ՆՈՐ ՊԱՏԳԱՄ / ­Հո­վիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

Նո­րա­դարձ հա­վա­տաց­յալ­նե­րը հա­վաք­վել էին քա­ղա­քի ծայ­րա­մա­սի թա­ղա­մա­սե­րից մե­կում և ս­պա­սում էին Պո­ղոս ա­ռաք­յա­լին: Շա­տե­րը նոր էին դար­ձի ե­կել, միայն լսել էին նրա մա­սին: Չէին լսել ա­ռաք­յա­լի երկ­նա­յին ի­մաս­տուն խոս­քը, բայց հա­վա­տով էին ե­կել, ան­հա­վա­տա­լի հրաշ­քի սպսու­մով:
Խումբ-խումբ հա­վաք­ված՝ ցած­րա­ձայն զրու­ցում էին, միմ­յանց փո­խան­ցում լսած ի­րա­կան ու ա­նի­րա­կան հրաշք­նե­րի պատ­մութ­յուն­նե­րը: Ն­րանք ե­կել էին տես­նե­լու և լ­սե­լու ու­սուց­չի խոս­քը, ով տա­րի­ներ հա­լա­ծե­լով նոր հա­վա­տի մարդ­կանց, հան­կար­ծա­կի դար­ձի էր ե­կել ու քա­րո­զում էր հա­րութ­յուն ա­ռած և­ եր­կինք համ­բարձ­ված Փր­կի­չի ի­մաս­տութ­յուն­նե­րը:
Վեր­ջա­պես հայտն­վեց քաղ­ցած հո­տին ա­րո­տի տա­նող հո­վի­վը: Բո­լո­րը դա­դա­րե­ցին զրու­ցել, զգաս­տա­նա­լով լսո­ղութ­յուն դար­ձան: Պո­ղոս ա­ռաք­յա­լը մի պահ հա­յաց­քով քրքրեց հա­վաք­ված­նե­րին, լայն ժպտաց ու ող­ջու­նե­լուց հե­տո սկսեց քա­րո­զել.
– Մեր ու­սու­ցիչն ա­սում է. «Իսկ ես ա­սում եմ՝ սի­րե­ցեք ձեր թշնա­մի­նե­րին, օրհ­նե­ցեք ձեզ ա­տող­նե­րին, բա­րութ­յուն ա­րեք ձեզ ա­տող­նե­րին և­ ա­ղո­թեք նրանց հա­մար, ով­քեր չար­չա­րում են ձեզ:- Ա­պա լռեց, փա­կեց աչ­քե­րը, հա­վա­քեց մտքե­րը և շա­րու­նա­կեց:- Ով բաճ­կոնդ վրա­յիցդ հա­նի, թույլ տուր, որ նա շա­պիկդ էլ վերց­նի»:
Հա­վաք­ված­նե­րի մի­ջով խշշոց ան­ցավ, ինչ­պես քա­մին՝ ե­գիպ­տա­ցո­րե­նի հա­սուն ար­տի մի­ջով: Այն­քան ան­հաս­կա­նա­լի էին ա­ռաք­յա­լի խոս­քե­րը, որ ա­ռա­ջին ան­գամ լսող­նե­րի ու­ղե­ղին զարկ­վե­լով, ետ էին դառ­նում դե­պի հե­ղի­նա­կը: Նա զգում էր այդ և­ աշ­խա­տում էր խոսքն ա­վե­լի հա­սա­նե­լի դարձ­նել, ա­վե­լի մար­սե­լի: Հա­վաք­ված­նե­րը գայ­լից վա­խե­ցած ոչ­խա­րի հո­տի նման սեղմ­վում էին միմ­յանց, և փսփ­սո­ցը դառ­նում էր ա­վե­լի լսե­լի: Սա­կայն նրանց մեջ կա­յին նաև մար­դիկ, ո­րոնց ծա­նոթ էին ա­ռաք­յա­լի խոս­քե­րը: Ն­րանք խո­նար­հում էին գլուխ­նե­րը, կրքոտ խա­չակն­քում և հա­վա­տի բջիջ­ներ ա­ռա­ջաց­նում, ո­րոնց շուրջ հա­մախմբ­վում և միաս­նա­կան էին դառ­նում քա­րո­զը լսե­լու ե­կած նո­րա­հա­վատ­նե­րը:
Երբ ժո­ղո­վա­կան­նե­րը հան­դարտ­վե­ցին ու նո­րից լսո­ղութ­յուն դար­ձան, Պո­ղոս ա­ռաք­յա­լը, խոր շունչ քա­շե­լով, շա­րու­նա­կեց հա­վաք­ված­նե­րին փո­խան­ցել ու­սուց­չի խոս­քե­րը.
