ԱՐԹՆԱՑՈՒՄ / ­Կա­րի­նե ԽՈԴԻԿՅԱՆ

 

Չարթ­նա­ցավ: Արթ­նա­նում են քնից: Բա­ցեց աչ­քե­րը, որ մի եր­կու ժա­մով փա­կել էր՝ ձեռ­քի մեջ ա­մուր սեղմ­ված հե­ռա­խո­սից թաքն­վե­լու թա­քուն ցան­կութ­յամբ, ին­չի մա­սին նույ­նիսկ ինքն ի­րեն խոս­տո­վա­նել չէր ու­զում: Ուժ չու­ներ: Խոս­տո­վա­նութ­յան, դի­մադ­րե­լու, ինչ-որ բան հաս­կա­նա­լու, հա­վա­տա­լու, չհա­վա­տա­լու, վա­խե­նա­լու… Ա­սես հո­գին դա­տար­կել էին, ու հո­գին դա­տար­կո­ղը կի­րակ­նօր­յա լու­սա­բա­ցը սպա­նած ա­ռա­ջին ռումբն էր, որ օդ բարձ­րաց­րած հո­ղի գուղ­ձե­րի, վեր­ջին ճի­չով ծվատ­վող մար­մին­նե­րի հետ կլա­նել էր հո­գում ամ­բար­ված ա­մեն-ա­մեն ին­չը՝ տե­ղում թող­նե­լով… Բաց ու չտես­նող աչ­քե­րով փոր­ձում էր տնտղել այդ դա­տարկ­ված տա­րած­քը, որ­տեղ ար­դեն ո­րե­րորդ օ­րը ո­չինչ չկար… Բայց չէ՛, ծանր ու ան­ծա­նոթ մի… չգտավ բա­ռը… ան­ծա­նոթ մի բան է հայտն­վել այն­տեղ: Շուն­չը պա­հեց այն­քան, մինչև աչ­քե­րի դե­մը մթնեց, հե­տո ա­սես բի­բե­րը պայ­թե­ցին՝ սար­սափն էր: Մահ­վան սար­սա­փը, որն սկսվել էր որ­պես ա­մե­նա­հա­րա­զատ­նե­րին կորց­նե­լու բնա­կան վախ, իսկ հի­մա դար­ձել կյան­քի վրա ծան­րա­ցող, ա­նաս­նա­կա­նին օ­րե­ցօր հյուս­վող բնազ­դա­յին սար­սափ:
Իսկ մա­հը հեռ­վում էր: Դե՛ռ հեռ­վում էր, այն­քան, որ նրա ներ­կա­յութ­յան զգա­ցո­ղութ­յու­նը չկար: Դե՛ռ չկար: Բայց մա­հը ա­մեն պա­հի մեջ էր, ա­մեն նա­խորդ ու հա­ջորդ պա­հը տա­նում էր մե­կին կամ մի քա­նի­սին, կամ մի քա­նի հար­յու­րին: Օ­տար, ան­ծա­նոթ, ան­հայտ մե­կեր կամ հար­յուր­ներ, ո­րոնց մեջ կա­րող էին լի­նել ծա­նոթ, ան­գամ շատ մտե­րիմ­ներ, բայց քա­նի դեռ մա­հե­րից մե­կը չէր անձ­նա­վոր­վել ու եր­ևակ­վել որ­պես քո անձ­նա­կան կո­րուստ՝ ընդ­հան­րա­կան մա­հը հեռ­վում էր: Դեռ հեռ­վում էր…
