Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ / ԾԵՐԱՑՈՂ ՕՐԵՐ

 
(­Պա­տա­ռիկ­ներ Ար­տաշ դա­յու և Շու­շան բա­բո­յի մայ­րա­մուտ­վող կյան­քից)

ԴՐՎԱԳ 1
Ար­տաշ դա­յին մի տար­վա մեջ ու­ղիղ տաս­ներ­կու ան­գամ ինք­նի­րեն մտմտում ու ո­րո­շում է. «Չէ՛, էս սա­րու­շի­նա­ցու հետ էլ ապ­րել չի լի­նի. ո­րո­շել եմ. վե՛րջ. բա­ժան­վում եմ»:
Այ­սօր այդ օ­րե­րից մեկն էր: Պառ­կած տե­ղից վեր կա­ցավ, մեջ­քը եր­կար-բա­րակ տնքո­ցով ուղ­ղեց ու դի­մեց հո­նաչ­րի հա­մար պտղի կո­րիզ­նե­րը հե­ռաց­նող Անդ­րունց աղ­ջիկ Շու­շա­նին.
– Ո­րո­շել եմ քե­զա­նից բա­ժան­վել: Գ­նա՛ հե­րանցդ տուն:
– Լավ ես ա­րել, որ ո­րո­շել ես… Բայց ես վա­ղուց է՝ հե­րանց տուն չու­նեմ:
– Ես մե­ղա­վո՞ր եմ, որ չու­նես… Գ­նա՜…
– Մի ամ­բողջ կյանք տանջ­վել, տու­նու­տեղ եմ դրել, որ օր ծե­րութ­յան չու­նե­ցածս հո­րա­կան տան չե­ղած ճամ­փա՞ն ցույց տաս…
– Մե­նա՞կ ես տանջ­վել, որ ե­րե­սովս ես տա­լիս, էդ հոգսս քա­շելդ, հագց­նել-կերց­նելդ աչ­քիդ եր­ևո՞ւմ է…
– Չէ՛…
– Ի՞ն­չը չէ:
– Ե­րե­սովդ տա­լը «չէ՛», աչ­քիս եր­ևա­լը «չէ՛»… Բայց որ բա­ժան­վել ես ու­զում, դի­մի՛ր դա­տա­րան… Քո աշ­խա­տա­ծիցդ դրա­ծը՝ քեզ, ի­մը՝ ինձ…
– Մերդ չմեռ­նե՜ր…
– Չ­մեռ­նե՜ր…
– Որ մնար, ի՞նչ էր ա­նե­լու:
– Հե՛չ…
Չա­րախն­դաց… Լ­ռեց… Ու մեկ էլ՝
– Քեզ բան ա­սել կլի­նի՞…
– Ու­րեմն մի՛ ա­սա… Ո­րո­շել եմ. ա­սած­ներդ էլ կուլ չեմ տա­լու, պա­տաս­խանդ հետ եմ տա­լու. հե­րիք ե­ղավ…
– Աչ­քերդ շո՞ւտ չեն բաց­վել:
– Չէ՛: Վաթ­սուն­հինգ տա­րի ու­շա­ցել են:
– Մերդ չմեռ­նե՜ր…
Շու­շա­նը հո­գոց հա­նեց ու դառ­նա­ցած մրմնջաց ինք­նի­րեն.
