ու ա­րարք­նե­րով: Հե­ղի­նակ­նե­րը, ո­րոնց թվում է, թե գեր ու տգեղ «հե­րոս-հե­րո­սու­հի­ներ» ընտ­րե­լով ծի­ծաղ են ա­ռա­ջաց­նում, չեն հաս­կա­նում, որ նախ և­ ա­ռաջ ծի­ծա­ղում են մարդ­կա­յին ֆի­զի­կա­կան թե­րութ­յուն­նե­րի վրա: Իսկ չաղ դե­րա­կա­տար­նե­րին սա ոչ միայն չի մտա­հո­գում, այլ ճիշտ հա­կա­ռա­կը՝ ոգ­ևո­րում է: «­Դո­մի­նո» սե­րիա­լում ան­վա­նի երգ­չու­հին ի­րեն ա­վե­լի տգեղ է ներ­կա­յաց­նում, քան ի­րա­կա­նում է ու որ­պես ար­տիստ՝ ար­վես­տի մարդ, չի վի­րա­վոր­վում, երբ իր հետ շփվող կեր­պա­րը նրան ան­վա­նում է корова: Ջեմ­ման՝ «կար­գին սե­րիա­լի» «սու­պեր» կեր­պար­նե­րից մե­կը, ինչ­պես և­ ամ­բողջ սե­րիա­լը, Two and Half Men սե­րիա­լի կրկնութ­յամբ է սարք­ված: Ա­րա­մի­կը ա­մե­րիկ­յան Ջե­քիի հայ­կա­կան ա­ղա­վաղ­ված տար­բե­րակն է: Փա՜ռք Աստ­ծո, ըստ իմ հայ­թայ­թած տվյալ­նե­րի, սրա դե­րա­կա­տար Ա­րեգ Գա­լո­յա­նին հա­ջող­վել է ողջ և­ ա­ռողջ դուրս պրծնել այս ճահ­ճից: Հի­մա կոն­սեր­վա­տո­րիա­յի ու­սա­նող է:
Ար­դեն շատ ուշ է… ար­դեն շատ ենք կուլ գնա­ցել «սե­րիալ­նե­րով» հարս­տա­ցող­նե­րի ա­խոր­ժա­կին: Իսկ այդ ա­խոր­ժա­կը դեռ նոր է բաց­վում: «­Չեք ու­զում, մի՛ նա­յեք: Մեր բազ­մա­հա­զա­րա­նոց հան­դի­սա­տեսն ա­մեն օր սպա­սում է մեր զավ­զա­կութ­յուն­նե­րին»: Նար­կո­կախ­վա­ծութ­յուն ու­նե­ցող­նե­րը նույն­պես ան­համ­բեր սպա­սում են մա­տա­կա­րար­նե­րին: Նույ­նիսկ զավ­զա­կութ­յու­նը պետք է համ ու հոտ ու­նե­նա, իսկ այս սե­րիալ­նե­րից միայն մթնո­լորտն ա­պա­կա­նող բաց աղ­բա­նո­ցի գար­շա­հոտ է փչում: Ս­րանց հե­րոս­նե­րը կա­րող են հան­գիստ զազ­րա­խո­սել, փո­ղո­ցա­յին բա­ռեր գոր­ծա­ծել, ո­րոն­ցից կիրթ մար­դու լսե­լի­քը վի­րա­վո­րան­քից շի­կա­նում է: «­Ֆուլ հաու­սին» մի ակն­թարթ միայն ա­կանջս դի­պավ. «Ես Ար­սե­նի մե­րը»,- գո­ռում էր «հե­րոս­նե­րից» մե­կը: Մի ին­նամ­յա հայ աղ­ջիկ խո­րա­սուզ­ված էր այդ օր­վա «պա­հանջ­ված» սե­րիա­յի դիտ­ման մեջ և ճա­շիկ էր ու­տում:
Մի՞­թե մենք Պա­րոն­յա­նի, Օտ­յա­նի, Լեռ Կամ­սա­րի նման եր­գի­ծա­բան­նե­րի հետ­նորդ­ներն ենք… Ու մնա­լու ենք այս­պես, դառ­նա­լու ենք ա­վե­լի ան­հու­մոր, ոչ միայն մո­լոր­վե­լու ենք եր­գի­ծանք հրա­շա­փառ հաս­կա­ցութ­յան բա­վիղ­նե­րում, այլև մեր ան­խել­քութ­յան բուլ­դո­զե­րով քա­րու­քանդ ենք ա­նե­լու դրա հետ կապ­ված բո­լոր շենք ու շնորհ­քով շի­նութ­յուն­նե­րը, որ դեռ Ա­րիս­տո­ֆա­նե­սի ժա­մա­նակ­նե­րից կոչ­ված էին մարդ­կութ­յա­նը զգոն պա­հե­լու սե­փա­կան ա­րատ­նե­րի ու սխալ­նե­րի հան­դեպ:
