«ԷՈՒԹՅԱՆ ԽՈՐՔՈՒՄ ՆՎԻՐԱԿԱՆԻ» ԳՐՔԻ ԵՐԿՈՒ ՊՈԵՄՆԵՐԸ / ­Նո­րայր ՂԱԶԱՐՅԱՆ

 

Շանթ Մկրտչ­յա­նի «Էութ­յան խոր­քում նվի­րա­կա­նի» (2018) բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծուն կյանքն ըստ էութ­յան ար­տա­ցո­լում է ար­վես­տի մեջ նրա անդ­րա­դար­ձու­մով։ Կ­յան­քի անց­կա­ցու­մը ար­վես­տի պա­րու­նակ­նե­րով ա­ռաջ է բե­րում գե­ղե­ցի­կի ըն­կալ­ման կա­յուն շեր­տեր, ո­րի դեպ­քում խոս­քար­վես­տը ինչ-որ չա­փի մեր­ձե­նում է ար­վես­տի մյուս տե­սակ­նե­րի (նկար­չութ­յան, քան­դա­կա­գոր­ծութ­յան) հա­մա­կար­գա­յին բարձր ի­մաս­տա­վո­րում­նե­րին։ Ոչ պա­տա­հա­կա­նո­րեն, քան­դա­կին ու գե­ղան­կար­չութ­յանն են նվիր­ված ժո­ղո­վա­ծո­ւի եր­կու պոեմ­նե­րը՝ «­Լաո­կոոն», «Ես՝ Տին­տո­րետ­տոն, որ­դին ներ­կա­րա­րի»։
Մեր ժա­մա­նա­կի բա­նաս­տեղ­ծին գրա­վել է դա­սա­կան խոր­քի ծան­րութ­յու­նը։ Նա դա­սա­կա­նի ար­մատ­նե­րը տես­նում է ան­տիկ ժա­մա­նակ­նե­րում, ա­պա միջ­նա­դա­րում, ո­րոնց սնող ե­րակ­նե­րից նրա տո­ղերն ավ­յուն են ստա­նում։ Սա անց­յա­լի անդ­րա­դար­ձով հրա­պուր­վա­ծութ­յան արդ­յունք չէ, այլ բարձր չա­փա­նիշ­նե­րի նա­խընտ­րութ­յան հաս­տա­տա­կամ դիրք։
Չ­մո­ռա­նանք, որ ա­վանդ­նե­րը ներ­կա ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծըն­թա­ցում ուղ­ղոր­դիչ դե­րա­կա­տա­րութ­յուն ու­նեն՝ չնա­յած ա­րա­րիչ տա­րեր­քը վեր է բո­լոր պայ­մա­նա­կա­նութ­յուն­նե­րից։
Շ. Մկրտչ­յա­նի պոե­զիա­յի դա­սա­կա­նա­տիպ «հան­դեր­ձանքն» ամ­բող­ջութ­յամբ վե­րաձև­ված է ար­դի կեն­սազ­գա­ցո­ղութ­յամբ, պոե­տի­կա­յով։ Այդ պոե­զիան միա­ժա­մա­նակ թույլ է տա­լիս մտա­ծել ան­կան­խա­տե­սե­լիութ­յան, խոր­քա­յին խմո­րում­նե­րի, բա­ռի դա­սա­կան ար­ժե­քի վե­րա­կանգն­ման մա­սին։
«Էութ­յան խոր­քում նվի­րա­կա­նի» գրքում «­Լաո­կոոն» և «Ես՝ Տին­տո­րետ­տոն, որ­դին ներ­կա­րա­րի» պոեմ­նե­րը զե­տեղ­վել են «­Պատ­մա­կան բլից լու­սա­նկար­ներ» շար­քը՝ «­Տոմ­յու­րիս՝ մաս­նա­գետ­նե­րի թա­գու­հի», «Ան­տի­գո­նե», «Ար­քի­մե­դիա» և­ այլ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով։ Հու­նահ­ռո­մեա­կան