– Չ­մեռ­նե՜ր… Լի­ներ… ու ա­սեր՝ քո­ռա­նամ քեզ հա­մար, բա­լա՛ս…

Լ­ռութ­յու­նը, որ վեր­ջին տա­րի­նե­րին ծե­րե­րի հետ ըն­կե­րութ­յուն էր ա­նում, մի քա­նի օր իր ներ­կա­յութ­յան կար­ևո­րութ­յունն զգա­լու հնա­րա­վո­րութ­յուն ստա­ցավ:

ԴՐՎԱԳ 2
Քա­նի օր է՝ ան­սո­վոր խա­ղա­ղութ­յուն է. նման խա­ղա­ղութ­յու­նից ին­քը վա­խե­նում է. ա­սես ոչ էլ ապ­րում է. ա­սես «սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րութ­յու­նը» ի­րենց տուն էլ է մտել… ու ին­քը կա­րո­տում է… կա­րո­տում է կնոջ՝ լեզ­վակռ­վի վե­րած­վող լեզ­վին տա­լուն: Սադ­րանք էր պետք: Գ­տավ:
– Աշ­խար­հի հերն ա­նի­ծե­ցին… «Յու­թուբ­նե­րով», էն մե­կի ա­նունն ի՞նչ է… էն մե­կի, է­լի՛, որ հա­յե­րեն դարձ­րած՝ դի­մա­տետր եք ա­սում. հա՛, հի­շե­ցի՝ «Ֆեյս­բուք»։ Ճի՞շտ ար­տա­սա­նե­ցի. վեր­ջը, ինչ որ է, էդ եր­կու­սը աշ­խար­հը գլխի­վայր շուռ տվե­ցին, կա­նանց էլ՝ հե­տը:
Պա­տաս­խա­նի փո­խա­րեն խե­թող մի հա­յացք:
– Դուրդ չե­կա՞վ, ա՛ սա­րու­շի­նա­ցի. ո՞նց են ա­սո՜ւմ պրա­փես­րա­վա­րի… Հա՛, ա­սում են՝ ճշմար­տութ­յու­նը շատ դառն է: Ո՞նց դուրդ կգա, է՛…
Պա­տաս­խանն ու­շա­նում է…
– Լ­ռում ես, որ ի՛նչ… Քե­զա­նից չէ, խո­սի՛ր: Ա­սում էիր՝ էլ վե՛րջ. պա­տաս­խանդ հետ եմ տա­լու, փլա՜ն, փստա՜ն…
– Ո՛չ փլան, ո՛չ փստան… Ինչ ա­սելդ, ին­չի հա­մար ա­սելդ չեմ հաս­կա­նում:
– Խո­սած տե­ղը պրա­փե­սըր ես դառ­նում՝ դպրոց եմ ա­վար­տել… էս­քան-էս­քան գիրք եմ կար­դա­ցել, եր­ևանս­կի մա­քուր գրել-խո­սել գի­տեմ… Դե հաս­կա­ցիր, է՛, ինչ եմ ա­սում: Բա որ դա­սա­տ­վութ­յունդ է բռնում, պա՜հ-պահ-պահ… Քիչ է մնում ա­սես՝ խոս­քիցդ նպա­տա­կի… էն ան­տե­րի ա­նու­նը ի՞նչ էիր, է՛, ա­սում Ան­նա­յիս դաս սո­վո­րեց­նե­լիս… Է՜, մե­ծա­ցել եմ, մե­ծա­ցե՜լ…
– Պա­րա­գա են ա­սում, պա­րա­գա… Էդ իբրև ջա­հել ժա­մա­նակ գի­տեիր կամ հի­շում էիր, է­լի՛…
– Քոնն էդ է. խոս­քը բե­րա­նիցս դուրս չե­կած՝ բե­րա­նի՛ս եկ… Հա՛, թող քո ա­սած պա­րա­գան լի­նի… Չէի՞ր ա­սում՝ Ան­նա՛, խոս­քիցդ էն ան­տեր պա­րա­գան բա­ցա­կա­յում է… Է­սին­չը՝ ը­սենց, է­նին­չը՝ ը­նենց,- մի պահ Ար­տաշ դա­յու հի­շո­ղութ­յու­նը պայ­ծա­ռա­ցավ, արթ­նա­ցան այն օ­րե­րը, երբ ին­քը Ար­տա­շես էր,- բա որ կար­դա­լիս էիր դի­տո­ղութ­յուն ա­նում, թե՝ կո­չա­կա­նը էս­պես հնչեց­րիր-էն­պես չհնչեց­րիր, ու դե­րա­սա­նութ­յուն ա­նե­լով՝ ինքդ ար­տա­սա­նում…- ա­սաց ու զար­մա­ցավ՝ էդ «կո­չա­կա­նը» ո՛ր­տե­ղից հի­շեց:
Շու­շանն էլ էր բան հի­շել. մո­ռա­ցավ, որ «կծե­լու» հեր­թը ի­րենն էր:
– Հի­շո՞ւմ ես, որ Ա­րա­միս օգ­նում էի նա­խա­դա­սութ­յուն­ներ գրել, ա­սաց. «Քո ա­սած­նե­րը չեմ գրի. քո ստո­րոգ­յալ­նե­րի ցույց տված գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ինձ դուր չեն գա­լիս. ոնց որ աղ­ջիկ գրած լի­նի. ես տղա­յի նա­խա­դա­սութ­յուն­ներ կգրեմ»: Բա­լիս ջա­նին մա­տաղ. էդ­պես էլ տղա­մարդ տղա մե­ծա­ցավ…- Շու­շա­նի ու­րախ հու­շի վրա­յով ստվե­րի թև­ ան­ցավ. հի­շեց նաև տխուր պա­հեր ու ձեռ­քը տա­րավ թաշ­կի­նա­կին:
– Ո՞ւմ պի­տի քա­շեր… Հոր տղան է:
– Պա՛հ-պահ-պահ…
– Ա՛, ի՞նչ պահ­պահ­պահ, է՛, կա­րո՞ղ է իմ տղան չէ: Մի ամ­բողջ կյանք ա՛յ, էս­պես բե­րա­նիս ե­կած ապ­րում եմ, է­լի՛. դու՝ վար­ժա­պետ, ես՝ ա­շա­կերտ. հոգ­նել եմ. ինձ հա­մար «վեր­ջին զանգ» չկաաա՞…
– Չէ՛:
– Ի՞ն­չը՝ «չէ՛»:
– «Վեր­ջին զանգդ»՝ «չէ՛»:
– Մերդ չմեռ­նե՜ր…
– Չ­մեռ­նե՜ր…
– Որ չմեռ­ներ, ի՞նչ պի­տի ա­ներ:
– Հե՛չ. դաս տվող­նե­րիցդ մե­կը ա­վել կլի­ներ:
– Յաաա՜…
– Ի՜նչ…
– Հե՛չ: Քեզ հետ խո­սել կլի­նի՞…
– Դու էլ մի՛ խո­սիր:
(«Էէէ՜, ա­սա ինչ գործ ու­նեիր է… Կա­րո­տել էիր… Կա­րոտդ ա­ռա՞ր…»):

Լ­ռութ­յու­նը ե­կավ, մի ժա­մի չափ ծան­րու­մեծ նստեց:
Ար­տաշ դա­յին չհաշտ­վեց. լռե­լը պար­տութ­յուն հա­մա­րեց և­ ո­րո­շեց մտքի ե­ղածն ա­սել, չպա­հել:
– Քե­զա­նից շուտ պի­տի բա­ժան­վեի:
– Բա­ժան­վեիր…
– Ա­ռիթ էի՞ր տա­լիս, որ բռնեի ու բա­ժան­վեի:
– Է՛, ա­սեիր, որ ա­ռիթ է պետք, ստեղ­ծեի:
– Ա­ռիթ լի­ներ՝ ջարդդ կտա­յի, էլ ին­չու էի բա­ժան­վում:
– Չ­հաս­կա­ցա՝ ի՞նչն ես ափ­սո­սում՝ որ ա­ռիթ չես ու­նե­ցել ջարդս տա­լու, թե՞ որ ա­ռիթ չես ու­նե­ցել բա­ժան­վե­լու:
– Եր­կուսն էլ:
– Է­լի չհաս­կա­ցա:
– Էդ ե՞րբ ես հաս­կա­ցող ե­ղել որ… Քա­նի մե­ծա­ցար, էն­քան կար­դա­ցած գրքերդ ու էդ «յու­թուբ­նե­րի» քա­րոզ­նե­րը խելքդ կե­րան. ըն­տա­նե­կան բռնութ­յո՜ւն, հո­գե­բա­նա­կան բռնութ­յո՜ւն, փլա՜ն, փստա՜ն… Լե­զու դրին բե­րան­ներդ… Էլ ձեզ հետ խո­սե՞լ կլի­նի…