Լայն բա­ցեց աչ­քերն ու ձեռ­քի մեջ ա­մուր սեղմ­ված հե­ռա­խո­սի էկ­րա­նը լու­սա­վոր­վեց՝ պա­տե­րազ­մը, ո­րից ին­քը մի եր­կու ժա­մով թաքն­վել էր, կոր­ցա­ծը ետ բե­րե­լու մո­լուց­քով սկսեց լցնել ֆեյս­բուք­յան հա­րա­հո­սը. ե­թե բարձ­րա­ձայն ա­սեր մտա­ծա­ծը, կա­րող էր գժվել. «­Պա­տե­րազմ ենք նա­յում ֆեյս­բու­քով»: Այս ան­գամ էլ չկա­րո­ղա­ցավ բարձ­րա­ձայն ա­սել մտա­ծա­ծը. միայն հե­ռա­խո­սի էկ­րա­նի լույ­սով լու­սա­վոր­ված սեն­յա­կում աս­ված այդ չորս բա­ռե­րը հաս­տատ կգժվեց­նեին: Դուրս սո­ղաց ծած­կո­ցի տա­կից, ա­մեն ան­գամ խոս­տա­նում էր գնալ ննջա­րան, բայց գի­շե­րա­յին եր­կու ժա­մե­րից հե­տո աչ­քե­րը բա­ցում էր հյու­րա­սեն­յա­կի բազ­մո­ցին: Լո­գա­րա­նում ա­տամ­նե­րը մաք­րե­լիս նա­յեց ար­տա­ցո­լան­քին՝ չճա­նա­չեց: Ինքն ի­րեն նման չէր, ա­վե­լի ճիշտ՝ ին­քը մնա­ցել էր պա­տե­րազ­մին նա­խոր­դած վայր­կյա­նի մեջ, իսկ հա­յե­լուց ի­րեն նա­յո­ղը… խո­զա­նա­կը նե­տեց բա­ժա­կի մեջ ու դուրս գա­լուց ա­ռաջ տե­սավ, որ հա­յե­լին ու մնա­ցած ա­մե­նը մաքր­վե­լու կա­րիք ու­նեն: Տե­սավ ու դուրս գա­լուց ա­ռաջ էլ մո­ռա­ցավ:
Սուր­ճի կի­սատ բա­ժա­կը մի կողմ հրեց մե­ղա­վո­րութ­յան զգա­ցու­մով՝ այն­տեղ հենց հի­մա զոհ­վում են, ին­քը թե­կուզ մե­քե­նա­յո­րեն, բայց բո­լոր կա­նոն­նե­րով եփ­ված սուրճն է խմում… Տե­ղից ե­լավ, մո­տե­ցավ պա­տու­հա­նին, հոկ­տեմ­բեր­յան խա­ղաղ ա­ռա­վո­տը խո­ժոռ­վեց՝ ի՛նչ ես ձևեր թա­փում, սուրճդ խմիր ու ու­ղեղդ աշ­խա­տեց­րու, քա­նի չես գժվել… Նն­ջա­րա­նի բաց­վող դուռն ստի­պեց թա­վան դնել գա­զօ­ջա­խին՝ ա­մուս­նու նա­խա­ճա­շը սուրբ գործ է: Ինքն իր վրա քմծի­ծա­ղե­լով սուր­ճից մի կում խմեց, ձվա­ծե­ղով ափ­սեն ու մնա­ցա­ծը դրեց սե­ղա­նին ու մի­ջանց­քում հան­դի­պե­լով ա­մուս­նու հար­ցա­կան հա­յաց­քին՝
– Ո­չինչ մի՛ հարց­րու,- ա­սաց:
Շեն­քի բա­կը, փո­ղո­ցը, ծա­նոթ ճա­նա­պար­հը միայն ա­վե­լաց­նում էին ներ­քին տագ­նա­պը, զգում էր, եր­կար չի դի­մա­նա, հի­շեց մի քա­նի ա­միս ա­ռաջ թո­շա­կի ան­ցած ըն­կե­րու­հուն՝
– Կ­րա­կել գի­տեմ, որ մի քիչ ձգեմ՝ սնայ­պեր էլ կլի­նեմ, թող տա­նեն,- ու կան­խե­լով սրտա­կից ե­րեք ըն­կե­րու­հի­նե­րի ա­ռար­կութ­յու­նը,- հա՛, գրո­ղի ծո՛­ցը օս­տեո­պա­րոզս, թող մի տեղ հար­մա­րեց­նեն, ես կդիր­քա­վոր­վեմ, ում պետք է՝ կվե­րաց­նեմ, հե­տո…