Ան­հաս­կա­նա­լի է, թե այն, ինչ ներ­կա­յաց­նում են ա­զիզ­յան­նե­րը, բլբուլ­յան­նե­րը, Women club-ի խա­մա­ճիկ­նե­րը, կու­կու­րուզ­նե­րը և մ­յուս­նե­րը, տա­րի­քա­յին ո՞ր խմբին են հաս­ցեագր­ված, հա­սա­րա­կութ­յան ո՞ր խավն է սրանց սլաք­նե­րի թի­րա­խը: Նա­յե­լով Women club-ի դահ­լի­ճին՝ սրտիցդ ծուխ է դուրս գա­լիս: Շեն­քով-շնորհ­քով, տո­նա­կան հա­գու­կա­պով, տե­ղը տե­ղին շպար­ված ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­ներ ու տղա­ներ, կա­նայք ու տղա­մար­դիկ ա­ռանց շիկ­նե­լու, ա­ռանց շփո­թա­հար լի­նե­լու ար­ցուն­քա­կա­լե­լու չափ ծի­ծա­ղում են հի­մա­րութ­յուն­նե­րի այդ հե­ղե­ղի յու­րա­քանչ­յուր ար­տա­նե­տու­մից, այ­սինքն՝ ոգ­ևո­րում, խրա­խու­սում են ի­դիո­տիզ­մը… Ցն­ծա­ցող ի­դիո­տիզ­մը…
«Ոս­կե դպրոց», «­Դե­պի ճամ­բար» և ս­րանց նման մի շարք «սե­րիալ­նե­րում» հնա­րա­վո­րինս անգ­թո­րեն խառնշ­տոր­ված են ոչ միայն եր­գի­ծան­քի բո­լոր տե­սակ­նե­րը, ոչ թե լա­վերն ու վա­տե­րը, այլ վատ­թար­ներն ու վատ­թա­րա­գույն­նե­րը: Ֆիլ­մում ներգ­րավ­ված ե­րե­խա­նե­րի դպրո­ցա­կան ու ճամ­բա­րա­յին կյան­քը հի­շեց­նում է աշ­խար­հի ետ­նա­խոր­շե­րից մե­կում՝ երբ­ևէ ի­րա­վա­կան որ­ևէ հա­մա­կարգ չու­նե­ցած երկ­րում տի­րող քաո­տիկ շար­ժում… Իսկ ե­րե­խա­նե­րը և ն­րանց ջո­կա­տա­վար­նե­րը կար­ծես ըն­տա­նիք­նե­րից չեն ե­կել, այլ մի սե­րիա­լի տևո­ղութ­յամբ ար­ձա­կուրդ են ստա­ցել քրեա­կա­տա­րո­ղա­կան հաս­տա­տութ­յու­նից:
Ջո­կա­տա­վար­նե­րը, դպրո­ցի ու­սուց­չա­կան ամ­բողջ կազ­մը՝ տնօ­րե­նի գլխա­վո­րութ­յամբ, «ճոխ» հա­գու­կա­պով ու թանձր շպար­ված հրեշ­ներ են, որ սա­կայն հա­ճախ ան­չափ միա­միտ ու շվա­րած են, քա­նի որ չգի­տեն՝ ո՞ւմ կամ ի՞նչ ա­պա­ցու­ցե­լու հա­մար են մտել այս խա­ղի մեջ, ո՞ւմ ջրա­ղա­ցին են ջուր լցնում, ո՞ւմ հա­մար են կա­տա­րում ի­րենց վատ գոր­ծե­րը: Ն­րանք բո­լո­րը՝ ա­ռանց բա­ցա­ռութ­յան, «ի­րար քցե­լով» են զբաղ­ված, և­ որ­ևէ բան չկա, որ կանգ­նեց­նի նրանց խե­լա­հեղ, բո­լոր կար­միր գծե­րը հա­տող վազ­քը: Այս ա­ռու­մով «հե­րո­սի դափ­նի­նե­րը» պատ­կա­նում են շոու­մեն­ներ Վա­չե Թով­մաս­յա­նին, Ար­մեն Պետ­րոս­յա­նին (­Մենչ), դե­րա­սան­ներ Ռա­ֆա­յել Ե­րա­նոս­յա­նին, Անդ­րա­նիկ Հա­րութ­յուն­յա­նին….