– Էդ ինձ հետ Դուք-ո՞վ ես սկսել խո­սել:
– Չէ մի չէ, Դուք-ով… Թան էլ չէ, մա­ծուն…
– Ի՞նչ կլի­նի որ…
– Մերդ չմեռ­նե՜ր…
– Չ­մեռ­նե՜ր… Չ­մեռ­ներ ու տես­ներ, ինչ­պես էն օ­րը մի խե­լոք կին էր հա­ղոր­դու­մով ա­սում, որ այս շատ փոխ­ված աշ­խար­հում ըստ էութ­յան բան էլ չի փոխ­վել. տղա­մար­դիկ, ինք­նա­կոր­ծա­նու­մից սար­սա­փած, է­լի մտա­ծում են, թե աշ­խարհն է փչաց­րել կա­նանց:
– Պա՛հ-պահ-պահ… Հենց էդ­պես էլ պրա­փե­սըր-պրա­փե­սըր ա­սել է, դու էլ էդ­քա­նը հի­շում, պրա­փեսրա­վա­րի ա­սո՞ւմ ես:
– Լ­սել եմ, ա­սում եմ. կա­րո՞ղ է կար­ծում ես՝ գլխումս հուշ չկա: Չ­նա­յած քո այդ բնա­վո­րութ­յան ձեռ­քին մի օր էդ էլ կկորց­նեմ:
– Իմ ձեռ­քին չէ, է՛, էդ «Յու­թու­բի» ձեռ­քին կկորց­նես էլ, կգժվես էլ… Բե­րանդ լե­զու դնողն էլ է էդ զահ­րու­մա­րը. ան­ջա­տել եմ տա­լու, ան­ջա­տե՜լ…

«Սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րութ­յու­նը» մի առ ժա­մա­նակ իր դիր­քե­րը բա­րե­լա­վեց:
Լ­ռութ­յու­նը սկսեց ձանձ­րա­նալ:
Ար­տաշ դա­յին ո­րո­շեց դիր­քե­րը մի քիչ թու­լաց­նել, ո­րո­շեց Շու­շա­նի հո­գու նուրբ լա­րե­րին դիպ­չել: Տա­րավ ու բե­րեց, թե՝
– Վայ թե ես քե­զա­նից շուտ մեռ­նեմ…
– Թե­մա չու­նե՞ս…
– Յա­նի չես ու­զում է­լի…
– Չէ՛:
– Ի՞ն­չը «չէ՛»…
– Ին­ձա­նից շուտ մեռ­նելդ «չէ՛»…
– Մերդ չմեռ­նե՜ր…
– Հա­մա­ձայն եմ:
– Ին­չի՞ն ես հա­մա­ձայն:
– Ա­սա­ծիդ:
– Տա­սը բան ա­սա­ցի… ո՞ր մե­կին:
– Տա­սին էլ…
– Քեզ հետ խո­սել կլի­նի՞…
– Հա՛:
– Ի՞ն­չը «հա՛»,- տա­րա­կու­սեց զար­մա­ցած:
– Խո­սե­լը «հա՛»:
– Բա ին­չը «չէ՛»…
– Է­լի սկսե­ցիր կռիվ փնտրե՞լ: Մտ­քինդ ի՞նչ է:
– Մտ­քինս էն է, տի­կի՛ն ջան, որ խոս­տո­վա­նես, որ մեռ­նելս չես ու­զում, ո­րով­հետև վա­խե­նում ես, որ ետևիցս քեզ կտա­նեմ:
– Մերդ չմեռ­նե՜ր…
– Յա՜, էս սկսել ես խոսքս բե­րա­նիցս առ­նե՞լ…
– Շուտ պետք է առ­նեի…
– Չէ՜, էդ «յու­թուբդ» ան­ջա­տել պի­տի տամ…

ԴՐՎԱԳ 3