ներշն­չում­նե­րի հետ մեկ­տեղ բա­նաս­տեղ­ծը ա­ռաջ­նորդ­վում է սաղ­մոս­նե­րի ար­վես­տի խորհր­դով, որն իր թանձ­րա­ցումն ու­նի ժո­ղո­վա­ծո­ւի բո­լոր բա­ժին­նե­րում (հատ­կա­պես «­Դե­պի լյառն Ա­րա­րատ» բաժ­նում)։ Բա­նաս­տեեղ­ծին հատ­կա­պես գրա­վում են սաղ­մոս­նե­րի տրտմութ­յունն ու մար­գա­րեա­կան տե­սիլ­քը։
Անդ­րա­դառ­նա­լով ցե­ղաս­պա­նութ­յան թե­մա­յին («­Դե­պի լյառն Ա­րա­րատ»)՝ Շ. Մկրտչ­յա­նը «­Մի տա­նիր մեզ ի փոր­ձութ­յուն» ա­ղո­թա­յին խնդրան­քին ի հա­կա­ռակ, նշում է, որ Աստ­ված տա­րավ մեզ ի փոր­ձութ­յուն։ Սա պետք է դի­տել Տի­րոջ ա­րար­քի ծանր գնա­հա­տա­կան։ «­Սաղ­մոս ե­րա­նե­լի»-ն Տի­րոջ փոր­ձութ­յան տա­նե­լու ող­բեր­գութ­յունն է խտաց­նում իր տո­ղե­րում.
– Ծն­կերն իմ մաշ­վե­ցին մշուշ­նե­րի մեջ ա­վե­րակ­նե­րի -//Ուր­վա­կանք հե­ռու և մեր­ձա­վորք ինձ,//Ո՛չ ելք կա, ո՛չ մուտք…//Այս­քա­նից հե­տո դեռ Տերն է մնում «կա­մա­րը միակ»։
«­Լաո­կոոն» պոե­մի բնա­բա­նը սաղ­մո­սի տո­ղերն են՝
– Ան­դունդ­նե­րի խոր­քից ես պի­տի վե­րա­դարձ­նեմ,//եւ ժա­նիք­նե­րի մի­ջից դուրս կոր­զեմ նրան.//այն­պես որ ոտքդ ա­րեան մեջ թրջո­ւի,//եւ քո շնե­րի լե­զու­նե­րը թրջվեն թշնա­մի­նե­րիդ ա­րիւ­նից…
Տ­րո­յա­յի Ա­պոլ­լո­նի մեհ­յա­նի քուրմ Լաո­կոո­նը, որն ար­գե­լել էր քա­ղաք բե­րել հույ­նե­րի թո­ղած վիթ­խա­րի փայ­տե ձին, Ա­թե­նաս աստ­վա­ծու­հու հրա­մա­նով, եր­կու որ­դի­նե­րի հետ խեղդ­վում է վի­շապ­նե­րի կող­մից (ա­ռաս­պե­լա­կան այս ի­րա­դար­ձութ­յունն է ներ­կա­յաց­նում մ.թ.ա. 1-ին դա­րա­կե­սի «­Լաո­կոոն» խմբա­քան­դա­կը)։ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան և Լաո­կոո­նի ու նրա եր­կու որ­դի­նե­րի պա­րա­գա­յում չկա «ան­դունդ­նե­րի խոր­քից» դուրս բե­րո­ղը և «ժա­նիք­նե­րի մի­ջից» դուրս կոր­զո­ղը։
Լաո­կոո­նի դեպ­քում գործ ու­նենք ան­հա­տա­կան, Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան դեպ­քում՝ հա­վա­քա­կան ճա­կա­տագ­րի ա­նե­լա­նե­լի ող­բեր­գութ­յան հետ։ Սաղ­մոս­նե­րի ող­բա­սա­ցու­մը, այս­պի­սով, ի­րար է կամր­ջում «­Դե­պի լյառն Ա­րա­րատ» շար­քը և «­Լաո­կոոն» պոե­մը։