«­Կու­կու­րու­զի» սե­րիալ­նե­րից մե­կում Վա­չե Թով­մաս­յա­նը, որ «ոս­կե դպրո­ցի» բա­զում սե­րիա­նե­րում հան­րակր­թա­կան մեր դպրո­ցը ա­րա­տա­վո­րե­լու հա­մար ոչ մի ջանք չի խնա­յել, ա­սում է. «Ս­րա­նից հե­տո ա­նե­լու եմ միայն բա­րի բա­ներ: Ե­թե­րը պտի մա­քուր լի­նի: Է­րե­խես մե­ծա­նում ա, ա­րա՛, էս ին­չե­րո՞վ ա լցվել ե­թե­րը»… Այ­սինքն՝ շատ լավ էլ գի­տակ­ցում են, թե ինչ է ի­րենց ա­րա­ծը, բայց ե­թե դա էլ պատ­ճառ չէ, որ իս­կա­պես վերջ տան այս շա­հու­թա­բեր «բիզ­նե­սին», ու­րեմն պատ­ճառ­նե­րը շատ ա­վե­լի լուրջ են: Իսկ մեր դպրո­ցի ու­սու­ցիչ­ներն ու տնօ­րեն­նե­րը չըմ­բոս­տա­ցան…
Ս­րանք այն­քան են ոգ­ևոր­վում, որ մո­ռա­նում են, թե որ­տեղ են գտնվում… Մինչ­դեռ գտնվում են մի ամ­բողջ հան­րութ­յան, հնա­գույն մշա­կույթ ու­նե­ցող ազ­գի տե­սա­դաշ­տում, նաև՝ մեր թշնա­մի­նե­րի ու մեր լա­վը չու­զող­նե­րի: Մի վրա­ցու­հի իր ֆեյս­բուք­յան է­ջում ներ­կա­յաց­րել էր «­Կի­սա­բաց լու­սա­մուտ­նե­րից» մի հատ­ված ու գրել էր. «­Սա չե՞ք դուք՝ հա­յերդ»: («­Կի­սա­բաց լու­սա­մուտ­ներ» բազ­միցս պա­խա­րակ­ված «հա­ղոր­դու­մը» ա­ռան­ձին խո­սակ­ցութ­յան նյութ է): Ն­րանց հիմ­նա­կան մա­սի կար­ծի­քով՝ հենց ի­րենց բա­րո­յա­կան չա­փա­նիշ­նե­րով հիա­ցող ի­դիոտ­նե­րից է կազմ­ված մեր ազ­գը… Իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում Մ­կոն ա­սում է. «­Կար­գին հա­ղորդ­ման» նման սե­րիա­լը նա­խա­տես­ված է տար­բեր տա­րի­քա­յին խմբե­րի լսա­րա­նի հա­մար… Ն­ման ան­վա­նում ու­նե­ցող հա­ղոր­դու­մը պետք է բո­լո­րին դուր գա»: Այ­սինքն՝ որ­ևէ ձևով չձաղկ­վող գի­նե­մո­լի, կնա­մո­լի, փոք­րո­գութ­յան սկզբուն­քով դաս­տիա­րակ­վող ե­րե­խա­յի, խա­բե­բա­յի, դա­տար­կա­խոս-զազ­րա­խո­սի կեր­պա­րը բո­լո­րին պետք է դուր գա: Դուր գա ոչ միայն նրա բա­ռա­պա­շա­րը, պահ­ված­քը սե­փա­կա­նե­լու, ըն­դօ­րի­նա­կե­լու, գոր­ծա­ծե­լու պատ­րաստ խա­վին, այլ նաև ին­տե­լեկ­տի տեր մարդ­կանց, ար­վես­տը սի­րող­նե­րին ու գնա­հա­տող­նե­րին… Իսկ «­Վի­քի­պե­դիա­յում» «կար­գին հա­ղորդ­ման» մա­սին տա­ռա­ցիո­րեն գրված է հետև­յա­լը. «­Հա­յաս­տա­նում ա­մե­նա­հայտ­նի և հա­ջող­ված կա­տա­կեր­գա­կան շոու­նե­րից էր: (­Հի­մա կա­րե­լի է նո­րից ներ­կա ժա­մա­նա­կով խո­սել սրա մա­սին, քա­նի որ՝ որ­պես մեր ժո­ղովր­դի «հոգևոր