ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ԲԱԶՄԱԴԵՄ ՈՒ ՍԻՐԵԼԻ ԴԵՐԱՍԱՆԸ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

596728

 Հու­լի­սի 18 -ին  լրա­նում է  ԽՍՀՄ  և  ՀԽՍՀ  ժո­ղովր­դա­կան  ար­տիստ   Բաբ­կեն Ներ­սիս­յա­նի ծննդյան 105-ամ­յա­կը։  Չեմ կար­ծում, թե կա մի հայ, որ  դի­տած չլի­նի  «­Սա­յաթ-­Նո­վա» կի­նոն­կա­րը։ Մեր  պատ­կե­րա­ցում­նե­րի մեջ  եր­ևի թե հենց այդ­պի­սին է ե­ղել  հան­ճա­րեղ բա­նաս­տեղծ ու եր­գիչ  Սա­յաթ-­Նո­վան, ո­րին կեր­պա­վո­րել է Բաբ­կեն Ներ­սիս­յա­նը։ Ժո­ղո­վուր­դը սի­րեց ու գնա­հա­տեց նրա Սա­յաթ-­Նո­վան։  Եվ ոչ միայն։ Թ­բի­լի­սիի  դրա­մա­տի­կա­կան և Եր­ևա­նի  Մայր թատ­րո­նի  բե­մե­րում ու նաև մի շարք ֆիլ­մե­րում նրա մարմ­նա­վո­րած կեր­պար­նե­րը սիր­վե­ցին ու  բարձր գնա­հատ­վե­ցին։ Բազ­մա­դեմ կեր­պար­ներ՝ թե՛ բա­ցա­սա­կան, թե՛  դրա­կան, և միշտ դրա­մա­տիկ։  Հի­րա­վի, նրա ա­նունն այ­սօր հի­շա­տա­կե­լի է  մեր դե­րա­սա­նա­կան ար­վես­տի  Մե­ծե­րի շար­քում, բայց ես  ու­զում եմ այ­սօր ըն­թեր­ցո­ղին լսե­լի դարձ­նել իմ՝ ե­րի­տա­սարդ  հան­դի­սա­տե­սի խոս­քը, որ աս­վել է  վաթ­սուն տա­րի ա­ռաջ,  Բաբ­կեն Ներ­սիս­յա­նի ներ­կա­յութ­յամբ, հա­մալ­սա­րա­նա­կան մի հան­դիպ­ման  ժա­մա­նակ։