– Հե­տո խեղճ զին­վոր­նե­րը կգան, քեզ կշա­լա­կեն ու նոր տեղ կտա­նեն դիր­քա­վոր­վե­լու,- կա­տա­կը կստաց­վեր, ե­թե խա­ղաղ օ­րե­րին աս­վեր: Օ­դում մնաց միայն չորս դա­ռը քմծի­ծաղ:
Ու հի­մա, քայ­լե­լով սո­վո­րա­կա­նի նման ո՛չ դա­տարկ ու ո՛չ էլ մար­դա­շատ ծա­նոթ փո­ղոց­նե­րով, հան­կարծ այն­պե՛ս զգաց ըն­կե­րու­հու ան­զո­րութ­յու­նը. չէ՛, մի բան պի­տի ա­նել, թե չէ այս­պես հե­ռու չէ… վա­խե­ցավ ճշտել բա­ռը՝ գժվե՞­լը, թե՞ օ­րե­ցօր սե­փա­կան կամ­քով ան­հու­սութ­յան սար­սա­փին տրվե­լը:
Շեն­քի մռայ­լութ­յու­նը, դա­տարկ մի­ջանցք­նե­րը, փո­շոտ աս­տի­ճան­նե­րը, որ­բա­ցած ըն­դու­նա­րանն ու աշ­խա­տա­սեն­յա­կը: Դր­սում աշ­նա­նա­յին, դեղ­նա­կար­միր տերև­նե­րի ջեր­մութ­յունն ու­նե­ցող օրն էր, բայց շեն­քի պա­տե­րից այս կողմ ար­դեն ձմռան պաղն էր տե­ղա­վոր­վում: Նս­տեց, ա­նօգ­նա­կան նա­յեց գրա­սե­ղա­նին կու­տակ­ված թղթե­րին, միաց­րեց հա­մա­կար­գի­չը, էկ­րա­նը լու­սա­վոր­վեց, պա­տե­րազ­մի օն­լայն հա­րա­հոսն սկսեց իր գի­շա­տիչ վազ­քը… Ան­ջա­տեց: Հե­ռա­խո­սի էկ­րա­նին այդ ա­մե­նին դեռ դի­մա­նա­լու էր, մեծ էկ­րա­նը ծվա­տում է աչ­քե­րը:
Սեն­յա­կի լռութ­յու­նը, մի­ջանցք­նե­րի լռութ­յու­նը, շեն­քի լռութ­յու­նը այն է՝ հեր­թա­կան ան­գամ թմրեց­նե­լով ձեռ­քե­րը, վա­խեց­նող ըն­դար­մա­ցու­մը տա­նե­լու էին դե­պի սիր­տը, ո­րից հե­տո սկսվում է մղձա­վան­ջը… Հասց­րեց բա­ցել տե­ղե­կա­տուն ու աչ­քե­րի ա­ռաջ մթնող տո­ղե­րի մեջ գտնել հե­ռա­խո­սա­հա­մա­րը… Նույ­նիսկ 21-րդ դա­րում պաշտ­պա­նիչ ցան­ցե­րը պետք են պա­տե­րազ­մին:
***
Չարթ­նա­ցավ: Արթ­նա­նում են քնից: Աչ­քե­րը չբա­ցած՝ դուրս սո­ղաց ծած­կո­ցի տա­կից, ձեռ­քի մեջ ա­մուր սեղ­մած հե­ռա­խո­սի լու­սա­վոր­ված էկ­րա­նը չա­րա­գու­շակ ա­րա­գութ­յամբ հո­սեց­նում էր օն­լայն հա­րա­հո­սը: Լո­գա­րան… Սուրճ… Թա­վան՝ գա­զօ­ջա­խին… Ու շեն­քի բակ, փո­ղոց, ծա­նոթ ճա­նա­պարհ: Ո­րե­րորդ օրն էր՝ չէր նկա­տում սո­վո­րա­կա­նի նման ո՛չ դա­տարկ ու ո՛չ էլ մար­դա­շատ ծա­նոթ փո­ղոց­նե­րը, շեն­քի մռայ­լութ­յու­նը, դա­տարկ մի­ջանցք­նե­րը, փո­շոտ աս­տի­ճան­նե­րը, որ­բա­ցած ըն­դու­նա­րանն ու աշ­խա­տա­սեն­յա­կը: Ա­սենք, շենքն ար­դեն մռայլ չէր կամ չէր թվում մռայլ, իսկ Կ­լոր սրա­հը լու­սա­վոր­ված ու մար­դա­շատ էր՝ ցան­ցեր էին գոր­ծում: Կա­նայք: Գա­լիս էին ա­ռա­վոտ­յան, մի քա­նի նո­րութ­յուն հայտ­նում, ի­րար իբր հու­սադ­րում ու անց­նում գոր­ծի: Գոր­ծում էին լուռ, ա­մեն մեկն՝ իր մտքե­րի հետ: Շա­տե­րը ա­ղո­թում էին՝ ա­մեն հան­գույ­ցից կամ շար­քից հե­տո: Ին­քը, որ ժա­մա­նակ չու­ներ ա­ղոթ­քի՝ պի­տի հումքն ա­պա­հո­վեր, ընդ­միջ­ման ու մի բա­ժակ սուրճ հայ­թայ­թե­լու մա­սին մտա­ծեր, ի­րեն հա­մո­զում էր, որ ա­ղոթ­քով գործ­ված ցան­ցը պի­տի որ փա­կի մահ­վան ճամ­փան: Ու քա­նի որ կա­նան­ցից ա­մեն մեկն ու­ներ իր տեղն ու այն­տե­ղից էր նա­յում շուր­ջը կա­տար­վո­ղին, իսկ ին­քը բո­լո­րի հետ էր ու իր տե­ղը չու­ներ, ու­րեմն և տե­սա­դաշտն ամ­բող­ջա­կան էր, տես­նում էր, թե մե­ծա­ցող ցան­ցի հետ սրա­հում ինչ­պես է ա­վե­լա­նում տագ­նապն ու մի կերպ հա­վա­սա­րակշռ­վում մարմ­րող հույ­սի հետ: Տես­նում էր, ինչ­պես նրանց՝ ար­դեն ճարպ­կո­րեն հան­գույց­ներ ա­նող մատ­նե­րը պա­հի տակ քա­րա­նում-ան­շար­ժա­նում են՝ մտքի ծան­րութ­յու­նից ու­ժաս­պառ, ու փախ­չում էր աշ­խա­տա­սեն­յակ, ներ­սից փա­կում դուռն ու ա­փե­րով ա­մուր փա­կում բե­րա­նը՝ ան­զոր վնգստո­ցը խլաց­նե­լու հա­մար:

***
Չարթ­նա­ցավ: Արթ­նա­նում են քնից: Տա­նը թող­նե­լով մինչև վեր­ջին ում­պը խմված սուր­ճի բա­ժա­կը, ձվա­ծե­ղով ափ­սեն ու ան­մա­քուր սեն­յակ­նե­րը, ան­պա­տաս­խան թող­նե­լով տա­րեց տաք­սիս­տի՝ «Ս­րա վեր­ջը ի՞նչ է լի­նե­լու» հար­ցը, հասց­րեց խա­նու­թից վերց­նել զին­վո­րա­կան կտո­րի վեր­ջին եր­կու հակն ու չզար­մա­ցավ, երբ նա­խորդ շա­բաթ մեկ գին, այ­սօր դրա