ՍՈՆԱ ՎԱՆ․ ՄԻ ԵՐԵԿՈՅԻ ԼԻԲՐԵՏՈ/ Ա­նուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

 

«­Յու­րա­քանչ­յուր ստեղ­ծա­գոր­ծող իր կյան­քում գրում է մեկ գիրք, որն ամ­փո­փում է նրա ճա­նա­պար­հը՝ սկսած իր հա­սուն տա­րի­քից մինչև… երբ կա­վար­տի: Իմ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի ա­մեն տո­ղը կեն­սագ­րա­կան է, ե­թե ան­գամ այն չի պա­տա­հել ինձ հետ, այն շատ հան­գիստ կա­րող էր պա­տա­հած լի­նել, ո­րով­հետև ես եր­բեք չեմ ցան­կա­նում ըն­թեր­ցո­ղի հետ կի­սել մի բան, ո­րի փոր­ձը ես չեմ ունե­ցել, կամ բա­նաս­տեղ­ծա­կան եր­ևա­կա­յութ­յան շնոր­հիվ չեմ կա­րո­ղա­ցել վե­րապ­րել այն, զգալ դրա ճշմար­տութ­յու­նը»:

­Սո­նա ­Վան

Աս­տաֆ­յան (այժմ՝ Ա­բով­յան) փո­ղո­ցի պատ­մա­կան սև ­շեն­քում, ո­րը 1881-ին կա­ռուց­ված, հազ­վագ­յուտ պահ­պան­ված շեն­քե­րից է, վեր­ջին տա­րի­նե­րին ճար­տա­րա­պետ, դի­զայ­ներ, գե­ղան­կա­րիչ ­Վազ­գեն Բ­րուտ­յա­նի ցու­ցաս­րահն է, ո­րը հատ­կա­պես 2022-ի հու­նի­սից հան­րութ­յա­նը հայտ­նի դար­ձավ նաև մշա­կու­թա­յին հա­տըն­տիր մի­ջո­ցա­ռում­նե­րով: ­Վա­հան Արծ­րու­նու և ­Վազ­գեն Բ­րուտ­յա­նի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան արդ­յուն­քում «Ար­դեան» ցու­ցաս­րա­հում ա­մեն հինգ­շաբ­թի ըն­թա­ցող ե­րե­կո­նե­րը դառ­նում են մայ­րա­քա­ղա­քի մշա­կու­թա­յին կյան­քի ան­բա­ժան մաս, այս­տեղ կեր­պար­վես­տի բարձ­րա­ճա­շակ գոր­ծե­րի ներ­քո ըն­թա­նում են Եր­ևա­նի և­ ար­տերկ­րից ժա­մա­նած լա­վա­գույն ա­կա­դե­միա­կան ե­րա­ժիշտ­նե­րի և ­հենց ­Վա­հան Արծ­րու­նու հա­մերգ­նե­րը, ինչ­պես նաև մտեր­միկ հան­դի­պում­ներ գրող­նե­րի ու դե­րա­սան­նե­րի հետ: Եվ օ­րի­նա­չափ պի­տի որ լի­նեն հատ­կա­պես գրող­նե­րի հետ հան­դի­պում­նե­րը, քա­նի որ 1921 թ. հենց այս բնա­կա­րա­նում է ապ­րել ­Հով­հան­նես ­Թու­ման­յա­նը: «Ար­դեա­նա­կան» ա­ռա­ջին գրա­կան ե­րե­կոն տո­ղե­րիս հե­ղի­նա­կի և ­բա­նաս­տեղ­ծու­հի Ա­րուս ­Սու­րե­նի հետ էր, որ վա­րում էր բա­նա­սեր ­Նաի­րա Աբ­րա­համ­յա­նը:
Իսկ սեպ­տեմ­բե­րի 1-ին ցու­ցաս­րա­հում կա­յա­ցավ 10-րդ Ար­դեա­նա­կան մի­ջո­ցա­ռու­մը՝ հան­դի­պում բա­նաս­տեղ­ծու­հի ­Սո­նա ­Վա­նի հետ, ո­րի մա­սին ըն­թեր­ցո­ղի հետ կիս­վե­լու ցան­կութ­յուն ու­նեմ իբրև ե­րե­կո­յի վա­րող: ­Վա­րել ա­սե­լը խիստ պայ­մա­նա­կան է այս դեպ­քում, քա­նի որ ե­րե­կո­յի ձևա­չա­փը դուրս էր ա­վան­դա­կա­նից: ­Բա­նաս­տեղ­ծու­հու հայ­րե­նի­քում գտնվե­լու լու­րը «Ար­դեան» փոք­րիկ ցու­ցաս­րահ էր կան­չել մայ­րա­քա­ղա­քի մշա­կու­թա­յին վեր­նա­խա­վից մինչև նրա գրի հա­վա­տա­րիմ ըն­թեր­ցող­ներ, ո­րոն­ցից շա­տե­րը ոտ­քի վրա էին: ­Ներ­կա­նե­րի աչ­քից չէր կա­րող վրի­պել, որ Ազ­գա­յին ֆիլ­հար­մո­նիկ նվա­գախմ­բի դի­րի­ժոր Է­դո­ւարդ ­Թոփչ­յա­նը շա­տե­րի հետ ոտ­քի վրա կանգ­նած հետ­ևեց հան­դիպ­մա­նը սկզբից մինչև վերջ:
Դեռևս 2000-ա­կան­նե­րի սկզբին բա­ցա­հայ­տե­լով և ­տար­վե­լով ­Սո­նա ­Վա­նի ինք­նա­տիպ, ար­տա­սո­վոր, կա­նա­ցի, գե­ղեց­կա­գույն պոե­զիա­յով, նրա մարդ­կա­յին ա­մե­նադ­րա­կան ու ար­տիս­տիկ տե­սա­կով՝ չէի կա­րող չըն­դու­նել այդ ե­րե­կո ­Սո­նա­յի զրու­ցա­կի­ցը դառ­նա­լու ա­ռա­ջար­կը, ա­վագ գրչըն­կե­րոջս հետ խո­սե­լու նրա գրա­կա­նութ­յու­նից, նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­խուռն ու վա­րա­կիչ է­ներ­գիան օգ­նե­լու ըն­թեր­ցող­նե­րին փո­խան­ցել, լսե­լու նրա մտո­րում­ներն ու բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի հրա­շա­լի ըն­թեր­ցում­նե­րը՝ ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ ­Սիլ­վա ­Յուզ­բաշ­յա­նի և ­դե­րա­սա­նու­հի ­Քեթ­րին ­Մա­նաս­յա­նի կա­տար­մամբ: Եվ այդ զրույ­ցին մաս­նա­կից դարձ­նե­լու ներ­կա­նե­րին, ո­րոնց թվում էին ­Հա­րութ­յուն ­Խա­չատր­յա­նը, ­Կա­րի­նե ­Խո­դիկ­յա­նը, ­Վա­չե ­Շա­րաֆ­յա­նը, ­Դա­վիթ ­Գաս­պար­յա­նը, Ար­տեմ ­Հա­րութ­յուն­յա­նը, ­Կա­րեն Մկրտչ­յա­նը, ե­րի­տա­սարդ գրա­կա­նա­գետ­ներ ­Հայկ ­Համ­բար­ձում­յա­նը, Ար­մեն Ա­վա­նես­յա­նը… ե­րա­ժիշտ­ներ, գրող­ներ, նկա­րիչ­ներ, լրագ­րող­ներ, ըն­թեր­ցող­ներ: ­Հա­ճե­լի է գի­տակ­ցել, որ գրա­կան մեր տոթ մթնո­լոր­տում բա­նաս­տեղ­ծու­հուն ի­րենց ներ­կա­յութ­յամբ պատ­վե­լու էին ե­կել բազ­մա­թիվ գրող­ներ, իսկ լրագրող­նե­րը, ո­րոնք սո­վո­րա­բար զբաղ­ված լի­նե­լով քա­ղա­քա­կան թո­հու­բո­հով՝ ժա­մա­նակ չեն ու­նե­նում նկա­տե­լու մե­զա­նում ըն­թա­ցող մշա­կու­թա­յին բարձ­րա­ժեք ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, շտա­պել էին լու­սա­բա­նե­լու մեր հայ­րե­նակ­ցու­հու հեր­թա­կան այ­ցը ­Հա­յաս­տան, որ լե­ցուն էր նո­րութ­յուն­նե­րով, մի­ջազ­գա­յին հա­ջո­ղութ­յուն­նե­րով:
­Սո­նա ­Վանն այս ե­րե­կո­յի ըն­թաց­քում էլ ա­ռինք­նեց ներ­կա­նե­րին իր խա­րիզ­մա­տիկ կեր­պա­րով, գրի ու գրչի ու­ժով, մտքի սրըն­թա­ցութ­յամբ ու ցան­կա­ցած հար­ցի շուրջ յու­րօ­րի­նակ ու նո­րո­վի հա­յաց­քով, հատ­կա­պես գրո­ղի քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րո­շու­մով՝ ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցի վե­րա­բեր­յալ, ո­րը նա վեր­ջին տա­րի­նե­րին մեծ լսա­րան­նե­րի առջև ար­տա­հայ­տե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նի: Հ­րա­վեր­նե­րը գրքի մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­նե­րին ու գրա­կան փա­ռա­տո­նե­րին հիմ­նա­կա­նում կապ­ված են ­Սո­նա ­Վա­նի «­Լիբ­րե­տո ա­նա­պա­տի հա­մար» գրքի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հետ, ո­րը տպագ­րե­լով 2016-ին՝ թարգ­ման­վել է 29 լե­զու­նե­րով: Գր­քի նմա­նա­տիպ մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րից մե­կի ժա­մա­նակ Հնդ­կաս­տա­նում՝ զու­գա­հեռ­ներ տա­նե­լով ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան և ­Հո­լո­քոս­տի միջև, դի­մադ­րութ­յան էր հան­դի­պել հրեա գրո­ղի կող­մից, որն ա­սել էր, թե այս եր­ևույթ­նե­րը հա­մե­մա­տե­լի չեն: «­Ճիշտ եք,- պա­տաս­խա­նել էր ­Սո­նա ­Վա­նը,- ե­թե ­Հո­լո­քոս­տը պատ­մա­կան կոնկ­րետ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­տար­ված էթ­նիկ զտում էր, ա­պա մեր նկատ­մամբ ջար­դերն սկսել են ­Ցե­ղաս­պա­նութ­յու­նից շատ ա­ռաջ, և­ այն մեզ հետ քայ­լում է առ այ­սօր: ­Մեզ սպա­նե­լու հետ վե­րաց­նում էին մեր քա­ղաք­նե­րի, գյու­ղե­րի ա­նուն­նե­րը, շա­րու­նա­կա­բար ջնջում մեր մշա­կույ­թը, և­ ե­թե ­Հո­լո­քոստն ի­րա­գոր­ծող­նե­րը ըն­դու­նել են ի­րենց մեղ­քը, ա­պա մեզ ցե­ղաս­պա­նող­նե­րը շա­րու­նա­կում են նույն քա­ղա­քա­կա­նութ­յու­նը և մ­նում ան­պա­տիժ մի­ջազ­գա­յին հան­րութ­յան կող­մից: ­Գե­նո­ցիդ բառն ամ­բող­ջո­վին չի ար­տա­հայ­տում այն հրե­շա­վո­րութ­յան չա­փը, ո­րով ու­զում էին Եր­կիր մո­լո­րա­կից վե­րաց­նել հա­յի հետքն իսկ, հետ­ևա­բար պետք է նոր տեր­մին հո­րի­նել, ո­րը կար­տա­հայ­տի շա­րու­նա­կա­կան ցե­ղաս­պա­նութ­յան գա­ղա­փա­րը»: Ե­լույ­թից հե­տո հար­յու­րա­վոր ներ­կա­ներ նոր հա­յաց­քով էին նա­յել հար­ցին, ար­տաս­վել էին: ­Տե­ղին է ­Սո­նա ­Վա­նին Մ­շա­կու­թա­յին ­Դես­պան ան­վա­նե­լը, փաս­տա­ցի՝ նա իր կա­նա­ցի փխրուն ու­սե­րին վերց­րել է մի գոր­ծա­ռույթ, ո­րը ե­րեք տաս­նամ­յակ մեր դիա­վա­նա­գետ­նե­րը չկա­րո­ղա­ցան ի­րա­գոր­ծել:
Ըն­թեր­ցո­ղին հի­շեց­նենք, որ բա­նաս­տեղ­ծու­հին 1978 թվա­կա­նից բնակ­վում է  Կալիֆոռնիայում։ Ունի յոթ բանաստեղծական ժողովածուներ («Փշրանքներ» – 1996, «Ես անուն չունեմ» – 2003, «Ես ձայն եմ լսում» – 2006, «Չառա անունով թռչու­նը» – 2011, «Չընդհատված Շահերազադե» – 2015, «Լիբրետո անապատի համար» – 2016, «­Հայրս ա­սում էր»-2019), ո­րոնք հրա­տա­րակ­վել ու բազ­միցս վե­րահ­րա­տա­րակ­վել են, թարգ­ման­վել են շուրջ 30 լե­զու­նե­րով, հինգ ժո­ղո­վա­ծու­նե­րը՝ ա­ռան­ձին գրքե­րով, տար­բեր երկր­նե­րում կազմ­վել և տ­պագր­վել են նրա բա­նաս­տեղ­ծա­կան ընտ­րա­նի­նե­րը, բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րը տպագր­վել են մի­ջազ­գա­յին 17 ալ­մա­նախ­նե­րում, ա­մե­նա­հայտ­նի գրա­կան ամ­սագ­րե­րում։ ­Նա հա­մար­վում է ա­մե­նա­շատ գրա­խոս­ված հայ հե­ղի­նա­կը, 100-ից ա­վե­լի գրա­խո­սա­կան­ներ՝ աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րում: Ար­ժա­նա­ցել է մի շարք հայ­րե­նա­կան և 10-ից ա­վե­լի մի­ջազ­գա­յին գրա­կան մրցա­նակ­նե­րի ու պարգև­նե­րի:
­Նա ի­րեն հա­մա­րում է աշ­խար­հի մշա­կու­թա­կիր-քա­ղա­քա­ցի, սա­կայն գե­նե­տիկ հի­շո­ղութ­յու­նը են­թա­գի­տակ­ցա­կան հոս­քեր է ար­տա­ծում, ո­րոնք այլ լեզ­վով չի կա­րող ար­տա­հայ­տել: ­Չորս տաս­նամ­յա­կից ա­վե­լի ապ­րե­լով օ­տա­րութ­յան մեջ՝ գրում է միայն հա­յե­րեն և ­դա բա­ցատ­րում նրա­նով, որ օ­տա­րութ­յան մեջ մայ­րե­նի լե­զուն պաշտ­պա­նե­լու, փրկե­լու բնազդն ա­վե­լի է ու­ժե­ղա­նում:
Ե­րե­կո­յի ըն­թաց­քում ­Սո­նա ­Վա­նի պոե­զիա­յի մա­սին մաս­նա­գի­տա­կան խոսք ու կար­ծիք ար­տա­հայ­տե­ցին գրա­կա­նա­գետ, բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր ­Դա­վիթ ­Գաս­պար­յա­նը և ­բան. գիտ. դոկ­տոր ­Ռու­զան Ա­րիս­տա­կես­յա­նը: ­Բա­նաս­տեղծ Ար­տեմ ­Հա­րութ­յուն­յա­նի ինք­նա­բուխ ող­ջույ­նի խոսքն ըն­թա­ցավ ­Սո­նա ­Վա­նի բա­նաս­տեղ­ծութ­յան նրա ըն­թերց­մամբ, ուր ա­մեն տո­ղից հե­տո հնչում էր բա­նաս­տեղ­ծի գնա­հատ­կան-վեր­լու­ծութ­յու­նը: Իսկ ե­րե­կո­յի մթնո­լորտն ամ­բող­ջաց­նում ու հարս­տաց­նում էին Ազ­գա­յին ֆիլ­հար­մո­նիկ նվա­գախմ­բի կոն­ցերտ­մայս­տեր, ֆլեյ­տա­հար ­Նա­րեկ Ա­վագ­յա­նի ան­թե­րի կա­տա­րում­նե­րը:
­Ներ­կա­ներն ա­վար­տից հե­տո էլ չէին հե­ռա­նում, ան­վերջ լու­սան­կար­վում, խնդրում էին գրքե­րը մա­կագ­րել, ի­րենց սերն ու հիաց­մունքն էին հայտ­նում: ­Կես­գի­շե­րին մոտ գողտ­րիկ ցու­ցաս­րա­հում լույ­սե­րը դեռ չէին մա­րել, ա­րե­գակ­նա­յին հա­մա­կար­գի կենտ­րոն դար­ձած՝ ­Սո­նա ­Վա­նը շա­րու­նա­կում էր ջեր­մաց­նել… ­Տաք էր, գու­նեղ էր, ան­մի­ջա­կան էր, սեր էր, ա­մե­նուր պոե­զիան էր թևա­ծում՝ հայ­կա­կան գաղտ­նա­գիր-ա­ղոթք­ներ ու խաչ­քա­րե­րի նախ­շեր պա­րու­նա­կող բրուտ­յա­նա­կան ար­վես­տով մի­ջա­վայ­րում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։