ՍԱՀՆԱԿԸ/ Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ

Ձեղ­նա­հար­կի դու­ռը չէր բաց­վում: Տա­նի­քը փլփլված՝ մի կող­մի վրա թեք­վել ու քանդ­վե­լու վա­խից, ինքն ի­րեն հեն­ված, ան­շարժ լռվել էր: Դու­ռը միակ հե­նա­րանն էր տա­նի­քի և տան միջև:
Հա­մի­կը փայ­տե սան­դուղ­քը հե­նեց ճիշտ դռան դի­մաց, որ սահ­նա­կը ի­ջեց­նե­լիս հեշտ լի­նի. մի ձեռ­քով ցած կքա­շեր, տո­տիկ-տո­տիկ կիջ­ներ:
Պա­պը սան­դուղ­քի կող­քին, հու­սա­հատ ե­տո­ւա­ռաջ էր ա­նում, տրո­րում ձեռ­քե­րը, հե­տո, իբր թե` բռնեց սան­դուղ­քը, ա­վե­լի ճիշտ` նրան հեն­ված սպա­սում էր: Հա­մի­կը զգու­շո­րեն վեր ե­լավ, տա­նի­քից նա­յեց ներքև, պա­պի գլու­խը` աշ­նան դաշ­տում ցրտա­հար­ված կա­ղամ­բի պես, պսպղում էր: Պա­պը փոք­րա­ցավ-փոք­րա­ցավ, մնաց ճեր­մակ մի թուփ:
Տ­ղան վախվ­խե­լով, չո­րեք­թաթ վեր ե­լավ, մո­տե­ցավ դռա­նը: Հա­նեց թաթ­մա­նը, նա­յեց շուր­ջը. ոչ ոք չկար: Տա­նիքն էլ կար­ծես ի­րեն չնկա­տեց: Հի­մա ար­դեն վախն ան­ցավ: Ոտ­քի ե­լավ ու թա­փով բռնեց դռան բռնա­կը: Ետ քաշ­վեց, տա­նի­քի ծա­կու­ծու­կե­րից հո­ղը մաղ­վեց գլխին, դու­ռը ճռճռաց: Ձեռ­քը ետ քա­շեց, բայց մատ­նե­րը սա­ռած բռնա­կից չպոկ­վե­ցին: Սառ­ցա­կա­լած բռնա­կը շի­կա­ցած եր­կա­թի պես այ­րեց ա­փը, հե­տո մատ­ներն ան­շար­ժա­ցան:
– Պա՜պ,- ձայ­նը փորն ըն­կավ,- պա՜պ, ա­րի՛. մատ­ներս կպել են:
Ներք­ևից ոչ մի լուր չկար: Պապն ու սան­դուղ­քը կար­ծես չքա­ցել էին, մնա­ցել այլ աշ­խար­հում: Հի­մա ինքն ու ճռճռան դուռն էին ի­րար դի­մաց: Տա­նի­քը, դեռ բա­նից ան­տեղ­յակ, հող էր մա­ղում ինքն իր վրա, իր հա­մար: Շրջ­վել չէր կա­րող, ետ նա­յել` ևս: Պպ­զեց ու նո­րից գո­ռաց.