      Հա­մալ­սա­րա­նի երկ­րորդ կուր­սի թա­տե­րա­սեր մի ու­սա­նող էի  (պի­տի ա­սեմ, որ թատ­րոն հա­ճա­խող ու­սա­նող­նե­րի թի­վը այն տա­րի­նե­րին մեծ էր), երբ  Վար­դան Ա­ճեմ­յա­նի հրա­վե­րով  Թ­բի­լի­սիում ար­դեն  «ա­նուն հա­նած» Բաբ­կեն  Ներ­սիս­յա­նը տե­ղա­փոխ­վեց  Եր­ևան, Մայր թատ­րոն  և միան­գա­մից ա­ռա­ջին իսկ  դե­րե­րով  դար­ձավ եր­ևան­յան հան­դի­սա­տե­սի սի­րե­լին։ Այն նույն թատ­րո­նում,  որ­տեղ այդ  շրջա­նում  դեռ բե­մի վրա  էին  Վահ­րամ Փա­փազ­յա­նը, Հ­րաչ­յա Ներ­սիս­յա­նը,  Վա­ղարշ Վա­ղարշ­յա­նը, Գուր­գեն Ջա­նի­բեկ­յա­նը, Ա­վետ Ա­վե­տիս­յա­նը։ Ե­կավ միա­նա­լու նրանց։ Մր­ցակ­ցութ­յան խնդիր չկար։ Ն­րանք՝ այս Մե­ծե­րը, ի­րար չէին խան­գա­րում, նրանք ու­նեին ի­րենց նվիր­ված  հան­դի­սա­տե­սը, նրանք մեծ էին յու­րո­վի, նրանք հան­րութ­յան սի­րե­լին էին։  Եվ հա­ճե­լի էր մեզ վա­յե­լել այն պա­հե­րը, երբ Վա­ղարշ­յան-Ե­գոր  Բու­լը­չո­վը (­Գոր­կու դրա­մա­յում) ա­վար­տում էր վեր­ջին գոր­ծո­ղութ­յու­նը  բարձ­րա­ձայն խնդրանք-հրա­մա­նով փող­հա­րին՝ «Փ­չի՛ր, Գավ­րի՛­լո, աշ­խար­հի վերջն է․․․»,  և փող­հա­րի բարձ­րա­հունչ նվա­գի ներ­քո դո­փե­լով դուրս էր գա­լիս բե­մից։ Կամ երբ նույն օ­րը միա­սին  բե­մի վրա էին Փա­փազ­յա­նը (Ար­բե­նին) և Հ­րաչ­յա Ներ­սիս­յա­նը (Ան­հայ­տը)  Լեր­մոն­տո­վի «­Դի­մա­կա­հան­դես»-ում, կամ մե­ջընդ­մեջ տես­նել նույն Մավ­րի («Օ­թել­լո») խանդն ու ող­բեր­գութ­յու­նը, որ յու­րո­վի մեկ­նա­բա­նութ­յամբ էին ներ­կա­յաց­նում  նրանք։ Կամ Սա­րո­յա­նի  «Իմ սիր­տը լեռ­նե­րում  է»  ներ­կա­յաց­ման մեջ ինչ­պե՛ս էր «մեռ­նում»  այս եր­կու  մեծ դե­րա­սան­նե­րի կեր­տած Ջասպր Մաք-Գ­րե­գո­րը հենց  Բեն-Ա­լեք­սանդ­րի տա­նը, նրա աչ­քե­րի ա­ռաջ, և­ երբ  Բեն-Ա­լեք­սանդ­րը, որ Բաբ­կեն Ներ­սիս­յանն էր, ա­սում էր՝ «­Նա մեր ժա­մա­նա­կի  շեքս­պիր­յան ա­մե­նա­մեծ դե­րա­սանն էր»,  դահ­լի­ճի ծա­փե­րը  ա­կա­մա հղվում էին  հենց  Փա­փազ­յա­նին ու Հ­րաչ­յա  Ներ­սիս­յա­նին, ով այդ ե­րե­կո Մաք-Գ­րե­գոր էր։ Այս ներ­կա­յա­ցում­նե­րին ես և մեր սե­րուն­դը բազ­միցս ենք ներ­կա ե­ղել։ Մինչև այ­սօր էլ կա­րող  եմ հատ­ված­ներ հի­շել  հենց այն դե­րա­սան­նե­րի հնչե­րան­գով։   

        Ա­հա այդ շրջա­նում  էր,  1962 թ  ա­պի­լին, «Իմ սիր­տը լեռ­նե­րում է» ներ­կա­յաց­ման  (բե­մադր­վել է  1961 թ․)  սա­րո­յա­նա­կան տեքս­տի  ու «Իմ սիր­տը լեռ­նե­րում է»  եր­գի  բա­բա­ջան­յա­նա­կան  հո­գեհ­մա  մե­ղե­դու ծա­վալ­ման  շրջա­նում, որ հա­մալ­սա­րա­նում  հան­դիպ­ման հրա­վիր­վեց  Բաբ­կեն Ներ­սիս­յա­նը։  Պարզ  է՝  խոս­քեր են աս­վել  սի­րո, գնա­հա­տան­քի,  մե­ծար­ման։  Ան­կեղծ՝ չեմ հի­շում։ Բայց իմ խոս­քը, որ գրա­վոր էր,  վեր­ջերս  գտա հին  թղթե­րիս մեջ։ Այ­սօր ու­զում եմ  այն ներ­կա­յաց­նել, ա­ռանց փո­փո­խութ­յան,  որ­պես  այն օ­րե­րի  մի  թա­տե­րա­սեր ե­րի­տա­սարդ  հան­դի­սա­տե­սի  տպա­վո­րութ­յուն,  ժա­մա­նա­կակ­ցի՝  առ  Բաբ­կեն  Ներ­սիս­յան  ու­նե­ցած  սի­րո  վկա­յութ­յուն։ Ա­հա այն։