Ար­տաշ դա­յին գի­շե­րը կար­գին չէր քնել: Ինքն էլ չգի­տի, թե գի­շեր­վա որ ժա­մից էր սպա­սում լույ­սը բաց­վե­լուն: Մտ­քում մի քա­նի ան­գամ հասց­րել էր իր հա­մար հան­գիստ քնած սա­րու­շի­նա­ցուց նե­ղա­նալ: «Ոնց էլ քնել է… Շատ պե՞տքն է, որ ես քնա­հա­րամ ե­ղած՝ տե­ղումս պը­պըլ­պա­պէլ եմ ա­նում…»,- մտա­ծում էր ու եր­բեմն-եր­բեմն սուտ­հազ ա­նում, որ գո­նե այդ ձևով կնոջ քու­նը խան­գա­րի: Վեր­ջա­պես հա­ջող­վեց:
– Ար­տա՛շ, էդ ին­չո՞ւ չես քնում:
Ար­տա­շը կնոջ վրա ազ­դե­լու իր ի­մա­ցած ձևով հո­գո­ցան­ման հա­ռա­չեց ու ցավ քա­շո­ղի տնքո­ցով ծան­րա­շունչ տնքաց…
– Աչքդ ինձ կպել է. ոտքս է­սօր շատ է ցա­վում:
– Գու­ցե ե­ղա­նա­կի փոխ­վելն է «կպել»…
– Հա­զար տա­րի ե­ղա­նա­կի փոխ­վե­լը ինձ «չկպավ», հի­մա՞ կպավ…
– Մի էդ­քան տա­րի աչքս չկպավ… հի­մա՞ կպավ…
«Դու մի էս սա­րու­շի­նա­ցուն նա­յիր, է՛, տնազս ա­նե­լով էլ խո­սում է… Բա ջա­հել չլի­նեի՞»,- մտա­ծեց ու բարձ­րա­ձայն պա­տաս­խա­նեց.
-Ես ի՜նչ ի­մա­նամ. կա­րող է ջա­հել էի, չէի զգում:
– Դու չզգա­յի՜ր… Մերդ չմեռ­նե՜ր…
– Յաա՜, է­լի խոսքս բե­րա­նիցս ա­ռավ էս կնի­կը… Տե՛ր Աստ­ված, ինձ համ­բե­րութ­յո՛ւն տուր. մի տա­սը տա­րի էլ սրա հետ որ ապ­րեմ, հաս­տատ էն աշ­խար­հը կգնամ:
Չ­նա­յած Շու­շա­նի քու­նը փա­խել էր, միև­նույն է, ի­րեն ամ­բող­ջո­վին արթ­նա­ցած չէր զգում. մի քիչ էլ ցու­ցադ­րա­կան հո­րան­ջեց, շրջվեց ու թե.
– Թող քնեմ, հա՛…

Ար­տա­շի մեջ արթ­նա­ցած Ար­տա­շե­սը զայ­րույ­թա­խառն նե­ղա­ցավ ու ո­րո­շեց սա­րու­շի­նա­ցուն մի լավ «կծել» ու քու­նը վերջ­նա­կա­նո­րեն փախց­նել:
– Թե մայրս ու քույ­րերս ի՞նչդ էին հա­վա­նում… Լա՜վն է, սի­րո՜ւն է, խե­լո՜ք է… Հի­մա տես­նեին…
– Դու էլ չէի՞ր հա­վա­նում. ուշքդ էլ չէր գնում է­լի…- Շու­շա­նը անշրջ­վել պա­տաս­խա­նեց, ու­րեմն պետք է «կծե­լու» չա­փա­բա­ժի­նը ա­վե­լաց­նել:
– Խելք չու­նեի՜, խե՜լք… Հի­միկ­վա խելքս լի­ներ…
-­ Քո­ռա­նամ քեզ հա­մար, 25-ն­ անց ան­չա­փա­հաս էիր…
– Ջա­հել էի, այդ ի՜նչ տա­րիք էր որ…
– Ս­պա­սեիր, մի քիչ էլ մե­ծա­նա­յիր…
– Լե­զուդ ոս­կոր չու­նի:
– Ուշ չէ, փնտրի՛ր, կա­րող է բախտդ ժպտա, ընդ­հան­րա­պես ան­լե­զու մե­կը հան­դի­պի:
– Ան­լե­զո՞ւ… Հե­րիք է, կուշտ եմ…
– Չ­հաս­կա­ցա՝ ի՞նչն է հե­րիք, ին­չի՞ց ես կուշտ…
-­ Մերդ չմեռ­նե՜ր… Դու չհաս­կա­ցա՞ր…
– Չէ՛:
Զար­մա­նա­լի էր. չհարց­րեց՝ ի՞ն­չը «չէ՛»…
Աչ­քը կպել էր…
ԴՐՎԱԳ 4.

