ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՆՁԻՆՔ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ

ՌՈՒՄԻՆԻԱ

Ռու­մի­նիա­յի Հա­յոց Միութ­յան «Ա­րա­րատ» հրա­տա­րակ­չութ­յու­նը լույս է ըն­ծա­յել Մադ­լեն Գա­րա­գաշ­յա­նի «­Հայ նշա­նա­վոր ան­ձինք Ռու­մի­նիա­յի նո­րա­գույն և ժա­մա­նա­կա­կից պատ­մութ­յան մեջ» ռու­մի­նե­րեն բա­ռա­րա­նը: Այն 2018 թ.-ին տպագր­ված նույ­նա­նուն գրքի հա­մալր­ված տար­բե­րակն է: Գիր­քը նե­րա­ռում է վեր­ջին 150 տար­վա ըն­թաց­քում Ռու­մի­նիա­յում ծնված կամ այն­տեղ ապ­րած ու այժմ ապ­րող մոտ 250 նշա­նա­վոր ան­ձանց կեն­սա­­գրութ­յուն­նե­րը և լու­սան­կար­նե­րը: Գր­քում գրված է հան­րա­հայտ ար­վես­տա­գետ­նե­րի, գրող­նե­րի, գիտ­նա­կան­նե­րի, բժիշկ­նե­րի և այ­լոց մա­սին:
Ա­ռանձ­նա­կի ու­շադ­րութ­յամբ է գրված Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս ու Պատ­րիարք Վազ­գեն Ա­ռա­ջի­նի մա­սին, ով Ռու­մի­նիա­յի Հա­յոց Թե­մի ա­ռաջ­նորդ էր: Շատ են հան­րա­հայտ ռու­մի­նա­հա­յե­րը, ինչ­պես՝ Ռու­մի­նիա­յի Հա­յոց Միութ­յան նա­խա­գահ, Ռու­մի­նիա­յի Գ­րող­նե­րի Միութ­յան ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ, տնտե­սա­գետ, մա­թե­մա­տի­կոս, հայտ­նի գրող Վա­րու­ժան Ոս­կան­յա­նը, ով նաև գրքի ա­ռա­ջա­բա­նի հե­ղի­նակն է: Զին­վո­րա­կան բնա­գա­վա­ռից ընդգրկ­ված են նշա­նա­վոր գե­նե­րալ­ներ Մի­հա­յիլ Չեր­քեզն ու Յա­կոպ Զա­տի­քը: Գ­րա­կա­նութ­յան բնա­գա­վա­ռից այլ նշա­նա­վոր ան­ձինք նույն­պես կան. Կա­րա­պետ Իբ­րըի­լեա­նու, Շ­տե­ֆան Հա­կոբ­յան, Ա­նաիս Ներ­սես­յան, Վար­դան Մես­տուճ­յան, Յոն Վար­թիք, Ար­շա­վիր և Հայկ Աք­թեր­յան­ներ, ե­րաժշ­տութ­յան բնա­գա­վա­ռից՝ կոմ­պո­զի­տոր Մի­հա­յիլ Ժո­րա, բա­րի­տոն Դա­վիթ Հով­հան­նես­յան, տե­նոր Կար­պիս Զոպ­յան, ջազ­մեն Հա­րի Թա­վիդ­յան, ա­ռաջ­նա­կարգ ար­ևե­լա­գետ­ներ՝ Հա­կոբ Ճո­լոլ­յան Սի­րու­նի, Սու­րեն Քո­լանջ­յան, փի­լի­սո­փա­ներ՝ Վա­սի­լե Քոն­թա, Ա­րամ Ֆ­րենկ­յան, նշա­նա­վոր բժիշկ­ներ՝ Ան­նա Աս­լան, Դու­միտ­րու Պակ­տա­սար, Գ­րի­գոր Փամ­պուքճ­յան և­ այլն: Մեծ է Մադ­լեն Գա­րա­գաշ­յա­նի աշ­խա­տան­քը՝ մի գրքում ամ­բող­ջաց­նե­լու հայ ան­վա­նի ան­ձանց, նաև նշա­նա­կա­լի է նրա թարգ­մա­նա­կան գոր­ծու­նեութ­յու­նը հայ գրա­կա­նութ­յու­նը ռու­մի­նա­ցի ըն­թեր­ցող­նե­րին ներ­կա­յաց­նե­լով:

Հեր­մի­նե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։