 

ՉՄՈՌԱՆԱՔ․․․․

Բե­մում  ճա­նա­պարհ կա մի հե­ռուն տա­նող, կա մի մե­նա­վոր ծառ, ա­պա մի խրճիթ, ուր  մի հայ ըն­տա­նիք է ապ­րում։ Բակն է։  Ճա­նա­պար­հի եզ­րագ­ծում  ցան­կա­պատն է, ցցված մի ձող, ո­րի վրա մայ­րա­քա­ղա­քից  ու­ղարկ­ված նա­մակ ծրարն է։ Ն­րա շուր­ջը  ա­հա­բեկ­ված պտտվում է մի­ջին տա­րի­քի մի մարդ, իսկ  կող­քին՝ ին­նամ­յա տղան ապ­շած կանգ­նել է։  Ծ­րա­րի վրա այդ ի՛ր հաս­ցեն է, որ կար­դում է՝  «­Սան  Բե­նի­տո փո­ղոց, Ֆ­րեզ­նո, Կա­լի­ֆոր­նիա, Բեն-Ա­լեք­սանդր», ա­պա՝  «Ես վա­խե­ցած եմ, Ջո՛­նի․․․ ինչ­պե՞ս կա­րող էին նրանք ետ ու­ղար­կել այդ հրա­շա­լի պոեմ­նե­րը․․․»։ Պտտ­վում է, հույ­սի և հու­սա­խա­բութ­յան միջև մո­լոր­ված՝ չգի­տի՝ վերց­նել-բա­ցե՞լ ծրա­րը․․․  Դահ­լի­ճը լուռ, լար­ված  հետ­ևում է նրան։ Եվ  այդ պա­հին ոչ ո­քի մտքով չի անց­նում, որ  իր առջև հե­ռա­վոր Ա­մե­րի­կա­յում ապ­րող  ան­գործ մի հայ բա­նաս­տեղծ չէ, այլ մի դե­րա­սան, որ այն­պես է ձուլ­վել իր դե­րին, որ այլևս չկա դե­րա­սա­նը․․․ Այն­քան  լար­ված ու ցնցող է դրա­մա­տիկ այդ տե­սա­րա­նը, այն­քան բնա­կան ու սի­րե­լի է Բեն-Ա­լեք­սանդ­րը, որ հան­դի­սա­տե­սը  չի հի­շում դե­րա­սա­նին, այ­լա­պես հենց այդ պա­հին  դահ­լի­ճից  կբղա­վեր  իր սրտի  ցնծութ­յու­նը՝  «Բ­րա՜­վո, Բաբ­կե՛ն»։

Եվ ով­քեր գի­տեն նրան (իսկ ով­քե՞ր չգի­տեն), գի­տեն, որ նա  Բաբ­կեն Ներ­սիս­յանն է։ Թույլ  տվեք այ­սօր նրան միայն Բաբ­կեն կո­չել, որ ազ­գան­վան  կրկնութ­յու­նը կորս­տի  ցա­վով  կրկին չմռայ­լի մեր սիր­տը[1]։