Ան­տիկ քան­դա­կը պատ­կե­րա­հան­ման հող­մա­պտույտ շարժ­ման մեջ ցու­ցադ­րում է մահ­վան շե­մին կանգ­նած մարդ­կանց տա­ռա­պան­քը, ո­րոնք դի­մա­դրում են աստ­վա­ծու­հու ար­ձա­կած վճռին։
Օ­ձե­րի ե­րախ­նե­րում մի­ֆա­կան կրակն է։ Լաո­կոո­նի և­ որ­դի­նե­րի մար­մին­նե­րը թվա­ցիկ միաս­նա­կան պա­տի տպա­վո­րութ­յուն են ստեղ­ծում, չնա­յած հայ­րը ճա­կա­տագ­րին ընդ­դի­մութ­յան պա­րա­գա­յում մարդ­կա­յին տա­ռա­պան­քի ողջ խոր­քի ցու­ցադ­րումն է՝ քան­դա­կա­գոր­ծութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի հա­մա­կազմ կենտ­րո­նա­ցու­մով («բար­բա­րոս ո­գու անդ­րա­դար­ձի չա­փով»)։ Քան­դա­կում աչ­քի է ընկ­նում մկան­նե­րի հա­մա­չափ դի­մադ­րո­ղա­կա­նութ­յու­նը։ Տա­ռա­պան­քի պա­հին նկա­տե­լի է նաև մարդ­կա­յին պատ­վար­ժա­նութ­յու­նը, ին­չը գրա­վել է պոե­մի հե­ղի­նա­կին։ Պատ­վար­ժա­նութ­յան թե­լադ­րանքն է «մկան­նե­րի ուռ­չու­մը ե­ռա­կի»։
Բա­նաս­տեղ­ծը պատ­կե­րա­վոր­ման մի­ջոց­նե­րով փո­խան­ցում է կեր­պար­նե­րի պլաս­տի­կան, մո­նու­մեն­տա­լութ­յու­նը, ա­ռա­վել ևս դ­րա­մա­տիզ­մը։
Ըստ ան­տիկ մտա­ծո­ղութ­յան՝ գո­յութ­յունն ան­բա­ժան է տա­ռա­պան­քից։ Ք­րիս­տո­նեութ­յունն իր հեր­թին Խա­չի գաղտ­նի­քը տես­նում է տա­ռա­պան­քի մեջ։
Ան­տիկ շրջա­նում տա­ռա­պան­քը հա­մար­վել է ճա­կա­տագ­րի նա­խա­սահ­մա­նա­ծը, ո­րը վի­ճակ­վել է Լաո­կոո­նին և ն­րա եր­կու որ­դի­նե­րին։ Ան­տիկ շրջա­նի ող­բեր­գութ­յու­նը, ինչ­պի­սին Լաո­կոո­նինն է, ան­մեղ ու ա­նե­լա­նե­լի է. չկա վե­րերկ­րա­յին աստ­ված, ո­րին դի­մի տա­ռապ­յա­լը։ Ք­րիս­տոն­յա­յի հա­մար տա­ռա­պան­քից ելք կա. Տե­րը կա­րող է փրկել։ Շ. Մկրտչ­յա­նը «­Լաո­կոոն»-ում տա­ռա­պան­քի ան­տիկ չա­փում­նե­րի մեջ է։ «­Դե­պի լյառն Ա­րա­րատ» շար­քում, հան­ձին տա­ռա­պան­քի, նա տես­նում է Խա­չի գաղտ­նի­քը։ Ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել, որ բա­նաս­տեղ­ծը ան­տիկ և ք­րիս­տո­նեա­կան ըն­կա­լում­նե­րով տա­ռա­պան­քը միա­վո­րում է։ Ա­հա թե ին­չու «­Լաո­կոոն» պոեմն ա­վարտ­վում է հետև­յալ տո­ղե­րով.