– Պա՛պ, մատ­ներս սա­ռել են, տաք շո՛ր բեր:
– Ի՞նչ է ե­ղել, ի՞նչ շոր,- պա­պի ձայ­նը ներք­ևից վերև մի կերպ չո­րեք­թաթ վեր ե­լավ: Ին­քը չէր երևում:
– Մատ­ներս կպել են դռնից, մի բա՛ն ա­րա:
– Ա՛յ բա­լա, թաթ­մանն ին­չո՞ւ հա­նե­ցիր, բա հի­մա ես ո՞նց վերև գամ:
Պա­պի ձայ­նը ձայն չէր, լաց էր, ողբ ու կա­կան:
– Մու­թը կընկ­նի, էն մերդ էն­տեղ սպա­սում է,- պա­պը լացն ու ձայ­նը տա­րավ իր հետ, ներ­սից դուրս ե­կավ մի թեյ­նիկ տաք ջրով, վար­դա­գույն թաց սրբի­չով փա­թաթ­ված:
– Հա­մի՛կ, էս շո­րը վեր եմ գցում, ա՛ռ, բռնի՛, փա­թա­թի՛ ձեռ­քիդ, մատ­ներդ շար­ժի՛: Ետ չքա­շես, կա­շիդ կպլոկ­վի:
Սր­բի­չը վար­դա­գույն գնդա­կի պես թռավ դե­պի Հա­միկն ու ոտ­քե­րի մոտ ընկ­նե­լով` բաց­վեց, փլվեց: Մոր լվա­ցած փա­փուկ սրբիչն էր: Սիր­տը լցվեց, բայց ժա­մա­նակ չկար, գո­լոր­շին փախ­չում էր սրբի­չի վրա­յից: Ա­րագ փա­թա­թեց բռնա­կը, մի քա­նի ան­գամ շար­ժեց մատ­նե­րը: Սր­բի­չը գնա­լով տա­քաց­նում էր ձեռ­քը, հե­տո թևը, հե­տո ջեր­մութ­յու­նը հա­սավ մատ­նե­րին: Ձեռքն ա­զատ­վեց, դռնա­կը դան­դաղ ետ քա­շեց: Սահ­նա­կը խնամ­քով փա­թաթ­ված էր ցե­լո­ֆա­նով: Սան­դուղ­քի տակ կանգ­նած պա­պը ե­տո­ւա­ռաջ էր ա­նում, վե­րու­վար նա­յում, վաշ-վուշ ա­նե­լով օգ­նում ի­ջեց­նե­լու սահ­նա­կը:
Փա­փուկ, խա­վոտ ծած­կո­ցը քա­ռա­ծալ ա­րեց, դրեց սահ­նա­կի վրա, հե­տո եր­կու փոք­րիկ, ա­սեղ­նա­գործ բար­ձե­րը հար­մա­րեց­րեց թիկ­նա­կին: Իր փոք­րիկ ման­կա­կան ներք­նա­կը նստա­տե­ղից մի քիչ ա­ռաջ ե­կավ. եր­կա­թա­լա­րով ամ­րաց­րեց ճա­ղե­րին: Վեր­ջում դրեց մայ­րի­կի բրդյա շար­ֆը: Ձեռ­նոց­ներ պետք չէին: Ա՛յ, ե­թե ծա­ղիկ­ներ լի­նեին… Աչքն ըն­կավ մայ­րի­կի զար­դա­սե­ղա­նին: Օ­ծա­նե­լի­քի սրվա­կը վերց­րեց, շաղ տվեց սահ­նա­կի վրա: Սահ­նա­կը նման­վեց ման­կա­սայ­լա­կի: Հա­միկն ու պա­պը ի­րար չէին նա­յում: Պա­պը պտտվում էր նրա շուրջն ու անվս­տահ մրմնջում:
– Որ տուն բե­րեիր, տես­նեի, հորդ բարև ու­ղար­կեի…
Խոս­քը կի­սատ էր թող­նում:
– Պա՛պ ջան, ախր ար­դեն ուշ է, ես չեմ հասց­նի, մու­թը կընկ­նի, իսկ ի­րեն պի­տի լու­սով թա­ղենք: Մի՛ նե­ղա­ցիր, ես մե­նակ պի­տի հասց­նեմ: Կա­սեմ ի­րեն, ա­մեն ինչ կա­սեմ: Բո­լոր ու­սու­ցիչ­նե­րին ար­դեն ի­րենց տե­րե­րը տա­րել են, ին­քը մե­նակ է մնա­ցել, սպա­սում է: Դպ­րո­ցում էլ մարդ չկա, դար­պա­սը կփա­կեն:
Պա­պի օ­րոր­վող գլու­խը ո՛չ հա էր ա­սում, ո՛չ` չէ:
Փո­ղո­ցում սա­ռը քա­մին դա­ղեց դեմ­քը, սահ­նա­կը հետ­ևից գա­լիս էր ծա՜նր-­ծա՜նր: Մինչ դպրո­ցի բակ հաս­նե­լը մի քա­նի ա­վե­րակ­ներ պի­տի շրջան­ցեր: Ո­րոշ տե­ղե­րում սահ­նա­կը գրկած տա­րավ:
Մոր դեմ­քը բաց թո­ղեց: Թող նա­յի երկն­քին: Է­լի մի քիչ: Ոտ­քե­րը սահ­նա­կից դուրս մնա­ցին: Մի քա­նի տախ­տա­կի կտոր­ներ ճա­րեց, եր­կա­րաց­րեց:
– Շիր­մա­տուն մի՛ տար, չես կա­րող, մեր բա­կում էլ մի՛ թա­ղիր: Բան է, թե դու տու­նը ծա­խես, թող­նես-գնաս, գե­րեզ­մա­նը ան­տեր կմնա: Լավն էն է, որ մորդ Պա­բե­դա­յի այ­գում թա­ղես, էն­տեղ ո՛չ կքան­դեն, ո՛չ էլ` կծա­խեն: Հա­մի՛կ ջան, իմ վեր­ջին խնդրանքն է սա, դու դեռ փոքր ես, հե­տո կհաս­կա­նաս:
Ճա­նա­պար­հին զրույ­ցը պա­պից անց­նում էր մո­րը, հե­տո ան­հետ կո­րած հո­րը :
– Հո չե՞ս մրսում, գի­շեր­նե­րը լավ ծածկ­վիր:
– Մի՛ վա­խե­նա, ես ձեզ հետ եմ, հի­մա քո կող­քին եմ, տե՛ս, ինչ թեթև է սահ­նա­կը: Դու մե­նակ չես, պա­պը՝ քեզ օգ­նա­կան: Գի­շեր­նե­րը դար­պա­սը կփա­կես, վա­ռա­րա­նը կվա­ռես, որ չմրսեք: Դու ար­դեն մեծ ես,- մայրն էր խո­սում:
Ագ­ռավ­նե­րի ե­րա­մը մե՛րթ խռնվում էր ծա­ռե­րի ա­րան­քում, մե՛րթ սու­րում քա­ղա­քի երկն­քով ու կռա­վում ա­վե­րակ­նե­րի վրա: Հե­տո սկսե­ցին հետևել սահ­նա­կին:
Տ­ղան թեթև-թեթև քա­շում էր սահ­նա­կը նույն այն ճա­նա­պար­հով, ո­րով դպրոց էին գնում ու գա­լիս մոր հետ:
– Հենց դպրոց­նե­րը բաց­վեն, դա­սի կգնաս, պա­պին կլսես,- մոր խոս­քը կի­սատ մնաց:
Դեմ­քը մռայլ­վեց, եր­ևի ագ­ռավ­նե­րից վա­խե­ցավ: Տ­ղան կանգ ա­ռավ, բրդե շար­ֆով ծած­կեց, փա­կեց դեմ­քը:
– Էդ ի՞նչ ես տա­նում, տղա՛ ջան,- տղա­մար­դու ձայ­նի մեջ կաս­կա­ծանք կար,- որ էդ­պես փա­թա­թել ես:
– Ինչ չի, մա­մաս է,- Հա­մի­կը գլու­խը չբարձ­րաց­րեց:
Ն­րա ման­կա­կան մրսած ձեռ­քե­րի կող­քին ա­վե­լա­ցան տղա­մար­դու ու­ժեղ ձեռ­քե­րը: Սահ­նա­կի պա­րա­նը ո­րոշ ժա­մա­նակ քա­շում էին ան­խոս: Հա­մի­կը քայ­լե­րը հա­վա­սա­րեց­րեց տղա­մար­դու քայ­լե­րին, նա­յեց նրան: Երբ մտան զբո­սայ­գի, կանգ ա­ռան: Տ­ղա­մար­դը գրկեց տղա­յի գլու­խը, սեղ­մեց ի­րեն:
– Դու իս­կա­կան տղա­մարդ ես. սկսենք:
Մի մեծ կե­չի գտան, ձյու­նը փորփ­րե­ցին, փո­սը շատ խոր չստաց­վեց: Երբ վեր­ջաց­րին, ան­ծա­նոթն ա­սաց.