Անց­յալ տա­րի Մոսկ­վա­յում մեր թատ­րո­նի հյու­րա­խա­ղե­րի օ­րե­րին  ռուս հայտ­նի քննա­դատ­նե­րից մե­կը իր ու­րա­խութ­յունն էր հայտ­նում այն բա­նի հա­մար, որ  մեծ Ներ­սիս­յա­նի (Հ­րաչ­յա) կող­քին տե­սել է կրտսեր Ներ­սիս­յա­նին (­Բաբ­կե­նին), և դա  խորհր­դան­շո­րեն նշա­նա­կում է,  թե մեր  թա­տե­րար­վես­տը հա­րատև է։ Թա­տե­րա­կան քննա­դա­տը նաև  գրում էր․ «Ես Բաբ­կե­նին  պատ­կե­րաց­նում եմ ա­մե­նա­տար­բեր դե­րե­րում՝ Խ­լես­տա­կո­վից մինչև Համ­լետ»։  Թա­տե­րա­գե­տին, ան­շուշտ,  այդ ա­սե­լու ի­րա­վունք էր տվել  Բաբ­կեն Ներ­սիս­յա­նի  բնա­տուր տա­ղան­դը, ճկու­նութ­յու­նը, դրա­մա­տիզ­մով  հա­րուստ նե­րաշ­խարհն  ու  դի­մա­խա­ղը,  ձայ­նի կո­լո­րի­տա­յին թավ, նաև քնա­րա­կան  տեմբ­րը։

Բաբ­կե՛ն,  մշտաժ­պի՛տ մարդ, Դուք  տա­րի­քով այն­քան էլ մեծ չեք, ուս­տի՝ խնդրում եմ նե­րեք մտեր­միկ տո­նի հա­մար։  Ես գի­տեմ, Ձեր ժպի­տի մեջ ա­մեն ինչ կա․ և՛ ու­րա­խութ­յուն, և՛ քմծի­ծաղ, և՛ խորհր­դա­վոր վեր­հուշ  տխրութ­յան ու կա­րո­տի։  Եվ  պայ­ծառ  հա­վատ՝ այն­քան բնո­րոշ  իմ, Ձեր, մեր ժո­ղովր­դին, որ  սրտա­ճաք չի լի­նում  ո՛չ ու­րա­խութ­յու­նից և­ ո՛չ ան­գամ  մեծ ար­հա­վիրք­նե­րից։ Այն ժո­ղովր­դի, ո­րին    դա­րասկզ­բին ա­մե­նա­տա­ռա­պա­լից խա­չե­լութ­յուն­նե­րը բա­ժին հա­սան, և ն­րա փրկյալ բե­կոր­նե­րին  գաղ­թի սա­մու­մը  աշ­խար­հի չորս  ծա­գե­րը ցրեց, բայց նրանք չընկճ­վե­ցին, ո­րով­հետև  նրանք ի­րենց սե­րունդ­նե­րին՝ զա­վակ­նե­րին ու թոռ­նե­րին ա­վան­դե­ցին, ինչ­պես  Բեն-Ա­լեք­սանդ­րի  մա­րեն է ա­սում․

– Հա­յե­րե՛ն  խո­սա, լա­՛ո, ին­չի կմոռ­նաս քո ա­նուշ լե­զուն․․․

Դուք այդ լավ  գի­տեք, Բաբ­կե՛ն, այ­լա­պես չէիք կա­րո­ղա­նա  այդ­քան հա­մո­զիչ կեր­պա­վո­րել  տա­րա­գիր  հա­յին և­ այդ­քան լավ  հաս­կա­նալ  ծե­րուկ  Մաք-Գ­րե­գո­րին, ո­րի «սիր­տը լեռ­նե­րում էր»։

Եվ երբ  Ձեր մա­րեի ու  փոք­րիկ Ջո­նիի հետ  ներ­կա­յաց­ման վեր­ջում  Դուք, զրկված վար­ձա­կա­լած տնից,  հե­ռա­նում էիք, Ձեր  կեց­ված­քում, Ձեր  հոգ­սա­շատ ժպի­տի մեջ դահ­լի­ճում նստած­նե­րը կար­դում էին՝  ինչ  էլ  լի­նի, այս ժո­ղո­վուր­դը չի կոր­չի․․․

