ԱՍԻԿԸ / ­Մե­լիք­սեթ ՓԱՆՈՍՅԱՆ

Մելիքսեթ ՓԱՆՈՍՅԱՆ

Կող­քի հար­ևան Ա­սի­կը մեզ հավ­կիթ էր ծա­խում: Փոքր էի, ինձ ու­ղար­կե­ցին հավ­կիթ բե­րե­լու: Դու­ռը բա­ցե­ցի, որ մտնեմ հա­յաթ, Քու­չա­նը՝ փոք­րիկ շեկ շուն էր, հա­չե­լով վրա վա­զեց: Դու­ռը փա­կե­ցի, սպա­սում էի դրսում, մինչև Ա­սի­կը շան վրա ճղճղա­լով ու ո՛վ է բղա­վե­լով՝ տնից ե­լավ: Դու­ռը բա­ցեց՝ մի ոտ­քով շա­նը պա­հած՝ ան­ցի, ա­սեց: Մի վա­խե­նա, ըն­կի ա­ռաջ՝ Ա­սի­կը քա­ջա­լե­րեց ինձ, ու անց­նե­լով նեղ ա­րան­քով՝ ե­լանք այ­գի, գո­մի ճա­ղա­վան­դա­կից ներս մտանք: Խո­զա­նո­ցում քայ­լե­լու հա­մար նեղ բե­տոն կա­ցան էր լցրած, ու եր­կու կող­մե­րը քաք էր, ու չնա­յած խո­զե­րը չկա­յին, Ջի­գոն խո­զե­րին տա­րել էր կեր տա­լու, մեկ է, գո­մաղ­բի սուր հոտ էր կանգ­նած այս­տեղ, այդ հո­տի ա­վե­լի թեթև տար­բե­րա­կը մեր հա­յա­թից էլ էր գա­լիս: Մե­րոնք բո­ղոք­վում էին այդ հո­տից ու հնա­րա­վոր առ­նետ­նե­րից, ո­րոնց հա­մար գա­լիս թա­կարդ էր դնում Ա­սի­կի մար­դը՝ Ա­րա­մը: Մի ան­գամ տո­կե­րի հետ էի խա­ղում, տո­կը խփեց, Ա­րա­մը փրկեց ինձ՝ սուր քիթ բա­հով ա­ռանձ­նաց­նե­լով ինձ: Հորս հո­րող­բե­րը՝ Մա­մի­կոն պա­պը, չէր սի­րում Ա­րա­մին, որտև սրանց կա­նա­լի­զա­ցիան իր հա­յա­թով էր անց­նում, ու երբ փակ­վում էր, ու հա­ճախ էր փակ­վում, մեկ-մեկ վա­տութ­յուն էր ա­նում, չէր թող­նում, որ գան, հա­յաթ մտնեն, կա­նա­լի­զա­ցիան բա­ցեն: Ա­րա­մը Զա­քենց ռանչ­պար­նե­րի ցե­ղից էր ու հորս հետ ըն­կեր էր: Ժա­մե­րով դու­ռը նստած նար­դի էին խա­ղում: Ա­պեր ջան, հլը ա­րի կայ­նի ստեղ՝ ա­սում էր ու ինչ-որ լեզ­վով, որ ինքն էր հնա­րել, հան­գեր էր բաց ա­նում: Գ­յում­րե­ցու ղա­բա կեր­պար էր: Հե­տո լի­նում էր այն­պես, որ ի­րի­կուն­նե­րը թա­ղե­ցի­նե­րը հա­վաք­վում էին Ա­սի­կենց հա­յաթն ու նստում, պատ­մութ­յուն­ներ էին ա­նում ի­րար:
Աս, յուբ­կեդ դզե, հա­գեդ ըն­կել է՝ Ռա­ֆոն ա­սեց մո­րը, որ գո­մից ե­կավ ու հա­յա­թի խո­հա­նոց էր մտնում՝ ո­տով մի կողմ հրե­լով խո­հա­նո­ցի աս­տի­ճա­նին նստած հար­ևան­նե­րից մե­կին: Ինչ է­նեմ՝ Ա­սի­կը թարս-թարս նա­յեց, ձե­զի նման վի­շիլ­կա չու­նիմ, որ կա­խեմ վրեն: Ա­սի­կը խո­հա­նո­ցից ձվե­րը տոպ­րա­կով բե­րեց, տվեց ինձ, ինձ տուն ու­ղար­կեց: Սոնց քո­վը շատ մի նստի՝ ճա­նա­պար­հե­լուց խրա­տեց ինձ, թե չէ սոնց նման գյոթ­ֆե­րան կդառ­նաս:
Մ­յուս օ­րը մե­նակ էի հա­յա­թում, Ա­սի­կի ճվո­ցը ե­լավ մեկ էլ: Հաս­տատ մի վատ բան էր ե­ղել: Ե­լա հա­յա­թից, հար­ևա­նի Էդ­մոնն էր դու­ռը: Նու­նեն խա­շել է՝ ա­սեց, բաց նա­յե, ու ձեռ­քը բե­րա­նին դրեց, որ չփռթկա: Ես չհաս­կա­ցա, գլուխս դռնից ներս մտցրե­ցի: Եր­բեք չեմ մո­ռա­նա այդ տե­սա­րա­նը, Ա­սի­կը աղջ­կան՝ Նու­նեին բաղ­նի­քից հա­նել, բե­րել նստեց­րել էր դուր­սը՝ բաց օ­դին: Ն­րա կարմ­րած մերկ մարմ­նից դեռ գո­լոր­շի էր ել­նում: Տա­բու­ռե­տին նստած Նու­նեն հե­կե­կում էր ցա­վից: Ա­սի­կը ինձ դուրս ա­րեց: Զսպա­նա­կով դու­ռը զրնգո­ցով փակ­վեց: Հարևան­նե­րը օգ­նութ­յան էին գա­լիս:
Վեր­ջերս, երբ դեռ ապ­րում էին մեր հար­ևա­նութ­յամբ, գյուղ չէին տե­ղա­փոխ­վել, ե­կա Ա­սի­կին բա­ժակ նա­յել տա­լու: Հա­ճախ Ա­սիկն էր մեր տուն գա­լիս բա­ժակ նա­յե­լու: Տատս կան­չում էր, սրճում էին, հե­տո բա­ժակ­նե­րը դարձ­նում, որ հա­տա­կին մրու­րը չո­րա­նա, նոր նա­յեր: Բա­ժա­կի մեջ ճամ­փա էր տես­նում հա­ճախ, գա­զան­ներ: Այդ ժա­մա­նակ էր, որ հայրս Ուկ­րաի­նա էր գնում-գա­լիս գոր­ծով: Տես­նում էր՝ քա­նի կե­տից նա ուր է գնա­լու կամ որ­տե­ղից է գա­լու, լսում էր տա­տիս ար­ձա­գանք­ներն իր ա­սա­ծի վրա ու հեռ­վից խա­բար առ­նե­լու մա­սին խո­սում: Գա­զան­նե­րը խոր­հուրդ­ներ էին, ու ան­գամ ծանր խոր­հուրդ­նե­րը ցրե­լու հա­մար մարմ­նա­վո­րում էին հար­ևան­նե­րին, հա­ճախ՝ հար­ևա­նի տղա­մարդ­կանց, ու տատս, բշտե­լով Ա­սի­կին, ան­կեղ­ծո­րեն խնդում էր Ա­սի­կի տե­սած նմա­նութ­յուն­նե­րը պատ­կե­րաց­նե­լով:
Տա­տիկս քաղցր էր բե­րում հե­տը, որ նա­յել տա­լու գար: Մի օր ես էլ շո­կո­լա­դով ե­կա, կան­չե­ցի Ա­սի­կին, ե­կա, նստե­ցի հա­յա­թի խո­հա­նո­ցի աս­տի­ճա­նին, կո­ֆե դրեց: Ջի­գոն էլ էր տա­նը: Ա­սի­կը շո­կո­լա­դը հա­լալ կես ա­րեց ու մի կե­սը տվեց շա­նը, որ ո­ղոր­մա­ծիկ Քու­չա­նի նույն չա­փին էր, ա­նու­նը է­լի Քու­չան: Շու­նը Ա­սի­կի կող­քը խե­լոք կե­րավ շո­կո­լա­դը, շար­ժեց պոչն ու մտավ տուն: Հի­շե­ցի մեծ լու­սա­մուտ­նե­րով այդ սեն­յա­կը՝ սրբե­րի անկ­յու­նով: Նոր տար­վան ե­կա, Ռա­ֆոն թախ­տի վրա ըն­տա­նի­քի գլխին բազ­մած էր: Ղա­բա Գ­յում­րե­ցի է: Զա­լի կտու­րը փլվել էր, սար­քող չկար: Այդ­տեղ էր Քու­չան Ա­ռա­ջի­նը կանգ­նում ետ­ևի ոտ­քե­րի վրա՝ նա­յե­լով դաշ­նա­մու­րի վրա պա­տից կա­խած Ա­սի­կի պա­պի ու տասն­չորս տա­րե­կան հա­սա­կում պսակ­ված մա­մի նկա­րին: Չա­լե մե հատմ, թող եր­գե, ա­փը տես­նի՝ Ռա­ֆոն ա­սեց Ք­րիս­տին, որ թզուկ էր: Ք­րիս­տը դաշ­նա­մու­րը նվա­գում էր թե չէ, Քու­չա­նը սկսում էր եր­գել… Աո­ւաո­ւաո­ւաու… Այդ սեն­յա­կը, որ տան զալն էր, ա­ռանց լու­սա­մուտ էր, խա­վար՝ լու­սա­վոր­ված կա­նաչ պա­տե­րով: Ա­սի­կը հի­մա այ­գին չէր մշա­կում, ոչ էլ ա­նա­սուն ու­ներ: Աղ­քա­տա­ցել էին 90-ա­կան­նե­րին, Ա­րա­մը հի­վան­դա­ցավ, մե­ռավ, Ռա­ֆոն Եր­ևան մարշ­րուտ­կա էր քշում, Ջի­գոն խո­զա­պահ էր աշ­խա­տում Ի­գի­թենց ֆաբ­րի­կա­յում, ջու­րը կա­պեց, սաղ խո­զե­րը սա­ռան-սատ­կան: Տա­սը տա­րի ձրի աշ­խա­տաց­րին, որ սատ­կած խո­զե­րի տե­ղը հա­նեն: Հի­մա խո­պա­նից նոր էր ե­կել: Ջի­գոն նստած լսում էր ինձ ու Ա­սի­կին: Ֆ­րան­սիա­յից էի գա­լիս, բա­ժա­կի մեջ նա­յե­լով՝ կնոջս մա­սին հարց տվեց Ա­սի­կը՝ ե­րե­խա ու­նեմ հլը, թե ոչ, հե­տո մատ զար­կել տվեց՝ կրա­կա­դիլ ե­լավ՝ հայտ­նեց ու կա­պույտ աչ­քե­րով նա­յեց աչ­քե­րիս մեջ:
Գեշ մար­դը փա­րով սի­րուն չի դառ­նա: Էդ Հո­վի­կից խա­բար կա՞, տե­սա Մոսկ­վա… մեջ մի ըն­կի ծո՛… Ջի­գոն, չլսե­լու տա­լով Ա­սի­կին, շա­րու­նա­կեց՝ ձեռ­քով ցույց տա­լով մեր տան կող­մը՝ զի­բի­լի վեդ­ռոն էր ըն­կէ, հը­բը՛, ըն­ձի բան կը­սեին, հմի տե­սար, որ Ջի­գոն Ջի­գո մնաց…
Ա­սի­կը թե­ման փո­խեց: Ջի­գո­յի հետ հի­շե­ցինք, թե ինչ­պես էին ի­րենց այ­գու մեջ սար­քած տա­ղա­վա­րում մե­ծե­րը նստում, խոտ ծխում: Է­ձոն հետ­ներն էր էդ օ­րը, Էդ­մո­նի հետ մտանք, ա­ռաջ ե­կանք, Ռա­ֆոն չթո­ղեց տես­նեինք՝ ինչ են ա­նում: Ա­սի­կը հա­յա­թից դուրս ա­րեց մեզ: Էդ­մո­նը թե՝ պլան կքա­շեն, իջ­նինք ձոր, մենք էլ քա­շենք: Ի­ջանք, ճամ­փին վայ­րի քոլ էր մոս­տի տակ, սաղ ձո­րը: Մի քա­նի տերև քա­ղեց, յա­նի՝ գի­տեր, ե­կանք, քո­լե­րի մեջ զլի կա­բին­կա էր քցած, մտանք կա­բին­կեն, պա­պի­րոզ էր կո­խել տնից, թու­թու­նի վրա­յից մի կտոր դա­տար­կեց, թաց-թաց խո­տը դրեց մնա­ցած թու­թու­նի վրա, վա­ռե­լու ըն­թաց­քում կպած քա­շում էր, որ չհանգ­չի… Ինձ չտվեց: Եր­ևի ու­զում էր ցույց տալ, որ մե­ծե­րի ա­րա­ծը ինքն էլ կա­րող է ա­նել:
Թա­ղում եր­կու հատ կա­տու կա, տա­րած­քը ի­րար մեջ շուտ­վա­նից է՝ չեն կի­սում: Ան­ցած օ­րը վժժուն է, ե­րե­խու լաց լի­նե­լու նման. ար­հես­տա­նո­ցի տա­նի­քի վրա սրանք են ի­րար հան­դի­պել: Քսմս­վում են դնչե­րով ու ետ գնա­լով մռլտում՝ ի­րար դեմ կանգ­նած: Ս­պի­տակ ու կեղ­տոտ բրդով է մե­կը, մյու­սը՝ սպի­տակ-սև չա­լե­րով, եր­կուսն էլ՝ լի­քը սպիե­րով: Դժվար թե էգ ու որձ լի­նեն, ան­ցած ան­գամ էլ տա­նի­քի մեջ էին ի­րար դեմ ե­լել: Նա­յում եմ ու մո­տա­կա ա­ղե­տի զգաց­մամբ եմ հա­մակ ու սրանց փռնչոց­նե­րից նող­կան­քով եմ լցվում վա­խե­ցած, որ էս է՝ մի բան ող­բեր­գա­կան կա­տար­վե­լու է սրան­ցից մե­կի հետ: Ղո­ւաու, չա­լե­րո­վը ա­տամ է գցում: Փոս­տը մրո­տը, որ Ա­սի­կինն է, չան­չով խփում է չա­լու­բա­լա­կի դեմ­քին: Ի­րար են առ­նում, կծկվում, գզվռտվում են ագ­րե­սիվ ա­հա­վոր ու հան­կարծ թա­վալգ­լոր ներքև են գա­լիս ու օ­ձի նման գար­գա­փե­լով՝ գլոր­վում են կտու­րից: Մ­րոտ փոս­տո­վի վրա­յից գզած բուր­դը փնջե­րով ցրվում է օդ: Փոր­ձում եմ չշնչել, հե­ռու եմ գնում, սրանք գլոր­վե­լով հաս­նում են տա­նի­քի վա­քին, չա­լե­րո­վը պոկ­վում ու թա­թով հրե­լով վայր է նե­տում մրո­տին կամ ա­զատ­վե­լով մյու­սի չան­չե­րից՝ մրոտն ինքն է ընկ­նում: Ս­պա­սում եմ, որ վնաս­ված է, որտև ոտ­քե­րի վրա չի ըն­կել, բայց բան չի ե­ղել, վեր է կե­նում ու մագլ­ցե­լով նստում է պա­տին՝ շա­րու­նա­կե­լով մլա­վել այն­քան ան­դուր, որ դար­բի­նը ար­հես­տա­նո­ցից դուրս է գա­լիս ու խփում է ձեռքն ըն­կած եր­կա­թով ու քշում եր­կու­սին էլ: Տա­րած­քի տե­րը չա­լե­րովն է՝ Էդ­մո­նենց կա­տուն: Է­սօր տուն գա­լուց տե­սա նրբանց­քում, քա­րե­րի վրա քայ­լում էր միա­շարժ հա­վա­սար: Չար կա­տուն է, մտա­ծե­ցի: Թեև, մտա­ծում եմ, մեկ-մեկ հաղ­թո­ղի կող­մից էլ կա­րե­լի է լի­նել՝ ի նկա­տի ու­նե­նա­լով, ի­հար­կե, որ կա­տու­նե­րի մոտ հաղ­թել կամ պարտ­վե­լը սո­վո­րա­կան է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։