– Տեր Աստ­ված, Լաո­կոոն, //­Մի­քե­լան­ջե­լո…
«­Լաո­կոոն» պոե­մի ա­վար­տին բա­նաս­տեղ­ծը մտո­վի քրիս­տո­նեա­կան ա­ղո­թա­սա­ցու­մի մեջ է։ Այս­տեղ հի­շա­տակ­վում է «մեղ­քը» («… գնում եմ մեղ­քի՝ կո­չե­լով ո­գուս ավ­յունն հայ­րա­կան»)։ Լաո­կոո­նը հա­մոզ­ված է, որ իր «լույսն է ղո­ղան­ջե­լու»։ Միջ­նա­դար­յան մեղ­քի սահ­ման­նե­րում են կողք կող­քի հանգր­վա­նում «­Տեր Աստ­ված, Լաո­կոոն, //­Մի­քե­լան­ջե­լո» բա­ռե­րը։
Շ. Մկրտչ­յա­նի կշռա­չա­փը սաղ­մոս­նե­րի գնա­հա­տա­կան­ներն են, ո­րոն­ցով գնա­հատ­վում է թե՛ ան­հա­տա­կան («­Լաո­կոոն») և թե՛ հա­մազ­գա­յին («­Դե­պի լյառն Ա­րա­րատ») տա­ռա­պան­քը։ Լաո­կոո­նի ճա­կա­տա­գի­րը՝ հայտն­վել վի­շապ­նե­րի գա­լար­նե­րում, նույ­նա­կան է Արևմ­տա­հա­յաս­տա­նի ճա­կա­տագ­րի հետ։
– Եվ հե­տապն­դու­մը -//­Գա­զա­նի գի­շե­րով…
Խոս­քը ան­տիկ ճա­կա­տագ­րի հե­տապնդ­ման մա­սին է։
Լաո­կոո­նի կող­քին Մի­քե­լան­ջե­լո­յի ան­վան հի­շա­տա­կու­մը կա­տար­վում է այն հիմ­քով, որ Մի­քե­լան­ջե­լո­յի քան­դակ­նե­րը բնու­թագր­վում են պլաս­տի­կա­կան հզո­րութ­յամբ, մո­նու­մեն­տա­լութ­յամբ և լար­ված դրա­մա­տիզ­մով։
Դի­մե­լով Մի­քե­լան­ջե­լո­յին՝ բա­նաս­տեղ­ծը նրան ան­վա­նում է ո­գե­պետ, ով «մա­տու­ցա­նում» է «տան­ջանք»։ Նա ան­մի­ջա­կան կապ է ստեղ­ծում «­Լաո­կոոն» քան­դա­կի և Մի­քե­լան­ջե­լո­յի կեր­տած ար­ձան­նե­րի միջև.
– Մ­կան­նե­րի ուռ­չու­մը ե­ռա­կի -//Ինչ­պես տե­սավ մար­մինն//Ու ո­գե­կո­չեց Մի­քե­լան­ջե­լոն։
Թե՛ «­Լաո­կոոն»-ին և թե՛ Մի­քե­լան­ջե­լո­յի «­Պետ­րո­սի խա­չե­լութ­յու­նը», «­Պո­ղո­սի դար­ձը» որմ­նան­կար­նե­րը աչ­քի են ընկ­նում տան­ջա­լի ող­բեր­գա­կա­նութ­յամբ։
Պոե­մը զար­գա­նում է տե­սիլ­նե­րի, ա­սո­ցիա­ցիա­նե­րի, խորհր­դա­նի­շե­րի փոխ­կա­պե­րով։ Ընդ­հա­նուր «պա­տու­մը» հե­նա­րան ընտ­րե­լով խորհր­դա­նի­շերն ու փո­խա­բե­րութ­յուն­նե­րը՝ բա­ժան­վում է բազ­մա­սա­ցա­կան հատ­ված­նե­րի, ո­րոնք միա­վոր­վում են տես­լա­հոս­քում։ «Ես»-ը նրա­նում իր ա­ռանց­քա­յին տեղն է գրա­վում, քան­զի նա է պատ­մութ­յան, ար­վես­տի, խո­հի միա­վոր­ման ա­ռանց­քը։
Խոսքն ուղղ­վում է Լաո­կոո­նին.