Եվ ի­րավ, նա շա­րու­նա­կեց ապ­րել, ու­նե­ցավ իր հայ­րե­նի­քը, այ­սօր­յա  Հա­յաս­տա­նը, իր նվա­ճում­նե­րը  բո­լոր աս­պա­րեզ­նե­րում։  Ա­հա, նաև՝ թա­տե­րա­կան։ Ա­դամ­յա­նին, Ա­բել­յա­նին շա­րու­նա­կե­լու էին  Փա­փազ­յա­նը, Ներ­սիս­յա­նը, հե­տո մյուս­նե­րը, Դուք՝ ար­ժա­նա­վոր հա­ջոր­դը նրանց։  Անմ­տութ­յուն կլի­ներ այ­սօր մո­ռա­նալ նա­խորդ­նե­րին  և մայ­րե­նի լեզ­վի հնա­րա­վոր ճո­խութ­յամբ Ձեզ մե­ծա­րել։ Ի­մա­նանք՝ նրանք մե­ծութ­յուն են ե­ղել և­ են, և Դուք  Բաբ­կեն Ներ­սիս­յանն եք՝ Ձեր ինք­նա­տի­պութ­յամբ ու  վաս­տա­կով, որ  փոքր չէ։

Ա­սում են՝ Դուք շատ դե­րեր եք խա­ղա­ցել, նե­րե­ցեք, ոչ թե խա­ղա­ցել, այլ կեր­պա­վո­րել, ո­րով­հետև խա­ղում են վատ դե­րա­սան­նե­րը,  լա­վե­րը  կեր­պա­վո­րում, մարմ­նա­վո­րում են։ Դուք շատ կեր­պար­ներ եք մարմ­նա­վո­րել, ափ­սոս, բո­լո­րը չեմ տե­սել, այ­սօր  ես իմ սի­րո խոս­քե­րը  ուղ­ղում եմ Ձեզ, որ­պես Ձեր միայն եր­ևան­յան խա­ղա­ցան­կի հան­դի­սա­տես՝ թբի­լիս­յան խա­ղա­ցան­կը տե­սած չլի­նե­լու ափ­սո­սան­քով։ Տե­սել եմ  Ձեր բո­լոր կեր­պա­վո­րում­նե­րը․․․ Տե­սել եմ  Ձեր՝  «ա­նա­ռակ որ­դի», աշ­խար­հի նկատ­մամբ  դառ­նութ­յամբ լցված Մաու­րի­սիո­յին Կա­սո­նա­յի «­Ծա­ռե­րը կանգ­նած են մա­հա­նում» դրա­մա­յում, որ ե­կել էր իր սի­րե­լի տա­տի­կի խա­ղա­ղութ­յու­նը վրդո­վե­լու,  տե­սել եմ  Ձեր ցոփ ու շվայտ,  ճկուն ու թեթև­սո­լիկ Տիգ­րա­նին («­Վեր­ջին մե­խակ­ներ»), Լ­ևո­նին («­Գար­նան  անձրև»), վեր­ջա­պես մի դրա­կան կեր­պար,  որ լիար­յուն եմ տե­սել,   պա­րու­չիկ  Գ­ևոր­գին  («­Նույն  հար­կի տակ»)՝ կրքոտ ու այ­լա­սեր­ված, տե­սել  եմ  Մի­քա­յե­լին՝   սկզբում  փչա­ցած, բայց սրտի խոր­քում  ազն­վութ­յան կայ­ծը պա­հած  Մի­քա­յե­լին  (­Շիր­վան­զա­դեի  «­Քաոս» -ում)[2], որ կա­րող է նաև  այն­պես սի­րել, որ  հո­գե­պես  վեհ ու ազ­նիվ դառ­նա, այդ Մի­քա­յե­լին  եմ տե­սել բազ­միցս, և­ ե­թե դահ­լի­ճում ե­ղել է մի  «անշ­նորհք»  հան­դի­սա­տես, որ  դեռ  վա­րա­գույ­րը  չի­ջած՝ «բռա՜­վո, Բաբ­կե՛ն» է  բղա­վել՝ ձեռ­քե­րը ցա­վեց­նե­լու աս­տի­ճան  ծափ զար­կե­լով,  նե­րե­ցեք, ես եմ ե­ղել, պոռթ­կումս ա­կա­մա է ե­ղել։  Բա­նաս­տեղծ, մար­տիկ ու քա­ղա­քա­ցի է Ձեր Չա­րեն­ցը  («­Դե­պի ա­պա­գան»),  և բա­նաս­տեղծ, մարդ ու հայ է  Բեն-Ա­լեք­սանդ­րը («Իմ սիր­տը լեռ­նե­րում է»)։