կրկնա­պա­տի­կով կտո­րը վա­ճա­ռած ջա­հե­լը, հա­յաց­քով չա­փե­լով իր ֆի­զի­կա­կան ու­ժի սահ­մա­նը, անս­պա­սե­լի բա­րիա­ցավ ու թղթի­կի վրա գրե­լով հաս­ցեն՝ խոս­տա­ցավ մեկ ժա­մից ապ­րան­քը տեղ հասց­նել: Ուժ չու­ներ, բայց ի­րեն ստի­պեց ժպտալ: Դուրս ե­կավ, մի քա­նի քայլ, և կան­գա­ռին միա­ժա­մա­նակ մո­տե­ցան ինքն ու եր­թու­ղա­յի­նը: Մե­քե­նա­յո­րեն մղվեց դե­պի դու­ռը, բայց իր հա­մար էլ անս­պա­սե­լի շրջվեց ու գնաց դե­պի ան­ցու­մը: Ու­զեց քայ­լել: Հում­քը, գո­նե մի քա­նի օ­րով, ա­պա­հով­ված է, մինչև կա­նանց գալն էլ կես ժամ կա: Նա­յեց շուրջն ու հի­շեց այն օ­րը, երբ նա­յեց պա­տու­հա­նից՝ եր­կու շա­բաթ ա­ռաջ էր, գի­տակ­ցեց, որ այս օ­րե­րին ան­հու­սութ­յան սար­սա­փից հե­ռա­ցել է… Աչ­քի ա­ռաջ ե­կան ա­ղո­թող ու հան­գույց­ներ կա­պող կա­նանց դեմ­քե­րը, և­ այդ պա­հին հան­կարծ հա­վա­տա՛ց, որ ա­ղոթ­քով գործ­ված ցան­ցը կփա­կի մահ­վան ճամ­փան: Հո­գին ջեր­մա­ցավ… անս­պա­սե­լիութ­յու­նից կանգ­նեց, կենտ­րո­նա­ցավ, բաց աչ­քե­րով տնտղեց այն­տեղ՝ եր­ևի այդ­պես են ա­սում հենց հի­մա իր հետ կա­տար­վո­ղին՝ հո­գին ջեր­մա­ցավ: Քայ­լե­րը վերգ­տան ի­րենց ռիթմն ու հի­մա վե­րա­դարձ­նում էին հենց այն­պես, ան-պատ­ճառ զբոս­նե­լու հա­ճույ­քը: Նա­յեց ցու­ցա­փեղ­կին՝ ա­պա­կու ար­տա­ցո­լան­քը ի­րե­նը չէր՝ ան­գույն, սմքած, ա­նուր­վա­գիծ ու ան­դեմ: Խոս­տա­ցավ տուն հաս­նե­լուն պես, ինչ ա­նենք, որ կես­գի­շե­րին մոտ, մաք­րել-հա­վա­քել ե­թե ոչ սեն­յակ­նե­րը, գո­նե լո­գա­րա­նը, որ իր մշտա­կան մաք­րա­փայ­լից զրկված՝ անխ­նամ տա­րածք էր դար­ձել: Քայ­լում էր ու չհաս­կա­ցավ, թե ին­չու՝ ար­դեն ո­րե­րորդ րո­պեն ա­նընդ­մեջ, կաս­կա­ծը չի սղո­ցում միտ­քը, ձեռ­քի մեջ ա­մուր սեղմ­ված հե­ռա­խո­սը կորց­րել է իր դի­վա­կան կախ­վա­ծութ­յու­նը. այն ջա­հե­լի անս­պա­սե­լի բա­րութ­յո՞ւնն էր, գո­նե մի կարճ պահ, ար­դեն մո­ռաց­ված, խա­ղաղ կյան­քի կա­րո՞­տը, ա­վար­տին մո­տե­ցող ցա՞ն­ցը, թե՞… Միտ­քը կի­սատ մնաց, զար­մա­ցած