Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ /ԿՅԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԻՄԱՍՏ ԱՖՈՐԻԶՄ

 

Սփ­յուռ­քա­հայ բա­նաս­տեղծ Ագ­նե­սը անց­յալ ա­միս Հա­յաս­տա­նում էր։ ՀԳՄ Ծաղ­կա­ձո­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տան մեծ դահ­լի­ճում նշվեց նրա հո­բել­յա­նը։ Եր­ևա­նից ե­կել էին նրա գրա­կա­նութ­յան ըն­թեր­ցող­նե­րը, ըն­կեր­նե­րը, Հա­մո Սահ­յա­նի ան­վան գրա­դա­րա­նի աշ­խա­տա­կից­ներ, նաև ստեղ­ծա­գոր­ծա­կան տան հանգս­տա­ցող­ներ։ Ագ­նեսն ար­ժա­նա­ցել է բազ­մա­թիվ մրցա­նակ­նե­րի ու մե­դալ­նե­րի և՛ Սփ­յուռ­քում, և՛ Հա­յաս­տա­նում։ Հի­շենք կար­ևոր­նե­րը՝ ԱՄՆ-ի և Կա­լի­ֆոռ­նիա­յի հայ գրող­նե­րի միութ­յան «­Պոե­զիա» ան­վա­նա­կար­գի 1-ին մրցա­նակ՝ «Ա­սուպ­ներ» գրքի հա­մար, ՀԳՄ «Գ­րա­կան վաս­տա­կի հա­մար» մե­դալ, ՀՀ Սփ­յուռ­քի նա­խա­րա­րութ­յան «­Վիլ­յամ Սա­րո­յան» մե­դալ, Մ­շա­կույ­թի հայ­կա­կան ֆոն­դի «­Ծիր Կա­թին» 1-ին մրցա­նակ, Կա­տա­րո­ղա­կան ար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին ա­սո­ցիա­ցիա­յի «Ոս­կե գրիչ» մրցա­նակ՝ «Ա­ֆո­րիզմ­ներ» գրքի հա­մար և­ այլն։ Վեր­ջերս հո­բել­յա­նի առ­թիվ, գրա­կա­նութ­յա­նը մա­տու­ցած ծա­ռա­յութ­յուն­նե­րի հա­մար նա ար­ժա­նա­ցել է ՀԳՄ պատ­վոգ­րի և հու­շան­վե­րի։
Հո­բել­յանն ա­ռանց նոր գրքի շնոր­հան­դե­սի կզրկվեր շու­քից, և­ ա­հա ներ­կա­յաց­վել է Ագ­նե­սի՝ Եր­ևա­նում տպագր­ված «Ա­ֆո­րիզմ­ներ» գիր­քը, ո­րի մա­սին ջերմ խոս­քեր են ա­սել գրա­կա­նա­գետ­ներ, գրող­ներ և­ ըն­թեր­ցող­ներ:
– Գիր­քը, որ վեր­նագ­րել եմ «Ա­ֆո­րիզմ­ներ», իմ ան­ցած ու­ղին է, կեն­սա­փոր­ձը։
Պի­տի հի­շենք նաև նրա նա­խա­պես զգու­շա­ցու­մը.
– Իմ մտո­րում­նե­րի ծաղ­կե­փունջն եմ հանձ­նում ձեզ, զգույշ ե­ղեք, այս­տեղ կհան­դի­պեք նաև սուր փշե­րի։
Փ­շե­րին սի­րով հան­դի­պե­լու ան­համ­բե­րութ­յամբ բա­ցում եմ գիր­քը, և­ աչ­քիս դի­պած գրվածք­նե­րից ինձ հմա­յում է ար­տա­քո սո­վո­րա­կան թվա­ցող մի խոր­հուրդ. «­Նա, ով չի ու­զում գնել ճամ­փոր­դա­կան կո­շիկ­ներ և ճամպ­րուկ, չու­նի ար­ևա­յին լայ­նեզր գլխարկ ու գու­նա­վոր ակ­նոց, չի կա­րող խո­սել եր­ջան­կութ­յան ու վա­յել­քի մա­սին»։ Կեն­սա­կան փոր­ձի այս տո­ղե­րը թեթև ու հա­ճե­լի տրա­մադ­րութ­յան մղե­լով՝ ստի­պում են դնել լայ­նեզր գլխարկ ու գու­նա­վոր ակ­նոց և­ ընկ­նել ճա­նա­պարհ, նա­խա­պես, ըստ Ագ­նե­սի ա­ֆո­րիզ­մի, ճա­նա­չե­լով ե­ղա­նակ­նե­րի փո­փո­խա­կա­նութ­յու­նը.