Իմ ծա­փը, մյու­սի­նը, եր­րոր­դի­նը միա­ցան, միա­ցան ու դար­ձան  հիաց­մունք,  սեր, գնա­հա­տութ­յուն տա­ղան­դա­վոր դե­րա­սա­նին, ժո­ղովր­դի սեր, և մ­նում էր վա­վե­րա­ցու­մը․․․ Ու Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը շնոր­հեց  Ձեզ այդ կո­չու­մը՝  Հա­յաս­տա­նի   Խորհր­դա­յին  Սո­ցիա­լիս­տա­կան Հան­րա­պե­տութ­յան  ժո­ղովր­դա­կան ար­տիստ[3]։ Իսկ դա ոչ միայն մե­ծա­րում է, այլև պար­տա­մուր­հակ՝ էլ ա­վե­լին ա­նե­լու։  Ժպ­տում եք։ Ես հաս­կա­նում եմ այդ ժպի­տի ի­մաս­տը, որ եր­կի­մաստ է։ Մեկ մտա­ծում եք՝ ես ար­ժա­նի՞ եմ այդ պարգ­ևին, հե­տո ժպտում եք  Ձեր մտա­ծա­ծի  վրա և­ ա­սում՝ դե ինչ, կար­դա­րաց­նեմ։ Եվ այդ է Ձեր «փրկութ­յու­նը»։

Ու­զում եմ խոսքս  ա­վար­տել Ձեր Բեն-Ա­լեք­սանդ­րի խոս­քե­րով, որ ա­սում է  Ջո­նիին․ «­Ջո՛­նի, ե­թե ճա­նա­պար­հին փող գտնես, չմո­ռա­նաս, կի­սե­լու ենք հա­վա­սար․․․»։ Իսկ ես ա­սում եմ․

– Բաբ­կե՛ն Ներ­սիս­յան, այ­սօր Ձեզ սի­րում ու մե­ծա­րում են, և­ ե­թե  վա­ղը, Ձեր կյան­քի ճա­նա­պար­հին նոր  փառ­քեր ու սե­րեր գտնեք, չմո­ռա­նաք, «կի­սե­լու եք հա­վա­սար»  Ձեր և Ձեր ժո­ղովր­դի միջև,  ո­րով­հետև նրա՛   ժո­ղովր­դա­կանն   եք։  Չ­մո­ռա­նաք։

07․  04․ 1962 թ․

[1]․ Ուղիղ  հինգ ամիս  առաջ էր վախճանվել մեր  «ամենաժողովրդականը»՝  Հրաչյա Ներսիսյանը։

[2]․ Պետք չէ զարմանալ, որ  հետո հենց այս «Նույն հարկի տակ» պիեսի  հիման վրա ստեղծված կինոնկարի մեջ Ներսիսյանը   մարմնավորեց մեկ այլ բնույթի՝ դաշնակցական սպա  Սուրմելյանի կերպարը, իսկ «Քաոս» կինոնկարում՝  շահամոլ, խարդախ ու դավադիր Մարութխանյանի։

[3]․  Իսկ  ԽՍՀՄ  ժողովրդական արտիստի կոչումը նրան շնորհվեց  1972 թ․ (ՀԽՍՀ-ն՝  1961-ին էր)։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։