շուր­ջը նա­յեց՝ լայն պո­ղո­տան թո­ղած, բարձ­րա­ցել էր նեղ փո­ղո­ցով ու հայտն­վել Սար­յան փո­ղո­ցում: Դե ինչ, այդ­պես էլ ճամ­փան տա­նում է Շենք, ու շա­րու­նա­կեց քայ­լել, զար­ման­քով նկա­տե­լով, որ այս մի քա­նի րո­պե­ներն ա­սես ի­րեն պատ­նե­շել էին, փախց­րել ի­րա­կա­նութ­յու­նից, ու ին­քը չի տե­սել, իր սո­վո­րութ­յան հա­մա­ձայն, չի նկա­տել մարդ­կանց, շուր­ջը կա­տար­վո­ղը: Կորց­րա­ծը ետ բե­րե­լու մղու­մով նա­յեց ու… չհա­վա­տաց տե­սա­ծին: Որ մայ­թե­րին սե­ղա­նիկ­ներ էին, նո­րութ­յուն չէր. այդ փո­ղո­ցը վա­ղուց սրճա­րան էր բաց երկն­քի տակ: Բայց հի­մա՞… Նա­յում էր ու զգում, որ ու­ղե­ղը հրա­ժար­վում է ըն­կա­լել տե­սա­ծը՝ սե­ղան­նե­րը զբաղ­ված էին: Բո­լո­րը: Սե­ղան­նե­րին՝ եր­կա­րոտն բա­ժակ­նե­րի մեջ, աշ­նան դեղ­նա­կար­միր ջեր­մութ­յամբ ցոլք էր տա­լիս գի­նին. ափ­սե­նե­րի նրբա­համ պա­րու­նա­կութ­յու­նը շո­յում էր քիմ­քը… Նս­տած­նե­րը՝ սե­ղան­նե­րի շուրջ նստած­նե­րը, ջա­հել­ներ էին՝ աղ­ջիկ­ներ ու տղա­ներ: Խո­սում էին, ժպտում, խմում, ծա­մում էին…
Այ­սինքն՝ ո­չինչ չի՞ ե­ղել-չկա՞, այս օ­րե­րի մղձա­վա­ջը չի՞ ե­ղել-չկա՞, խա­ղաղ աշ­նան վեր­ջին ջեր­մութ­յո՞ւնն է՝ չզոհ­վող զին­վոր­նե­րով…
Հե­տո ոտ­քե­րը հրա­ժար­վե­ցին քայլ ա­նել: Բայց չզգաց, որ կանգ­նել է: Չզգաց, ո­րով­հետև նա­յում էր ու տես­նում լայն ա­թո­ռին թիկն տված է­գին՝ խնամ­ված, շատ խնամ­ված դեմ­քով ու մարմ­նով, թան­կար­ժեք փա­թե­թա­վոր­ված մարմ­նով: Տես­նում էր նրա դի­մաց նստա­ծին, որ հի­մա ա­մեն տեղ պի­տի լի­ներ՝ բա­ցի այդ տե­ղից: Զ­գաց՝ կանգ­նել է, երբ հա­յաց­քը դեմ ա­ռավ խնամ­վա­ծի դեմ­քին: Դեմ­քը՝ պաղ հա­յաց­քով, սևեռ­վել էր իր վրա: Հաս­կա­ցավ, չէ՛, գու­շա­կեց նրա հա­յաց­քի մեջ տա­րու­բեր­վող ար­հա­մար­հանք-հար­ցը՝ «Է՞ս ով է…»: Ինքն էլ սևեռ­վեց նրա վրա ու գի­տեր, որ իր հա­յաց­քի մեջ ոչ թե տա­րու­բեր­վում, այլ լա­վա­յի պես քլթքլթում է զսպա­նակ­ված ճի­չը… Խ­նամ­ված ա­րա­րա­ծի դի­մաց նստա­ծը լար­վեց՝ ին­քը կող­քանց նկա­տեց նրա այ­լայլ­վե­լը: Հա­յացք­նե­րի մե­նա­մար­տը եր­կար չտևեց՝ խնամ­վա­ծը դեմ­քին ան­տար­բե­րութ­յուն նկա­րեց ու դեմ­քը շրջեց:
Իսկ ին­քը ի­րեն ստի­պեց քայ­լել, բայց անշ­տապ, որ նա չմտա­ծի՝ փախ­չում է, թեև միակ ցան­կութ­յու­նը փախ­չելն էր՝ որ­քան էլ ա­մո­թա­լի ու ծի­ծա­ղե­լի դա եր­ևար: Ու որ փախ­չեր, գու­ցե այդ­քան պարզ չտես­ներ նա­խորդ պա­տե­րազ­մի՝ պա­տե­րազ­մող իր քա­ղա­քը… Բա­ռե­րը, մե­կը մե­կին հերթ չտա­լով, հայտն­վում, ի­րար էին խառն­վում, ստեղ­ծե­լով ան­ձայն կա­կո­ֆո­նիա… Զար­հու­րեց՝ մտքե­րը չի կա­րո­ղա­նում ի մի բե­րել, բա­նաձ­ևել զգա­ցա­ծը. մթագ­նու­մը սա է, որ կա՞…
Ըն­դա­մե­նը մի քա­նի տասն­յակ մետր էր հե­ռա­ցել և­ ար­դեն ա­զատ­վե­լու էր թի­կունքն այ­րող սրճա­րա­նի ներ­կա­յութ­յու­նից, երբ նո­րից, ո­րե­րորդ ան­գամ, քա­րա­ցավ տե­ղում: Փո­ղո­ցի անկ­յու­նում օգ­նութ­յուն էին հա­վա­քում ռազ­մա­ճա­կա­տի հա­մար: Ա­սես խո­շո­րաց­ված ու դան­դա­ղեց­ված կադ­րեր էին, որ ի­րար ետ­ևից հայտն­վում էին նրա տե­սա­դաշ­տում: Նի­հա­րիկ, շատ թեթև հագն­ված, չէ՛, աղ­քա­տիկ հագն­ված աղջ­նա­կը սա­ռած մատ­նե­րով ու ինչ գուր­գու­րան­քով է արկ­ղում դա­սա­վո­րում չո­րա­հա­ցի տոպ­րակ­նե­րը… Եր­կու պա­տա­նի ջրով շշերն են բե­րում… Կող­քի արկ­ղե­րի մոտ նույն ի­րա­րան­ցումն է ու նույն աղջ­նակ-տղեկ­նե­րը՝ ե­ղա­նա­կին ան­հա­րիր թեթև ու աչ­քին հա­մար­յա ան­տե­սա­նե­լի աղ­քա­տիկ հագն­ված… Ն­րան­ցից միայն մե­կը այդ ի­րա­րանց­ման մեջ նկա­տեց քիչ հեռ­վում կանգ­նած կնո­ջը… Հե­տաքր­քիր է, ին­չո՞ւ է այդ­պես նա­յում… Ի­րեն պար­զած շո­կո­լա­դի սա­լիկ­նե­րը արկ­ղում տե­ղա­վո­րե­լուց հե­տո շրջվեց՝ դեռ ան­ձայն լա­լի՞ս է, բայց կի­նը չկար ար­դեն:
Ինքն ար­դեն չէր լա­լիս՝ դան­դաղ, շատ դան­դաղ գնում էր՝ մար­սե­լով հենց նոր կա­նո­նա­կարգ­ված, բա­նաձ­ևի վե­րած­ված բա­ռե­րը. «Ե­թե նա­խորդ պա­տե­րազ­մին տես­նեիր սրճա­րա­նում ցու­ցադ­րա­բար նստած այդ եր­կու­սին՝ ի՞նչ կա­նեիր… Կ­մո­տե­նա­յիր ու թան­կար­ժեք գի­նով բա­ժա­կի պա­րու­նա­կութ­յու­նը կշփեիր քա­ծի խնամ­ված դեմ­քին, իսկ նրա դի­մաց փռված լա­կո­տին կու­ղար­կեիր գրո­ղի ծո­ցը, ե­թե ին­քը հրա­ժար­վել է մար­տի դաշտ գնա­լուց… Բայց դու չա­րե­ցիր, թեև նրանց ու նրանց կող­քին­նե­րի դեմ­քե­րին նույն ար­տա­հայ­տութ­յունն էր՝ «­Սա մեր պա­տե­րազ­մը չէ՛…»: Իսկ դու փա­խար, թե­կուզ անշ­տապ քայ­լե­րով, բայց փա­խար այդ խնամ­ված դեմ­քե­րով ու թան­կար­ժեք փա­թե­թա­վոր­ված մար­մին­նե­րով եր­կո­տա­նի­նե­րից: Ճիշտ ա­րե­ցիր, որ փա­խար, այլ ելք չու­նեիր՝ նրանք հաղ­թել են… նախ՝ քո տե­սա­կին ու միայն հե­տո՝ հենց այս պա­հին՝ կռվող-զոհ­վող­նե­րին»…
Օրն ա­վար­տին հասց­րեց, և ա­ղոթ­քի հետ հան­գույց­ներ կա­պող կա­նան­ցից ոչ մե­կը ո­չինչ չզգաց: Չ­պի­տի զգար, ու չպի­տի զգա­յին, նրանց ա­ղոթ­քին ո­չինչ չպի­տի խան­գա­րեր, մինչև…

***
Մ­տավ լո­գա­րան, նա­յեց հա­յե­լու պղտոր ար­տա­ցո­լան­քին ու կա­մաց, որ­պես­զի չլսի ա­մու­սի­նը, չլսեն հար­ևան­նե­րը, չլսի փո­ղոցն ու ծա­նոթ ճա­նա­պար­հը, ա­սաց.
– Այս պա­տե­րազ­մում…
Չէ՛, չի կա­րող ա­սել՝ «մենք»:
– Այս պա­տե­րազ­մում ես պարտ­վե­ցի,- ա­սաց՝ հա­յաց­քը փախց­նե­լով հա­յե­լուց:
Հե­տո խնամ­քով ու բծախն­դիր մաք­րեց հա­յե­լին, հե­տո մաք­րութ­յու­նից փայ­լեց լո­գա­րա­նը: Հե­տո կծկվեց բազ­մո­ցին ու մտա­ծեց, որ երբ ա­մեն ինչ ա­վարտ­վի որ­պես պար­տութ­յուն, երբ ան­հու­սութ­յու­նից ան­ձայն ոռ­նա, ու իր ան­ձայն ոռ­նո­ցը կլա­նեն լո­գա­րա­նի պաղ սա­լիկ­նե­րը, ու երբ իր բռունց­քի հար­վա­ծից ճա­քի հա­յե­լին, կկա­րո­ղա­նա ինքն ի­րեն խոս­տո­վա­նել, որ այս պա­տե­րազ­մը տա­նուլ էր տրված շատ վա­ղուց:
Ու սար­դոս­տայ­նի վե­րած­ված հա­յե­լուն ու­ղիղ կնա­յի՝ փո­ղո­ցի անկ­յու­նում ռազ­մա­ճա­կա­տին օգ­նութ­յուն հասց­նող աղջ­նակ-տղեկ­նե­րի հա­մար:
Պի­տի՛ կա­րո­ղա­նա նա­յել. սկսվե­լու է արթ­նա­ցու­մի ծանր վե­րել­քը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։