ան­գին գանձ», նո­րից է ցու­ցադր­վում): Շոուն բաղ­կա­ցած էր մի քա­նի րո­պեա­նոց հատ­ված­նե­րից, ո­րոնք սո­վո­րա­բար վե­րա­բե­րում էին սե­ռա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին (ընդգ­ծու­մը Վի­քի­պե­դիա­յինն է), Հա­յաս­տա­նի սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րին (կենկ­րետ հենց Հա­յաս­տա­նում են բնակ­վում բո­լոր այս ի­դիոտ­նե­րը. ընդգ­ծումն իմն է), ֆուտ­բո­լին, Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մին և­ այլն»: Կաս­կած չու­նեմ, որ այս անգ­րա­գետ հա­մա­ռոտ տե­ղե­կութ­յու­նը կազ­մել են հենց սե­րիա­լի հե­ղի­նակ­նե­րը:
«­Կար­գին հա­ղորդ­ման» գլխա­վոր կեր­պար Ա­ձի­կը ի­րեն Ա­րեշ­ցի մա­կա­նունն է տվել: Ա­րե­շում, ինչ­պես ա­մեն տեղ, ի­դիոտ­ներ կգտնվեն, բայց ես՝ որ­պես Նոր Ա­րե­շի հնաբ­նակ, սրան­ցից որ­ևէ մե­կին երբ­ևէ չեմ հան­դի­պել: Ն­րանք կա՛մ խնամ­քով թաքն­վում են հա­սա­րա­կութ­յու­նից, կա՛մ էլ չկան առ­հա­սա­րակ: Իսկ մենք պետք է ա­մա­չենք Մ­կո­յի ու Հայ­կո­յի փո­խա­րեն, որ այս­պես անխ­նա դար­ձել են ծի­ծա­ղի ա­ռար­կա: Ա­նա­ռողջ ծի­ծա­ղի և­ ոչ թե ծաղ­րի… Ծաղ­րը մշա­կու­թա­յին այլ կա­նոն­ներ ու­նի, հատ­կա­պես՝ ծաղ­րը ար­վես­տում: (Ա­նա­ռողջ ծի­ծա­ղի ու տգեղ պահ­ված­քի փայ­լուն օ­րի­նակ է ծա­ռա­յում Գ­րի­գը՝ իր «­Զան­գի՛ր ա­սեմ» հա­ղորդ­ման մեջ և­ առ­հա­սա­րակ: Հի­մա սրճա­րան­նե­րում և­ այլ հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում հա­ճախ կլսեք այս լաց ա­ռա­ջաց­նող «ղզիկ» ծի­ծա­ղը, գռե­հիկ բա­ռա­կա­պակ­ցութ­յուն­ներ, որ ար­դեն թևա­վոր խոսք դառ­նա­լու ի­րա­վունք են ձեռք բե­րել):
Գու­ցե բա­րո­յա­կան չա­փա­նիշ­ներն այս­քան ար­հա­մար­հող ու ոտ­նա­հա­րող սե­րիալ­նե­րի հե­ղի­նակ­նե­րի, բուր­գի գա­գա­թին կանգ­նած մե­կի հա­մար լավ էլ պարզ են հո­տա­յին բնազդ­նե­րը կա­ռա­վա­րե­լու ձևե­րը, և ն­րանք գի­տակ­ցա­բար են խփում հենց կենտ­րո­նին… Որ­սորդն իր գնդա­կը ուղ­ղում է իր որ­սի կա՛մ սրտին, կա՛մ գլխին: Ա­հա, և՛ սիր­տը, և՛ ու­ղե­ղը սկու­տե­ղի վրա են: Խ­փե՛ք, քա­նի որ ձեր հան­ցա­գոր­ծութ­յուն­ներն ար­գե­լող օ­րենք­ներ չու­նենք…