– Ես կհայտն­վեմ քո մո­րու­քով…
«­Քո մո­րու­քով»-ը հա­վա­սա­րան­շա­նակ է «քո տա­ռա­պան­քով»-ին։
«Ես»-ը պատ­մութ­յան՝ ար­վես­տի մի­ջո­ցով հա­յե­լա­յին անդ­րա­դար­ձով տա­ռա­պան­քը կենտ­րո­նաց­նող ուժն է, այն էլ՝ իր մեջ։ Տա­ռա­պանքն է, որ բաց է ա­նում կյան­քի ի­մաս­տա­վոր­ման փի­լի­սո­փա­յա­կան ծալ­քե­րը։
Լաո­կոո­նի «ես»-ի ա­նու­նը տա­ռա­պանքն է։ Նույնն իր հա­մար ըն­դու­նում է բա­նաս­տեղ­ծը։ Տա­ռա­պանքն է, որ պետք է շտկի մարդ­կութ­յան ճա­կա­տա­գի­րը։ Ն­րա­նով է մարդ­կութ­յան պատ­մութ­յու­նը վե­րա­կարգ­վում, ին­չը Դոս­տոևս­կու վե­պե­րի հենքն է։
Տա­ռա­պան­քը միա­ժա­մա­նակ հնչեց­նում է տագ­նապ, ո­րը հար­ցա­կան­ներ է ուղ­ղում Տի­րոջն ու ճա­կա­տագ­րին.
– Ո՜վ կգու­շա­կեր, ին­չո՞ւ են//մի­ջով ման­կան բի­բե­րի//­Սո­ղոս­կում օ­ձե­րի//օ­ղակ­նե­րը լա­փող…
Մի պահ պատ­կե­րաց­նենք, որ այդ մա­նու­կը Տի­րա­մոր գրկա­նոցն է։ Տա­ռա­պան­քը, փոր­ձութ­յու­նը ստի­պում են հետ նա­յել.
– Ու ես հի­շե­ցի քեզ,//հի­մա, Լաո­կոոն…
Բա­նաս­տեղ­ծը ծան­րա­գույն հա­յե­ցում­նե­րի մեջ է։ Ծն­վում են են­թա­գի­տակ­ցութ­յան հու­շու­մով տե­սիլ­ներ՝ «շան­թե­ղեն դո­ղով» «քաո­սը// տպում էր խոր­շի մեջ ես-ի»։ «­Խոր­շի մեջ ես-ի» է՛լ ա­վե­լի ծանր սևան­կար­ներ էին փռվում «­Սաղ­մոս փոր­ձութ­յան» բա­նաս­տեղ­ծութ­յան տո­ղա­տա­կե­րում (ցե­ղաս­պա­նութ­յա­նը ար­ձա­գան­քող)։
«­Խոր­շի մեջ ես-ի». ճա­կա­տագ­րի բո­լոր ստվեր­ներն են այդ «խոր­շում»։ «Լ­ռութ­յան խոր­քում նվի­րա­կա­նի» ժո­ղո­վա­ծո­ւում ես-ը խտաց­նում է աշ­խար­հըն­կալ­ման ար­ձա­գանք­նե­րը։ Այս պա­րա­գա­յում լեզ­վի փո­խա­բե­րա­կա­նութ­յու­նը ձեռք է բե­րում կա­նո­նի ուժ։
– «Հ­նոցն եմ մտնե­լու ար­մունկ­նե­րովս»…
Պոե­մում բաց­վում են կյան­քի շի­կա­ցած ծալ­քե­րը։ Սա­կայն խո­հա­կա­նութ­յու­նը, հա­յե­ցու­մը, միև­նույն է, «ես-ի մթին խոր­շե­րում» պահ­պա­նում են գո­յութ­յան ի­մաս­տա­վոր­ման հնչում­նե­րը։