– Ե­ղա­նակ­նե­րը նման են կա­նանց, դժվար է ա­սել, թե անձր­ևից հե­տո ծիա­ծա՞ն կլի­նի, կամ՝ ար­ևոտ օ­րը որ­քա՞ն կտևի։
Փույթ չէ, թե ե­ղա­նա­կը ինչ­պի­սին կլի­նի, դու կյան­քը որ­պես ճա­նա­պարհ ան­ցիր, ու լայ­նեզր գլխարկդ թող պատս­պա­րի ոչ միայն քեզ, այլև.
– Եր­ջան­կութ­յուն է, ե­թե ու­նես հա­վա­տա­րիմ ըն­կեր­ներ, ո­րոնք չեն փոխ­վում հե­ռա­վո­րութ­յու­նից ու ե­ղա­նա­կից, դի­մա­նում են ան­գամ ցրտին՝ ի­րենց սե­րը հան­դեր­ձանք ա­րած։
Ա­յո՛, այդ սերն է, որ կտրում է օվ­կիա­նո­սը՝ Ա­մե­րի­կա­յից Հա­յաս­տան, Հա­յաս­տա­նից Ա­մե­րի­կա, և­ օվ­կիա­նո­սի վրա, թռիչ­քի եր­կար ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում թե քնած լի­նես, վստահ ես, որ չի քնում քո հո­գու կա­րո­տը՝ հայ­րե­նի երկ­րի, լեզ­վի ու պարզ սո­վո­րույթ­նե­րի համ ու հո­տով զգե­ցած։
– Հայ­րե­նի­քը միայն կա­րո­տե­լու և սի­րե­լու հա­մար չէ, նա հատ­կա­պես հայ­րե­նան­վեր գոր­ծո­ղութ­յուն­նե­րի պա­հանջ ու­նի, ուր էլ լի­նի նրա զա­վա­կը, ե­թե իս­կա­պես ժա­ռանգ է և կ­րում է դա­րե­րի մշա­կույ­թի, պատ­մութ­յան ու ճա­կա­տագ­րի ժա­ռան­գորդ լի­նե­լու պա­տի­վը՝ ստեղ­ծե­լու է, ա­րա­րե­լու, ապ­րե­լու իր հայ­րե­նի­քի ներ­կա­յի ու ա­պա­գա­յի ռեալ տես­լա­կա­նով։
Ա­հա Ագ­նե­սի մի խտա­ցում.
– Յու­րա­քանչ­յուր հայ­րե­նիք աստ­վա­ծա­յին է, այն­տեղ սրբա­նում, մաքր­վում է ա­մեն ինչ, խճա­քարն ան­գամ լեռ է թվում։
Նաև սա պատ­վի­րան է, որ մեր լե­ռը խճա­քար չդարձ­նենք, մեր ո­գե­ղե­նութ­յու­նը չման­րաց­նենք հա­նուն «որ­տեղ հաց, այն­տեղ կաց» հա­յե­րեն հնչող ա­մե­նա­ցած­րար­ժեք գա­ղա­փար-կա­ղա­պա­րի։
Եզ­րա­փա­կե­լով իմ կարճ ճամ­փոր­դութ­յու­նը Ագ­նե­սի ա­ֆո­րիզմ­նե­րի պարզ, բարդ, լի­րի­կա­կան, փի­լի­սո­փա­յա­կան խիտ թա­վուտ­նե­րում՝ շնոր­հի լույսն է կան­չում, հոր­դո­րե­լու.
– Մեր հո­գի­նե­րում թա­գա­վոր Հի­սուսն է։ Նա իր տա­ռա­պան­քի խա­չը թո­ղեց ցա­ծում, որ մար­դը միշտ էլ հի­շի, որ դա էլ կա…
Ճամ­փոր­դա­կան գու­նա­վոր ակ­նո­ցը մի կողմ դնեմ ու պարզ նա­յե­լով Ագ­նե­սի ա­ֆո­րիզմ­նե­րին՝ ա­սեմ՝ նրանք բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից թև­ ա­ռած, ինք­նու­րույն ապ­րե­լու մղու­մով ա­ռանձ­նաց­ված թևա­վոր մտքեր են, ո­րոնք նաև կա­րող են տո­ղատ­վել և վե­րած­վել բա­նաս­տեղ­ծութ­յան։
Ինչ­պես ա­սում են՝ ծո­վի կա­թի­լի մեջ ծովն է ճա­նաչ­վում։
Սի­րե­լի Ագ­նե­սին ցան­կա­նանք նոր քան­քա­րա­վոր բա­նաս­տեղ­ծա­կան գրքեր, նոր խտա­ցում­ներ և նոր թռիչք­ներ կա­րո­տի ու սի­րո օվ­կիա­նո­սի վրա­յո­վ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։