Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ար­դեն վա­ղուց բա­նա­սի­րա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու էի և դա­սա­վան­դում էի Խ. Ա­բով­յա­նի ան­վան ՀՊՄՀ-ի բա­նա­սի­րա­կան և մի քա­նի այլ ֆա­կուլ­տետ­նե­րում, ո­րոն­ցում ու­սու­ցան­վում էր միջ­նա­դա­րի հայ հան­ճար Գ­րի­գոր Նա­րե­կա­ցին ու նրա վեր­ժա­մա­նակ­յա «­Մա­տեան ող­բեր­գու­թեան» եր­կը: Այդ աստ­վա­ծա­յին գրքի մտքե­րը հար­կա­վոր են բո­լոր մարդ­կանց՝ ան­կախ, թե նրանք ինչ ազ­գի ու կրո­նի են պատ­կա­նում:
Ու ե­թե նրանք Աստ­ծու ա­րա­րած­ներն են, ու­րեմն պետք է լսեն Ա­րար­չի խոս­քը և­ ա­ռաջ­նորդ­վեն դրա­նով:
Այդ գի­տակ­ցու­մով գրե­ցի մի հոդ­ված՝ «Գ­րի­գոր Նա­րե­կա­ցու «­Մատ­յա­նը» հա­սա­նե­լի դարձ­նել շա­տե­րին» («Գ­րա­կան թերթ», Եր­ևան, 1985 թ., թ. 52):
Զար­մա­նա­լի էր, որ մի քա­նի զան­գեր ե­ղան մորս, ըստ ո­րում, ծնող­նե­րիս ծա­նոթ պաշ­տոն­յա­նե­րի կա­նան­ցից, ո­րոնց ա­մու­սին­նե­րը գրա­կա­նա­գետ­ներ չէին, և հարց­նում էին, թե ինչ­պես եմ մտահ­ղա­ցել ու ա­ռա­ջադ­րել այդ կար­ևոր խնդի­րը:
Հի­մա, երբ մի տե­սակ մո­ռաց­ված են մեր մե­ծե­րը, երբ «Գ­րա­կան թեր­թը» չու­նի բազ­մա­մաս­նա­գետ ըն­թեր­ցող­նե­րի բա­նակ, մտա­ծում եմ, թե որ­քա՛ն թանկ էր հայ միջ­նա­դար­յան գրա­կա­նութ­յու­նը հին օ­րե­րի մարդ­կանց հա­մար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։