«Լ­ռութ­յան խոր­քում նվի­րա­կա­նի» ժո­ղո­վա­ծուի երկ­րորդ պոե­մը «Ես՝ Տին­տո­րետ­տոն, որ­դին ներ­կա­րա­րի» պոեմն է։ Ներ­կա­յաց­նե­լով Վե­րածծն­դի ուշ շրջա­նի մեծ նկար­չին, Շ. Մկրտչ­յա­նը գլխա­վո­րա­պես ու­շա­դիր է ո­գու հա­յեց­մա­նը, ար­վես­տի անքն­նե­լի խնդիր­նե­րին, ին­չը առ­կա էր «­Լաո­կոոն» պոե­մում, չնա­յած դա­րաշր­ջա­նա­յին կտրվածք­նե­րի տար­բե­րութ­յա­նը։ Եր­կու պոեմ­նե­րում ար­վես­տի վե­րա­բեր­յալ ա­ռա­ջադ­րույթ­նե­րը ու­նեն ընդ­հան­րութ­յուն­ներ, ո­րոն­ցից մեկն էլ տա­ռա­պան­քի փի­լի­սո­փա­յա­կան ի­մաս­տա­վո­րումն է։ Դա, եր­ևի թե, «Լ­ռութ­յան խոր­քում նվի­րա­կա­նի» ժո­ղո­վա­ծո­ւի հիմ­նա­կան նպա­տակն է (այդ է վկա­յում ժո­ղո­վա­ծո­ւի վրա տրտմութ­յան սաղ­մոս­նե­րի դրոշ­մը)։ Ման­րազ­նին փի­լի­սո­փա­յա­կան են­թա­տեքս­տա­յին սևե­ռում­նե­րը «Ես՝ Տին­տո­րետ­տոն…» պոե­մի՝ ար­վես­տի խնդիր­նե­րի վե­րա­ցար­կում­նե­րի հաշ­վին լուծ­ման գլխա­վոր ե­ղա­նակն է։ Մտ­քե­րը հա­յե­լա­յին ե­ղա­նա­կով անդ­րա­դարձ­վում են պոե­մի տար­բեր հատ­ված­նե­րում՝ ստեղ­ծե­լով մեկ­նութ­յուն­նե­րի խոր­քա­յին բա­ցա­հայ­տում­նե­րի աս­տի­ճա­նա­կա­նութ­յան տպա­վո­րութ­յուն։ Քիչ չեն հա­յեց­ման շղթա­յում հան­կար­ծագ­յուտ պոռթ­կում­նե­րը, ո­րոնք քնա­րա­կա­նութ­յան ան­կապ­տե­լի բա­ղադ­րիչ­ներն են։
Մի կող­մում Տին­տո­րետ­տոն է՝ վե­նե­տիկ­յան դպրո­ցի գե­ղան­կա­րիչ, մյուս կող­մում «ես»-ն­ է՝ ներ­հա­յե­ցող բա­նաս­տեղ­ծը՝ ար­վես­տի մեջ գո­յութ­յան սկիզբն ու ան­վախ­ճա­նութ­յու­նը տե­սա­նո­ղը։ Քիչ չեն ան­պա­տաս­խան հար­ցադ­րում­նե­րը, ո­րոնք պա­հան­ջում են գաղտ­նի­քի նոր բա­ցա­հայ­տում­ներ։ Խո­հե­րի ներ­քին կար­գով դաս­դաս­ված շար­քե­րը մեզ տա­նում են ըն­դուն­ված տե­սա­կա­նի մեր­ժող ճա­նա­պար­հով։ Ա­յո՛, տե­սա­կա­նութ­յան սկզբունքն իր տեղն ու­նի պոե­մում։ Բա­նաս­տեղծն ստեղ­ծում է կյանք-ար­վեստ խոս­քի կտավ։ «Ես՝ Տին­տո­րետ­տոն…» պոե­մում ան­տի­կը փո­խա­րին­վել է քրիս­տո­նեա­կա­նով։ Ընդ­հա­նուր հա­յե­ցու­մը հան­գեց­նում է ար­վես­տի ան­տիկ-քրիս­տոն­յա հատ­կա­նիշ­նե­րի մեր­ձեց­մա­նը։ Հե­ղի­նա­կի «ես»-ի մեջ կենտ­րո­նա­նում է ար­վեստն իր տա­րըն­թեր­ցում­նե­րով։ Եր­կու դեպ­քում էլ «ես»-ը բարձ­րա­գույն չա­փա­նիշ­նե­րով է մո­տե­նում ար­վես­տին՝ ջնջե­լով դա­րաշր­ջա­նա­յին անջր­պետ­նե­րը։ Հ­զոր է Տին­տո­րետ­տոն որ­պես ստեղ­ծա­գոր­ծող. դե­պի կտավ է մղում «է­ներ­գիան ամ­բողջ»։ Յու­ղա­ներ­կե­րը հրա­հեղ­վում են։ Ներ­հա­յե­ցում­նե­րի ըն­թաց­քում բա­ցա­հայտ­վում են նկար­չութ­յան մեծ գաղտ­նիք­ներ։ Այս­պես, օ­րի­նակ, նկա­րի­չը կեր­տում է կեր­պար­ներ, ո­րոն­ցից հրեշ­տա­կը հասց­նե­լու է Տի­րո­ջը, ում որ երկն­քում նա կան­չել է (սա բնու­թագ­րա­կան է հատ­կա­պես Վե­րածնն­դի դա­րաշր­ջա­նի մեծ ար­վես­տին)։
