Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Գ­րա­կան թեր­թը» ինձ հա­մար, ինչ­պես, հա­մոզ­ված եմ՝ շա­տե­րի, ե­րա­զան­քի թերթ է ե­ղել։ Տ­պագր­վել «Գ­րա­կա­նում»՝ նշա­նա­կում էր գրա­կան «մեջ­լիս» մտնել, հայտ ներ­կա­յաց­նել բարձ­րա­գույն գրա­կան կյան­քին մաս­նա­կից լի­նե­լու։ «Գ­րա­կանն» ի­րա­պես բարձր չա­փա­նիշ էր և է՛։ Որ ինն­սուն տար­վա կեն­սագ­րութ­յուն ու­նի, հե­ղի­նա­կութ­յան դույզն-ինչ նվա­զում՝ ո՛չ, ինք­նին փաստ է մեր հիա­նա­լի թեր­թի կա­յու­նութ­յան՝ ի նկա­տի առ­նե­լով ժա­մա­նակ­նե­րի հա­րա­փո­փոխ բնույ­թը։
Սի­րե­լի, ո­գե­ղեն մեր թեր­թի ա­մեն նոր հա­մար ես կար­դում եմ մեկ բա­ժակ ա­նուշ ջրի խմե­լու պես։ Բո­լոր նյու­թերն եմ «խմում»՝ ստեղ­ծա­գոր­ծա­կան թե տե­ղե­կատ­վա­կան, մեծ թե փոքր։ Ոչ միայն սի­րո ար­տա­հայ­տութ­յուն է ա­սածս, այլև ի­րա­պես գրա­կան ան­ցու­դար­ձին տեղ­յակ ու մաս­նա­կից լի­նե­լու անհ­րա­ժեշտ հի­վան­դութ­յուն, որ, ինչ խոսք, ա­ռողջ լի­նե­լու նա­խա­պայ­ման է։
Ժա­մա­նակ ե­ղավ, որ փորձ ար­վեց փո­խել թեր­թի կեր­պա­րը, և շատ հա­մար­ներ տպագր­վե­ցին այ­լաձև գլխագ­րով, այլ տա­ռա­տե­սակ­նե­րով, բայց «Գ­րա­կա­նը», բա­րե­բախ­տա­բար, վե­րա­­գտավ ինքն ի­րեն, իր սիր­ված կեր­պա­րի մեջ մտավ։ Եվ, ա­հա, այ­սօր հո­բել­յա­նա­կան տա­րի­քում է։
Սի­րե­լի՛ «Գ­րա­կան թերթ», շատ այլ գրա­կան պար­բե­րա­կան­ներ են ե­ղել ու կան, բայց դու ու­րիշ ես, դու ա­մե­նա­մերն ես ու ա­մե­նա­կեն­սաթր­թի­ռը։ Շատ խմբա­գիր­ներ են ե­ղել ու շատ խմբագ­րա­կազ­մեր տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում, բո­լո­րին էլ շնոր­հա­կա­լութ­յուն ա­սենք։ Եվ ինչ լավ է, որ այժմ­յան գլխա­վոր խմբա­գիր Կա­րի­նե Խո­դիկ­յա­նը ևս կա­րո­ղա­նում է, իր անձ­նա­կազ­մի հետ միա­սին, թեր­թը պա­հել ար­ժա­նի բարձ­րութ­յան վրա։
Հ­րա­պա­րա­կում­ներ ու­նե­ցել եմ՝ ոչ այն­քան շատ, բայց ոչ էլ՝ քիչ։ Ե՛վ բա­նաս­տեղ­ծա­կան շար­քեր, և՛ լրատ­վա­կան, և՛ գրա­խո­սա­կան նյու­թեր։ Ինձ հա­մար, իս­կա­պես որ, բո­լորն էլ հի­շար­ժան են, ու պահ­պա­նում եմ սի­րով, բայց քա­նի որ կա «ա­մե­նան»՝ ա­մե­նա­հի­շար­ժա­նը, ա­պա ա­սեմ. 2011 թվա­կա­նին ե­ռօր­յա հան­դի­պում ու­նե­ցա Էրգ­րի հետ՝ Բա­յա­զետ, Վան, Աղ­թա­մար, Ա­նի, Կարս… Ու կա­րոտ­յալ այդ հան­դի­պու­մից ծնվեց «Հա­սա-չհա­սա» շար­քը։ Այդ շար­քից, հար­գար­ժան խմբա­գիր Սամ­վել Կոս­յա­նի ընտ­րութ­յամբ, հայ­րե­նա­շունչ մի փունջ տպագր­վեց, Կար­սի բեր­դում ար­ված իմ լու­սան­կա­րով, ինչն ան­չափ մեծ ու­րա­խութ­յուն պարգ­ևեց ինձ։ Շար­քը հե­տա­գա­յում ընդգրկ­վեց իմ «Ճախ­րող ժայ­ռա­հավ­քեր» գրքում, բայց «Գ­րա­կան թեր­թում» տպագր­վելն իր ա­ռանձ­նա­հա­տուկ հա­մու­հոտն ու­նի ու ան­մո­ռաց տպա­վո­րութ­յու­նը։
Հի­շում եմ նաև այն ու­րա­խութ­յու­նը, որ ու­նե­ցա՝ ա­ռա­ջին ան­գամ մեր թեր­թում «եր­ևա­լով»։ Խոսքն իմ ձևա­վո­րած վեր­նագ­րի մա­սին է՝ մի ակ­նար­կի հա­մար, պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղար Իգ­նատ Մամ­յա­նի ա­ռա­ջար­կով։
Միով բա­նիվ՝ շնոր­հա­վոր հո­բել­յանդ, մեր սի­րե­լի, սի­րե­լի, իս­կա­պես հա­րա­զատ «Գ­րա­կան թերթ», եր­կա­րա­կե­ցութ­յուն քեզ, մշտա­պես ե­րի­տա­սարդ եր­կա­րա­կե­ցութ­յուն։ Շ­նոր­հա­վոր ողջ խմբագ­րա­կազ­մին և գրա­կան աշ­խար­հին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։