Ի՞նչ նպա­տակ են հե­տապն­դում այս գռեհ­կա­բա­նութ­յուն­նե­րը, է­ժա­նա­գին գլուխ­հար­դու­կո­ցի­նե­րը, ո՞ւմ վրա են ծի­ծա­ղում, ի՞նչն են պա­խա­րա­կում, ի՞նչ են սո­վո­րեց­նում: Կր­թութ­յան ու դաս­տիա­րա­կութ­յան ի՞նչ չա­փա­նիշ­նե­րի կրող­ներ են այս սե­րիալ­նե­րին այս­քան հե­տևո­ղա­կա­նո­րեն թափ հա­ղոր­դող, փո­ղեր շաղ տվող «հզոր­նե­րը», ի՞նչ օ­գուտ, ե­կա­մուտ են ստա­նում կամ ակն­կա­լում ի­րենց ներդ­րում­նե­րից… Ո՞ւր է նա­յում մեր ազ­գա­յին անվ­տան­գութ­յու­նը: Ե­թե օ­րեն­քով ար­գել­ված չէ, ու­րեմն կա­րե­լի՞ է ա­մե­նօր­յա, ա­մեն­ժամ­յա ռե­ժի­մով խե­ղել ե­րե­խա­նե­րի, նաև միամ­տո­րեն «ժա­մանց­նե­րի» տրվող մե­ծա­հա­սակ­նե­րի հո­գե­բա­նութ­յու­նը: Կան դե­րա­սան­ներ, ո­րոնք օ­րը 15 ժամ զբաղ­ված լի­նե­լով սե­րիալ­նե­րում, ի­րա­կան կյան­քում դառ­նում են ի­րենց մարմ­նա­վո­րած «հե­րոս­նե­րի» կրկնօ­րի­նակ­նե­րը, քա­րո­զիչ­նե­րը: Ցա­վոք, այս կրա­կի մեջ նետ­վող թի­թեռ­նիկ­նե­րի թիվն ա­ճում է ոչ թե օ­րե­րով, այլ ժա­մե­րով: Ընդ ո­րում, նրանց շար­քե­րում կան շատ օժտ­ված դե­րա­սան­ներ, նույ­նիսկ՝ մաս­նա­գի­տա­կան կրթութ­յամբ: Իսկ պրո­դյու­սեր­նե­րը և «ժա­մա­նա­կա­կից աստ­ղեր» հա­մար­վող մոտ եր­կու տասն­յակ «շոու­մեն­ներ» հիմ­նա­կա­նում կա՛մ որ­ևէ բու­հում չեն սո­վո­րել, կա՛մ ու­նեն ի­րենց այ­սօր­վա «բիզ­նե­սից» տրա­մագ­ծո­րեն շատ հե­ռու մաս­նա­գի­տա­կան կամ թե­րի մաս­նա­գի­տա­կան կրթութ­յուն: Բ­նա­կան է, որ նրանք չպի­տի ի­մա­նա­յին՝ ի՞նչ է «խոս­քի կուլ­տու­րան», դե­րա­սա­նի վար­պե­տութ­յու­նը, ռե­ժի­սու­րան, սյու­ժեի զար­գա­ցու­մը, կուլ­մի­նա­ցիան, չա­փի զգա­ցու­մը, չգի­տեն՝ ի՞նչ է գե­ղե­ցի­կը, վե­հը, ստո­րը, եր­գի­ծան­քը, ող­բեր­գութ­յու­նը, դրա­ման… Ու միայն մե­ծամ­տութ­յու­նը, տգի­տութ­յու­նը կամ ան­մեղ­սու­նա­կութ­յու­նը կա­րող են փրկել հե­ղի­նակ­նե­րին, գոր­ծա­կա­տար­նե­րին ու նրանց հո­վա­նա­վոր­նե­րին «ազ­գի դա­վա­ճան» պի­տա­կից: Ա­սում են՝ դե­րա­սան­նե­րը ի՞նչ ա­նեն, փող են վաս­տա­կում: Ա­յո՛, 400 դո­լա­րով Հայ­րե­նի­քի իր մա­սը վա­ճա­ռո­ղը նույն­պես փող էր վաս­տա­կում:
Պարզ­վում է՝ Ար­մեն Պետ­րոս­յա­նը (­Մեն­չը), որ բնակ­վում է ԱՄՆ-ում, սո­վո­րել է տնտե­սա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նում (ա­վար­տե՞լ է, թե ոչ, հայտ­նի չէ)։ Նա նաև «­Ռա­դիո ջա­նի» տնօրենն է (ինչ­պես և պետք էր են­թադ­րել՝ նա կամ նրա նման մե­կը): Այս «­Ռա­դիո ջա­նի» պատ­ճա­ռով եր­ևի ոչ միայն ես, այլև ու­րիշ­նե­րը հա­ճա­խա­կի հա­կադ­րութ­յան մեջ ենք տաք­սու և հան­րա­յին տրանս­պոր­տի այլ մի­ջոց­նե­րի վա­րորդ­նե­րի հետ: Հի­մա էլ Մեն­չը նոր հա­ղոր­դա­շար է սկսել, որ վա­րում է ան­ձամբ՝ «Երևան­ցի­ներ»: Ամ­բողջ հա­սա­կով մեկ կանգ­նում է «­Հաղ­թա­նա­կի» զբո­սայ­գու բար­ձուն­քում ու այն­տե­ղից թքում մեզ՝ եր­ևան­ցի­նե­րիս վրա:
Շոու­նե­րի հա­մա­կար­գը փոքր-ինչ տնտղե­լիս (ա­վե­լիին դի­մա­նա­լով կա­րե­լի է ա­ռող­ջութ­յան լուրջ խնդիր­ներ վաս­տա­կել) հան­դի­պե­ցի Ե­վա Բաղ­դա­սար­յա­նի միա­միտ խոս­տո­վա­նութ­յա­նը, երբ ըն­դա­մե­նը ա­ռա­ջարկ է ստա­ցել Ա. Պետ­րոս­յա­նի (­Մեն­չի) «­Սի­րո հա­սակ» սե­րիա­լում նկա­րա­հան­վե­լու. «­Դեռ չգի­տեմ՝ ին­չի մա­սին ա լի­նե­լու ֆիլ­մը, բայց հա­մա­ձայ­նե­ցի, քա­նի որ Ա. Պետ­րոս­յա­նի յու­րա­քանչ­յուր նա­խա­գիծ հա­ջո­ղակ ա»:
Ի՞նչ հա­ճույք է այս կար­գի սե­րիալ դի­տե­լը: Ան­կաս­կած, է­ժան հա­ճույք է, ո­րին տրվում են թմրա­մո­լի, բամ­բաս­կոտ կնկա նման, որ սի­րում է քի­թը խո­թել ու­րի­շի տան գաղտ­նիք­նե­րի մեջ, երբ իր անձ­նա­կան կյան­քը հա­ջող­ված­նե­րից չէ: Ան­շուշտ, հա­ճույք է, ինչ­պես նար­դի, դո­մի­նո կամ բլոտ խա­ղա­լը, բայց հիշ­յալ խա­ղե­րով տար­ված­նե­րը ժա­մա­վա­ճա­ռութ­յու­նից զատ գրե­թե այլ մեղք չեն գոր­ծում: Իսկ սե­րիալ­նե­րից ե­կող վնաս­ներն ան­թիվ-ան­հա­մար են: Այս­տեղ հո­գե­բան­նե­րը, լեզ­վի մաք­րութ­յամբ մտա­հոգ մաս­նա­գետ­նե­րը, մշա­կու­թա­բան­նե­րը, ի վեր­ջո, կար­գին հայ մար­դիկ շատ ա­սե­լիք կու­նե­նան:
Հիշ­յալ և չ­հիշ­յալ այս շոու­մեն­նե­րի պահ­ված­քը, խոս­քը, ան­գամ ծի­ծա­ղի ձևը, ցա­վոք, սուր վա­րա­կիչ հի­վան­դութ­յան նման տա­րած­վում է, ըն­դօ­րի­նակ­վում, քան­դում, քայ­քա­յում է մեր հա­զա­րամ­յակ­նե­րի ա­ռողջ հո­գին: Այս­տեղ ոչ մի դի­մակ, ոչ մի ալ­կո­գել չի օգ­նի… Վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տութ­յուն է պետք՝ թե­կուզև ու­շա­ցած…
Այ­սօր հպան­ցիկ անդ­րա­դար­ձա միայն «հու­մո­րա­յին», «եր­գի­ծա­կան հա­ղոր­դում­նե­րին» ու սե­րիալ­նե­րին: Իսկ ի՞նչ վի­ճա­կում են մյուս՝ «ա­վե­լի լուրջ» սե­րիալ­նե­րը: Որ­ևէ գե­ղար­վես­տա­կան խոր­հուրդ գո­յութ­յուն ու­նի՞ արդ­յոք դե­րա­սա­նա­կան խա­ղի, սյու­ժեի, ռե­ժի­սու­րա­յի, սցե­նա­րի հաս­տատ­ման հա­մա­ր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.