ՔԱՅԼԻ ԱՐԺԵՔԸ/ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

Շախ­մատն ա­մեն մար­դու, ա­մեն հա­մայն­քի, կազ­մա­կեր­պութ­յան ու նաև պե­տութ­յուն­նե­րին լուռ հու­շում է՝ ա­մեն քայ­լից ա­ռաջ մտա­ծել ա­խո­յա­նի հնա­րա­վոր պա­տաս­խան քայ­լե­րի մա­սին։
Այս խա­ղում քայլ ետ տալ չկա, ձեռք ես տվել՝ խա­ղա։ Բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում տար­բե­րակ­նե­րը, բնա­կա­նա­բար, բազ­մա­թիվ են և­ ա­րագ քայ­լեր ա­նե­լը՝ հղի վտանգ­նե­րով. պար­տութ­յան հա­մար միակ մե­ղա­վո­րը դու ես։ Շախ­մա­տիս­տը մի քայլ ա­նե­լու հա­մար, ե­թե բլից կամ ա­րագ շախ­մատ չէ, կա­րող է մտա­ծել իր ժա­մա­նա­կի շրջա­նա­կում եր­կար, ի­հար­կե հան­գու­ցա­յին քայ­լե­րի մա­սին է խոս­քը։ Այդ խա­ղում կան դիր­քեր, երբ յու­րա­քանչ­յուր քայլն էլ կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել։ Հաղ­թում է նա, ով ա­վե­լի ճիշտ է կողմ­նո­րոշ­վում, ով ա­վե­լի խոր ու տար­բե­րա­կա­յին է հաշ­վար­կում։
Շախ­մա­տիս­տը չի փոր­ձի խռով­կան ե­րե­խա­յի նման­վել, ոչ էլ ա­ռա­ջին ան­գամ շքեղ հան­րա­խա­նութ մտած ման­կան՝ աչ­քե­րը հիաց­մուն­քից, զար­ման­քից ու ո­գեշն­չու­մից չռած։ Նա համ­բե­րա­տար է և չի ձգտում ա­մեն ինչ միան­գա­մից ձեռք բե­րել։ Դի­մա­ցի­նին նա չի թե­րագ­նա­հա­տում, ու­սում­նա­սի­րում է նրա հո­գե­բա­նութ­յու­նը։ Ա­հա թե ին­չու են շախ­մա­տը հա­մա­րում ի­մաս­տուն խաղ, ա­հա թե ին­չու է և՛ սպորտ, և՛ գի­տութ­յուն, և՛ ար­վեստ ան­վան­վում։ Ի՞նչ եմ ու­զում ա­սել. այ­սօր աշ­խար­հը նման է բարդ, խառ­նակ շախ­մա­տա­յին ի­րա­վի­ճա­կի։ Տես­նում ենք պե­տութ­յուն­նե­րի արևմտ­յան խմբա­վո­րում, ար­ևել­յան խմբա­վոր­ման փորձ։
Տն­տե­սա­կան միա­վոր­նե­րը ձգտում են ռազ­մա­քա­ղա­քա­կա­նի վե­րած­վել։
Տար­բեր տա­րա­ծաշր­ջան­նե­րում պայ­թած պա­տե­րազմ­նե­րը ստի­պում են ան­գամ հզոր­նե­րին՝ ու­րիշ­նե­րի ձեռ­քով ի­րենց նպա­տակ­նե­րին հաս­նել։ Հա­լու­մաշ ա­նել ի­րենց հա­կա­ռա­կորդ­նե­րին ու մրցա­կից­նե­րին. Ա­մե­րի­կան՝ Չի­նաս­տա­նին ու Ռու­սաս­տա­նին, Թուր­քիան էլ մխրճվում է շրջա­կա երկր­նե­րի կռիվ­նե­րում ու պա­հան­ջում վե­րա­կեր­տել Օս­ման­յան կայս­րութ­յան իր ակն­հայտ ե­րա­զանք-մար­մա­ջը՝ հա­ճախ չեն­թարկ­վե­լով ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ Ռու­սաս­տա­նի և­ ո՛չ այլ ու­ժե­րի թե­լադ­րան­քին։ Փոքր եղ­բայր­նե­րին մղում է ար­ևելք, տար­բեր տնտե­սա­ռազ­մա­քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րում ներգ­րա­վե­լով՝ ո­րո­շիչ ձայ­ներ է ամ­րապն­դում և պար­զո­րոշ խո­րա­ման­կութ­յամբ ու նեն­գութ­յամբ իր խաղն է տա­նում արև­մուտ­քից ար­ևելք, և­ ոչ մի հզոր, ան­գամ Ա­մե­րի­կան, սաս­տե­լով չի զո­րում ետ պա­հել նրան և­ ոչ էլ տնտեսական պատ­ժա­մի­ջոց­ներ է գոր­ծադ­րում, ինչ­պես այլ երկր­նե­րի հան­դեպ։ 44-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և հե­տո ոչ մի թթու խոսք չաս­վեց նրան։ ՄԱԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ, ՀԱՊԿ և­ այլն, կար­ծես չքմեղ հար­սի քող են քա­շել ի­րենց ե­րե­սին։