…­Կամ էլ հրեշ­տակ՝ հեշ­տին սա­հան­քող//խոր­շերս ան­զեն,//Որ տա­նի կեր­պարն, ում որ կան­չել է//­Տե՜­րը երկն­քում։
Ըստ նկար­չի՝ իր վրձնի հպու­մով որ­մի ե­րե­սին «մեռ­յալ», այն փո­խում է «մի գրկա­նո­ցի» «դեմ­քի կա­տար­յալ»։ Սա­կայն Տին­տո­րետ­տոն գործ ու­նի նաև ող­բեր­գա­կա­նի հետ (ին­չը միա­վո­րում է ան­տիկ ու քրիս­տո­նեա­կան ար­վես­տը)։
– Վր­ձինս եմ վա­րում իբրև Քա­րո­նի//թավ­ջու­թա­կը – թի՜ն…
«­Քա­րո­նի թավ­ջու­թակ» կա­պակ­ցութ­յու­նը կամր­ջում է դժոխքն ու ե­րաժշ­տութ­յու­նը՝ որ­պես ա­ներ­ևա­կա­յե­լի ող­բեր­գութ­յան սիմ­վոլ։ Մահ­վան տա­ռա­պանք­նե­րից ծնվող «ե­րաժշ­տութ­յան» ար­ձա­գանք­նե­րը լսվում են հա­ջորդ տո­ղե­րում՝ «հա­ռաչ­ներ», «խզխզում­ներ գոց», «կոծ», «հրկիզ­ված ամ­պեր», «դառն հե­ծութ­յան ջրեր»… Բա­նաս­տեղ­ծը փոր­ձում է մո­տե­նալ Գ­րի­գոր Նա­րե­կա­ցու «­Մա­տեան ող­բեր­գու­թեան» եր­կի ո­ճաձ­ևե­րին (այն ևս հա­րա­զատ է սաղ­մո­սին)։
Ն­կար­չութ­յան գաղտ­նիք­նե­րի մեջ թա­փան­ցում­նե­րին զու­գա­հեռ­վում են գո­յա­բա­նա­կան արժ­ևո­րում­նե­րը, ո­րոնք կրում են նա­րե­կա­ցիա­կան ինք­նա­մերժ­ման և դժ­վա­րին ինք­նա­հաս­տատ­ման կնի­քը։ Տին­տո­րետ­տո­յի, Նա­րե­կա­ցու քնա­րա­կան եր­կի հե­րո­սի և­ իր՝ մեր ժա­մա­նա­կի բա­նաս­տեղ­ծի «ես»-ե­րը մեղ­քի և թո­ղութ­յան տե­սանկ­յու­նով ընդ­հան­րա­նա­լու կռվան­ներ ու­նեն։ Մեղքն է քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տութ­յան և ն­րա ար­վես­տի հիմ­նա­կան հաս­կա­ցութ­յու­նը, ո­րից ծնունդ է առ­նում մե­ծա­գույն տա­ռա­պան­քը։ Այդ տա­ռա­պան­քը պետք է ծնի հո­գու և տիե­զեր­քի մաք­րա­գոր­ծու­մը։ Սա «Ես՝ Տին­տո­րետ­տոն…» պոե­մի հիմ­նա­գա­ղա­փարն է, ին­չը սկիզբ է առ­նում սաղ­մոս­նե­րից։
– Մեղ­քի ար­վես­տով, երբ օդն է բու­րում…//- Քա­նի որ հենց իր բի­բե­րի մեջ սա­տա­նան խու­ժում,//Իբրև ակ­նա­բույժ, որ թութքն է բու­ժում։
Ծանր պատ­կեր­նե­րին հա­ջոր­դում են գե­ղեց­կութ­յան ու սի­րո՝ մար­դուն վե­րա­կեր­տող տո­ղեր.