– Արև­նեն կծեմ, տղերք են, էէէ՜…
– Ա­ռա­վոտ շուտ էդ ի՞նչ ես այ­փադս գրկել-նստել:
– Այ­փադսսս… տղադ չի ա­սե՞լ՝ եր­կու­սիդ հա­մար է:
(«Տ­ղադ» ա­սաց, ու­րեմն ինչ-որ բա­նից դժգոհ է):
– Հաա՜, լա՛վ, էդ ո՞ւմ արևն ես կծում:
– Բա, ա­սում ես այ­փադսսս… մի բա՛ց, նա­յի՜ր, լսի՜ր, տե՛ս ին­չեր են կա­տար­վում: Էն շան տղա թոր­քե­րը Տա­վու­շին վրա են տա­լիս:
– Վո՜ւյ, քո­ռա­նամ, կռի­վը սկսվե՞լ է:
– Կ­ռիվ չէ, է՛, պա­տե­րազմ է, մի­ջա­դեեե՜պ, բա­խուո՜ւմ… Կար­ծես պա­տե­րազ­մի գլխին պո­զեր է լի­նում…
Զայ­րա­ցած մո­տե­ցավ պա­հա­րա­նին. մի բա­ժակ չխմի՞…
– Ծե­գը ծե­գին էդ ի՞նչ ես լսել, ա՛յ մարդ. ճնշումդ էս է կբարձ­րա­նա։
– Ջ­հա­նա­մին բարձ­րա­նա… Թե պի­տի դրա­նից մեռ­նեմ, թող է­սօր լի­նի… Առ­յուծ տղեր­քը տես՝ ի՛նչ են ա­նում, էէէ՜: Բար­ձունք­ներ են հետ բե­րում. հաս­կա­նո՞ւմ ես՝ ինչ է դա… հե­րո­սութ­յո՛ւն է, հե­րո­սութ­յո՛ւն… Ես դրանց ար­ևը կծեմ:
– Ար­տա՛շ, զո­հեր կա՞ն…
Ար­տաշ դա­յին խեղ­ճա­ցավ. սիր­տը լցվեց, փուլ ե­կավ. լա­ցա­ձայն ա­սաց.
Բա չկաա՞ն…- Հե­տո ինքն ի­րեն ա­րագ ձեռ­քը հա­վա­քեց (հին զին­վոր է. ի­րեն խեղ­ճա­նա­լը բա սա­զո՞ւմ է), թոր­քե­րը տաս­նա­պա­տիկ ա­վել են զո­հեր տվել (տաս­նա­պա­տի­կը դու­րը չե­կավ), քիչ ա­սա­ցի. քսա­նա­պա­տիկ են ա­վել տվել. մե­րոնք ա­հա­գին էլ էն բա­նե­րից են օ­դում խփել, արև­նեն կծեմ, առ­յու­ծի ձա­գեր են, ի՞նչ եմ, էէ՜, ա­սում, ի՜նչ ձա­գեր, առ­յուծ են, առ­յուծ: Բա Խա­չա­տու­րո­վի տղան… Առ­յու­ծից առ­յուծ կծնվեր. ար­ևը կծեմ…
– Քո­ռա­նամ, քա­նի մոր սրտի ճրագ մա­րեց… Ա­նիծ­վեն… կռիվն էլ, քո ա­սած պա­տե­րազմն էլ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։