Ադր­բե­ջանն էլ ա­վագ եղ­բոր հրա­հանգ­նե­րով մե՛րթ բա­ցա­հայտ, մե՛րթ նենգ ժպի­տով ա­հա­բե­կում է հյու­սիս, հա­րավ, արև­մուտք, ի­հար­կե, չի մո­ռա­նում բար­բա­ջել խա­ղաղ հա­մա­կե­ցութ­յու­նից։ Աշ­խար­հի լռութ­յան հա­մար նա նավթ և գազ է վա­ճա­ռում։
Աշ­խար­հը մի ման­րա­ծախ առևտ­րի շու­կա է դար­ձել (ձե­ռի հետ էլ նմա­նա­կե­լով հիբ­րի­դա­յին մե­թոդ­նե­րին), նաև՝ բար­դակ։
Խոսքս աշ­խար­հին ուղ­ղե­լուց ա­ռաջ, ա­ռա­վե­լա­պես ինձ ու մե­րոնց եմ հաս­ցեագ­րում՝ այս պղտոր, խար­դա­վանք­նե­րով լի ի­րա­վի­ճա­կում խո­սե­լուց ա­ռաջ, ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լուց ա­ռաջ չխոր­շել վե­րած­վել ձեռ­քը ճա­կա­տին դրած գրոս­մայս­տե­րի և­ ա­մեն ինչ ա­նել սահ­մա­նա­յին կռիվ­նե­րը մեր մեջ չտե­ղա­փո­խե­լու հա­մար։ Ժո­ղովր­դի ա­նու­նից քիչ խո­սենք, քան­զի մեր հայ­րե­նա­կից­նե­րը պար­տա­վոր չեն լի­նել խո­րա­գետ քա­ղա­քա­գետ, դի­վա­նա­գետ, թե­պետ բո­լո­րը սի­րում են շախ­մատ խա­ղալ, բայց եր­բեմն քայ­լը ետ վերց­նե­լու պայ­մա­նով։
Հի­շենք՝ ե­րամն իր միաս­նութ­յամբ, ան­վերջ շար­քում յու­րա­քանչ­յու­րի ճշգրիտ հեր­թա­գա­յութ­յամբ ա­վե­լի ուղ­ղա­կի է գտնում չվե­լու վայ­րը։
Ի տար­բե­րութ­յուն հավ­քե­րի, մենք չենք պատ­րաստ­վում չվել, լի­նենք ե­րամ մեր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում, Ար­ցա­խում և Սփ­յուռ­քում։ Յու­րա­քանչ­յուրն իր դե­րը գտնի խա­ղա­տախ­տա­կի առջև՝ մտա­ծե­լով և գոր­ծե­լով ա­ռանց ման­կա­կան հու­զում­նե­րի ու կտրուկ, չհաշ­վարկ­ված քայ­լե­րի։
Շատ լավ էր, որ հա­յա­մետ Նեն­սի Փե­լո­սին ե­կավ ու մեզ սա­տար­ման ու Ադր­բե­ջա­նին «տե­ղը դնե­լու» խոս­քեր ա­սաց, սա­կայն ԱՄՆ-ում 907 բա­նաձև կա, ո­րով բազ­մա­մի­լիոն օ­ժան­դա­կութ­յուն է տրվում հայ կին քա­ռա­տող, Ի­գի­լից սո­վո­րած մե­թոդ­նե­րով գոր­ծող բար­բա­րոս մեր սահ­մա­նակ­ցին, տես­նենք դա կչե­ղարկ­վի՞, տես­նենք հե­ռու բա­րե­կամն է լա՞վ, թե՞ մո­տիկ դաշ­նա­կից հար­ևա­նը։
Որ­քա՞ն կա­րե­լի է մեր պատ­մութ­յան մեջ եր­կու կող­մե­րի միջև միշտ կողմ­նո­րո­շում­ներ փնտրենք, ու մե՛կ ձախ, մե՛կ աջ, ան­վերջ հո­ղեր կորց­նե­լով, և կ­ռի­վը մեր մեջ բե­րենք։ Մի քիչ դի­վա­նա­գի­տութ­յուն սո­վո­րենք մեր հին ու նոր թշնա­մի­նե­րից։
Մեջ­բե­րեմ Ան­նա Ախ­մա­տո­վա­յի սթա­փեց­նող բա­նաս­տեղ­ծութ­յու­նից մի քա­ռա­տող՝ գրված 1942 թվա­կա­նին, ինձ թվում է՝ մեզ է ուղղ­ված, ա­սենք, ա­մեն մեծ գրվածք բո­լո­րին է անհ­րա­ժեշտ հաց ու ջրի պես.

Հա­յացքս հա­ռել եմ հե­ռու հո­րի­զո­նին,
Ուր խենթ խո­լա­պար են
քա­մի­ներն սկսել…
Օ՜, ե­րեք ճա­կատ կա մեր միջև,
ըն­կե՛ր իմ.
Մեր և­ ո­սո­խի ու… է­լի՛ մի ան­գամ մե՛ր։

(­Թարգմանությունը՝ Լ­ևոն Բլ­բուլ­յա­նի)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։