– Մար­մինն ա­րե­գակ լու­սա­վո­րել էր ար­վես­տա­նոցս…
Դառն ու լու­սա­վոր խո­հե­րը հատ­վում են միմ­յանց, ինչ­պես ի­րա­կան կյան­քի շեր­տե­րը։ Ձ­ևա­վոր­վում է մարդ­կա­յին երկ­վա­կան հո­գե­բա­նութ­յան հա­տույ­թա­վոր կա­ռուց­վածք։ Զ­գաց­մուն­քա­յին լար­վա­ծութ­յու­նը հաս­նում է բարձ­րա­կե­տին։
Տին­տո­րետ­տո­յի հո­գում մշտա­կան ա­լե­կո­ծութ­յուն է, ինչն ըն­կած է նրա ար­վես­տի հիմ­քում։ Ար­վես­տը թե՛ տիե­զե­րա­կան և թե՛ հո­գե­բա­նա­կան հա­կադ­րութ­յուն­նե­րի ներ­դաշ­նա­կեց­ման մարդ­կա­յին ձգտում­նե­րի մարմ­նա­վոր­ման ա­մե­նա­մեծ հա­մա­կարգն է։
Տին­տո­րետ­տոն հա­վա­տար­մագր­ված է այդ հա­մա­կար­գին։ Մեծ ար­վես­տա­գետ­նե­րը գոր­ծում են դրա շրջա­նա­կում։
«­Գո­յի խոր­քում եմ»,- մ­տո­րում է նկա­րի­չը։ Մենք կա­սեինք, որ Նա­րե­կա­ցին ևս հա­սել է գո­յի խոր­քին։ Գո­յի խոր­քում գտնվո­ղի հա­մար գո­յա­բա­նութ­յու­նից դուրս ո­չինչ չկա։ Տիե­զեր­քը կանգ է առ­նում գո­յի առջև (մար­դու առջև)։ (­Նույ­նը վե­րա­բե­րում է «­Լաո­կոոն» պոե­մի հե­ղի­նա­կին)։ (­Հատ­կա­պես ցե­ղաս­պա­նութ­յունն է մարդ­կութ­յա­նը կանգ­նեց­նում չգո­յի առջև)։ Ն­կա­րի­չը կանգ­նած է գույ­նի կան­գա­ռում, ին­չը նրա հա­մար «գո­յի կենտ­րոնն» է։ Տին­տո­րետ­տոն բնութ­յու­նը դի­տում է որ­պես ներ­կապ­նակ, որն ար­տա­ցոլ­ված է երկ­նա­յին Տի­րոջ Ար­քա­յութ­յու­նում։ Բարձ­րա­գույն չա­փա­նիշ­նե­րի մա­սին է խո­սում այն, որ Տին­տո­րետ­տոն նկա­րում է «­Մո­լո­րակ­նե­րի, աստ­ղի, գի­սաստ­ղի և­ օ­դա­քա­րի» «տա­նիք­նե­րը»։
Հե­ռա­պատ­կե­րը, մեզ թվում է, սաղ­մո­սի խոր­քից է գա­լիս։ Ար­վես­տի մի­ֆա­կան են­թա­գի­տակ­ցա­կան մրրկում­նե­րը ևս։ Տին­տո­րետ­տոն և բա­նաս­տեղ­ծը այդ մրրկում­նե­րի վրձնող­ներն են։ Այդ մրրկում­նե­րը քան­դա­կել են «­Լաո­կոոն»-ի հե­ղի­նակ­նե­րը։
«­Դե­պի խոր­քը նվի­րա­կա­նի» գրքում Շանթ Մկրտչ­յա­նը ներ­սից ե­կող պատ­կե­րա­շա­րե­րի ուղ­ղոր­դողն է, դե­պի պատ­կե­րի և գույ­նի կան­գառ ու­ղեկ­ցո­ղը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։