ՆԵՐՔԻՆ ՎԱՐԴ/ Հակոբ ՄՈՎՍԵՍ

 

Մի­ջօ­րե ե­ղավ, և­ ես տեղ հա­սա։
Եվ ես մո­տե­ցա շուր­թե­րով ա­ղոտ։-
Լույսն իր սպասքն էր ջրե­րին շա­րել։
Հա­զար քա­մու մեջ այն քա­մին տե­սա,
Ո­րը պար­տե­զում, ցան­կա­պա­տի մոտ
Իր ձեռ­քը վար­դի կոն­քին էր դրել։

Ջ­րե­րի վրա այս­տեղ մեղ­մօ­րոր՝
Մ­խի­թա­րի­չին, լսվեց, կու­ղար­կեմ։
Եվ վեց հո­գի՝ վեց չքնաղ ձայ­նա­վոր
Հա­ջորդ վայրկ­յա­նին կանգ­նե­ցին մեր դեմ։

Հա­ջորդ վայրկ­յա­նին, Սո՜ւրբ Հո­գի, մենք քո
Ջու­րը բխե­ցինք հա­զար ա­կա­նի։
Եվ տե­սանք թուխսդ թփե­րի ներ­քո՝
Ոսկ­յա ճտե­րով իր շա­րա­կա­նի։

Սի­րեն­ներն այս­տեղ ինչ­քան էլ կան­չեն՝
Ու­րիշ ոչ ո­քից չըն­դու­նեք դրանք –
Լեզ­վի ձեռ­քի՜ց են, լեզ­վի ձեռ­քի՜ց են
Երկ­րի շող­շո­ղուն շնորհ­նե­րը թանկ։
Եվ ե­թե նրանք լեզ­վի ձեռ­քից չեն՝
Ու­րեմն չա­րի ձեռ­քից են նրանք։

Նա քա­րո­զում է՝ կրծքա­բաց կանգ­նած
Ա­րիս­պա­գո­սում ա­հա մի քա­րի։-
Գ­նա­գո­յաց­ման հա­զար ձև կա, բայց
Միայն նա գի­տի գի­նը դա­րե­րի։
Գ­նան­շո­ղը դուստրն է եր­գի,
Որ իր բա­ռե­րի կու­թերն է շա­րում,
Ինչ­պես մայ­րը, որ իր ա­ռաջ­նե­կի
Վեր­մակն է ձևում և մգ­դա­կա­րում։

Կրկ­նա­պատ­կե՜ց, պատ­կերս հա­տե՜ց,
Որ­դիս լցրե՜ց մեր ամ­բար­ներն ան­ծիր։
Բայց երբ ծո­վա­հենն ինձ ծո­վը նե­տեց,
Նա իր դաշ­տերգն էր եր­գում հո­գե­թով։
– Լոկ դու էիր, որ – ճիչս լսե­ցիր
Եվ փրկօ­ղա­կը նե­տե­ցիր մթնով։

Նս­տե­ցին տա­նը, մեզ մոտ կան­չե­ցին
Ձայ­նա­վոր­նե­րը արդ քո վեց հո­գով,
Ս­պա­սար­կե­ցին, շուր­թե­րը բա­ցին,
Մեզ ո­ղո­ղե­ցին ոսպ ու կո­րե­կով
Եվ փրկութ­յու­նը մեկ­նա­բա­նե­ցին՝
Մեկ­նե­ցին ա­զատ անկ­ման օ­րեն­քով։

Դու ի՞նչ ես, ար­քա՛, գլխա­հակ նստել
Քո երկ­րի մոխ­րե ա­վե­րակ­նե­րին։
Լոկ նա՛ կա­րող է այս­տեղ հա­վաս­տել
Հաղ­թա­նակ­նե­րի պատ­գա­մը վե­րին։
Մի ե­ղա­նակ կա աստ ժա­մա­նա­կի
Մայ­րա­քա­ղա­քը մտնե­լու հա­մար։-
Լեզ­վի ձին թամ­բել, ո­րի գա­վա­կին
Ա­հա աստ­ղե­րի պատ­մու­ճանն է վառ։

– Կա­մա­վոր­նե­րի գուն­դը ա­նե­րեր
Եվ զորքն իր ար­քան Ի­լիոն ու­ղար­կեց։
Բայց ժա­մա­նա­կին հա­մակ պճնա­սեր
Ժա­մա­նա­կա­կից նա մեզ չկար­գեց։
Դու, բե­րան-դա­յակ, մե­տաք­սով պա­տում՝
Զու­գում ես դստերն իմ ժո­ղովր­դի,
Բայց ա­ռա­վոտ­յան նա դեն է նե­տում
Իր զգեստ­ներն ու դարձ­յալ ա­նո­թի
Մո­խիր է ցա­նում մա­զե­րին իր սև,
Քա­շում է դեմ­քին քո­ղը լռութ­յան
Եվ դարձ­յալ ել­նում խո­հի մշտատև
Ան­վեր­ջա­նա­լի մու­րաց­կա­նութ­յան…

Քո զոր­քը, ար­քա՛, քեզ լքեց նո­րից։
Բայց այս որ­տե­ղի՞ց դարձ­յալ հա­վաք­վեց
Շուրջդ բա­ռե­րի զոր­քը լիա­հորդ։
Այդ Մի­քա­յե՞լն է, որ իր բե­րա­նից
Կտ­րե­լով` դարձ­յալ եր­կիր ու­ղար­կեց
Թիկ­նա­պա­հա­կան իր գուն­դը պահ­նորդ։

– Ծ­փում էին երկ­րի ջրե­րը զվարթ։
Տե­ղանք­ներն էին զվարթ հուրհ­րում,
Պար­տեզ­ներ էին այս­տեղ ծաղ­կա­զարդ։
Ա­ռա­վոտ­յան վաղ բե­րանս բա­ցած՝
Վեց հո­գի ներսս նա­յե­ցին դարձ­յալ,-
Եվ այն­տեղ ա­հա դո՜ւ էիր բու­րում,
Բո­լոր թեր­թե­րով վառ­վող ներ­քի՜ն վարդ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.