– Տե­ղը չմո­ռա­նաս, ու­ղիղ կա­րու­սե­լի դի­մա­ցը:
Հա­մի­կը մի քա­նի տա­շած քար բե­րեց մո­տա­կա ա­վե­րա­կից, շա­րեց ձյու­նաթմ­բի շուր­ջը, ձեռ­քով տա­փա­կեց­րեց ձյու­նը: Է­լի մի բան էր պետք: Ան­ծա­նո­թը մի փոքր հե­ռու կանգ­նած սպա­սում էր, դա­տարկ սահ­նա­կը կող­քին: Հե­տո կռա­ցավ, պո­կեց սահ­նա­կից կար­միր ու կա­պույտ հե­նա­փայ­տե­րը, խա­չաձև դրեց ի­րար վրա ու պա­րա­նով կա­պեց: Մեկ­նեց տղա­յին:
Խա­չա­փայ­տը ա­մուր խրե­ցին ձյան մեջ, բայց այն ճոճ­վում էր:
– Գար­նա­նը թում­բը միա­սին կսար­քենք, մի՛ մտա­ծիր, տեղն ա­պա­հով է,- ան­ծա­նո­թը տղա­յի ու­սե­րը գրկած վեր բարձ­րաց­րեց,- վա­ղը խունկ կճա­րենք, կվա­ռենք: Ես էս ժա­մին քեզ էս­տեղ կսպա­սեմ:
Հա­մի­կը հա­գավ թաթ­ման­նե­րը, մոր բրդե շար­ֆը փա­թա­թեց մինչև քի­թը, աչ­քե­րի թա­ցը լճա­ցավ այ­տե­րի վրա, շուր­թե­րի ա­րան­քում:
Սահ­նա­կը նո­րից եր­կու­սով էին քա­շում, ծա՜նր-­ծա՜նր:
– Գ­նանք մեր տուն, պա­պիկս սպա­սում է:
– Մե­նա՞կ է,- ան­ծա­նո­թը մի ձեռ­քով տրո­րեց մա­զա­կա­լած դեմ­քը:
– Հա՛, մնա­ցինք ես ու պապս:
– Ես էլ լրիվ մե­նակ մնա­ցի,- տղա­մար­դու ձայ­նը ձայն չէր, պա­պի ձայ­նին նման­վեց,- ոչ մե­կին չգտա:
– Վա­ղը շատ խունկ կբե­րենք, հի­մա գնանք մեր տուն:
Զ­բո­սայ­գուց դուրս էին ե­կել: Ա­մա­յի փո­ղո­ցի ծայ­րից մու­թը գաղ­տա­գո­ղի մտնում էր այ­գի ու դան­դաղ սո­ղում նրանց ետ­ևից: Երբ տեղ հա­սան, դար­պա­սի մոտ մի խումբ ե­րե­խա­ներ շրջա­պա­տե­ցին նրանց: Ա­մե­նա­հա­մար­ձակն ա­ռաջ ե­կավ ու շու­տա­սե­լու­կի պես վրա տվեց.
– Հա­մի՛կ, պա­պիկն ա­սաց, որ սահ­նա­կը մեզ տաս, խա­ղանք:
Հե­տո ե­րե­խա­ներն ու­րախ աղ­մու­կով տա­րան գույնզ­գույն ճա­ղե­րով սահ­նա­կը:
Ն­րանք վա­զում էին ա­վե­րակ­նե­րի վրա­յով, ու նրանց ետ­ևից` վեր ու վար ցատ­կո­տե­լով, գնում էր Հա­մի­կի դա­տարկ սահ­նա­կը, որ հայ­րի­կի հետ գնել էին անց­յալ ձմռա­նը` իր ծննդյան տա­րե­դար­ձին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։