– Լ­սո՞ւմ եք, թե ինչ է ա­սել. «Աչ­քի փո­խա­րեն աչք պի­տի հա­տու­ցես, ա­տա­մի փո­խա­րեն՝ ա­տամ»: Իսկ ես ա­սում եմ՝ մի՛ հա­կա­ռակ­վիր քեզ չա­րիք պատ­ճա­ռո­ղին: Ե­թե քո աջ ե­րե­սին ապ­տակ տա, մյուս ե­րեսդ էլ դարձ­րու նրան: Ե­թե մեկն ու­զի քեզ դա­տի կան­չել՝ շա­պիկդ առ­նե­լու հա­մար, բաճ­կոնդ էլ տուր նրան:
Ա­ռաք­յա­լի ծանր խոս­քը երկն­քից թափ­վող անձր­ևի նման միա­լար լցվում էր հա­վա­տաց­յալ հո­տի վրա, աշ­խա­տում կտրել ի­րա­կան աշ­խար­հից, տա­նել դե­պի մի այլ՝ ան­ճա­նա­չե­լի աշ­խարհ.
– Ե­թե մե­կը քեզ բռնա­դա­տի մեկ մղոն ճա­նա­պարհ միա­սին գնալ՝ իր բե­ռը տա­նե­լու հա­մար, նրա հետ եր­կու մղոն գնա…
Հա­վա­տաց­յալ հո­տը նո­րից սկսեց դզզալ մեղ­վա­փե­թա­կի նման: Պետ­րոս ա­ռաք­յա­լը մի պահ լռեց, սկսեց ու­շա­դ­րութ­յամբ զննել առջ­ևում կանգ­նած հա­վա­տաց­յալ­նե­րի լար­վա­ծութ­յու­նից կարմ­րած դեմ­քե­րը, բռնել մշուշ­ված հա­յացք­նե­րը՝ աշ­խա­տե­լով իր խոս­քը տեղ հասց­նել և խա­ղա­ղութ­յուն ի­ջեց­նել երկն­քից:
Շու­տով քա­մուց քշվող ար­տի նման­վող խշշո­ցը կտրվեց: Ո­րոշ մար­դիկ ծնկի էին ե­կել, ե­րես­նե­րին խաչ էին հա­նում ու փսփսո­ցով ա­ղոթք մրմնջում: Մինչ Պո­ղոս ա­ռաք­յա­լը պատ­րաստ­վում էր շա­րու­նա­կել խոս­քը, դի­մա­ցի նեղ­լիկ փո­ղո­ցից, որս տե­սած գայ­լե­րի ոհ­մա­կի նման, հայ­հո­յե­լով ու վառ­վող հա­յացք­նե­րով աչ­քե­րից կրա­կե­լով, հայտն­վե­ցին քա­ղա­քի հրեա­նե­րը: Պո­ղոս ա­ռաք­յա­լը, կան­խազ­գա­լով մո­տե­ցող ար­հա­վիր­քը, մի պահ ի­ջեց­րեց ձայ­նը, ա­պա ի­րեն հա­վա­քե­լով, նո­րից շա­րու­նա­կեց քա­րո­զել:
Հա­վա­տաց­յալ հո­տից ո­մանք էլ էին նկա­տել մո­տե­ցող հրեա­նե­րին: Ի­րենք էլ էին հրեա, լավ գի­տեին ազ­գա­կից­նե­րի մո­լե­ռան­դութ­յան աս­տի­ճա­նը: Գի­տեին, որ ե­թե հա­վաք­վել են, խմբվել ու վան­կար­կե­լով մո­տե­նում են ի­րենց, ու­րեմն վտան­գը մեծ է: Վա­խից մի պահ կծկվե­ցին, սեղմ­վե­ցին միմյանց, բայց Փր­կի­չի հույսն ա­մե­նա­զոր էր, խա­ղաղ­վե­ցին՝ ա­պա­վի­նե­լով Ն­րա ո­ղոր­մա­ծութ­յա­նը:
Իսկ կա­տա­ղած հրեա­նե­րի թա­փո­րը, հայ­հո­յե­լով ու վան­կար­կե­լով, կա­տա­ղած գայ­լե­րի նման ոռ­նա­լով, մո­տե­նում էր: Եվ երբ մո­տե­ցան, պարզ­վեց, որ նրան­ցից յու­րա­քանչ­յու­րի ձեռ­քին մի քար է պահ­ված, իսկ գրպան­նե­րը լիքն են քա­րե­րով:
Մինչ Պո­ղոս ա­ռաք­յա­լը բարձ­րա­ձայն քա­րո­զում էր, կա­տա­ղած հրեա­նե­րը մո­տե­ցան ու ա­ռանց կանգ առ­նե­լու, յու­րա­քանչ­յու­րը մի քար նե­տեց հա­վա­տաց­յալ հո­տի վրա:
– Ան­հա­վատ­նե՛ր, դա­վա­ճան­նե՛ր, ազ­գու­րաց­նե՛ր…,- կան­չում էին նրանք ու գրպան­նե­րից հա­նե­լով քա­րե­րը՝ կա­տա­ղի թա­փով շպրտում էին վա­խից կծկված հա­վա­տաց­յալ­նե­րի ուղ­ղութ­յամբ:
– Ե­թե քաղ­ցած է քո թշնա­մին, հաց տուր նրան, ե­թե ծա­րավ է, ջուր տուր նրան: Երբ այդ­պես վար­վես, ա­մոթն ար­դեն կայ­րի նրան: Մի՛ պարտ­վիր չա­րից, այլ բա­րիով հաղ­թիր նրան,- կան­չեց Պո­ղոս ա­ռաք­յա­լը:
Հա­վա­տաց­յալ­նե­րը գայ­լի ար­յու­նա­ծոր ե­րա­խից սար­սա­փա­հար ոչ­խա­րի հո­տի նման կծկվե­ցին, փա­թաթ­վե­ցին միմ­յանց՝ ցան­կա­նա­լով պաշտ­պան­վել սու­րա­ցող քա­րե­րից: Քիչ հե­տո լսվում էին ճի­չեր, օգ­նութ­յան կան­չեր: Ո­մանք մո­լուց­քով ա­ղո­թում էին, խնդրում Տի­րո­ջը, որ պաշտ­պա­նի նե­տած քա­րե­րից, բայց ոչ ոք չէր պա­տաս­խա­նում հրեա­նե­րի հայ­հո­յանք­նե­րին, ոչ էլ ի­րենց ցավ պատ­ճա­ռող­նե­րի հար­ված­նե­րին:
– Եղ­բայ­նե՛ր,- կա­տա­ղած հրեա­նե­րին կան­չեց Պո­ղոս ա­ռաք­յա­լը,- մի՛ բար­կաց­րեք Տի­րո­ջը: Քար նե­տե­լով Աստ­ծո զա­վակ­նե­րի վրա՝ բար­կաց­նում եք նրան:
Կան­չում էր, սա­կայն հրեա­նե­րը չէին հան­դարտ­վում, փրփրած բե­րան­նե­րով ա­նընդ­հատ հայ­հո­յում էին ու նե­տում գրպան­նե­րի քա­րե­րը: Քա­րե­րից մե­կը կպավ ա­ռաք­յա­լի կող­քին կանգ­նած տղա­մար­դու գլխին, և նա հնձված խո­տի նման պառ­կեց գետ­նին: Մի քար էլ կպավ իր կրծքին: Մի պահ շուն­չը կտրվեց, կծկվեց, բայց տի­րա­պե­տե­լով ի­րեն, նո­րից կան­չեց.
