­Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ / «Գ­րա­կան» ջան…

 

Ե՞րբ և­ ո՞րն է ե­ղել ա­մե­նա­հի­շար­ժան հոդ­վածս, չեմ կա­րող ա­սել և չեմ էլ փոր­ձի ետ թեր­թել տա­րի­նե­րի հի­շո­ղութ­յունն ու թեր­թի հա­վա­քա­ծու­նե­րը, քան­զի դրան­ցից ա­մեն մե­կը ե­ղել է ճիշտ ժա­մա­նա­կին աս­ված խոսք, ու­րեմն և՝ հար­կա­վոր ու տե­ղին, ու­րեմն և հի­շար­ժան՝ լույ­սըն­ծայ­ման ա­ռի­թով կամ պատ­ճա­ռով: Դա իմ շնորհ­քը չէ, այլ «Գ­րա­կան թեր­թի», ո­րի 90 տա­րի­նե­րի հա­վա­տամքն է ե­ղել՝ լի­նել պա­հանջ­ված, օգ­տա­կար ու ան­հող­դողդ:
«Գ­րա­կա­նը» եր­ևե­լի ամ­բիոն է ե­ղել ու այդ­պի­սին կա ոչ միայն շնոր­հա­լի սկսնակ­նե­րի, ան­վա­նի­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի, գրքե­րի հան­րահռ­չակ­մամբ, դրանց գրա­կա­նա­գի­տա­կան-վեր­լու­ծա­կան ծան­րակ­շիռ խոս­քով, այլև հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քի, ազ­գա­յին, մշա­կու­թա­յին ա­վան­դույթ­նե­րի գո­յութ­յան ու զար­գաց­ման ու­ղե­կի­ցի և­ ու­ղե­ցույ­ցի դե­րով: Խորհր­դա­յին տա­րի­նե­րին կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը խիստ զգա­յուն լի­նե­լով այ­լա­խո­հութ­յան նկատ­մամբ, այ­դո­ւա­մե­նայ­նիվ, հատ­կա­պես իր պատ­մութ­յան վեր­ջին տաս­նամ­յա­կում, շնոր­հիվ հայ­կոմ­կու­սի լայ­նա­խոհ ու ազ­գըն­տիր ղե­կա­վա­րի, հան­դուր­ժում էր «Գ­րա­կան թեր­թի» այ­լա­խո­հութ­յու­նը, քան­զի դա յու­րա­տե­սակ վա­հան էր ընդ­դեմ ներ­քին և­ ար­տա­քին բո­լոր այն մար­տահ­րա­վեր­նե­րի, ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն կամ քո­ղարկ­ված ուղղ­ված էին ազ­գա­յին հիմ­քե­րի խարխլ­մանն ու տես­լա­կան­նե­րի բա­րո­յալք­մա­նը: Այդ վա­հա­նը հա­յոց էութ­յան ուղ­նու­ծու­ծը ըմբռ­նած մեր ա­վագ գրչեղ­բայր­նե­րի ձեռ­քե­րում էր: Եվ մեր «Գ­րա­կա­նը» ե­ղավ ու մնաց ոչ թե կա­մա­կա­տար, այլ՝ ա­ռաջ­նորդ, ոչ թե վե­հե­րոտ, այլ՝ ան­վե­հեր, ոչ թե գո­ռոզ, այլ՝ խո­նարհ, ոչ թե ա­տե­լութ­յան, այլ սի­րո սերմ­նա­ցան, ոչ թե կույր, այլ՝ ա­մե­նա­տես, ոչ թե կեղ­ծա­վոր, այլ՝ ար­դա­րա­միտ: Ա­հա թե ին­չու, երբ 90-ամ­յա մեր Պառ­նա­սին իր հո­բել­յա­նի առ­թիվ ու­զում եմ խոսք ա­սել, ա­կա­մա, գո­րո­վան­քով ար­տա­բեր­վում է ըն­դա­մե­նը եր­կու բառ՝ «Գ­րա­կան» ջան»…
– «Գ­րա­կան» ջան», մեր այ­սօր­վա տա­րա­մերժ, խառ­նի­ճա­ղանջ, ա­նե­լա­նե­լի ու վտանգ­նե­րով լի կյան­քի թո­հու­բո­հում է­լի դու ար­դա­րա­միտ ես, ոչ՝ մեղ­սա­գործ, հա­վա­տա­րիմ ես, ոչ՝ դա­վող, սա­տա­րող ես, ոչ՝ ա­նօգ­նա­կան, օրհ­նող ես, ոչ՝ ա­նի­ծող, քննա­դա­տող ես, ոչ՝ պա­խա­րա­կող…
Ուս­տի, փառք ու պա­տիվ քեզ, մեր հո­րա­կան օ­ջախ, հայ գրչի մշակ­նե­րիս Բերդ ու Տա­ճար, և­ այս խոսքս էլ հա­մա­րում եմ այն հի­շար­ժան­նե­րի թվում, ո­րոնք երբ­ևէ ե­ղել են քո է­ջե­րում՝ ճիշտ ժա­մա­նա­կին, հար­կա­վոր և տե­ղին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։