– Եղ­բայր­նե՛ր, Աստ­ված մեկ է: Նա բո­լո­րիս սի­րում է հա­վա­սա­րա­պես: Ով չըն­դու­նի նրան, կվառ­վի դժոխ­քի կրակ­նե­րում:
Կան­չում էր, բայց քա­րերն ու հայ­հո­յանք­ներն ա­նընդ­հատ թափ­վում էին կարկ­տի նման: Նոր մար­դիկ էին ընկ­նում գետ­նին, ար­յու­նը գոլ էր տա­լիս: Պո­ղոս ա­ռաք­յա­լին մոտ կանգ­նած հա­վա­տաց­յալ­նե­րից մի քա­նի­սը թռան նրա մոտ, գրկե­ցին, փա­թաթ­վե­ցին, որ պաշտ­պա­նեն քա­րե­րից:
Իսկ հրեա­ներն ա­վե­լի էին բոր­բոք­վում: Ա­նընդ­հատ հայ­հո­յում էին նրանց հա­վա­տը, սուտ աստ­ված Հիսուս Ք­րիս­տո­սին ու քա­րե­րը շպրտում գայ­լե­րի ոհ­մա­կից հո­շոտ­վող ոչ­խա­րի ա­նօգ­նա­կան հո­տի նման շփոթ­ված հա­վա­տաց­յալ­նե­րի ուղ­ղութ­յամբ:
Պո­ղոս ա­ռաք­յա­լի շուն­չը կտրվում էր վրան թափ­ված մարդ­կանց ճնշու­մից: Ար­յան մեջ շա­ղախ­ված մի աղջ­նակ ըն­կավ ա­ռաք­յա­լի ոտ­քե­րի ա­ռաջ: Աղջ­նա­կը մա­րող հա­յաց­քով նա­յում էր ի­րեն՝ փրկութ­յուն էր փնտրում: Ա­ռաք­յա­լի մարմ­նով դող ան­ցավ: Աշ­խա­տում էր ոտ­քի կանգ­նել, պաշտ­պա­նել իր հա­վա­տաց­յալ հո­տին, բայց ա­մուր գրկել էին՝ պաշտ­պա­նում էին հրեա­նե­րի հայ­հո­յանք­նե­րից ու նե­տած քա­րե­րից: Նա զգում էր, որ Աստ­ված մեծ փոր­ձութ­յան է են­թար­կում ոչ միայն ի­րեն, այլև հա­վա­տաց­յալ հո­տին, ո­րի մեծ մասն ար­դեն փռվել էր գետ­նին գո­յա­ցող ար­յան կար­միր լճակ­նե­րի մեջ և բարձ­րա­ձայն ի­րեն ու Տի­րոջն էր կան­չում օգ­նութ­յան: Հաս­կա­ցավ, որ իր վրա է թողն­ված հա­վա­տաց­յալ հո­տի անվ­տան­գութ­յու­նը, որ ին­քը պետք է տե­ղում ո­րո­շում ըն­դու­նի և փր­կի իր շուր­ջը հա­վաք­ված նոր հա­վա­տի լույ­սը տե­սած մարդ­կանց:
Ա­ռաք­յա­լը ոտ­քի կանգ­նեց, խոր շունչ քա­շեց, ուժ հա­վա­քեց ու իր վրա թափ­ված մարդ­կանց ա­սաց.
– Ոտ­քի՛ կանգ­նեք, վերց­րեք նրանց նե­տած քա­րերն ու նե­տեք ի­րենց վրա:
Կար­ծես չլսե­ցին կամ չհաս­կա­ցան: Կծկ­ված դո­ղում էին: Նա նո­րից իր մեջ ուժ կենտ­րո­նաց­նե­լով՝ ա­զատ­վեց ի­րեն պաշտ­պա­նող­նե­րից և մի քար վերց­նե­լով՝ կա­տա­ղո­րեն շպրտեց ոգևո­րութ­յու­նից վառ­վող աչ­քե­րով կա­տա­ղած հրեա­նե­րի վրա: Կծկ­ված հա­վա­տաց­յալ­նե­րը, տես­նե­լով ի­րենց ա­ռաջ­նոր­դի գոր­ծո­ղութ­յու­նը, ոգ­ևոր­ված ոտ­քի ե­լան, ուղ­ղե­ցին մեջք­նե­րը, վերց­րին ոտ­քե­րի տակ ըն­կած քա­րե­րը և կան­չե­լով ցա­վից տնքա­ցող եղ­բայր­նե­րին, աչ­քե­րից մաք­րե­լով գլխից հո­սող ար­յու­նը, քա­րե­րը նե­տե­ցին ոչ­խար­նե­րի հո­տի վրա հա­ձակ­ված գայ­լեր հի­շեց­նող հրեա­նե­րի ուղ­ղութ­յամբ:
Հ­րեա­նե­րը մի պահ շփոթ­ված կանգ ա­ռան, մո­լոր­վե­ցին, ա­պա ե­րես­նե­րը շրջե­լով փա­խան նեղ­լիկ փո­ղո­ցով: Ոտ­քի ե­լած հա­վա­տաց­յալ­նե­րը, ձեռ­քե­րի քա­րե­րը սեղ­մե­լով, սկսե­ցին վա­զել նրանց ետ­ևից՝ քար­կո­ծե­լով հա­լա­ծե­ցին մինչև նեղ­լիկ փո­ղո­ցի վեր­ջը:
Պո­ղոս ա­ռաք­յա­լը նույն­պես ա­փի մեջ սեղ­մած քա­րը շպրտեց խու­ճա­պա­հար փախ­չող հրեա­նե­րի վրա ու կանգ ա­ռավ: Ոգ­ևոր­ված ամ­բո­խը նույն­պես կանգ ա­ռավ, շրջա­պա­տեց ա­ռաք­յա­լին: Բո­լո­րը ոգ­ևո­րութ­յու­նից վառ­վող աչ­քե­րով նա­յում էին, սպա­սում նրա խոս­քին:
Բո­լո­րը վե­րա­դար­ձան հա­վա­քա­տե­ղի, օգ­նութ­յուն ցույց տվե­ցին վի­րա­վոր­նե­րին ու նո­րից խմբվե­լով ա­ռաք­յա­լի շուրջ՝ լսո­ղութ­յուն դար­ձան:
– Գո­յութ­յուն ու­նեն երկ­րա­յին օ­րենք­ներ և­ երկ­նա­յին օ­րենք­ներ,- նո­րից սկսեց խո­սել Պո­ղոս ա­ռաք­յա­լը:- Երկ­րա­յին օ­րենք­նե­րը վե­րա­բե­րում են նյու­թա­կան աշ­խար­հին, իսկ երկ­նա­յին օ­րենք­նե­րը՝ հոգ­ևոր աշ­խար­հին: Ե­թե երկ­րում ապ­րես երկ­նա­յին օ­րենք­նե­րով՝ ան­պայ­ման պար­տութ­յուն ես կրե­լու: Հետ­ևա­բար, ե­թե թշնա­մին ջար­դում է քո տան դու­ռը, սպա­նում քո զա­վա­կին, դու ա­վե­լի շուտ սպա­նիր նրան, որ փրկես քո ըն­տա­նի­քին ու քո տու­նը: Ե­թե թշնա­մին սպա­նում է քո հա­րա­զատ­նե­րին ու քո ազ­գա­կից­նե­րին, ա­վե­րակ դարձ­նում քո շեն եր­կի­րը, ոչ թե պի­տի ա­ղո­թես նրա հա­մար, այլ պի­տի սպա­նես: Երկ­նա­յին օ­րենք­նե­րը չեն փրկե­լու քեզ ու քո տու­նը կոր­ծա­նու­մից: Քեզ չի փրկե­լու այն խոս­քը, որ ա­սում է. «Ե­թե քաղ­ցած է քո թշնա­մին, հաց տուր նրան, ե­թե ծա­րավ է, ջուր տուր նրան: Երբ այդ­պես վար­վես, ա­մոթն ար­դեն կայ­րի նրան: Մի՛ պարտ­վիր չա­րից, այլ բա­րիով հաղ­թիր նրան»: Իսկ ես ա­սում եմ՝ ինչ­քան էլ հաց տաս քո թշնա­մուն, նա պետք է սպա­նի քեզ: Պի­տի ու­տի քո հա­ցը ու սպա­նի, ո­րով­հետև ե­կել է սպա­նե­լու քեզ ու տի­րա­նա­լու քո տա­նը:
Ես նոր պատ­գամ եմ տա­լիս ձեզ. «Ե­թե թշնա­մին մտնում է քո երկ­րի սահ­ման­նե­րից ներս, ջար­դում քո տան դու­ռը, սպա­նում քո զա­վակ­նե­րին ու հրդե­հում քո տու­նը, դու ա­վե­լի շուտ սպա­նիր նրան, որ­պես­զի փրկես քո ըն­տա­նի­քին ու տու­նը: Եվ քո եր­կի­րը, որ քո Հայ­րե­նիքն է»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։